Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Օտտո Ադոլֆ Այխման (գերմ.՝ Otto Adolf Eichmann[11], մարտի 19, 1906[2][3][4][…], Զոլինգեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[5] - հունիսի 1, 1962[6][7], Ռամլա, Իսրայել[8][9][5]), գերմանացի սպա, գեստապոյի աշխատակից, հրեաների մասսայական ոչնչացման անմիջական պատասխանատու։ Եղել է IV-B-4 գեստապոյի բաժնի վարիչը, որը պատասխանատու էր «հրեական հարցի վերջնական լուծման» համար։ ՍՍ-ի օբերշտուրմբաննֆյուրեր (փոխգնդապետ)։
Օտտո Ադոլֆ Այխման գերմ.՝ Otto Adolf Eichmann | ||
| ||
---|---|---|
1939 դեկտեմբեր - 1941 | ||
| ||
1941 - 1945, մայիս | ||
Կուսակցություն՝ | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն[1] | |
Կրթություն՝ | Լինցի պետական միջնակարգ դպրոց | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ոստիկան, սպա և վաճառող | |
Ծննդյան օր | մարտի 19, 1906[2][3][4][…] | |
Ծննդավայր | Զոլինգեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[5] | |
Վախճանի օր | հունիսի 1, 1962[6][7] (56 տարեկան) | |
Վախճանի վայր | Ռամլա, Իսրայել[8][9][5] | |
Թաղված | Միջերկրական ծով | |
Քաղաքացիություն | Նացիստական Գերմանիա, Վայմարյան Հանրապետություն, Ավստրիա և Գերմանիա | |
Ի ծնե անուն | գերմ.՝ Otto Adolf Eichmann | |
Հայր | Ադոլֆ Կառլ Էյքման | |
Մայր | Մարիա Շեֆերլինգ | |
Ամուսին | Վերոնիկա «Վեռա» Լիբլ (1909–1997) | |
Զավակներ | Կլաուս (Նիկոլաս) Այխման (ծնվ. 1936) | |
Ինքնագիր | ||
Պարգևներ | ||
Պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունից թաքնվել է Հարավային Ամերիկայում։ Այստեղ իսրայելական «Մոսսադ» հետախուզության գործակալները գտել են նրան, առևանգել և տեղափոխել Իսրայել, որտեղ էլ նա մահապատժի է ենթարկվել։
Հայրը՝ Ադոլֆ Կառլ Այխմանը (մահացել է 1960 թվականի փետրվարին), «Էլեկտրական տրամվայի ընկերություն»-ում հաշվապահ էր (Զոլինգեն), 1913 թվականին նրան տեղափոխեցին Լինցի (Ավստրիա) «Էլեկտրական տրամվայի ընկերություն», որտեղ մինչև 1924 թվականը նա աշխատեց որպես կոմերցիոն տնօրեն։ Ընտանիքը ապրում էր Բիշոֆշտրասս քաղաքի բազմասենյականոց բնակարանում։ Ամուսնացել է երկու անգամ (երկրորդը՝ 1916 թվականին)։
Մայրը՝ Մարիա Այխմանն էր (ի ծնե՝ Շեֆերլինգ), մահացել է 1916 թվականին։ Եղբայրներն էին Էմիլը, Հելմուտը, Օտտոն, իսկ քույրը՝ Իրմգարդը։
1935 թվականին Ադոլֆ Էյքմանն ամուսնացավ Վերոնիկա Լիբլի՝ գյուղացի կաթոլիկի ընտանիքից սերող մի աղջկա հետ։ Նրանք ունեցան չորս երեխա՝
Մանուկ հասակից Ադոլֆը Քրիստոնյա երիտասարդության կազմակերպության անդամ էր, իսկ հետո, դժգոհ լինելով ղեկավարությունից, տեղափոխվեց «Երիտասարդ զբոսաշրջիկներ» ընկերակցության «Գրիֆ» խումբը, որը մտնում էր Երիտասարդական միություն։ Ադոլֆն այդխմբի անդամ է մնացել նաև 18 տարին լրանալուց հետո։ Կարճահասակության, մուգ մազերի և «բնորոշ» քթի համար ընկերները նրան անվանում էին «փոքրիկ հրեա»[12].:
Մինչ չորրորդ դասարանը նա սովորում էր Լինդի տարրական դպրոցում (1913—1917), որտեղ սովորել է նաև Ադոլֆ Հիտլերը։ Այնուհետև ընդունվել է Realschule, որտեղ սովորել է կրկին մինչև չորրորդ դասարանը (1917—1921)։ 15 տարեկանում՝ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Լինցի Էլեկտրոտեխնիկայի, մեքենաշինության և շինարարության ազգային բարձր ֆեդերալ դպրոցը, որտեղ սովորել է չորս կիսամյակ։
Այդ ժամանակահատվածում Ադոլֆի հայրը ժամկետից շուտ անցավ թոշակի, որովհետև բացել էր սեփական գործը։ Սկզբում Զալցբուրգում հիմնեց լեռնարդյունաբերական ընկերություն, որտեղ ուներ 51% բաժնետոմս։ Զալցբուրգում նա նաև դարձավ մեքենաշինական ընկերության համասեփականատեր, որն արտադրում էր լոկոմոբիլներ։ Նա նաև ընդգրկվեց Վերին Ավստրիայում՝ Ինն գետի ափին, ջրաղացներ կառուցող ընկերությունում։ Սակայն Ավստրիայի տնտեսական ճգնաժամի պատճառով նա կորցրեց իր ներդրած գումարը, փակեց ագրոբիզնեսի ընկերությունը։
Ադոլֆը ամենաուսումնատենչ աշակերտը չէր. հայրը հանեց նրան դպրոցից և ուղարկեց աշխատելու իր հանքում, որտեղ պատրաստվում էին խեժ հանել և թերթաքարային յուղ՝ բժշկական նպատակներով։ Արտադրությամբ զբաղված էր մոտ տասը մարդ։ Հանքում նա աշխատեց համարյա երեք ամիս։
Հետագայում նա ուսանեց «Վերին Ավստրիայի էլեկտրական ընկերություն»-ում՝ մոտավորապես երկուսուկես տարի սովորելով էլեկտրոտեխնիկա։
1928 թվականին 22-ամյա Ադոլֆը՝ ծնողների օգնությամբ, «Վակումային նավթ» ընկերությունում աշխատանքի անցավ իբրև ճամփորդ-ներկայացուցիչ։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում Վերին Ավստրիայի պահպանումը։ Հիմանականում նա զբաղվում էր բենզինի պոմպերի տեղադրմամ և կերոսինի մատակարարման ապահովմամբ, քանի որ այդ տարածքը վատ էր էլեկտրաֆիկացված։
Էյքմանը ընկերը՝ Ֆրիդրիխ ֆոն Շմիդտը, որը կապեր ուներ ռազմական շրջանում, ուղղորդեց նրան «Զինվորների երիտասարդական միություն»։
1931 թվականին Ավստրիայում աճեցին նացիոնալիստական տրամադրությունները, տեղի էին ունենում ՆՍԳԲԿ-ի հավաքներ, իսկ ՍՍ-ն հավաքագրում էր մարդկանց Լինցում։
1932 թվականի ապրիլի 1-ին Այխմանը մտնում է ՍՍ-ի շարքերը Էռնստ Կալտենբուրների խորհրդով։ Նա նստացավ կուսակցության անդամի համար՝ 889895, ՍՍ-ի համար՝ 45326:
1933 թվականին «Վակումային նավթ» ընկերությունը նրան հասցրեց Զալցբուրգ։ Ամեն ուրբաթ նա վերադառնում էր Լինց և ծառայում ՍՍ-ում։ 1933 թվականի հունիսի 19-ին Ավստրիայի կանցլեր Էնգելբերդ Դոլֆուսը արգելեց Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն գործունեությունը Ավստրիայում։ Անմիջապես հետո Այխմանին հեռացրեցին «Վակումային նավթ» ընկերությունից՝ ՍՍ-ին պատկանելու համար, որից հետո նա տեղափոխվեց Գերմանիա։
Այխմանը Գերմանիա ժամանեց Կալտենբուների նամակով՝ ուղղված Անդրեաս Բոլլեկուն։ Բոլլեկը առաջարկեց ընդունվել Ավստրալիական լեգեոն՝ Կլոստեր-Լեհֆելդում գտնվող։ Այխմանն ընկավ հարձակվողական շարք, որտեղ հիմնականում սովորեց փողոցային կռիվներ ու ծեծկռտուքներ։
Հետագայում նրան տեղափոխեցին Պասսաու՝ ռեյխսֆյուրերի կապի շտաբի պետի՝ ստուրմբանֆյուրեր(մայոր) Կառլ ֆոն Պիխլյուի օգնական, որտեղ նա գրում էր նամակներ և հաշվետվություններ Մյունխեն՝ Գիմմլերին։ Այդ ժամանակ նա ստացավ ունտերշարֆյուրերի (ունտեր-սպայի) կոչում։ 1934 թվականին այդ շտաբը վերացրեցին, Այխմանին տեղափոխեցին Դախաուի «Գերմանիա» գումարտակ, որտեղ նա մնաց մինչև 1934 թվականը։
Այդ ժամանակահատվածում նա իմացավ մարդկանց մասին, որոնք արդեն ծառայել էին ՍՍ-ի ռեյխսֆյուրեր Գիմմելի անվտանգության ծառայությունում։ Նա հայտ ներկայացրեց և ընդունվեց ՍՍ-ի ռեյխսֆյուրերի Անվտանգության ծառայություն, սակայն նրան չվիճակվեց զբաղվել Գիմմելի անվտանգությամբ, այլ ուղղակի կարգավորել գործավարությունը։
1935 թվականի երկրորդ կեսին ՍՍ-ի ունտերստուրմֆյուրեր բարոն Լեոպոլդ Ից Էդլեր ֆոն Միլդենշտայնը Այխմանին առաջարկեց տեղափոխվել նրա՝ Անվտանգության ծառայության գլխավոր բաժնում հենց նոր ձևավորած «հրեաներ» խումբը։ Միլդենշտայնը հանձնարարեց Ադոլֆին կատարել հղումներ Թեոդոր Հերցլի «Հրեական պետություն» գրքից, որը հետագայում օգտագործվեց ՍՍ-ի ներքին գործերում։
1936 թվականի սկզբին բաժնի, որտեղ բացի Այխմանից աշխատում էր նաև Թեոդոր Դաննեկերը, կառավարիչ դարձավ Դիտեր Վիսլենցին։ Ռեյխի իշխանությունը ցանկանում էր լուծել հրեական հարցը, և այդ ժամանակ բաժնի առաջ դրված էր Գերմանիայից հրեաների արտագաղթը արագորեն խթանելու խնդիրը։
1936 թվականին Այխմանը ստացավ ՍՍ-ի օբերշարֆյուրերի կոչում, իսկ 1937 թվականին՝ ՍՍ-ի գաուպտշարֆյուրերի։
Ավելի ուշ բաժնի վարիչ նշանակվեց ՍՍ-ի օբերշարֆյուրեր Հերբերտ Մարտին Հագենը։ Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Այխմանը ուղեկցում էր իր պետին Պաղեստին՝ երկրկին ծանոթանալու համար, որը հրավեր ստացել էր «Հագան»-ից՝ ռազմական-հրեական կազմակերպությունից։ Սակայն ճամփորդությունը ձախողվեց, քանի որ անգլիական հյուպատոսությունը մերժեց նրանց՝ ուղևորվել ենթամանդատային Պաղեստին[13]։
1938 թվականի հունվարի 20-ին Աքմանը ստացավ ՍՍ-ի ունտերմտուրմֆյուրերի կոչում։
1938 թվականին Ավստրիայի անշլյուսից հետո Այխմանին տեղափոխեցին Վիեննայի ԱԾ, որտեղ նա պիտի զբաղվեր հրեաների գպրծով։ Այխմանի հրամանով հրեական հասարակության ներկայացուցիչ դոկտոր Ռիխարդ Լյեվենհերցը կազմելու էր հրեաների արտագաղթումը արագացնելու ծրագիր։ Հետագայում Այքամնը հասավ նրան, որ Վիեննայում բացվեց հրեաների արտագաղթման հարցերով զբաղվող հաստատություններ[14]։
1939 թվականի ապրիլին՝ Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատի ստեղծումից հետո, Այխմանին տեղափոխեցին Պրահա, որտեղ նա շարունակեց զբաղվել հրեաների արտաքսումով։
1939 թվականի օգոստոսի սկզբից Այխմանը Կայսրության անվտանգության գլխավոր կառավարության (ՌՍՀԱ) անդամներից մեկն էր։ Նույն թվականի դեկտեմբերին նա ստանձնեց IV B 4 սեկտորի ղեկավարությունը։
1941 թվականին այցելեց Օսվենցիմ, որից հետո լիազորեց հրեաներին մահվան ճամբար ուղարկելը։
Ռեյնհարդ Հեյդրիխի հրամանով՝ նա 1942 թվականի հունվարի 20-ին մասնակցեց Վանզեյսկու կոնֆերանսին, որում քննարկվում էր «հրեական հարցի վերջնական որոշումը»։ Այխմանը առաջարկեց հարցը լուծել՝ հրեաներին ուղարկելով Արևելյան Եվրոպա։ Այս ծրագրի ղեկավարումը վստահվեց Այխմանին։
1944 թվականի օգոստոսին նա Հիմմելին ներկայացրեց 4 մլն հրեայի ոչնչացումը հաստատող զեկույց[15]։
Գերմանիայի պարտությունից հետո Այխմանը կարողացավ թաքնվել իրեն փնտրող դաշնակիցներից։ Նա ձերբակալվեց ամերիկացիների կողմից և չկարողացավ թաքցնել իր՝ ՍՍ-ական լինելը, սակայն ներկայացավ որպես 22-րդ դիվիզիայի կամավոր-զինծառայող[16]։ Հասկանալով, որ կարող է բացահայտվել, փախավ դատավարությունից։
Ֆրանցիսկյան վանականների օգնությամբ նա կարողացավ ձեռք բերել արգենտինական անձնագիր Ռիկարդո Քլեմենտ անունով և 1950 թվականին ուղևորվեց Արգենտինա։ Այնտեղ նա աշխատանքի տեղավորվեց Mercedes-Benz տեղական բաժնում՝ իբրև գրասենյակային աշխատող։
1952 թվականին վերադարձավ Եվրոպա, նոր անունով ամուսնացավ իր կնոջ հետ և ընտանիքին տեղափոխեց Արգենտինա։ Մինչև 1960 թվականի մայիսը նա ապրում էր Բուենոս Այրեսում։
1958 թվականի մարի 19-ին ԱՄՆ-ի գլխավոր հետախուզական կառավարությունը տեղեկություններ ստացավ Այխմանի գտնվելու վայրի և կեղծ ազգանվան մասին։ Սակայն այս ինֆորմացիան որոշվեց թաքցնել, քանի որ Այխմանը կարող էր հայնտել, որ Հանս Գլոբկը[17][18], ով այդ ժամանակ դաշնային կանցելի քարտուղարության ղեկավարն էր, նախկին նացիստ է։
1958 թվականին իսրայելական «Մոսսադ» հետախուզությանը հաջողվեց Այխմանը հետքը գտնել Արգենտինայում։ Նրանց օգնել էր հրեական ծագումով գերմանացի Լոտար Հերմանը, ով պատերազմի ժամանակ տուժել էր նացիստների կողմից։ Չնայած նրան, որ Լոտարը կույր էր, այնուամենայնիվ, ապրելով Արգենտինայում, նա հետաքրքրվում էր իրադարձություններով՝ կապված նախկին նացիստների հետ, և տեղյակ էր, որ Այխմանը թաքնվում է ու գտնվում հետախուզման մեջ։ Հենց այդ պատճառով, երբ նա աղջկանից լսում էր, որ աղջիկը ծանոթացել է Նիկոլաս Այխման անունով երիտասարդի հետ, ով պարծենում է հոր՝ Երրորդ ռեյխի համար կատարած գործով, Հերմանը, դասավորելով բոլոր փաստերը, հասկացավ, որ նա Ադոլֆի տղան է, և իր վարկածները հայտնեց պետական մարմիններին։
Այխմանի առևանգման օպերացիան ղեկավարել է «Մոսսադ»-ի գլխավորը՝ Իսսեր Հարելը։ Խմբի ղեկավար նշանակվեց Ռաֆի Էյթանը։ Բոլոր մասնակիցներին զգուշացվեց, որ Այխմանը պիտի տեղափոխվի Իսրայել ողջ և առողջ[19]։ Այխմանի առևանգումով զբաղվողների ամբողջական ցուցակը գաղտնի էր մնում մինչև 2008 թվականի հունվարը։
1960 թվականի մայիսի 11-ին Բուենոս Այրեսի փողոցներից մեկում Այխմանը առևանգվեց հրեա գործակալների կողմից։ Այխմանի ձերբակալումը իրականացրեց Պիտեր Մալինը, ով հայտնի է «գործակալ քառասունյոթ»[20] և «մարդ, ով բռնեց Այխմանին»[21][22][23] անվանումներով։ Այխմանը տեղափոխվեց Իսրայել իրբև «Էլ-Ալ» ինքնաթիռի վթարից տուժված մեկը, ով եկել էր նշելու Արգենտինայի անկախության 150-ամյակը։
Երուսաղեմում Այխմանը հանձնվեց ոստիկանությանը։ Մարի 22-ին՝ Քնեսեթի նիստի ժամանակ, Իսրայելի պրեմիեր-մինիստր Դավիթ Բեն-Գուրիոնը հայտարարեց. «Ադոլֆ Այխմաբը գտնվում է Իսրայելում և շատ շուտով կսկսվի դատավարությունը»։ Կազմվել էր Այխմանը գործունեությունը քննող հատուկ բաժանմունք՝ «Գործակալությունը 007», որը կազմած էր գերմաներենին գերազանց տիրապետող 8 սպաներից[24]։ Սկսվեց դատավարությունը, որի ժամանակ ներկայանում էին Հոլոքոստը վերապարած բազմաթիվ վկաներ։
Պրոցեսսի ընթացքում կանցելի աշխատակազմը փորձում էր գնել դատավորներին՝ ցանկանալով չբացահայտել կանցլերի մոտ որոշ աշխատողների նախկինում նացիստ լինելը կամ նրանց հետ համագործակցելը[25]։
Հետաքննության ավարտից հետո՝ ղեկավարության իրավական խորհրդատու Գեդեոն Հաուզները ստորագրեց 15 կետից[26] բաղկացած մեղադրական վճիռը։ Այխմանը մեղադրվում էր հրեաների և մարդկության նկատմամբ իրագործված ոճրագործության, հանցագործ խմբավորումներին անդամակցելու և մասը կազմելու մեջ։ Հրեաների նկատմամբ ոճիրը ընդգրկւոմ էր միլիոնավոր հրեաների ձերբակալումը, մահվան ճամբար ուղարկումը, սպանությունը և անգամ գույքը բռնագրավումը։ Մեղադրական վճռում խոսք էր գնում ոչ միայն հրեաների նկատամամբ իրագործված հանցագործության մասին, այլ նաև ուրիշ ազգերի. միլիոնավոր լեհերի աքսորումը, գնչուների ձերբակալումն ու մահվան ճամբար ուղարկումը, չեխական Լիդեցե գյուղից դեպի Լոձիի գետտո 100 երեխայի ուղարկումը և նրանց մասսայական ոչնչացումը՝ ի վրեժ Ռեյնհարդ Հեյդրիխի[27] սպանության։
1961 թվականի դեկտեմբերի 15-ին Այխմանին դատապարտեցին մահվան՝ համարելով նրան աշխարհի, հրեաների դեմ ոճրագործ և զինվորական հանցագործ։
Իսրայելի նախագահ Իցհակ Բեն-Ցվին մերժեց ներման համար խնդրանքը[28]։ Այխմանը կախաղան բարձրացվեց 1962 թվականի մայիսի 31-ի լույս 1-ի գիշերը Ռամլե քաղաքի բանտում։ Սա երկրորդ և վերջին մահապատիժն էր Իսրայելի դատական մարմնի կողմից իրագործված[29]։ Հրաժարվելով մահապարտի վեղարից՝ Այխմանը ասաց ներկաներին, որ շատ շուտով կրկին կհանդիպի նրանց հետ և որ մահանում է Աստծո հանդեպ հավատը չկորցնելով.
Վերջին խոսքերը
Մահապատիժը իրագործեց բանտի գլխավոր վերակացուն՝ Շալոմ Նագարը։ Կախելուց հետո Այխմանի մարմինը հրկիզեցին, իսկ մոխիրը շաղ տվեցին Իսրայելի ջրային սահմաններից դուրս՝ Միջերկրական ծովում։
The New Yorker ամսագրի լրագրող Հանա Արենդտ Երուսաղեմում ներկա է եղել Այխմանի դատավարությանը։ Նրա՝ «Այխմանը Երուսաղեմում։ Չարի տափակությունը» (անգլ.՝ Eichmann in Jerusalem: A Report on the Banality of Evil) գրքում բացահայտվել է Այխմանի անձը և նրա կողմից կատարված հանցագործությունները։ Արեդնտը եկել էր այն եզրակացությանը, որ Այխմանը Հոլոքոստի գաղափարախոսը չէր, այլ պարզապես կատարողը, մի մասնիկը ամբողջատիրական մեքենայի։
Արենդտի գնահատականով՝ Այխմանը այնքան էլ հրեշային կամ հոգեկան հիվանդություն ունեցող ինչ-որ մեկը չէր։ Նա սարսափելի, սաստիկ նորմալ մարդ էր, իսկ նրա գործողությունները, որոնք պատճառ հանդիսացան միլիոնավոր մարդկանց մահվան, Արենդտի խոսքերով, պարզապես աշխատանքը լավ կատարելու խորը ցանկություն էր։ Այս դեպքում այն փաստը, որ աշխատանքը մասսայական սպանության հետ էր կապված, երկրորդ պլան էր մղվում[30]։
Այխմանի առևանգման և դատավարության պատմությունը այնքան հայտնի դարձավ, որ նրանով միանգամից հհտաքրքվեցին դրամատուրգները, գրողները, լրագրողները։ Սակայն այն կարողացան նրեկայացնել միայն 1968 թվականին, երբ սցենարիստ ու դերասան Ռոբերտ Շոուն թողարկեց վեպ ու հանրությանը ներկայացրեց Բրոդվեյում «Մարդը ապակե խցում» անվանումով։ 1975 թվականին այս վեպի և պիեսի հիման վրա Արթուր Հիլլերը նկարահանեց նույնանուն գեղարվեստական ֆիլմ, որի գլխավոր հերոսը (Մաքսիմիլիան Շելլ) մի քանի ամիս զբաղվել է Այխմանի գործի և Հաննա Ադենտի հոդվածներին ծանոթանալով։
Ֆիլմը առաջ է քաշում Հոլոքոստում զոհերի անուղղակի մեղավորության, նրանց պասիվության մասին։
Բանտում Այխմանը պահում էր օրագրեր, որոնց ուսումնասիրել ու ծանոթանալ արգելվեց Իսրայելի կառավարության կողմից։ 1999 թվականին Այխմանի տղան խնդրանք ներկայացրեց Իսրայելի Գերագույն դատարան՝ հոր օրագրերը տպագրելու իրավունք ստանալու համար։ 2000 թվականի փետրվարի 29-ին Իսրայելի կառավարության կարգադրությամբ Այխմանի օրագրերը տպագրվեցին։
Նրանցից տեղեկատվություն առաջին անգամ հրապարակվեց 2000 թվականի մարտին՝ Դեյվիդ Իրվինգի և Դեբորա Լիշտադի դատական պրոցեսի ընթացքում՝ որպես Հոլոքոստը ապացուցող փաստեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.