Ջորջ Միլլեր (անգլ.՝ George Miller, մարտի 3, 1945(1945-03-03)[1][2][3][…], Chinchilla, Քվինսլենդ, Ավստրալիա[4]), ավստրալիացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և նախկին բժիշկ։ Հայտնի է իր «Խելագար Մաքս» հեռուստասերիալով, ինչպես նաև լայն շրջանակով այլ նախագծերի մասնակցությամբ, «Չորսոտանի երեխա», «Ուրախ ոտքեր» օսկարակիր ֆիլմերով։ Kennedy Miller Mitchell (մինչև 2009 թվականը՝ Kennedy Miller Productions) և Dr. D Studios. ընկերությունների հիմնադիրներից մեկն է։

Արագ փաստեր Ջորջ Միլլեր, Ծննդյան թիվ՝ ...
Ջորջ Միլլեր
Thumb
Ծննդյան թիվ՝մարտի 3, 1945(1945-03-03)[1][2][3][…] (79 տարեկան)
Ծննդավայր՝Chinchilla, Քվինսլենդ, Ավստրալիա[4]
Քաղաքացիություն՝ Ավստրալիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, բժիշկ, պրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, ռեժիսոր և դերասան
Պարգևներ՝
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ[5] Ավստրալիայի շքանշանի սպա[6]
և Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
IMDb։ID 0004306
Փակել

Ավագ եղբայրը պրոդյուսեր Բիլ Միլլերն է։

Կենսագրություն

Միլլերը ծնվել է Քվինսլենդ նահանգի Բրիսբենում ներգաղթած հույն ծնողների ընտանիքում՝ Դիմիտրի (Ջիմ) Կաստրիսիոս Միլիոտիս և Անժելա Բալսոն։ Դիմիտրի Միլիոտիսը Կորֆի հունական կղզիներից էր, Ավստրալիայի արտագաղթից հետո փոխել է ազգանունը Միլլեր։ Բալսոնի մոր ընտանիքը հույն գաղթականների հետ գնացել են Փոքր Ասիա։ Նրանք ամուսնացել են և բնակություն հաստատել Շինշիլայում, ունել են 4 որդի՝ երկվորյակներ Ջորջն ու Ջոնը, Քրիսն ու Բիլլը։

Ջորջը սկզբում սովորել է Իպսուիչի քերականական դպրոցում, այնուհետև Սիդնեի տղաների միջնակարգ դպրոցում[7]։ Դպրոցն ավարտելուց հետո, իր երկվորյակ եղբոր՝ Ջոնի հետ սովորել է Նոր Հարավային Ուելսի բժշկական համալսարանում։ 1971 թվականին բժշկական համալսարանում ուսուցման վերջին տարվա ընթացքում Ջորջն ու նրա եղբայր Քրիսը նկարահանել են մեկ րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմ, որն ուսանողական մրցույթում գրավել է առաջին տեղը։ Նույն թվականին Ջորջը Մելբուռնի համալսարանում մասնակցել է կինոյի սեմինարների, որտեղ նա ծանոթացել է Բայրոն Քեննեդիի հետ, ով դարձել է իր ընկերն ու գործընկերը համատեղ ֆիլմերի նախագծերում։ 1972 թվականին Միլլերն ավարտել է Սուրբ Վինսենթի հիվանդանոցում հաստիքային պրոֆեսորի պաշտոնը և Քեննեդիի հետ միասին ողջ ազատ ժամանակն օգտագործել է փորձարարական կարճամետրաժ ֆիլմերի վրա։ Նույն թվականին ընկերները հիմնել են Kennedy Miller Productions ընկերությունը և միասին աշխատել են բազմաթիվ նախագծերի վրա։ 1983 թվականին ինքնաթիռի վթարի հետևանքով Քենեդիի մահից հետո, Միլլերը պահպանել է ընկերության անվանումը։ 2009 թվականին ընկերությունը վերանվանվել է Kennedy Miller Mitchell որպես պրոդյուսեր Դագ Միտչելի կարևորագույն դերի ճանաչման։

1979 թվականին Միլլերը նկարահանել է առաջին ֆիլմը Խելագար Մաքսի մասին։ Գլխավոր դերում նկարահանվել է երիտասարդ և այդ ժամանակ ճանաչում չգտած Մել Գիբսոնը։ Միլլերի առաջնելույթը, նկարահանվել է մի քանի հարյուր հազար ավստրալիական դոլարով, դարձել է միջազգային հիթ, տոմսարկղերում հավաքել է մոտավորապես 100 միլիոն դոլար։ Առաջին ֆիլմի հաջողությունից հետո ռեժիսորի վրա է թափվել Հոլիվուդում աշխատանքի առաջարկը։ Այնուամենայնիվ, Միլլերը շարունակել է Խելագար Մաքսի մասին սերիալը և 1981 թվականին նկարահանել է ֆիլմի շարունակությունը «Խելագար Մաքս 2։ Մարտիկի ճանապարհը»։ 1985 թվականին շարքը շարունակվել է «Խելագար Մաքս 3։ Ամպրոպի գմբեթի տակ»։ Չորրորդ ֆիլմը հայտնվել է 2015 թվականին։

Բացի Խելագար Մաքսի մասին սերիալից, Միլլերը գրել է «Չորս ոտանի երեխա» ֆիլմի համահեղինակային սցենարը և նկարահանել նրա շարունակությունը «Յուղ Լորենցո» ֆիլմը և համագործակցել է Նիք Էնրայթի հետ նրան սցենար գրելու համար։ Նա նաև նկարահանել է Իստվիկյան վհուկներ ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են Ջեք Նիկոլսոնը, Սյուզան Սարանդոնը, Շերն ու Միշել Պֆայֆերը։

Միլլերը Ավստրալիայի հեռուստատեսության համար բազմաթիվ հայտնի մինի-շարքերի պրոդյուսերն ու ռեժիսորն է, ինչպիսիք են՝ «The Dismissal» (1983) և ««Փախչել Կոբրայից» (1984)։

Միլլերը շատ ֆիլմերի և հեռուստատեսային մինի–սերիալների պրոդյուսերն է, որոնցից սկսել է իր կարիերան Նիկոլ Քիդմանի հետ՝ «Սիրախաղ», «Բանգկոկ Հիլթոն», «Մեռյալ անհողմություն» և «Վիետնամ»։

Միլլերը նաև «Ուրախ ոտքեր» անիմացիոն մուլտֆիլմի ստեղծողն է՝ Warner Bros.–ի կողմից արտադրված, Անտարկտիդայում պինգվինների կյանքի մասին երաժշտական էպոս[8]։ Պրեմիերան տեղի է ունել 2006 թվականի նոյեմբերին։ Ունենալով դրամական հաջողություններ, լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում «Ուրախ ոտքեր»–ը Միլլերին բերեց «Օսկար» մրցանակը։

Միլլերը Ավստրալիայի կինոյի ինստիտուտի, Բրիսբենի միջազգային և Սիդնեյի կինոփառատոնների հովանավորն է։

2011 թվականին նկարահանել է «Ուրախ ոտքեր 2»–ը։ 2009 թվականի հոկտեմբերի 24–ին Միլլերը հաստատել է, որ նրա հաջորդ նախագիծը լինելու է չորրորդ ֆիլմը Խելագար Մաքսի մասին «Խելագար Մաքս»[9]։ Նկարահանումները սկսել են 2012 թվականի հուլիսին, իսկ էկրանների վրա ֆիլմը ցուցադրվել է 2015 թվականին։

Մրցանակներ և անվանակոչություններ

[12]

  • 2016՝ Օսկար Երկու անվանակարգում լավագույն ռեժիսոր և լավագույն ֆիլմ «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը»։

Kennedy Miller Mitchell

Ավստրալիական կինո ընկերություն Kennedy Miller Mitchell–ը հիմնադրվել է 1973 թվականին Ջորջ Միլլերի և Բայրոն Քեննեդիի կողմից՝ Kennedy Miller։ 2009 թվականին Ջորջ Միլլերն ու Դագ Միտչելլը վերանվանել են Kennedy Miller Mitchell։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...
ՏարիՀայերեն անվանումՊաշտոնական անվանումդեր
1979Խելագար ՄաքսMad MaxՌեժիսոր
1981Խելագար Մաքս 2։ Մարտիկի ճանապարհըMad Max 2Ռեժիսոր
1983Մթնշաղային գոտիTwilight Zone: The MovieՌեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1983Վերջին բակըThe Last BastionՌեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1985Խելագար Մաքս 3. Ամպրոպի գմբեթի տակMad Max Beyond ThunderdomeՌեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1987Իստվիկյան վհուկներThe Witches of EastwickՌեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
1987Տարին, երբ ձայնս կոտրվեցThe Year My Voice BrokeՊրոդյուսեր
1989Մեռյալ անհողմությունDead CalmՊրոդյուսեր
1991ՍիրախաղFlirtingՊրոդյուսեր
1992Յուղ ԼորենցոLorenzo's OilՌեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1995Չորսոտանի երեխաBabeՍցենարիստ, պրոդյուսեր
199740 000 տարի քնել40000 Years of DreamingՌեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1998Խոզերը քաղաքումBabe: Pig in the CityՌեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2006Ուրախ ոտքերHappy FeetՌեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2011Ուրախ ոտքեր 2Happy Feet TwoՌեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2015Խելագար Մաքս. զայրույթի ճանապարհըMad Max: Fury RoadՌեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
Խելագար ՄաքսMad Max: The WastelandՌեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.