Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլ Մերի Քիդման (անգլ.՝ Nicole Mary Kidman, հունիսի 20, 1967[6][6][7][…], Հոնոլուլու, Հավայի, ԱՄՆ[8]), ամերիկյան-ավստրալիացի դերասանուհի, երգչուհի, մոդել և պրոդյուսեր[9]։ Քիդմանի դերասանական գործունեությունն սկսվում է 1983 թվականից։ Նա սկսել է նկարահանվել ավստրալիական կինոյի և հեռուստատեսության մի շարք նախագծերում՝ մինչև իր համար բեկումնային 1989 թվականի արտադրության «Մեռած ճահճուտը» թրիլերը։ 1990-ականների սկզբի ֆիլմերում դերակատարումներից հետո նրան սպասվում էր համաշխարհային ճանաչում՝ «Ամպրոպի օրեր» (1990 թվական), «Հեռու, հեռու» (1992 թվական) և «Հավերժ Բեթմենը» (1995 թվական)։ Սրանց հաջորդեցին ևս մի քանի արգասաբեր դերակատարումներ 90-ականների վերջերին։ Նիկոլի հանդես գալը երաժշտական «Մուլեն Ռուժ!» (2001 թվական) ֆիլմում նրան բերեց երկրորդ «Ոսկե գլոբուսը» և առաջին անգամ առաջադրվեց «Օսկարի» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ 2002 թվական նա դարձավ «Օսկար» մրցանակի դափնեկիր «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում «Ժամեր» ֆիլմում դերակատարման համար (այդ անվանակարգում հաղթող առաջին ավստրալուհին). ֆիլմն արժանացավ քննադատների լավագույն արձագանքներին։
Ուշագրավ և հայտնի են դերակատարումները «Մեռնել հանուն...» (1995 թվական), «Լայն փակված աչքերով» (1999 թվական), «Ուրիշները» (2001 թվական), «Ցուրտ լեռը» (2003 թվական), «Թարգմանչուհին» (2005 թվական), «Ավստրալիա» (2008 թվական) ֆիլմերում։ Նիկոլի դերակատարումը 2010 թվականին «Ճագարի բույն» ֆիլմում (որում նաև համատեղությամբ պրոդյուսեր էր) երրորդ անգամ նրան բերեց «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» առաջադրման։ 2012 թվականին նա առաջին անգամ ներկայացվեց «Էմմիի» «Լավագույն դերասանուհի մինիսերիալում կամ ֆիլմում» անվանակարգում «Հեմինգուեյ և Գելլհորն» ֆիլմում դերակատարման համար։ Արժանացել է նաև BAFTA-ի 2003 թվականին, նաև Ոսկե Գլոբուսի եռակի մրցանակակիր է (1996, 2002, 2003)։
Քիդմանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է 1994 թվականից[10] և ՅՈւՆԻՖԵՄ-ի՝ 2006 թվականից[11]։ 2006 թվականին Քիդմանն արժանացել է Ավստրալիական օրդենի ուղեկցողի (AC) կոչման[12], ինչպես նաև եղել է կինոարտադրության ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից[13]։
Ունենալով ավստրալիացի ծնողներ և ծնված լինելով Հավայներում՝ Նիկոլն ունի ամերիկյան և ավստրալիական երկքաղաքացիություն[14]։
Քիդմանը «Բլոսոմ ֆիլմս» (Blossom Films) կինոընկերության հիմնադիրն ու սեփականատերն է։
Նիկոլ Քիդմանը ծնվել է 1967 թվականի հունիսի 20-ին Հոնոլուլու քաղաքում՝ ամերիկյան Հավայներ նահանգի վարչական կենտրոնում։ Նրա ծնողները՝ Էնթոնի Դեյվիդ Քիդմանը և Ժանել Էնն Մաքլեյնը՝ շոտլանդական և իռլանդական արմատներով, ծնվել են Ավստրալիայում։ Որոշ ժամանակ Նիկոլի հայրը ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում աշխատել է որպես քաղցկեղածին բջիջների ուսումնասիրող մասնագետ։ Երբ ապագա դերասանուհին 4 տարեկան էր, նրա ընտանիքը վերադարձավ Ավստրալիա. Նիկոլի հայրը աշխատանք էր ստացել Սիդնեյի Տեխնոլոգիական համալսարանում[15]։
4 տարեկանից Նիկոլը սկսել է զբաղվել բալետով։ Պարերի հանդեպ հետաքրքրությունը նրան տարավ Ավստրալիական երիտասարդական թատրոն[16], ապա Ֆիլիպ Սթրիթ թատրոն, որտեղ ապագա դերասանուհին ստացավ վոկալ կրթություն և սովորեց թատրոնի պատմություն։ Սրան զուգահեռ Նիկոլը Հյուսիսային Սիդնեյում շարունակում էր կրթությունը աղջիկների համար նախատեսված միջնակարգ դպրոցում[17], միայն թե նա ստիպված էր վաղաժամ թողնել ուսումը, քանի որ մոր մոտ հայտնաբերվել էր կրծքի քաղցկեղ։ Աղջիկը ստիպված էր իրեն ամբողջովին նվիրել տան հոգսերին, որի ընթացքում մայրն անցավ բուժման կուրսեր և վերականգնվեց հիվանդությունից հետո։
1983 թվականին 16 տարեկան հասակում կայացավ Քիդմանի դեբյուտը դասական ավստրալիական «Սուրբ Ծնունդ անտառում» ֆիլմի վերանկարահանման մեջ, որը հաճախ էին ցուցադրում ամանորյա տոների ժամանակ[18]։ 1983 թվականի ավարտին Նիկոլը երկրորդ պլանի դեր ստացավ «5 մղոնանոց առու» հեռուստատեսային սերիալում։ 1980-ականների կեսերին Քիդմանը ճանաչում ձեռք բերեց Ավստրալիայում՝ նկարահանվելով «Հեծանիվներով ավազակները» («Wheatus» խումբը գրեց «BMX Bandits» երգը այս ֆիլմի մասին), «Պարող ստվերների գիշերը» և «Սանձահարել քամուն» ռոմանտիկ կատակերգության մեջ. հեռուստադիտողին հատկապես գրավեցին նրա մասնակցությամբ վառ տեսարանները վերոնշյալ ֆիլմում։ Բացի դրանից, դերասանուհին հայտնվեց նաև հայտնի ավստրալիական արտադրության «Պրիմիտիվ երկիր» «օճառային օպերայում», «Վիետնամ» մինի-սերիալում (1986), «Սեզամ փողոցը» և այլ հեռուստատեսային նախագծերում։
1988 թվականին Քիդմանը նկարահանվեց «Զմրուխտե քաղաքը» ֆիլմում, սցենարը՝ ըստ համանուն պիեսի։ Ֆիլմն Ավստրալիական կինոյի ինստիտուտի կողմից ստացավ մրցանակ «Լավագույն կանացի երկրորդ պլանի դերակատարման համար»։ Բացի սրանից՝ Նիկոլը դրամատիկ «Բանգկոկ Հիլթոն» մինի-սերիալում խաղաց գլխավոր դերը. ֆիլմը պատմում էր ավստրալուհի տուրիստի մասին, ով Թայլանդում թմրամիջոցների տեղափոխման կեղծ մեղադրանքով դատապարտվել էր մահապատժի։ Երիտասարդ դերասանուհու խաղը տպավորել էր ոչ միայն հանդիսատեսին, այլև քննադատներին, իսկ սերիալի ցուցադրման իրավունքը գնեցին շատ երկրներ։
1989 թվականին Քիդմանը դեր ստացավ «Մեռած ճահճուտը» թրիլերում, որտեղ մարմնավորում էր Ռեյ Ինգրեմին՝ ծովային սպայի կնոջը։ Ֆիլմի հաջողությունը և քննադատների հիացական արձագանքը ապահովեց վերջապես ստանալու համաշխարհային ճանաչում։ «Variety» ամսագիրը գրում է. «Քիդմանը հիասքանչ է ֆիլմի ողջ ընթացքում։ Նրա խաղը հաղորդում է կերպարին իսկական տոկունություն և էներգիա»[19]։ Ռոջեր Էբերթը նշում էր հերոսների միջև հիանալի «հաղորդակցությունը». «Քիդմանը և Զեյնն ասես իրական ատելություն են տածում միմյանց հանդեպ յուրաքանչյուր համատեղ տեսարանում»[20]։ Ֆիլմը հաջողությամբ անցնում է համաշխարհային ցուցադրության։ Ֆիլմը, հովանավորված «Warner Bros.»-ի կողմից, առաջին հոլիվուդյան նախագիծն էր դերասանուհու համար՝ չնայած ամբողջովին ավստրալիական դերասանական և նկարահանող խմբին։
«Մեռած ճահճուտի» հաջողությունից հետո կայացավ Նիկոլ Քիդմանի դեբյուտային մուտքը ամերիկյան կինո։ Նա հրավիրվեց Հոլիվուդ, որտեղ ստացավ դեր «Ամպրոպի օրեր» ֆիլմում, որում նա նկարահանվեց իր ապագա ամուսնու՝ դերասան Թոմ Քրուզի հետ։ Նիկոլին բաժին էր հասել երիտասարդ բժշկուհու՝ Կլեր Լևիցկու դերը, որը սիրահարվում է NASCAR-ի ավտոմրցողին՝ Քրուզի դերակատարմամբ։ Ֆիլմը դարձավ այդ տարվա ամենադրամարկղայիններից մեկը։
1991 թվականին Քիդմանը համատեղ նկարահանվեց իր նախկին համադասարանցի և լավագույն ընկերուհի Նաոմի Ուոթսի և Թենդի Նյուտոնի հետ «Սիրախաղ» անկախ ֆիլմում։ Քիդմանը և Ուոթսը մարմնավորում էին հասունացող դպրոցականների. ֆիլմը Ավստրալիական կինոյի ինստիտուտի կողմից արժանացավ «Լավագույն ֆիլմ» մրցանակին։ Նույն թվականի դերակատարումը «Բիլի Բատգեյթ» ֆիլմում Նիկոլին բերեց առաջին «Ոսկե գլոբուս»ը՝ «Լավագույն երկրորդ պլանի կնոջ դերակատարման համար» անվանակարգում։ «Նյու Յորք Թայմս» (The New York Times) թերթը Նիկոլին անվանեց «հիասքանչ հումորով գեղեցկուհի»։ Հաջորդ տարի Թոմ Քրուզը և Քիդմանը կրկին նկարահանվեցին միասին Ռոն Հովարդի «Հեռու, հեռու» ֆիլմում, որը չդարձավ հիթ, բայց արժանացավ քննադատների բարեհաճ արձագանքին և կինովարձույթում բավականին հասույթ ունեցավ։ 1993 թվականին Քիդմանը խաղաց «Իմ կյանքը» ֆիլմում գլխավոր դերը Մայքլ Քիթոնի հետ և «Պատրաստ ամեն ինչի» ֆիլմում՝ Ալեք Բոլդուինի և Բիլլ Փուլմանի հետ։
1995 թվականին Քիդմանը նկարահանվեց «Հավերժ Բեթմենը» բարձր բյուջետային ֆիլմում դոկտոր Չեյզ Մերիդիանի դերում։ Նրա խաղընկերներ էին Վել Քիլմեր՝ Բեթմենի դերում, Ջիմ Քերրին, Թոմի Լի Ջոնսը, Քրիս Օ’Դոնելը, Դրյու Բերիմորը։ Նույն տարում Նիկոլը նկարահանվեց Գաս վան Սենթի «Մեռնել հանուն...» սատիրիկ սև կատակերգությունում, որտեղ խաղում էր հաղորդավարուհի Սյուզան Սթոուն Մարետտոյի դերը, ով ճանաչման և փառքի ճանապարհին պատրաստ էր գնալ ցանկացած հանցագործության, անգամ՝ սպանության։ Քիդմանն արժանացավ կինոքննադատների գովասանքին[21][22], բացի դրանից՝ նա ներկայացվեց «Օսկարի». դերասանուհին առաջադրվեց ամենաուշագրավ ամերիկյան կինոմրցանակներին և նվաճեց «Ոսկե գլոբուս» «Լավագույն դերասանուհի՝ մյուզիքլում կամ կատակերգությունում» անվանակարգում, սակայն օսկարյան հանձնաժողովը նախընտրությունը տվեց այլ թեկնածուի։
Նիկոլի հաջորդ դերը եղավ Իզաբել Արչերը «Լեդիի դիմանկարը» ֆիլմում՝ նկարահանված Հենրի Ջեյմսի համանուն պատմածքի հիման վրա. ֆիլմում խաղում էին նաև Բարբարա Հերշին, Ջոն Մալկովիչը և Մերի-Լուիզ Փարկերը։ Հաջորդ տարում Քիդմանը նկարահանվեց քաղաքական «Խաղարարարը» մարտաֆիլմի կնոջ գլխավոր՝ դոկտոր Ջուլյա Քելլիի դերում. ֆիլմը ստացավ հակասական արձագանքներ, սակայն համաշխարհային վարձույթում հավաքեց $110 միլիոն։ Այնուհետև հաջորդեց դերը «Գործնական մոգություն» միստիկ մելոդրամայում Սանդրա Բուլոքի հետ. դերասանուհիները խաղում էին քույր կախարդուհիների։ Դրանից հետո Նիկոլը վերադարձավ թատրոն՝ խաղալով լոնդոնյան «Երկնագույն սենյակ» ներկայացման մեջ՝ ըստ Դեյվիդ Հերայի պիեսի։
Իրական ճեղքումը եղավ 2001 թվականին, երբ էկրան բարձրացավ ռեժիսոր Բազ Լուրմանի երկար սպասված «Մուլեն Ռուժ!» ֆիլմը։ Այդ ֆիլմ-մյուզիքլում, որտեղ նրբորեն համադրված են անկումային ցուցադրական, վուլգար արվեստը և հին հունական ողբերգության տարրերի հետ, Քիդմանը խաղում է կաբարեի պարուհի և կուրտիզանուհի Սաթինին, նրա խաղընկերն այդ ֆիլմում Էվան Մաքգրեգորն էր։ Կաբարեն երաժշտական թատրոնի վերածելու անհրաժեշտ գումարը հավաքելու համար Քիդմանի մահացու հիվանդ հերոսուհին պետք է գայթակղի հարուստ չարագործ Հերցոգին՝ Ռիչարդ Ռոքսբուրգի կատարմամբ. դժբախտաբար, Սաթինը սիրահարվում է աղքատ պոետին (Էվան Մաքգրեգոր), ով վարձված էր գրելու ապագա թատրոնի առաջին պիեսը։ Սիրո ողբերգական այս պատմությունը Լուրմանի ֆիլմում ներկայացված է կանկանի ռիթմով՝ շքեղ փարիզյան դեկորացիայի ֆոնին և Էլթոն Ջոնի, Բիթլզի, Մադոննայի, Քուինի ու այլ հանրահայտ կատարողների երգերի կրկներգերի ուղեկցությամբ։ Իրենց երաժշտական համարները և՛ Քիդմանը, և՛ Մաքգրեգորը կատարում են ինքնուրույն։ Քիդմանի բազմակողմանի վարպետորեն հարուստ խաղը տպավորեց քննադատներին։ Այդ ֆիլմի համար նա առաջադրվեց «Օսկարի», արժանացավ իր երկրորդ «Ոսկե գլոբուսին» «Լավագույն դերասանուհի՝ մյուզիքլում կամ կատակերգությունում» անվանակարգում։
Հաջորդ կարևոր վերելքը դերասանուհու կարիերայում դարձավ Գրեյս Սթյուարտի դերը Ալեխանդրո Ամենաբարի «Ուրիշները» միստիկ թրիլլերում։ Այդ դերը վերջնականապես հաստատեց Քիդմանի ճանաչումը և տեղը կինոաշխարհում՝ ունակ գրավելու հանդիսատեսին դեպի կինոթատրոններ։ $17 միլիոն բյուջե ունենալով՝ ֆիլմը ստացավ $210 947 037 շահույթ համաշխարհային վարձույթում[23] և լավ ընդունվեց կինոքննադատների կողմից, ովքեր անգամ ողջունեցին կիսախավար ժապավենի վրա նկարահանված ֆիլմի մռայլ, ճնշող մթնոլորտը և չնչին զարգացումներով ընթացող սյուժեն։ Այս ֆիլմի համար հիչքոքյան շիկահեր a-la Գրեյս Քելլի վերափոխված Քիդմանի խաղը արժանացավ ամենաբարձր գնահատականների, իսկ դերակատարումը ներկայացվեց «Ոսկե գլոբուսի», «Գոյայի» և «BAFTA»-յի։
2001 թվականին դերասանուհին ստացավ անգլիացի արձակագրուհի Վիրջինիա Վուլֆի դժվարին դերը ռեժիսոր Սթիվեն Դոլդրիի «Ժամեր» ֆիլմում ըստ Մայքլ Կաննինգեմի 1999 թվականին Պուլիտցերյան մրցանակի արժանացած համանուն վեպի։ Ֆիլմում (ինչպես նաև Կաննինգեմի գրքում) պատկերված է 3 կանանց կյանքի մեկ օր. տարբեր ժամանակաշրջաններ, բայց կապված միմյանց հետ Վուլֆի «Միսիս Դելլոուեյ» հոգեբանական վեպի միջոցով, որով ազդեցություն ունեն իրար վրա։ Հետաքրքրական է, որ սկզբում Վուլֆը մտադիր էր գիրքը կոչել «Ժամեր», որտեղից էլ և՛ ֆիլմի, և՛ Կաննինգեմի վեպի անվանումը։ Ֆիլմն սկսվում է Քիդմանի նևրոտիկ հերոսուհու ինքնասպանության տեսարանով։ Բացի Քիդմանից, ֆիլմում հանդես է գալիս առաջնակարգ դերասանական խումբ՝ Ջուլիանա Մուր, Մերիլ Սթրիփ, Էդ Հարիս, Թոնի Կոլլետ և Կլեր Դենս։ Էկրանավորումը դարձավ 2002-ի ամենաաղմկահարույց պրեմիերաներից մեկը, իսկ ինքը Քիդմանն արժանացավ Բեռլինի կինոփառատոնի մրցանակին, իր առաջին Բրիտանական կինոակադեմիայի պարգևին, երրորդ «Ոսկե գլոբուսին» և վերջապես այդքան ցանկալի «Օսկարին» Վուլֆի դերի համար։ Քիդմանի հաղթանակը այդ տարի տեղիք տվեց մի շարք ասեկոսեների, թե ինչ սկզբունքով են առաջնորդվում կինոքննադատները՝ ընտրելու դերասանական անվանակարգերում հաղթողներին։ 59-ամյա Վուլֆին խաղալու համար, Քիդմանը, ով նկարահանումների ժամանակ մոտավորապես 20 տարով փոքր էր իր հերոսուհուց, ստիպված էր կերարանափոխել արտաքինը անճանաչելիության աստիճան։ Գրիմի կարևորագույն տարրը արհեստական քիթն էր, և «դեղին մամուլը» սկսեց չարախոսել, թե Քիդմանն «Օսկար» ստացավ ոչ թե դերասանական վարպետության, այլ այն համարձակության համար, որ վստահել էր հոլիվուդյան դիմահարդարներին։
2003 թվականը ևս շատ հաջող էր Քիդմանի համար։ Նա նկարահանվեց եվրոպացի ամենավիճահարույց ու հանրահայտ դանիացի կինոռեժիսոր Լարս ֆոն Թրիերի խաղարկային «Դոգվիլ» ֆիլմում։ Ֆիլմն արժանացավ հրապարակայնության և լայնամասշտաբ քննարկումների։ Թրիերի ֆիլմի հանդեպ արձագանքները միանաշանակ չէին. եթե Եվրոպայում «Դոգվիլը» վերջին տարիների կինեմատոգրաֆիայի գլխավոր ձեռքբերումների շարքին դասվեց, ապա ամերիկյան քննադատները ֆիլմը սվիններով ընդունեցին։ Հավանաբար հենց այդ պատճառով Քիդմանը հրաժարավեց Թրիերի հետ հետագա համագործակցությունից (սկզբնապես ենթադրվում էր, որ դերասանուհին կխաղա ռեժիսորի ևս 2 ֆիլմերում, որոնք «Դոգվիլի» հետ կազմելու էին «U.S.A.» եռերգության մասերը)։ Ամեն դեպքում Քիդմանի աշխատանքը Թրիերի ժապավենում արժանացավ բարձր գնահատականի և գովասանքի օվկիանոսի երկու կողմերում էլ։ Ինչպես նշվեց՝ դերասանուհու ևս մեկ հրաժարում նորից կապված է «Դոգվիլի» շարունակության հետ՝ «Մանդերլեյ» և «Վաշինգտոն»։ Ըստ պաշտոնական հաղորդման՝ պատճառը դերասանուհու չափազանց զբաղվածությունն էր հոլիվուդյան ֆիլմերում։ Ոչ պաշտոնական պատճառ կարող էր լինել նաև Լարս ֆոն Թրիերի հետ դերասանուհու հարաբերությունների ճգնաժամը, ում ստեղծագործական մեթոդը պահանջում էր դերասաններից բացարձակ վստահություն, բայց միևնույն ժամանակ զգալով այդ հոգեհարազատությունը՝ առաջ է բերում մասնագիտական և անձնական կոնֆլիկտներ։ Նման պատմություն տեղի ունեցավ նաև «Մթության մեջ պարողը» ֆիլմի աստղային դերակատար երգչուհի Բյորքի հետ։ Երկու դերասանուհիներն էլ շնորհիվ Լարս ֆոն Թրիերի նվաճեցին եվրոպական հանդիսատեսի համակրանքը, որի գինն արժեցավ ռեժիսորի հետ հարաբերությունների ընդհատումը։
Նույն 2003 թվականին դերասանուհին կատարեց Ֆիլիպ Ռոտայի «Վարկաբեկված հեղինակություն» հանրահայտ վեպի էկրանավորման մեջ գլխավոր դերը, որտեղ խաղում էր Էնթոնի Հոփքինսի հետ։ Բացի դրանից էկրան բարձրացավ Էնթոնի Մինգելայի «Ցուրտ լեռը» պատմական դրաման՝ ըստ Չարլզ Ֆրեյզերի համանուն վեպի, որտեղ Քիդմանը նկարահանվում էր Ջուդ Լոուի և Ռենե Զելվեգերի հետ։ Այս ֆիլմն առավել հաջողվածն էր տարվա ընթացքում նկարահանվածներից. այն հավաքեց $176 միլիոն համաշխարհային վարձույթում[24] և 7 անվանակարգում առաջադրվեց «Օսկարի»։
Նիկոլ Քիդմանը պետք է խաղար նաև գլխավոր դերը Դևիդ Ֆինչերի «Վախի սենյակ» ֆիլմում, սակայն ոտքի վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել նկարահանումներին։ Արդյունքում Մեգ Օլտմանի դերը հասավ Ջոդի Ֆոսթերին, իսկ Քիդմանն ավելի ուշ մասնակցեց ֆիլմի հնչունավորմանը (Ստեֆանի ընկերուհու ձայնը հեռախոսային խոսակցության մեջ)։ Բացի դրանից, Քիդմանը տարբեր պատճառներով հրաժարվեց նկարահանվել «Տեր և տիկին Սմիթները» (դերը բաժին հասավ Անջելինա Ջոլիին) և «Ավիատոր» (դերը խաղաց Քեյթ Բլանշետը) ֆիլմերում։
Նիկոլ Քիդմանի հաջորդ չորս ֆիլմերից երկուսը չկարողացան նվաճել հասարակության և քննադատների լիարժեք համակրանքը։ Քիդմանը փորձեց հաստատվել կատակերգական դերասանուհու կարգավիճակում և նկարահանվեց երկու բարձր բյուջետային կատակերգություններում։ Առաջինը՝ «Սթեփֆորդյան կանայք», 1974 թվականին նկարահանված համանուն ֆիլմի վերաէկրանավորումն էր՝ նկարահանված Այրա Լեվինի մռայլ սատիրիկ վեպի հիման վրա։ Այդ ֆիլմում Քիդմանը խաղում է հաղորդավարուհի Ջոաննա Էբերհարթին, ով կորցնում է աշխատանքը այն բանից հետո, երբ նրա ստեղծած ռեալիթի-շոուի մասնակիցներից մեկը ինքնասպան է լինում հենց ուղիղ եթերում։ Դեպրեսիայի մեջ գտնվող հաղորդավարուհին տեղափոխվում է Սթեփֆորդ՝ իդեալական ամերիկյան փոքրիկ քաղաք, որտեղ տիկնիկային ձևավորմամբ շքեղ տներում թաքնված էր սարսափելի գաղտնիք, որի բացահայտումը տրված էր Ջոաննային։ Բարձր բյուջետային ֆիլմը այդպես էլ չարդարացրեց իրեն համաշխարհային վարձույթում։ Երկրորդ՝ «Կախարդուհին» ֆիլմը ամերիկյան հայտնի Bewitched հեռուստասերիալի լիամետրաժ վերանկարահանումն էր, համեմատաբար առավել հաջողակ ֆինանսական առումով (բյուջե՝ 85 միլիոն $, ընդհանուր եկամուտ՝ 131 միլիոն $)[25], միայն թե քննադատներին այդպես էլ դուր չեկավ դերասանուհու անփութորեն ստեղծած կերպարը։ Այս ֆիլմի համար Քիդմանը Ուիլ Ֆերելի հետ միասին ստացավ «Ոսկե ազնվամորի» հակամրցանակը՝ «Վատագույն զույգ» անվանակարգում։
2005 թվականին էկրան բարձրացավ Սիդնի Պոլակի քաղաքական «Թարգմանչուհին» մարտաֆիլմը՝ Նիկոլ Քիդմանի և Շոն Փենի մասնակցությամբ, սակայն այս ֆիլմից հիշարժան էր հանդիսատեսի համար միայն այն փաստը, որ նկարահանումները տեղի էին ունեցել ՄԱԿ-ի իրական հաստատություններում (մինչ այդ ՄԱԿ-ում երբևէ մուտք չի ունեցել ոչ մի նկարահանող խումբ), այլ ոչ թե գեղարվեստական հատկանիշները։
Քիդմանի ֆիլմագրության մեջ առաձնահատուկ տեղ է գրավում «Ծնունդ» ֆիլմը՝ նկարահանված տեսահոլովակների հայտնի ռեժիսոր Ջոնաթան Գլեյզերի կողմից Դեննի Հյուսթոնի, Էնն Հեչի, Լորեն Բեքոլի և Քեմերոն Բրայթի մասնակցությամբ։ Մինչև պրեմիերան Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում 2004 թվականին ֆիլմն արդեն բարձրացրել էր մեծ աղմուկ. ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ֆիլմի սյուժետային ընթացքում Քիդմանի հերոսուհին լոգանք է ընդունում 10-ամյա տղայի հետ, և ֆիլմը արդեն իսկ հեռակա մեղադրվեց մանկապղծության քարոզման մեջ։ Այդ հանգամանքը պատճառ դարձավ նրան, որ «Ծնունդը» դուրս չեկավ ամերիկյան կինովարձույթի։ Վենետիկի կինոփառատոնի մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ Քիդմանը, տեղիք տալով մի շարք հակասական կարծիքների, ասել էր. «Այնպես չէ, որ ես ուզում էի մի ֆիլմ, որտեղ համբուրում եմ 10-ամյա տղայի։ Ես ուզում եմ լինի այնպիսի ֆիլմ, որտեղ դուք հասկանաք սերը»[26]։ Աննայի դերի համար, ով ծանր էր տանում ամուսնու վաղաժամ մահը և դարձել էր տասամյա տղայի խաբեության զոհը (վերջինս իրեն ներկայացնում էր որպես Աննայի ամուսնու վերամարմնավորումը), Քիդմանն արժանացավ «Ոսկե գլոբուսի», որը հանձնում է Հոլիվուդի արտասահմանյան մամուլը։ Այս հանգամանքը շատ կարևոր է. թե հանդիսատեսի, թե քննադատների կողմից ֆիլմը լավ ընդունվեց միայն Հին աշխարհում։ Ֆիլմը կարողացավ լրացնել իր վրա ծախսված գումարները (գումարը կազմեց $24 միլիոն, հիմնականում պայմանավորված եվրոպական վարձույթով)[27]։ «Ծնունդ»-ից հետո ամերիկյան ԶԼՄ-ն միասնաբար հայտարարեց Նիկոլ Քիդմանի կարիերայի մայրամուտի մասին, որը չէր մտնում դերասանուհու ստեղծագործական պլանների մեջ։
2006 թվականի աշնանը Քիդմանի մասնակցությամբ դուրս եկավ «Մորթի» ֆիլմը՝ լուսանկարչուհի Դիանա Արբուսի ինքնակենսագրական կինոպատումը, ով նկարել էր մարդկային բնության ամենատարօրինակ ու սարսափելի դրսևորումները և վերջ տվել սեփական կյանքին 1971 թվականին։ Ֆիլմի ռեժիսորը Սթիվեն Շեյնբերգն է, առավել հայտնի սկանդալային «Քարտուղարուհի» ֆիլմով։ Թեև ֆիլմն ստացավ և դրական և բացասական արձագանքներ, բայց Քիդմանը և նրա խաղընկեր Ռոբերտ Դաունի կրտսերը արժանացան գովասանքների իրենց դերակատարումների համար։
Քիդմանը նաև հնչունավորեց 2006 թվականին նկարահանված «Ուրախ ոտքեր» անիմացիոն ֆիլմի կերպարներից մեկը, որը հավաքեց $384 միլիոն համաշխարհային շուկայում։
Բացի դրանից՝ 2007 թվականին Քիդմանը նկարահանվեց գերմանացի ռեժիսոր Օլիվեր Հիրշբիգելի «Ներխուժում» ֆիլմի գլխավոր դերում՝ գիտաֆանտաստիկ թրիլլեր ոչ երկրային ծագման համաճարակի մասին (սկզբնապես ֆիլմը պիտի լիներ «Մարմիններ հափշտակողները» ֆիլմի վերաէկրանավորումը, միայն թե հետո որոշվեց նկարահանել տարբերվող պատմություն)։ «Ներխուժում» ֆիլմում խաղում էին նաև Դենիել Քրեյգը և Վերոնիկա Քարթրայթը։ Ֆիլմը ձախողվեց ֆինանսական շուկայում, վատ արձագանքներ ունենալով նաև կինոքննադատների շրջանում։
Նիկոլը Ջենիֆեր Ջեյսոն Լիի և Ջեք Բլեքի հետ խաղաց Նոա Բաումբախի «Մարգոն հարսանիքին» կատակերգական դրամայում, որն ստացավ դրական գնահատականներ, իսկ ինքը՝ Քիդմանն արժանացավ «Արբանյակ» մրցանակի՝ որպես Լավագույն դերասանուհի երաժշտական կամ կատակերգական դերում։ Նա այնուհետև 2007 թվականին նկարահանվեց ֆինանսապես հաջողված ֆենտեզի-արկածային «Ոսկե կողմնացույց» ֆիլմում՝ կերպավորելով չարագործուհի Մարիսա Կոլտերին։
2008 թվականին Քիդմանը կրկին համագործակցեց «Մուլեն Ռուժ!»-ի ռեժիսոր Բազ Լուրմանի հետ այս անգամ «Ավստրալիա» ֆիլմում, որտեղ պատկերված են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում երկրի հյուսիսային շրջանների ռմբակոծումը Ճապոնիայի կողմից։ Քիդմանը մարմնավորում է անգլուհու, ով ճնշված է զգում իրեն մայրցամաքում, խաղընկերն այս ֆիլմում ավստրալիացի Հյու Ջեքմանն է։ Չնայած ֆիլմի հանդեպ տարատեսակ արձագանքներին, խաղարվեստն արժանացավ գովասանքների և ֆիլմի դրամարկղային հասույթը համաշխարհային վարձույթում հաջող էր[28]։ Սկզբնապես որոշված էր, որ Քիդմանը խաղալու է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ևս մեկ, այս անգամ գերմանական դրամայի՝ Սթիվեն Դոլդրիի «Ընթերցողը» ֆիլմի գլխավոր դերում՝ աշխատելով նախկին թիմակիցներ Սիդնի Պոլակի և Էնթոնի Մինգելայի հետ, սակայն հղիության պատճառով ստիպված էր բաց թողնել նկարահանումները[29]։ Դերը բաժին հասավ Քեյթ Ուինսլեթին, ով վերջնական հաշվով արժանացավ «Օսկարի», որը 81-րդ մրցանակաբաշխության ժամանակ նրան հանձնեց հենց Քիդմանը[30]։
2009 թվականին Քիդմանը նկարահանվեց Ռոբ Մարշալի երաժշտական «Ինը» ֆիլմում՝ մարմնավորելով Ֆեդերիկո Ֆելինիի սիրելի մուսային՝ Կլաուդիա Ջենսենին։ Ֆիլմում Նիկոլի խաղընկերներն էին «Օսկարի» տարբեր տարիների մրցանակակիրներ Դանիել Դեյ-Լյուիսը, Ջուդի Դենչը, Մարիոն Քոտիարը, Պենելոպե Կրուսը և Սոֆի Լորենը։ Քիդմանը, ում էկրանային ժամանակը քիչ է ֆիլմում՝ համեմատած մյուս դերասանների հետ, Դեյ-Լյուիսի կողքին կատարում է "Unusual Way" («Անսովոր ձևով») երաժշտական համարը։ Չնայած ֆիլմն արժանացավ տարատեսակ արձագանքների, այնուամենայնիվ, այն մի քանի անվանակարգերում առաջադրվեց «Ոսկե գլոբուսի» և «Օսկարի», իսկ Քիդմանն ստացավ իր թվով 3-րդ Ամերիկայի կինոգիլդիայի մրցանակը՝ որպես դերասանական կազմի անդամ։
2010 թվականին Քիդմանը Ահարոն Էքհարթի հետ նկարահանվեց «Պուլիտցերյան մրցանակի» արժանացած «Ճագարի բույն» վեպի էկրանավորման մեջ՝ հանուն դրա հրաժարվելով Վուդի Ալլենի «Դու կհանդիպես խորհրդավոր անծանոթի» ֆիլմում դերից[31]։
2010 թվականի հունիսին «Հեռուստագիդը» (TV Guide) հայտնեց, որ Քիդմանը և Քլայվ Օուենը խաղալու են Էռնեստ Հեմինգուեյի և նրա կողակցուհի Մարթա Գելլհորնի մասին ֆիլմում՝ վերնագրված «Հեմինգուեյ և Գելլհորն»։ Ֆիլմի ռեժիսորը Ֆիլիպ Կաուֆմանն էր[32], ում ղեկավարությամբ նկարահանումները սկսվեցին 2011-ի մարտից և առաջինը դիտումը նշանակվեց 2012-ին[33], իսկ Մարթա Գելլհորնի դերակատարման համար Նիկոլը հերթական անգամ առաջադրվեց «Ոսկե գլոբուսի» և «Էմմիի»։ Այնուհետև Նիկոլաս Քեյջի հետ Քիդմանը նկարահանվեց Ջոել Շումախերի «Ինչ է թաքցնում սուտը» էքշն-թրիլերում, որտեղ մարմնավորում էին պատանդ վերցված ամուսնական զույգի[34]։
2010 թվականի սեպտեմբերի 17-ին ContactMusic.com-ը հայտարարեց, որ Քիդմանը վերադառնում է Բրոդվեյ, որպեսզի մարմնավորի Ալեքսանդրա Դել Լագոյին Թենեսի Ուիլյամսի «Երիտասարդության քաղցր թռչուն» պիեսի Դեվիդ Քրոմերի էկրանավորման մեջ՝ Սքոթ Ռուդինի պրոդյուսերությամբ[35]։ 2011 թվականի օգոստոսի 30-ին Քրոմերը Նյու Յորք Թայմսին (The New York Times) տրված հարցազրույցի մեջ ասաց, որ ֆիլմը դուրս չի գա մեծ էկրան 2011-ի աշնանը, ինչպես նախապես հայտարարվել էր, սակայն նկարահանումները ակտիվ ընթացքի մեջ են[36]։ 2011 թվականի հունիսին Քիդմանը մասնակցություն ունեցավ Փիթ Դեքսթերի «Լրագրավաճառը» նովելի ադապտացված տարբերակի նկարահանումներին՝ Լի Դենիելսի ռեժիսորությամբ[37]. Նիկոլի նկարահանումները թրիլերում սկսվեցին 2011 թվականի օգոստոսի 1-ին, իսկ «Լրագրավաճառը» հայտնվեց էկրաններին 2012 թվականին[38]։ Ֆիլմում դերասանուհին մարմնավորում է մահապարտների խմբակից Շարլոթ Բլեսսին և նկարահանվել է մի շարք սեքսուալ տեսարաններում, որոնց մասին, ինչպես նշում է ինքը, հիշել է ֆիլմի ամբողջական դիտումից հետո միայն. «Ես մտածեցի. լավ է, որովհետև սա այն է, ինչ ես արել եմ»[39]։ Աշխարհի առաջատար քննադատները ճանաչեցին այս դերակատարումը թերևս Քիդմանի ֆիլմագրության մեջ լավագույնը[40]։ Ճակատագրական գեղեցկուհու բարդ կերպարի մարմնավորման համար Քիդմանը կրկին առաջադրվեց «Ոսկե գլոբուսի» և Ամերիկայի կինոգիլդիայի մրցանակի։
2012 թվականի ապրիլին մի շարք աղբյուրներ, այդ թվում Variety-ն, լուր տարածեցին, որ բանակցություններ է վարվում Քիդմանի հետ՝ խաղալու Գրեյս Քելլի դերը կենսագրական «Գրեյսը Մոնակոյից» ֆիլմում։ Ֆիլմը դեպքերը կենտրոնացած էին 1962 թվականի ճգնաժամի վրա, երբ Շառլ դը Գոլը, շրջափակման մեջ վերցնելով փոքրիկ Մոնակո իշխանությունը, հարկային դրախտի հնարավորություն տվեց մի շարք հարուստ ֆրանսահպատակների[41]։
Նիկոլի ձայնով հնչունավորվել է պրոմո-տեսահոլովակը, որը Ավստրալիան որպես հայտ ներկայացրել է Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության անցկացման համար։ 5 րոպեանոց հոլովակը ցուցադրվեց նաև 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ՀԱՀ-ում[42]։ 2012 թվականին թողարկվեց Վիրջինիա Վուլֆի «Փարոսի վրա» գրքի աուդիոտարբերակը Audible.com կայքում՝ հնչունավորված Նիկոլ Քիդմանի կողմից[43]։
Քիդմանը հանդես է եկել Պակ Չան Ուկի «Սթոքեր» (2013) ֆիլմում[44], ինչն արժանացավ քննադատների դրական արձագանքին, իսկ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար Քիդմանն առաջադրվեց «Սատուրն» մրցանակի։ 2013 թվականի ապրիլին նա ընտրվեց որպես Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթի ժյուրիի անդամ[45]։
2014 թվականին Քիդմանը խաղացել է կենսագրական «Գրեյսը Մոնակոյից» ֆիլմի գլխավոր դերում, որը 1962 թվականի ճգնաժամի ժամանակագրությունն էր, երբ Շառլ դը Գոլը շրջափակման էր ենթարկել գաճաճ պետությունը՝ բարկանալով Մոնակոյի կարգավիճակի վրա, որը հարկերից ապահովում էր ունևոր ֆրանսահպատակներին։ Այդ ժամանակ էր, որ Քելլին մտածում էր հոլիվուդյան վերադարձի մասին Ալֆրեդ Հիչքոքի «Մարնի»-ում։ Մրցույթից դուրս հանդես գալով 2014 թվականի Կաննի փառատոնում՝ ֆիլմն ստացավ բավականին շատ բացասական արձագանքներ[46]։ Քիդմանը հանդես է եկել նաև երկու ֆիլմում Քոլին Ֆերթի հետ, որոնցից առաջինը բրիտանա-ավստրալիական պատմական «Երկաթուղայինը» դրաման էր, որում Քիդմանը խաղում էր պաշտոնյայի կնոջը՝ Պատրիսիա Լոմաքսին, և նրա խաղն արժանացավ դրական արձագանքների[47]։ «Մոնրեալ» թերթից Քեթրին Մոնկը Քիդմանի դերակատարման մասին գրում էր. «Դա իսկական դերասանական վարպետության կտոր էր, որ գերազանցում է Տեպլիցկու՝ խանութից գնված շրջանակներին, բայց սա այն Քիդմանն է, որն ամենամեծ անկնկալ է ներկայացնում։ Նրա հոնքերը մարմարյա կամարների փոխվելուց հետո առաջին անգամ Օսկարի ավստրալիացի հաղթողը իրոք զարհուրելի էր»[48]։ Երկրորդը՝ բրիտանական «Մինչև քնելս» թրիլերում Քիդմանի դերակատարումը դրական արձագանք գտավ։ Ֆիլմում նա խաղում էր ավտովթարից փրկված, բայց ուղեղի վնասվածքով Քրիստին Լուկասին[49]։ Քիդմանը 2014 թվականին հանդես է եկել «Փադդինկտոնի արկածները» ընտանեկան ֆիլմում չարագործի դերում։
Հունվարի 23-ին Քիդմանը ներկայացել է ավստրալա-իռլանդական «Անծանոթ երկիր» դրամա-թրիլերում, որով բացվել է 2015 թվականի «Սանդենս» ֆիլմերի փառատոնը, որտեղ հանդիսատեսը «խանդավառ» արձագանքեց Քիդմանի դերակատարմանը[50]։ Նա նաև հանդես է եկել Ջեյսոն Բեյթմանի ռեժսորությամբ «Ֆենգ ընտանիքը» ֆիլմում, որի պրոդյուսերը հենց Քիդմանի «Բլոսոմ ֆիլմս» ընկերությունն էր։ Այս ֆիլմով բացվեց 2015 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը։ Այլ գործերից են կենսագրական «Անապատի թագուհին» ֆիլմը, որտեղ Քիդմանը կերտել է ճանապարհորդ, գրող, հնագետ, հետախույզ, քարտեզագիր և քաղաքական գործիչ Գերտրուդա Բելլին, և «Հանճարը» ֆիլմը Քոլին Ֆերթի և Գայ Փիրսի մասնակցությամբ։ Քիդմանը խաղացել է 2015 թվականի «Գաղտնիքը նրանց աչքերում» թրիլերի գլխավոր դերում, որի ռեժիսորը Բիլի Ռեյն էր, խաղընկերները՝ Ջուլիա Ռոբերթսը և Չիվեթել Էջիոֆորը։
Ավելի քան 15 տարի անց Քիդմանը վերադարձավ Մեծ Բրիտանիայի «Վեսթ Էնդ»՝ հանդես գալով Նոել Քոուարդ թատրոնի «Լուսանկար 51» ներկայացման մեջ։ 2015 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 21-ը նա կատարում էր բրիտանացի գիտնական Ռոզալինդ Ֆրանկլինի դերը, բեմադրիչ՝ Մայքլ Գրանդաջ[51]։ Ներկայացման հիմքում ընկած էր ԴՆԹ-ի կառուցվածքի ուսումնասիրության մեջ Ֆրանկլինի ներդրումները և դերը։ Քիդմանը և բեմադրությունը վաստակեցին «ջերմ գրախոսություններ»[52][53][54][55][56][57][58][59]։ Նրա վերադարձը Վեսթ Էնդ պսակվեց հաջողությամբ, հատկապես «Լուսանկար 51»-ում դերակատարման համար մրցանակի նվաճումից հետո[60][61][62]։
2016 թվականին Քիդմանի խաղը «Առյուծ» ֆիլմում արժանացավ բուռն դրական արձագանքների, այդ թվում առաջին անգամ առաջադրվեց «Օսկարի» որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, որը նրա ընդհանուր առմամբ չորրորդ առաջադրումն էր, ինչպես նաև Critics’ Choice Movie Awards-ի՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի կինոմրցանակ՝ երկրորդ դերի լավագույն դերակատարման համար, BAFTA մրցանակ՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, 11-րդ Ոսկե գլոբուսի։ Ֆիլմում նա մարմնավորել է Սյուին՝ Սարու Բրայերլիին որդեգրած մորը, որը հնդիկ տղա էր և բաժանվել էր իր իսկական ընտանիքից։ Դերը կապված էր Քիդմանի հետ, քանի որ նա ևս ունի որդեգրած երեխաներ[63]։ Ռիչարդ Ռոփեր Chicago Sun-Times-ից կարծել է, որ «Քիդմանը հզոր և հուզիչ է կատարել Սարուի խորթ մոր դերը, որը սիրում է իր որդուն իր գոյության ամեն բջջով, բայց հասկանում է նրա փնտրտուքը։ Դա նույնքան լավն է, որքան այն ամենը, ինչ նա արել է վերջին տասնամյակում»[64]։ 12 միլիոն ամերիկյան դոլլար բյուջեով «Առյուծը» համաշխարհային վարձույթում վաստակել է 140 միլիոն ԱՄՆ դոլլար[65]։ Նա նաև մասնակցել է «Պահապան եղբայրները» անիմացիոն ֆիլմի անգլերեն տարբերակի ձայնագրությանը[66]։
2017 թվականին Քիդմանը վերադարձել է հեռուստատեսություն «Մեծ փոքր ստեր» դրամատիկ սերիալով, որը Լիանա Մորիարթիի համանուն վեպի հիման վրա էր, պրեմիերան կայացել է HBO-ով։ Նա նաև սերիալի իր խաղընկեր Ռիզ Ուիզերսփունի և ռեժիսոր Ժան-Մարկ Վալենի հետ գործադիր պրոդյուսերն է եղել։ Քիդմանը խաղացել է Սելեստ Ռայթին՝ նախկին փաստաբան և տնային տնտեսուհի, որը անառողջ հարաբերությունների մեջ է ամուսնու հետ, որին խաղում է Ալեքսանդր Սկարսգորդը։ «The Huffington Post»-ից Մեթյու Ջեքոբսը հակված է կարծել, որ նա «հանդես է եկել գործունության որոշիչ կատարմամբ»[67], իսկ «Վաշինգտոն Փոստ»-ից Էնն Հորնդեյը գրել է, որ «Քիդմանը պատկանում է մեծագույն դերասանուհիների պանթեոնին»[68]։ Նիկոլը նվաճել է Փրայմթայմի Էմմի մրցանակը և՛ որպես գլխավոր դերասանուհի, և՛ որպես պրոդյուսեր։ Նա նաև արժանացել է Screen Actors Guild-ի մրցանակին, երկու Critics' Choice Television-ի մրցանակի և երկու Ոսկե գլոբուսի[69][70]։
Նիկոլը հայտնի է նաև երաժշտարվեստում. նա ինքնուրույն է կատարել «Մուլեն Ռուժ!» ֆիլմի իր բոլոր երաժշտական հատվածները, ինչպես նաև բրիտանացի երգիչ Ռոբբի Վիլիամսի հետ համատեղ ձայնագրել է Somethin’ Stupid սինգլը (Ֆրենկ Սինատրայի համանուն երգի քավեր տարբերակը), որն առաջին տեղն է զբաղեցրել բրիտանական սինգլների հիթ-շքերթում և այնտեղ հանգրվանել է 3 շաբաթ անընդմեջ։ Նիկոլը նաև ինքն է կատարել Նորմա Ջին անունով իր հերոսուհու վոկալ համարները պինգվինների մասին «Ուրախ ոտքեր» անիմացիոն ֆիլմում՝ դրա հետ միասին երգելով նաև Պրինցի Kiss երգը։ «Ինը» երաժշտաֆիլմում դերասանուհին կատարել է Unusual Way դասական ստեղծագործությունը։
Բացի կինոյում ունեցած շռնդալից հաջողություններից, Նիկոլին սպասում էին ոչ պակաս հաջող աշխատանքներ գովազդի աշխարհում. դերասանուհին դարձավ «Շանել» (Chanel) բրենդային նորաձևության տան «Շանել No. 5» (Chanel No. 5) աշխարհահռչակ օծանելիքի դեմքը։ Երկու կողմերի համագործակցությունը սկսվեց հեռուստատեսային և տպագիր նյութերից՝ պատրաստվելով «Մուլեն Ռուժ!»-ի ռեժիսոր Բազ Լուրմանի մասնակցությամբ գովազդային ընկերության շրջանակներում 2004, 2005, 2006 և 2008 թվականների արձակուրդների ընթացքում։ Բազմամիլիոնանոց գովազդային հոլովակում, որն անվանվեց «Ֆիլմ No. 5» (N° 5 the Film), նկարահանվել է նաև Ռոդրիգո Սանտորոն։ Գովազդը ամենաթանկարժեքն է բիզնեսի աշխարհում. 1 րոպեի ամբողջական արժեքը 4-րոպեանոց հոլովակում գնահատվում է $11 միլիոն։ Իսկ ինքը Քիդմանը ստացել է ամենաբարձր վարձատրությունը գովազդի պատմության հոնորարների մեջ. նկարահանումներին մասնակցելու համար նրան վճարվել է $3, 71 միլիոն, այսինքն՝ $928 հազար 1 րոպեի համար[71]։
Դերասանուհին նաև դարձավ շվեյցարական ժամագործական «Օմեգա» (Omega) հայտնի ընկերության դեմքը[72]՝ ներկայացնելով Omega Watches (2005 թվական)[73][74] և Ladymatic (2010 թվական)[75][76] ապրանքատեսակները։
2007 թվականի հունիսի 25-ին պարզ դարձավ, որ դերասանուհին դարձել է «Նինթենդոյի» Nintendo DS նոր գովազդային ընկերության դեմքը, որի հիմնական նպատակը More Brain Training ինտելեկտուալ խաղերի գովազդն էր եվրոպական շուկայում[77]։
Դերասանուհին ամուսնացել է 2 անգամ։ Նրա առաջին ամուսինը դերասան Թոմ Քրուզն էր, իսկ երկրորդը՝ երաժիշտ, երգիչ Կիթ Ուրբանը։
Մինչև առաջին ամուսնությունը 1980-ականներին դերասանուհին սիրավեպ ուներ ավստրալիացի դերասան Մարկուս Գրեմի հետ[78]։ Այնուհետև Նիկոլը «Ամպրոպի օրեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ 1989 թվականին դեկտեմբերին հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ Թոմ Քրուզին, նրանց միջև սիրավեպ սկսվեց, 1990 թվականին Քրուզն ամուսնալուծվեց իր կին Միմի Ռոջերսից։ Նոր զույգն օրինականացրեց կապն ամուսնությամբ նույն տարվա Սուրբ ծնունդի նախօրեին Կոլորադո նահանգի Թելուրիդե քաղաքում։ Նրանք որդեգրեցին 2 երեխաների՝ աղջիկը՝ Իզաբելլա Ջեյնը (դեկտեմբերի 22 1990 թվական)[79] և տղան՝ Քոնոր Էնթոնին (հունվարի 17 1995 թվական)[80]։ «Լայն փակված աչքերով» ֆիլմի նկարահանումների ժամանակ աստղերի հարաբերություններում արդեն ճգնաժամ էր. զույգը բաժանվեց 2001 թվականին, երբ նրանց ամուսնության 10-րդ տարեդարձին մնացել էր շատ քիչ ժամանակ։ Այդ կերպ, իրադրությունը նպաստավոր դարձավ Քրուզի համար՝ պայմանավորված ամուսնական պայմանագրով։ Ըստ լուրերի՝ Քրուզը Քիդմանին թողեց հղիության երրորդ ամսում, որից հետո դերասանուհին կորցրեց երեխային։ Միայն թե այս տեղեկատվությունը երբևէ հրապարակային չհաստատեց կողմերից մեկն անգամ։ Marie Claire ամսագրին տված հարցազրույցում Քիդմանը մի անգամ ասաց, որ Քրուզի հետ համատեղ կյանքի սկզբում ունեցել է արտարգանդային հղիություն[81]։ 2006 թվականի հունիսին Ladies' Home Journal ամսագրի համարներից մեկում հեղինակը, մեջբերելով դերասանուհուն, գրել էր. «Նա (Քրուզը) ինձ համար շատ կարևոր էր և այժմ էլ։ Ինձ համար նա պարզապես Թոմն էր, իսկ մնացած բոլորի համար՝ աստղ։ Նա բարի էր իմ հանդեպ, ես սիրում էի նրան։ Եվ սիրում եմ մինչ այժմ»։ Բացի դրանից, դերասանուհին ասել էր, որ «բաժանվելու մասին նորությունը շոկ էր նրա համար»[82]։
Նիկոլին հետագայում վերագրեցին նաև սիրավեպ «Ցուրտ լեռը» ֆիլմի խաղընկեր Ջուդ Լոուի հետ[83], չնայած այդ ժամանակ Լոուն ամուսնացած էր։ Անգլիական լրատվամիջոցները մեղադրեցին Նիկոլին Ջուդի և դերասանուհի Սեյդի Ֆրոսթի ամուսնության փլուզման մեջ։ Քիդմանը դատական գործ հարուցեց և շահեց դատը[84]՝ նվիրաբերելով գումարը Ռումինիայի քաղաքներից մեկի մանկատան ֆոնդին, որտեղ ընթանում էին ֆիլմի նկարահանումները[85]։
Ժամանակին եղել են նաև շշուկներ, որ Քիդմանը սիրային կապի մեջ է եղել դերասան Թոբի Մագուայրի (ով տարիքով բավականին փոքր է դերասանուհուց)[86] և երաժիշտ Ռոբբի Վիլիամսի[87] հետ։ Երկար ժամանակ Քիդմանը հանդիպում էր երաժիշտ Լեննի Կրավիցի հետ, ում հետ ծանոթացել էր 2003 թվականին և բաժանվեց 2004 թվականին[88]։ 2007 թվականի հարցազրույցներից մեկում Քիդմանն ասաց, որ մինչ իր երկրորդ ամուսնուն հանդիպելը նշանված է եղել այլ տղամարդու հետ[89]։
2005 թվականի հունվարին ավստրալիացիներին նվիրված G'Day LA միջոցառմանը դերասանուհին հանդիպեց ավստրալիացի երգիչ Կիթ Ուրբանին. զույգն ամուսնացավ 2006 թվականի հունիսի 25-ին, Սիդնեյ, Ավստրալիա[90][91]։ 2008 թվականի հուլիսի 7-ին Նեշվիլում ծնվեց նրանց դուստրը՝ 2, 95 կգ քաշով։ Նրան կոչեցին Սանդի Ռոուզ Քիդման-Ուրբան[92]. Քիդմանի հայրը հայտնեց, որ երեխայի անվան երկրորդ մասը դրվել է Ուրբանի մահացած տատիկի պատվին՝ Ռոուզ[93]։ 2010 թվականի դեկտեմբերի 28-ին Նեշվիլի հիվանդանոցում ծնվեց զույգի երկրորդ դուստրը՝ Ֆեյթ Մարգարիտ Քիդման-Ուրբանը, ով ծնվել էր փոխնակ մոր միջոցով, բայց ում կենսաբանական ծնողները Քիդմանը և Ուրբանն են։ Ֆեյթի երկրորդ անունը դրվել է Նիկոլի մահացած տատիկի հիշատակին[94][95]։
Քիդմանը Կաթոլիկ եկեղեցու հետևորդ է[96]։ Նա այցելում է «Մարիա Մաքքիլոփ» կաթոլիկական մատուռը (Mary Mackillop Chapel) Հյուսիսային Սիդնեյում։ Կաթոլիկ առաջնորդների կողմից «Ոսկե կողմնացույց» ֆիլմի քննադատությունից հետո[97]՝ որպես կաթոլիկությանն ընդդեմ գործ[98], Քիդմանը Entertainment Weekly-ին հարցազրույցում ասաց, որ «Կաթոլիկ եկեղեցին իր «էության» մի մասն է, և իր կրոնական համոզմունքները թույլ չեն տա երբևէ իրեն խաղալ դեր, որը բոլորի կողմից հակակաթոլիկական է ճանաչված»[99]։ Թոմ Քրուզից բաժանվելու ընթացքում Նիկոլն ասաց, որ չի ցանկանում, որ իրենց երկու երեխաները դաստիարակվեն սաենթոլոգիայով[100]։ Ամուսնալուծությունից հետո նա նախընտրեց այլևս չքննարկել սաենթոլոգիկ եկեղեցին[101]։
Քիդմանը նվիրատվություններ է կատարել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածուների ֆոնդին և 2004 թվականի նախագահական ընտրություններում աջակցում էր Ջոն Քերիին[102]. Քիդմանի անունը կար «Լոս Անջելես Թայմսի» (Los Angeles Times) 2006 թվականի օգոստոսյան համարում, ով դատապարտում էր Համասին և Հեզբոլլահին և աջակցում Իսրայելին 2006 թվականի Իսրայելա-լիբանանյան պատերազմում։
2002 թվականին Նիկոլ Քիդմանն առաջին անգամ հայտնվեց «Բիզնես Ռևյու Վիքլիի» (Business Review Weekly) կողմից ամենամյա հրապարակվող Ավստրալիայի մեծահարուստների ցանկում՝ նրա մաքուր ունեցվածքը գնահատելով 122 միլիոն ավստրալիական դոլար[103]։ 2011 թվականին հրապարակված ցանկում Քիդմանի կարողությունը գնահատվել էր Ա$304 միլիոն՝ համեմատած 2010-ի Ա$329 միլիոնի[104]։
Քիդմանը, գումարներ նվիրաբերելով, միշտ ուշադրություն է դարձրել աշխարհի տարբեր մասերում ապրող սոցիալապես անապահով երեխաներին։ 1994 թվականին Քիդմանը ճանաչվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, իսկ 2004 թվականին ՄԱԿ-ի կողմից արժանացավ «Աշխարհի քաղաքացի» կոչմանը[105]։ Քիդմանը նաև մասնակցել է Little Tee Campaign-ի կազմակերպած կրծքի քաղցկեղի դեմ պայքարին աջակցող շապիկների դիզայնի պատրաստմանը[106]՝ կապված իր մոր 1984 թվականի կրծքի քաղցկեղի դեմ պայքարի հետ[107]։
2006 թվականին Ավստրալիայի փառքի օրը Քիդմանին բարձրագույն՝ Ավստրալիական օրդենի ուղեկցողի (AC) կոչում տրվեց՝ կատարողական արվեստին բարձրարժեք ծառայություններ մատուցելու՝ որպես կինոֆիլմերի հանրահայտ դերասանուհի, երեխաներին և կանանց բարեգործության շնորհիվ բժշկական օգնությամբ օժանդակելու և քաղցկեղի բացահայտման համար հետազոտությունները քարոզելու, որպես երիտասարդ արվեստագետների, նաև մարդասիրական նպատակների գլխավոր ուղղորդող և աջակից ոչ միայն Ավստրալիայում, այլև համաշխարհային մակարդակով[108]։ Միայն թե, կապված Ուրբանի հետ ամուսնության և ֆիլմերում զբաղվածության հետ, նա իր պատվո մրցանակն ստացավ 2007-ի ապրիլի 13-ին միայն[109]։ Պարգևը հանձնեց Ավստրալիայի գեներալ–նահանգապետ, գեներալ-մայոր Մայքլ Ջեֆֆրիի կողմից, Կառավարական տանը հանդիսության ժամանակ, Կանբերրա[110]։
2006 թվականին Քիդմանը ներկայացվեց ՄԱԿ-ի կանանց հարցերով իրավունքների հարցերով ֆոնդի՝ ՅՈւՆԻՖԵՄ-ի բարի կամքի դեսպանի կոչման[10][111]։ Սրանով պայմանավորված՝ Քիդմանը ելույթ ունեցավ միջազգային լսարանի առջև ՄԱԿ-ի կազմակերպած միջոցառումների առթիվ՝ կոչ անելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովին աջակցելու աշխարհում կանանց բռնությունների դեմ իրականացվող քայլերին։ 2006 թվականին Քիդմանն այցելեց Կոսովո՝ տեղում ավելին իմանալու կանանց՝ խնդիրների դեմ պայքարելու փորձի և ՅՈւՆԻՖԵՄ-ի աջակցման արդյունքների մասին։ Նա ՅՈւՆԻՖԵՄ-ի Ասա ՈՉ. Վերջ տանք կանանց հանդեպ բռնություններին միության միջազգային խոսնակն է[112]։ 2008 թվականի նոյեմբերի 25-ին սրա կազմակերպման առաջին փուլում Քիդմանը և ՅՈւՆԻՖԵՄ-ի գործադիր տնօրենը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրին ավելի քան 5 միլիոն ստորագրություն[113]։
2009-ի սկզբներին Քիդմանի նկարը տեղ գտավ փոստային դրոշմանիշների շարքում, որտեղ պատկերված էին ավստրալիացի դերասանները։ Նիկոլ Քիդմանը, Ջեֆրի Ռաշը, Ռասսել Քրոուն և Քեյթ Բլանշետը հայտնվել էին այնտեղ կրկնակի. մեկ անգամը՝ ինչպես որ կան, երկրորդը՝ իրենց Օսկար բերած կերպարով[114]։ 2010 թվականի հունվարի 8-ին Քիդմանը Նենսի Փելոսիի, Ջոան Չենի և Ջո Տորրեի հետ մասնակցությունն ունեցավ արարողության՝ օգնելու ընտանեկան բռնությունների կանխարգելմանը՝ կյանքի կոչելով նոր միջազգային կենտրոն-հիմնադրամ Սան Ֆրանցիսկոյի շրջանում[115][116]։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1981 – 1993 | Պրիմիտիվ երկիր | A Country Practice | Սիմոնե Ջենքինս | սերիալ, Դրամա | Բոբ Մեյլոն Բրյուս Բեսթ Լի Սպենս | Ջոն Հենլոն, Բրայան Վենզել, Լորաե Դեսմոնդ, Ջոյս Ջեյքոբս, Գորդոն Փայփեր |
1983 | Սուրբ Ծնունդ Բուշում | Bush Christmas | Հելեն | Դրամա | Գենրի Սաֆրան | Ջոն Էվարտ, Ջոն Հովարդ, Մարկ Սպեյն, Ջեյմս Ուինգրով, Փիթեր Սամներ |
Հեծանիվներով ավազակները | BMX Bandits | Ջուդի | Դրամա, Քրեական, Արկածային | Բրայան Տրենչարդ-Սմիթ | Դևիդ Արգե, Ջոն Լեյ, Անջելո Դ’Անջելո, Ջեյմս Լագտոն | |
Մինչև ոսկրածուծը | Skin Deep | Շինա Հենդերսոն | Դրամա | Մարկ Ջոֆ Քրիս Լենգման | Բրիոնի Բեհետս, Անտոնիեթա Բայրոն, Անջելո Դ’Անջելո, Կարմեն Դունկան, Ջոն Ֆինլեյսոն | |
Գիշերային հետապնդում | Chase Through the Night | Պետրա | Թրիլեր, Դրամա | Հովարդ Ռուբի | Ռոն Բլանչարդ, Բրեթ Կլիմո, Լին Կոլինգվուդ, Ռոջեր Կոքս, Ալան Դարգին | |
1984 | Մեթյուն և որդին | Matthew and Son | Բրիջիթ Էլիոթ | Դրամա | Գարի Կոնուեյ | Բրյուս Ատկինս, Դուգլաս Բենետ, Պոլ Կրոնին, Պաուլա Դունկան, Գրեգ Ֆլիտ |
1985 | Ուիլը և Բրուքը | Wills & Burke | Ջուլիա Մեթյուս | Կատակերգություն | Բոբ Վեյզ | Գարի ՄակԴոնալդ, Կիմ Ջինջել, Փիթեր Կոլինգվուդ, Ջոնաթան Հարդի, Ռոդերիկ Ուիլյամս |
Մելբուռնյան գավաթ | Archer | Քեթրին | Արկածային | Դեննի Լոուրենս | Բրեթ Կլիմո, Ռոբերտ Կոլեբի, Նեդ Լանդեր, Դորին Վարբերտոն, Կլեր Կորբեթ | |
1986 | Սանձահարել քամուն | Windrider | Ջեյդ | Դրամա, Մելոդրամա | Վինսենտ Մոնտոն | Թոմ Բյորլինսոն, Ջիլ Պերիմեն, Չարլզ ’Բադ’ Տինգուել, Սայմոն Չիլվերս |
1987 | Վիետնամ | Vietnam | Մեգան Գոդդարդ | մինի սերիալ, Դրամա, Ռազմական | Ջոն Դայգան Քրիս Նունեն | Ջոն Ալեն, Ալան Կասել, Պոլին Չան, Պոլին Չան, Բրեթ Կլիմո |
Ավստրալիացին Հռոմում | Un'australiana a Roma | Ջիլլ | Սերջո Մարտինո | Մասիմո Չիավարո, Լարա Վենդել, Լորենցո Գրաբաու, Վիկտորիա Ձիննի | ||
Կոդեքս | Watch the Shadows Dance | Էմի Գաբրիել | Մարտական | Մարկ Ջոֆ | Թոմ Ջենինգս, Ջոեն Սեմյուել, Վինս Մարտին, Կրեյգ Փիրս | |
Փոքր մասը | The Bit Part | Մերի ՄաքԱլիսթեր | Կատակերգություն | Բրենդեն Մեհեր | Քրիս Հեյվուդ, Կատրինա Ֆոսթեր, Ջոն Վուդ, Մորի Ֆիլդս | |
Պատուհան դեպի կյանքը | Room to Move | Քերոլ Թրիգ | Դրամա, Ընտանեկան | Ջոն Դայգան | Ալիսա-Ջեյն Կուկ, Տերենս Դոնովան, Վերոնիկա Լենգ, Մարտին Հարիս | |
1988 | Զմրուխտե քաղաքը | Emerald City | Հելեն ՄաքՔորդ | Դրամա, Կատակերգություն | Մայքլ Ջենկինս | Ջոն Հարգրիվզ, Քրիս Հեյվուդ, Ռոբին Նևին, Ռուտ Կրեկնել |
1989 | Մեռած ճահճուտ | Dead Calm | Ռեյ Ինգրեմ | Թրիլեր, Դրամա | Ֆիլիպ Նոյս | Սեմ Նիլ, Բիլի Զեյն, Ռոդ Մուլինար, Ջոշուա Տիլդեն |
Բանգկոկ Հիլթոն | Bangkok Hilton | Քեթրին Սթենթոն | մինի սերիալ, Դրամա | Քեն Քեմերոն | Դենհոլմ Էլիոթ, Հյուգո Ուիվինգ, Ջոյ Սմիթերս, Նորման Քեյ | |
1990 | Ամպրոպի օրեր | Days of Thunder | դոկտոր Կլեր Լեվիցկի | Մարտական, Դրամա, Մելոդրամա, Սպորտային | Թոնի Սքոթ | Թոմ Քրուզ, Ռոբերտ Դյուվալ, Ռենդի Կուեյդ, Կերի Էլվիս |
1991 | Սիրախաղ | Flirting | Նիկոլա Ռեդքլիֆ | Դրամա, Մելոդրամա | Ջոն Դայգան | Նոա Տեյլոր, Տենդի Նյուտոն, Բարտոլոմյու Ռոուզ, Ֆելիքս Նոբի |
Բիլի Բատգեյթ | Billy Bathgate | Դրյու Փրեսթոն | Մարտական, Դրամա, Քրեական | Ռոբերտ Բենտոն | Դասթին Հոֆման, Լորեն Դին, Բրյուս Ուիլիս, Սթիվեն Հիլ | |
1992 | Հեռու, հեռու | Far and Away | Շենոն Քրիստի | Դրամա, Մելոդրամա, Արկածային, Վեստեռն | Ռոն Հովարդ | Թոմ Քրուզ, Թոմաս Գիբսոն, Ռոբերտ Պրոսկի, Բարբարա Բեբքոկ |
1993 | Պատրաստ ամեն ինչի | Malice | Թրեյսի Քենսինգեր | Թրիլեր, Քրեական, Դետեկտիվ | Հարոլդ Բեքեր | Ալեք Բոլդուին, Բիլ Փուլման, Բիբի Նյուվիրտ, Ջորջ Կ. Սքոթ |
Իմ կյանքը | My Life | Գեյլ Ջոնս | Դրամա | Բրյուս Ջոել Ռուբին | Մայքլ Կիտոն, Բրեդլի Ուիտֆորդ, Կուին Լատիֆա, Մայքլ Կոնստանտին | |
1995 | Մեռնել հանուն ... | To Die For | Սյուզան Սթոուն Մարետտո | Կատակերգություն, Քրեական | Գաս Վան Սենտ | Մեթ Դիլոն, Հոակին Ֆենիքս, Քեյսի Աֆլեք, Իլիանա Դագլաս |
Հավերժ Բեթմենը | Batman Forever | դոկտոր Չեյզ Մերիդիան | Ֆենտեզի, Մարտական, Թրիլեր, Մելոդրամա, Քրեական | Ջոել Շումահեր | Վել Կիլմեր, Թոմի Լի Ջոնս, Ջիմ Քերրի, Քրիս Օ’Դոնել | |
1996 | Լեդիի դիմանկարը | The Portrait of a Lady | Իզաբել Արչեր | Դրամա, Մելոդրամա | Ջեյն Քեմփիոն | Ջոն Մալկովիչ, Բարբարա Հերշի, Մերի-Լուիզ Փարկեր, Մարտին Դոնովան |
1997 | Խաղարարարը | The Peacemaker | դոկտոր Ջուլիա Քելլի | Մարտական, Թրիլեր | Միմի Լեդեր | Ջորջ Կլունի, Մարչել Յուրեշ, Ալեքսանդր Բալուև, Ռենե Մեդվեսեկ |
1998 | Գործնական մոգություն | Practical Magic | Ջիլիան Օուենս | Ֆենտեզի, Մելոդրամա, Կատակերգություն | Գրիֆին Դան | Սանդրա Բուլոք, Ստոքարդ Չենինգ, Դայեն Ուիսթ, Գոռան Վիշնիչ |
1999 | Լայն փակված աչքերով | Eyes Wide Shut | Ալիս Հարֆորդ | Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Սթենլի Կուբրիկ | Թոմ Քրուզ, Մեդիսոն Էջինտոն, Ջեքի Սովիրիս, Սիդնի Պոլակ |
2001 | Մուլեն Ռուժ | Moulin Rouge! | Սաթին | Երաժշտական, Դրամա, Մելոդրամա | Բազ Լուրման | Էվան Մաքգրեգոր, Ջոն Լեգուիզամո, Ջիմ Բրոուդբենտ, Ռիչարդ Ռոքսբուրգ |
Ուրիշները | The Others | Գրեյս Սթյուարտ | Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Ալեխանդրո Ամենաբար | Ֆիոնուլա Ֆլենագան, Քրիստոֆեր Էքլսթոն, Ալակինա Ման, Ջեյմս Բենտլի | |
Անվանակոչուհին | Birthday Girl | Սոֆիա/ կեղծանուն Նադյա | Թրիլեր, Կատակերգություն, Քրեական | Ջեզ Բաթերուորտ | Բեն Չապլին, Վենսան Կասել, Մատյո Կասովից, Քեյթ Լին Էվանս | |
2002 | Ժամեր | The Hours | Վիրջինիա Վուլֆ | Դրամա | Սթիվեն Դոլդրի | Ջուլիանա Մուր, Մերիլ Սթրիփ, Էդ Հարիս, Միրանդա Ռիչարդսոն |
2003 | Դոգվիլ | Dogville | Գրեյս Մարգարետ Մալիգան | Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Լարս ֆոն Տրիեր | Պոլ Բեթանի, Հարիետ Անդերսոն, Պատրիշիա Կլարքսոն, Բեն Գազարա |
Վարկաբեկված հեղինակություն | The Human Stain | Ֆաունի Ֆարլի | Դրամա, Մելոդրամա | Ռոբերտ Բենտոն | Էնթոնի Հոփկինս, Էդ Հարիս, Գերի Սինիզ, Վենտվորտ Միլեր | |
Ցուրտ լեռը | Cold Mountain | Ադա Մոնրո | Դրամա, Մելոդրամա, Ռազմական | Էնթոնի Մինգելա | Ջուդ Լոու, Ռենե Զելվեգեր, Բրենդեն Գլիսոն, Ռեյ Ուինսթոն | |
2004 | Սթեփֆորդյան կանայք | The Stepford Wives | Ջոաննա Էբերհարթ | Ֆանտաստիկ, Թրիլեր, Կատակերգություն | Ֆրենկ Օզ | Մեթյու Բրոդերիկ, Բեթ Միդլեր, Գլեն Կլոուզ, Քրիստոֆեր Ուոքեն |
Ծնունդ | Birth | Աննա | Թրիլեր, Դրամա, Մելոդրամա, Դետեկտիվ | Ջոնաթան Գլեյզեր | Քեմերոն Բրայտ, Դենի Հյուսթոն, Լորեն Բեկոլ, Էլիսոն Էլիոթ | |
2005 | Ես սիրում եմ 90-ականները. Մաս երկրորդ | I Love the '90s։ Part Deux | Սերիալ, Փաստագրական, Կատակերգություն | Էմա Բանտոն, Գեբրիել Կարտերիս, Ռաս Լիթերման, Ջեյսոն Մյուզ, Էջեյ Պոպոֆ | ||
Թարգմանչուհին | The Interpreter | Սիլվիա Բրում | Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Սիդնի Պոլակ | Շոն Փեն, Քետրին Կիներ, Եսպեր Քրիստենսեն, Իվան Աթալ | |
Կախարդուհին | Bewitched | Իզաբել Բիգելոու / Սամանտա | Ֆենտեզի, Մելոդրամա, Կատակերգություն | Նորա Էֆրոն | Ուիլ Ֆերել, Շիրլի ՄակԼեյն, Մայքլ Կեյն, Ջեյսոն Շվարցման | |
2006 | Մորթի. Դիանա Արբուսի երևակայական դիմանկարը | Fur։ An Imaginary Portrait of Diane Arbus | Դիանա Արբուս | Դրամա, Մելոդրամա, Դետեկտիվ, Կենսագրական | Սթիվեն Շեյնբերգ | Ռոբերտ Դաունի կրտ., Տայ Բուրել, Հարիս Յուլին, Ջեյն Ալեքսանդր |
Աստված հոգնել է մեզնից | God Grew Tired of Us։ The Story of Boys of Sudan | պատմող | Փաստագրական | Քրիստոֆեր Դիլոն Քուին Թոմմի Ուոլկեր | Պանտեր Բիոր, Ջոն Բուլ Դաու, Դենիել Աբուլ Պախ | |
Ուրախ ոտքեր | Happy Feet | Նորմա Ջին (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Ընտանեկան, Երաժշտական | Ջորջ Միլեր Ուորեն Կոուլմեն Ջուդի Մորիս | Էլայջա Վուդ, Ռոբին Ուիլյամս, Բրիթանի Մերֆի, Հյու Ջեքման | |
2007 | Սիմոնա Վիզենթայլի կենսագրությունը | I Have Never Forgotten You։ The Life & Legacy of Simon Wiesenthal | պատմող | Փաստագրական, Կենսագրական | Ռիչարդ Տրանկ | Ֆրեդերիկ Ֆորսայտ, Մարվին Հիեր, Բեն Բեն Քինգսլի, Սիմոն Վիզենտալ |
Ներխուժում | The Invasion | Քերոլ Բեննել | Ֆանտաստիկ, Թրիլեր | Օլիվեր Հիրշբիգել Ջեյմս ՄակՏիգ | Դենիել Կրեյգ, Ջերեմի Նորտեմ, Ջեքսոն Բոնդ, Ջեֆրի Ռայթ | |
Մարգոն հարսանիքին | Margot at the Wedding | Մարգո Զելլեր | Դրամա, Կատակերգություն | Նոա Բաումբախ | Ջենիֆեր Ջեյսոն Լի, Ջեք Բլեք, Ջոն Տուրտուրո, Կիարան Հինդս | |
Ոսկե կողմնացույց | The Golden Compass | Մարիսա Կոլտեր | Ֆենտեզի, Արկածային, Ընտանեկան | Քրիս Վայց | Դենիել Կրեյգ, Դակոտա Բլյու Ռիչարդս, Բեն Ուոկեր, Ֆրեդի Հայմոր | |
2008 | Ավստրալիա | Australia | լեդի Սարա Էշլի | Դրամա, Մելոդրամա, Արկածային, Ռազմական, Պատմական | Բազ Լուրման | Հյու Ջեքման, Բրենդոն Ուոլտերս, Բրայան Բրաուն, Դևիդ Ուենեմ |
2009 | Ինը | Nine | Կլաուդիա | Երաժշտական, Դրամա, Մելոդրամա | Ռոբ Մարշալ | Դենիել Դեյ-Լյուիս, Մարիոն Կոտիյյար, Պենելոպե Կրուս, Քեյթ Հադսոն |
2010 | Ճագարի բույն | Rabbit Hole | Բեքքա Քորբեթ | Դրամա | Ջոն Կեմերոն Միտչել | Աարոն Էկխարտ, Դայեն Ուիսթ, Մայլզ Տելեր, Տեմի Բլանչարդ |
2011 | Ձևացրու, որ իմ կինն ես | Just Go with It | Դեվլին Ադամս | Մելոդրամա, Կատակերգություն | Դենիս Դուգան | Ադամ Սենդլեր, Ջենիֆեր Էնիսթոն, Նիկ Սվարդսոն, Բրուկլին Դեկեր |
Ինչ է թաքցնում սուտը | Trespass | Սարա Միլլեր | Թրիլեր, Դրամա, Քրեական | Ջոել Շումահեր | Նիկոլաս Քեյջ, Բեն Մենդելսոն, Լիանա Լիբերատո, Կեմ Ժիգանդե | |
2012 | Լրագրավաճառը | The Paperboy | Շարլոթ Բլեսս | Թրիլեր | Լի Դենիելս | Մեթյու Մակքոնահի, Զակ Էֆրոն, Ջոն Կյուսակ, Մեյսի Գրեյ |
Հեմինգուեյ և Գելլհորն | Hemingway & Gellhorn | Մարթա Գելլհորն | Դրամա, Մելոդրամա | Ֆիլիպ Կաուֆման | Դևիդ Ստրետեյրն, Ռոբերտ Դյուվալ, Քլայվ Օուեն, Կոնի Նիլսեն | |
Հանրաճանաչություն. Խմբագրի աչքերով | In Vogue։ The Editor's Eye | Փաստագրական | Ֆենտոն Բեյլի Ռենդի Բարբատո | Համիշ Բոուլզ, Գրեյս Կոդինգտոն, Ալբեր Էլբազ, Նիկոլաս Գհեսքուիե, Տոնե Գուդման | ||
2013 | Սթոքեր | Stoker | Էվելին 'Էվի' Սթոքեր | Սարսափ, Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Պակ Չխան-ուկ | Միա Վասիկովսկա, Մեթյու Գուդ, Դերմոտ Մալրունի, Ջեքի Ուիվեր |
Երկաթուղայինը | The Railway Man | Պատրիսիա Վալլաս | Դրամա | Ջոնաթան Տեպլիցկի | Քոլին Ֆերթ, Ստելան Սկարսգարդ, Ջերեմի Իրվին, Խիրոյուկի Սանադա | |
Հաղորդավարը 2.Լեգենդը շարունակվում է | Anchorman։ The Legend Continues | Կատակերգություն | Ադամ ՄակՔեյ | Ուիլ Ֆերրել, Քրիստեն Յուգ, Ջիմ Քերրի, Հարիսոն Ֆորդ, Վինս Վոն | ||
2014 | Գրեյսը Մոնակոյից | Grace of Monaco | Գրեյս Քելլի | Դրամա, Կենսագրական | Օլիվե Դաան | Թիմ Ռոթ, Մայլո Վենտիմիլյա, Փարկեր Պոուզի, Դերեկ Ջեքոբի |
Նախքան քնելս | Before I Go to Sleep | Քրիստին Լուկաս | Թրիլեր, Դետեկտիվ | Ռոուեն Ժոֆֆե | Մարկ Սթրոնգ, Քոլին Ֆերթ | |
Փադինգթոնի արկածները | Paddington | Միլիսենթ | Ընտանեկան, Կատակերգություն | Փոլ Քինգ | Սալլի Հոուքինս, Քոլին Ֆերթ | |
2015 | Անապատի թագուհին | Queen of the Desert | Գերտրուդա Բելլ | Կենսագրություն, Դրամա | Վերներ Հերցոգ | Ջեյմս Ֆրանկո, Ռոբերտ Պատտինսոն |
Գաղտնիքը նրանց աչքերում | The Secret In Their Eyes | Քլեր | Դետեկտիվ, Քրեական | Բիլի Ռեյ | ||
Անծանոթ երկիր | Strangerland | Քեթրին Փարքեր | Թրիլեր, Դրամա | Քիմ Ֆարրանթ | Հյուգո Ուիվինգ, Ջոզեֆ Ֆայնս | |
Ֆենգերի ընտանիքը | The Family Fang | Էնի Ֆենգ | Դրամա, Կարակերգություն | |||
2016 | Հանճարը | Genius | Այլին Բերնշտայն | |||
Առյուծ | Lion | Սյու Բրեյլի | Դրամա | Գարտ Դևիս | ||
2017 | Խնջույքների ժամանակ ինչպես խոսել աղջիկների հետ | How to Talk to Girls at Parties | Քուին Բոդկին | Կատակերգություն | Ջոն Քեմերոն Միթչել | |
Մեծ փոքր ստեր | Big Little Lies | Սելեստա Ռայթ | Դրամա,
Կատակերգություն |
Ժան-Մարկ Վալլե | Ռիզ Ուիզերսփուն,
Շեյլին Վուդլի, Ալեքսանդր Սկարսգորդ, Զոի Քրավից, Լորա Դորն | |
Սուրբ եղջերվի սպանությունը | The Killing of a Sacred Deer | Դրամա | Յորղոս Լանտիմոս | Քոլին Ֆարել | ||
Ճակատագրական գայթակղություն | Fatal Temptation | Մարտա Ֆարթսվորթ | Դրամա,
Վեսթերն |
Սոֆիա Կոպպոլա | Քոլին Ֆարել, Քիրստեն Դանստ | |
2018 | Ակվամեն | Aquaman | թագուհի Ատլանա | Ֆանտաստիկ, Մարտաֆիլմ,
Արկածային |
Ջեյմս Վան | |
Եղծված անձնավորություն | Boy Erased | Նենսի Իմոնս | Դրամա | Ռասել Քրոու | ||
Կործանիչ | Destroyer | Էրին Բելլե | Դրամա,
Կրիմինալ |
Տատյանա Մասլանի | ||
2019 | Կարմրակատար | The Goldfinch | Սամանտա Բարբուր | Քրեական,
Դրամա |
Ջոն Քրաուլի | |
Սկանդալ | Bombshell | Գրեթչեն Կարլսոն | Դրամա,
Կենսագրական |
Ջեյ Ռոուչ | ||
2020 | Ավարտական երեկոն | The Prom | Էնջի Դիկինսոն | Դրամա,
Կատակերգություն, Երաժշտական |
Ռայան Մերֆի | |
2021 | Եղիր Ռիկարդո | Being the Ricardos | Լյուսիլ Բոլլ | Դրամա,
Կատակերգություն |
Ահարոն Սորկին | |
2022 | Վարանգյանը | The Northman | թագուհի Գուդրուն | Էքշն,
Արկածային, Դրամա |
Ռոբերտ Էգերս | |
2023 | Ակվամենն ու կորսված թագավորությունը | Aquaman and the Lost Kingdom | թագուհի Ատլանա | Էքշն,
Արկածային, Ֆենտեզի |
Ջեյմս Վան |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2003 | Կրքի մութ կողմը | In the Cut |
2010 | Ճագարի բույն | Rabbit Hole |
2011 | Մոնտե Կարլո | Monte Carlo |
2015 | Ֆենգերի ընտանիքը | The Family Fang |
2017 | Մեծ փոքր ստեր | Big Little Lies |
2003 թվականին Քիդմանը արժանացավ աստղի Հոլիվուդի փառքի ծառուղում։ Ի լրումն 2003 թվականի օսկարյան մրցանակի՝ նա նաև արժանացավ «Լավագույն դերասանուհի» մրցանակին հետևյալ քննադատական հանձնաժողովների և կինոմրցանակաբաշխությունների կողմից՝ Հոլիվուդի արտասահմանյան մամուլ (Ոսկե Գլոբուս), Ավստրալիայի կինոյի ինստիտուտ, Բլոքբաստեր Վիդեո մրցանակաբաշխություն, Կայսերական մրցանակաբաշխություն, Ոսկե արբանյակ մրցանակաբաշխություն, Հոլիվուդի կինոփառատոն, Լոնդոնի կինոքննադատների խմբակ, Ռուսաստանի կինոգիլդիայի մրցանակաբաշխություն և Հարավ-արևմուտքի կինոքննադատների ասոցիացիա։ 2003 թվականին Քիդմանն արժանացավ Ամերիկյան կինեմատոգրաֆիայի պարգևին։ Նա նաև Թատրոնի սեփականատերերի ազգային ընկերության կողմից 1992 թվականին ShoWest Convention-ի ժամանակ ճանաչվեց «Վաղվա աստղ», իսկ 2002 թվականին՝ կինոյի տասնամյակում վաստակավոր նվաճումների համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.