From Wikipedia, the free encyclopedia
Հայերեն Վիքիպեդիա, Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի հայալեզու տարբերակն է։ Ինչպես և բոլոր վիքիմեդիա-նախագծերը, Հայերեն Վիքիպեդիայի բովանդակությունը ևս գտնվում է ազատ արտոնագրի ներքո, և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։
Հայերեն Վիքիպեդիա | |
---|---|
URL՝ | hy.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | Հայերեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | մայիսի 27, 2004 |
Հոդվածների թիվ՝ | 313 285 |
Էջերի թիվ՝ | 1 155 719 |
Խմբագրումների թիվ՝ | 10 121 963 |
Գրանցված մասնակիցներ՝ | 147 958 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 409 |
Ադմինիստրատորներ՝ | 10 |
Խորություն: | 63.3 |
Հայերեն Վիքիպեդիան հիմա |
---|
Վիքիպեդիան աշխատում է MediaWiki շարժիչի 1.43.0-wmf.27 (d521558) տարբերակով: |
Վիքիպեդիայում կա 313 285 հոդված և 1 155 719 էջ: |
10 121 963 խմբագրում: |
12 179 բեռնած ֆայլ: |
147 958 գրանցված մասնակից, ներառյալ 10 ադմինիստրատոր: |
2014 թվականի մարտի 24-ին «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության և «Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հեռուստահաղորդման նախաձեռնությամբ մեկնարկեց համահայկական «Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավը։ Նախագծի նպատակն է հարստացնել Հայերեն Վիքիպեդիան բարձրակարգ հոդվածներով, Վիքիպեդիայի ստեղծագործ միջավայր ներգրավելով հայ հասարակության հնարավորինս բոլոր անդամներին, ինչպես նաև միասին ստեղծել ժամանակակից տեղեկատվական աշխարհին համահունչ և տեղեկատվական մարտահրավերներին դիմակայող հայկական ժառանգությանը արժանի հայերեն բովանդակություն։
Արշավի ընթացքում կազմակերպվելու են վիքիհանդիպումներ գիտնականների, գրողների, նկարիչների, դերասանների և այլ բնագավառի գործիչների հետ՝ օգնելու նրանց տիրապետելու վիքիմշակույթին և իրենց ներդրումն ունենալու Հայերեն Վիքիպեդիայի հարստացման գործում։ Բացի այդ նախատեսված են հանդիպումներ, սեմինարներ, ուսուցողական և խրախուսական միջոցառումներ, ինչպես նաև կրթական և մշակութային, հաստատությունների և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն։
Ծրագրի լուսաբանմանն է առաջին անգամ անդրադարձել «Մարդկային գործոն» հեռուստահաղորդումը իր 2014 թվականի մարտի 24-ի թողարկման ընթացքում, ինչպես նաև բազմաթիվ ԶԼՄ-ներ[5][6][7][8][9]։
2014 թվականի մարտի 27-ին կայացել է մամլո ասուլիս՝ նվիրված «Մեկ հայ՝ մեկ հոդված» նախաձեռնությանը[10]։
Ստեղծման պահից նախագիծը կրում էր «Վիքիփեդիա» անվանումը (նախագծի բնօրինակի անվան հավայական wiki՝ արագ և անգլերեն encyclopedia՝ հանրագիտարան բառերի միացության հայերեն տառադարձումից)։
Տարիների ընթացքում պարբերաբար եղել են քննարկումներ «Վիքիպեդիա» կամ «Վիկիպեդիա» անվանատարբերակներին անցնելու վերաբերյալ՝ այն պատճառաբանությամբ, որ դրանք ավելի հարմար են և համապատասխանում են ժամանակակից արևելահայերենի կանոններին։ 2012 թ. ապրիլի 5-ին տեղի ունեցավ անվանափոխության վերաբերյալ երկու փուլից բաղկացած[15] քվեարկություն, որի արդյունքում որոշվեց «Վիքիփեդիա» անվանումը փոխարինել «Վիքիպեդիա» տարբերակով[16]։
Ամենաշատը խմբագրվել է Հայաստան հոդվածը՝ 2704 խմբագրում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.