Մեծ քսանյակ
Միջազգային խորհրդաժողովի ձևաչափ / From Wikipedia, the free encyclopedia
G20, Քսանի խումբ (պաշտոնապես՝ անգլ.՝ Group of Twenty Finance Ministers and Central Bank Governors), 20 տնտեսություն (19 ազգային տնտեսություն և ԵՄ) ներկայացնող ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների միջազգային խորհրդաժողովի ձևաչափ է։ G20-ի հանդիպումներին սովորաբար ներկա են գտնվում Միջազգային արժութային հիմանդրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
G20-ի երկրները |
Ընդհանուր առմամբ, G20-ը իրենից ներկայացնում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90 %-ը, համաշխարհային առևտրի 80 %-ը և Երկրի բնակչության երկու երրորդը։
Հանդիսանում է համագործակցության և խորհրդակցության ֆորում միջազգային ֆինանսական համակարգի հարցերի գծով։ Մինչ 2008 թ. խումբը չէր անցկացնում գագաթնաժողովներ ամենաբարձր մակարդակով, նրա գործունեության հիմնական ձևը ամենամյա հանդիպումներն էին ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի նախագահների մակարդակով։
Ստեղծվել է ի պատասխան 1990-ական թթ. ֆինանսական ճգնաժամերին և այն աճող գիտակցությանը, որ զարգացող շուկայական տնտեսությամբ երկրները անհրաժեշտ չափով ներկայացված չեն համաշխարհային տնտեսական քննարկումներում և որոշումների ընդունման մեջ։