Արգենտինա
երկիրն է Հարավային Ամերիկայում / From Wikipedia, the free encyclopedia
Արգենտինա (իսպ.՝ Argentina, պաշտոնական անվանումը` Արգենտինայի Հանրապետություն (իսպ.՝ República Argentina, [reˈpuβlika aɾxenˈtina]), պետություն Հարավային Ամերիկայում։ Տարածքի մեծությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում մայրցամաքում (Բրազիլիայից հետո), ութերորդը՝ աշխարհում, իսկ բնակչության թվաքանակով երրորդն է Հարավային Ամերիկայում (Բրազիլիայից և Կոլումբիայից հետո)։ Կազմված է 24 վարչական միավորից՝ 23 պրովինցիայից և Բուենոս Այրես դաշնային մայրաքաղաքային շրջանից։ Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի հարավային մասը, որը կոչվում է Պատագոնիա։ Արևմուտքից սահմանակից է Չիլիին, հյուսիսից՝ Բոլիվիային և Պարագվային, հյուսիս-արևելքից՝ Բրազիլիային և Ուրուգվային։ Արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Արգենտինային են պատկանում Ֆոլկլենդյան կղզիները, ինչպես նաև Հրո Երկիր կղզու արևելյան հատվածը։ Արգենտինայի արևմտյան հատվածը լեռնային է, այստեղ է գտնվում ամբողջ արևմտյան կիսագնդի ամենաբարձր լեռը՝ Ակոնկագուան՝ 6960 մետր, իսկ արևելքով հոսում են Պարանա, Ռիո-Նեգրո, Պարագվայ և այլ գետեր։ Բնակչությունը կազմում է ▲47 327 407 մարդ (2022)[3]:
Արգենտինայի Հանրապետություն República Argentina |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ «Միասնությամբ և ազատությամբ» |
||||
Ազգային օրհներգ՝ Himno Nacional Argentino | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Բուենոս Այրես 34°20′S, 58°30′W | |||
Պետական լեզուներ | Իսպաներեն | |||
Կառավարում | դաշնային Հանրապետություն | |||
- | Նախագահ | Ալբերտո Ֆեռնանդես | ||
- | Փոխնախագահ | Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշներ | ||
- | Կաբինետի Պետ | Սանտյագո Կաֆիերո | ||
Անկախություն | Իսպանիայից | |||
- | Մայիսի Հեղափոխություն | մայիսի 25 1810 | ||
- | Հայտարարում | հուլիսի 9 1816 | ||
- | Ճանաչում | 1821 (Իսպանիայից) | ||
- | Ջրային (%) | 1.1 | ||
Բնակչություն | ||||
- | 2014 նախահաշիվը | 42,669,500[1] | ||
- | 2010 մարդահամարը | 40,117,096[2] | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2007 գնահատում | |||
- | Ընդհանուր | $671.508 միլիարդ (18-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $17,062 (47-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2005 գնահատում | |||
- | Ընդհանուր | $212,702 միլիարդ (31-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $6,548 (66-րդ) | ||
Ջինի (2003) | 52.8 (բարձր) | |||
ՄՆԶԻ (2004) | 0.863 (բարձր) (36-րդ) | |||
Արժույթ | Արգենտինյան պեսո (ARS) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ-3) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ-3) | ||
Ազգային դոմեն | .ar | |||
Հեռախոսային կոդ | +54 |
Արգենտինան ժամանակին եղել է Իսպանիայի գաղութ, սակայն հետագայում՝ 1810 թվականի մայիսի 25-ին, ազատվել է իսպանական լծից՝ շնորհիվ Խոսե Սան-Մարտիի և այլ պայքարողների։ Արգենտինան զարգացած կապիտալիստական պետություն է, Մեծ քսանյակի անդամ է, հարուստ է նավթով և այլ օգտակար հանածոներով։ Ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ (կատվառյուծ, լամա, նանդու ջայլամ)։ Արգենտինայի քաղաքներից ամենախոշորը մայրաքաղաք Բուենոս Այրեսն է, գտնվում է Լա-Պլատայի ծովախորշի ափին։ Խոշոր քաղաքներ են նաև Կորդովան, Լա Պլատան, Ռոսարիոն և այլն։ Արգենտինան ծնունդ է տվել մի շարք հայտնի մարզիկների (Դիեգո Մարադոնա, Լիոնել Անդրես Մեսսի, հայազգի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նույնպես բնակվում է Արգենտինայում), տանգոյին և այլն։