Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սիմոն Վիզենտալ (գերմ.՝ Simon Wiesenthal, դեկտեմբերի 31, 1908[1][2][3][…], Բուչաչ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4] - սեպտեմբերի 20, 2005[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[4]), ավստրիացի ճարտարապետ և հասարակական գործիչ, «նացիստների որսորդ»։
Սիմոն Վիզենտալ գերմ.՝ Simon Wiesenthal | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուչաչ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | սեպտեմբերի 20, 2005[1][2][3][…] (96 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[4] |
Գերեզման | Old Cemetery of Herzliya |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն, Ավստրիա և Հունգարիա |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | նացիստներ որսացող, ինքնակենսագիր, ճարտարապետ, փաստաբան, հրապարակախոս, երաժիշտ, գրող և լրագրող |
Ամուսին | Cyla Wiesenthal?[4] |
Կուսակցություն | Ավստրիայի ժողովրդական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | wiesenthal.com |
Simon Wiesenthal Վիքիպահեստում |
Սիմոն Վիզենտալը ծնվել է Ավստրո-Հունգարական կայսրության կազմում գտնվող Բուչաչ քաղաքում՝ հրեական ընտանիքում։ Ավարտել է Պրահայի տեխնիկական համալսարանը։ 1932 թվականից ապրել է Լվովում, աշխատել որպես ճարտարապետ։ 1941 թվականին նացիստների կողմից Լվովի գրավումից հետո Սիմոն Վիզենտալը և նրա կինը հայտնվում են Լվովյան գետտոյում, որտեղից կարողացան փախչել։ Սակայն 1944 թվականի հունիսին Լվովում ձերբակալվում են և ուղարկվում Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբար։ 1945 թվականի մայիսի 5-ին Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարից ազատ են արձակվում ամերիկյան զորքերի կողմից։ Տարածված տեղեկությունների և նրա անձնական պնդումների համաձայն ընդհանուր հաշվով Հոլոքոստի զոհ է դարձել Վիզենտալի և նրա կնոջ 87 բարեկամ[11]
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Սիմոն Վիզենտալը իր բոլոր հնարավորություններն ուղղեց պատժից խուսափած նացիստական հանցագործներին հայտնաբերելուն։ Նա անձամբ և իր կողմից ստեղծված կազմակերպությունը (1947 թվականից՝ որպես Լինցի, այնուհետև Վիեննայի Հրեական փաստաթղթերի կենտրոն) մասնակցել են նացիստական դահիճների որոնման և հայտնաբերման աշխատանքներին, այդ թվում B 4-ի IV բաժնի պետ Ադոլֆ Այքմանի, ով Գեստապոյում պատասխանատու էր «հրեական հարցի վերջնական լուծման համար»։
1970-ական թվականներին Վիզենտալը գտնվել է Ավստրիայի քաղաքական վերնախավի հետ սուր դիմակայության մեջ՝ անընդմեջ հիշեցնելով երկրի բարձրագույն ղեկավարներին իրենց նացիստական անցյալի մասին։ Հանդիսացել է գերմանացի ժողովրդի հավաքական պատասխանատվության գաղափարի ընդդիմախոս՝ համարելով, որ այդ դեպքում նացիստական հանցագործները կարող են «անհայտանալ» ժողովրդի շարքերում[12]։
1977 թվականին հիմնադրվում է Սիմոն Վիզենտալի կենտրոնը, որի կենտրոնակայանը տեղակայվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Այն, ըստ ներքին փաստաթղթերի, իրենից ներկայացնում է անկախ կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է Հոլոքոստի զոհերի հիշատակի պահպանմանը և հակասեմականության դեմ պայքարին։
Սիմոն Վիզենտալի գործունեությունը նշանավորվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Ավստրիայի և այլ երկրների կառավարական բարձր պարգևներով։
Գոյություն ունի տեսակետ, որ Սիմոն Վիզենտալը եղել է Մոսադ իսրայելական հետախուզական ծառայության աշխատակից։ Այդ մասին գրել է իսրայելցի լրագրող և պատմաբան Թոմ Սեգևը Վիզենտալի կենսագրությունը շարադրելիս։
Ինչպես պնդում է Սեգևը, Վիզենտալը սկսել է համագործակցել Իսրայելի հետախուզության հետ 1948 թվականից։ Այն ժամանակ, համաձայն պաշտոնական տվյալների, գտնվելով Ավստրիայում՝ Վիզենտալը օգնել է հատուկ ծառայությունների գործակալներին Գեստապոյի բարձրաստիճան պաշտոնյա Ադոլֆ Այքմանի ձերբակալման անհաջող փորձի ընթացքում։
Այդ մասին են վկայում նաև տվյալ գործողության մասնակիցների հաշվետվությունները։ Կենսագրի տվյալներով Վիզանտելը դարձավ Մոսադի գործակալ այն բանից հետո, երբ 1960 թվականին իր օգնությամբ բռնվեց Ադոլֆ Այքմանը։ Ադոլֆը հայտնաբերվում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, Մոսադի կողմից առևանգվում և տեղափոխվում Իսրայել, որտեղ էլ մահապատժի է ենթարկվում։
Թոմ Սեգևը Սիմոն Վիզենտալի մասին մասնավորապես գրել է. - «Սիմոն Վիզենտալը աշխատում էր իսրայելական հետախուզությունում մոտավորապես 10 տարի։ Մոսադը նրան վճարում էր ամսական մոտ 300 դոլար և ֆինանսավորում էր նրա կողմից 1947 թվականին ստեղծված Հրեական փաստաթղթերի կենտրոնին, որը զբաղվում էր նացիստական հանցագործների որոնմամբ»։
Չնայած Սիմոն Վիզենտալի անունը նշված է Ադոլֆ Այքմանի առևանգման գործողության մասնակիցների՝ Իսրայելում հրապարակված ցուցակում[13], այնուամենայնիվ նրա դերը այդ գործում մնում է անհայտ, և նրա մասնակցությունը հերքվում է մի շարք աղբյուրներով, այդ թվում Մոսադի տնօրենի և Այքմանի առևանգման գործողության ղեկավար Իսեր Խառելի կողմից[14][15][16]
2009 թվականին լույս է տեսնում անգլիացի լրագրող Գայ Ուոլտերսի «Չարի որս» (անգլ.՝ Hunting Evil) գիրքը, որտեղ նա պնդում էր, որ
Բրիտանացի լրագրող Դանիել Ֆինկելստայնը «Հրեական ժամանակագրություններ» ինտերնետ-հարթակում կատարած հրապարակմամբ հայտնեց, որ Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող Վիներական գրադարանը, հաստատել է Ուոլտերսի պնդումները։ Գրադարանի տնօրեն Բեն Բարկովը հայտնել է, որ[17][18][19]
Վիզանտելին կարելի է համարել ծաղրածու ու պարծենկոտ և նույնիսկ պարզապես ստախոս։ - Բեն Բարկով |
Հատկապես սուր քննադատության է ենթարկել ռևիզիոնիստ և Հոլոքոստի ժխտող Մարկ Վեբերը՝ մեղադրելով Վիզենտալին անգրագիտության, ֆինանսական խարդախությունների, եսասիրության և զրպարտություն մեջ։ Մինչ օրս չեն դադարում Վիզենտալի մոտիվացիայի վերաբերյալ բանավեճերը[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.