Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
ՍՍ (գերմ.՝ ՏՏ (ԷսԷս), Schutzstaffeln-ի՝ պահնորդական ջոկատներ, կրճատ ձևը, էմբլեմը ռուներով` ), արտոնյալ ռազմականացված կազմակերպություն ֆաշիստական Գերմանիայում։ ՍՍ, որի խնդիրը սկզբում Հիտլերի և ֆաշիստական խառնաժողովների պահպանությունն էր, ստեղծվել է 1925 թվականին։ Հիտլերը 1929 թվականին ՍՍ-ի ղեկավար (ՍՍ-ի ռայխսֆյուրեր) է նշանակել Հիմլերին։ ՍՍ-ում ներգրավվել են ՍԱ-ի (գրոհային ջոկատների) Հիտլերին մոլեռանդորեն նվիրված անդամները։ ՍՍ-ի հրամանատարական կազմն ունեցել է իր հատուկ կոչումները (շարֆյուրեր, շտուրմբանֆյուրեր, գրուպպենֆյուրեր և այլն)։ 1929 թվականին ՍՍ-ի կազմում կար 280 մարդ, 1933 թվականին (երբ իշխանության գլուխ անցան ֆաշիստները)՝ 52 հզ․։ ՍՍ ՍԱ-ի հետ մասնակցել է Գերմանիայի կոմունիստական և այլ կազմակերպությունների ջարդերին։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
ՍՍ Schutzstaffel | |
---|---|
Տեսակ | ռազմական կազմակերպություն, squadron? և ռազմական կազմակերպություն |
Երկիր | Վայմարյան Հանրապետություն և Նացիստական Գերմանիա |
Առաջնորդ | ռայսխֆյուրեր ՍՍ |
Կարգախոս | Meine Ehre heißt Treue? |
Հիմնադրված | 1925 թ. |
Լուծարված | մայիսի 8, 1945 և հոկտեմբերի 10, 1945 |
Գաղափարախոսություն | նացիոնալ սոցիալիզմ |
Շտաբ | Մյունխեն (1925−1933), Բեռլին (1933−1945) |
SS (Nazi Germany) Վիքիպահեստում |
1934 թվականին ՍՍ-ի ընդհանուր կազմից առանձնացվել են «Մեռած գլուխ» կոչվող զորամասերը՝ համակենտրոնացման ճամբարները պահպանելու և կալանավորների հետ հաշվեհարդար տեսնելու համար, ինչպես նաև հատուկ նշանակության զորամասեր, որոնք 1939 թվականին կոչվեցին ՍՍ-ի զորքեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945) ընթացքում դրանց թիվը (1944 թվականին) հասավ 950 հզ․ մարդու։ ՍՍ-ի զորքերը ֆաշիստական Գերմանիայի ցամաքային զորքերի ընտիր հարվածային միավորումներ էին, աչքի էին ընկնում ծայրահեղ մոլեռանդությամբ և դաժանությամբ թիկունքում ու ռազմաճակատում։ ՍՍ-ի բաղկացուցիչ մասն էր «անվտանգության ծառայությունը»՝ ՍԴ, որը ստեղծվել էր 1931 թվականին՝ ՍՍ-ի և նացիստական կուսակցության անդամներին լրտեսելու համար, իսկ այնուհետև դարձել ֆաշիստական Գերմանիայի հետախուզության և հակահետախուզության գլխավոր մարմինը։ 1939 թվականի սեպտեմբերին ՍՍ-ի համակարգում ստեղծվեց Անվտանգության կայսերական գլխավոր վարչությունը, որին ենթարկվեցին ՍԴ, գեստապոն (քաղաքացիական ոստիկանությունը) և քրեական ոստիկանությունը, վերջին երկուսը 1939 թվականի նոյեմբերին մտցվեցին ՍՍ-ի կազմի մեջ։
ԽՍՀՄ-ի տարածքում զանգվածային տեռոր իրագործելու նպատակով 1941 թվականի մայիսին ստեղծվեց 4 «այնզատցգրուպպ» («աշխատանքային ջոկատ», А, В, C, D)՝ յուրաքանչյուրում 800—1200 մարդ, որոնք զանգվածաբար ոչնչացնում էին սովետական քաղաքացիներին։ Ֆաշիստական Գերմանիայի ջախջախումից հետո ՍՍ հայտարարվեց օրենքից դուրս, իսկ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը ՍՍ ճանաչեց իբրև գերմանական ֆաշիզմի հանցավոր կազմակերպություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 83)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՍՍ (կազմակերպություն)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.