Միջազգային հաշվարկների բանկ
From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային հաշվարկների բանկ, ՄՀԲ (անգլ.՝ Bank for International Settlements, BIS), միջազգային ֆինանսական հաստատություն։ Ստեղծվել է 1930 թվականին, Բազելում (Շվեյցարիա)։ Անդամներն էին՝ եվրոպական երկրների, Թուրքիայի, ՀԱՀ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Կանադայի կենտրոնական ու ԱՄՆ-ի մի խումբ մասնավոր բանկեր։
Միջազգային հաշվարկների բանկ | |
---|---|
Տեսակ | Միջազգային կազմակերպություն և միջազգային ֆինանսական կազմակերպություն |
Երկիր | Շվեյցարիա |
Հիմնադրված | հունվարի 20, 1930[1][2] |
Գլխադասային գրասենյակ | Բազել, Շվեյցարիա |
Անձնակազմ | 637 մարդ (2023)[3] |
Հիմնադիր | Montagu Norman, 1st Baron Norman? և Hjalmar Schacht? |
Կայք | bis.org(անգլ.) |
Ըստ կանոնադրության ՄՀԲ-ն կոչված է նպաստելու կենտրոնական բանկերի համագործակցությանը, լրացուցիչ բարենպաստ պայմաններ ապահովելու միջազգային ֆինանսական գործառնությունների համար, ինչպես նաև գործելու որպես միջազգային ֆինանսական միջոցառումների իրականացման հավատարմատար կամ գործակալ։ Ըստ ձևի, բաժնետիրական ընկերություն է։ Իր կամ կենտրոնական բանկերի հաշվին գնում, վաճառում և պահում է ոսկի, արժույթ շրջանառող արժեթղթեր (բացի բաժնետոմսերից), փոխատվություններ է տալիս կենտրոնական բանկերին և ընդունում ավանդներ նրանցից։ Միջազգային հաշվարկների բանկի բարձրագույն մարմինն ամենամյա ընդհանուր ժողովն է, որի աշխատանքներին մասնակցում են բաժնետեր-երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչները (ձայները համապատասխանում են բաժնետոմսերի թվին)։ Ընթացիկ գործերը ղեկավարում է տնօրենների խորհուրդը, որն ընտրում է խորհրդի նախագահ ու փոխնախագահ, ՄՀԲ նախագահ։