Գլուխկոտրուկ (մուլտֆիլմ)

From Wikipedia, the free encyclopedia

Գլուխկոտրուկ (մուլտֆիլմ)

Գլուխկոտրուկ (անգլ.՝ Inside Out), Pixar ստուդիայի կողմից նկարահանված եռաչափ անիմացիոն ֆիլմ, դրամատիկ կատակերգություն։ Պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 18-ին Կաննի կինոփառատոնում[9]։

Արագ փաստեր Տեսակ, Ժանր ...
Thumb
Գլուխկոտրուկ
անգլ.՝ Inside Out[1]
իսպ.՝ Del revés
իսպ.՝ Intensa-Mente
Thumb
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն, ֆենթեզի ֆիլմ, ընտանեկան ֆիլմ, արկածային ֆիլմ, դրամա, հումորային դրամա և մանկական ֆիլմ
Թեմահույզեր
Գործողության վայրՍան Ֆրանցիսկո
Հորինված երկիրInside Out universe?
Շարքի մասն էInside Out? և «Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՌեժիսորՓիթ Դոքթեր[1] և Ronnie del Carmen?[1]
ՍցենարիստՓիթ Դոքթեր[1], Մեգ ԼեՖով[1], Ջոշ Կուլի[1], Ronnie del Carmen?, Բիլ Հեյդեր[2][3], Մայքլ Արնդտ[2][3] և Էմի Փոլեր
ՀնչյունավորումԷմի Փոլեր, Ֆիլիս Սմիթ, Բիլ Հեյդեր, Լյուիս Բլեք, Մինդի Քեյլինգ, Դայան Լեյն, Քայլ Մաքլախլեն, Ջոն Ռացենբերգեր, Kaitlyn Dias? և Ռիչարդ Քայնդ
ՊրոդյուսերՋոնաս Ռիվերա[1], Ջոն Լեսսետեր և Էնդրյու Ստենթոն
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
Բեմադրող նկարիչՌալֆ Էգլսթոն[4]
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո[4]
ԽմբագիրՔևին Նոլթինգ[4]
Երկիր ԱՄՆ[5][1]
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար[1] և Walt Disney Pictures[1]
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս, Դիսնեյ+, Հունգարիա ֆորում[6] և Walt Disney Studios Motion Pictures
Տևողություն94 րոպե
ՇարքInside Out? և «Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՍիկվելԳլուխկոտրուկ 2 (մուլտֆիլմ) և Riley's First Date??
Թվականհունիսի 19, 2015[7]
ԱռաջադրումՕսկար լավագույն օրիգինալ սցենարի համար և Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ
MPAA վարկանիշPG
Բյուջե175 000 000 $
Շահույթ857 611 174 $[7] և 356 921 711 $[8]
movies.disney.com/inside-out
Փակել

Ֆիլմն ստեղծվել է Փիթ Դոկթերի յուրօրինակ մտահղացման հիման վրա։ Մուլտֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 11-ամյա Ռայլի Անդերսոնի գլխում, որտեղ կան հինգ զգացմունքներ՝ Զայրույթը, Ուրախությունը, Տխրությունը, Զզվանքը և Վախը։ Մուլտֆիլմը արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում։

Սյուժե

Ռայլին սովորական 11-ամյա դպրոցական է, որի գործողությունները ղեկավարում են հինգ զգացմունքները՝ Զայրույթը, Ուրախությունը, Տխրությունը, Զզվանքը և Վախը։ Նրանք ապրում են աղջկա ուղեղում, որտեղ նաև պահվում են նրա հիշողությունները, որոնք ունեն տարբեր գույնի ապակե գնդիկների տեսք։ Հիշողությունը պահպանվում է մեկ օր, այնուհետև ուղարկվում է հատուկ պահեստ։

Թվում է՝ ամեն ինչ հրաշալի է, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Ռայլին ծնողների հետ հարազատ Մինեսոտայից տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո։ Զգացմունքները սկսում են ավելի հաճախ վիճել։

Տխրությունը ցանկանում է Մինեսոտայից մնացած պայծառ հիշողությունների երանգը փոխել և դարձնել տխուր, սակայն ուրախությունը դա փորձում է թույլ չտալ։ Կոնֆլիկտի պատճառով նրանք պատահաբար դուրս են գալիս ուղեղային կենտրոնից և ընկնում երկարաժամկետ հիշողություն։ Այդ զգացմունքները կորցնելուց հետո Ռայլիի կյանքում սկսվում է ծանր ժամանակաշրջան։

Երկարաժամկետ հիշողության մեջ Ուրախությունը և Տխրությունը հանդիպում են վարդագույն կատվափղադելֆին Բինգո-Բոնգոյին՝ Ռայլիի մանկության երևակայական ընկերոջը, որին նա արդեն մոռացել էր։ Նա համաձայնում է օգնել գլխավոր զգացմունքներին՝ վերադառնալ ուղեղային կենտրոն։ Նրանք անցնում են երևակայության, վերացական մտածողության, երազների և ենթագիտակցական վախերի միջով։ Այդ ամենն ուղեկցվում է Ռայլիի անձնային համարյա բոլոր կղզյակների ոչնչացմամբ։

Մյուս զգացմունքները, որոնք մնացել էին ուղեղային կենտրոնում, փորձում են կարգավորել Ռայլիի կյանքը, սակայն դա չի ստացվում։ Աղջիկը վիճում է ծնողների ու լավագույն ընկերուհու հետ, թողնում է հոկեյը և ի վերջո Զայրույթի ազդեցության տակ փախչում է տնից։

Ուրախությունն ու Բինգո-Բոնգոն ընկնում են հավերժական մոռացության դաշտ, որտեղ Բինգո-Բոնգոն զոհում է իրեն, որպեսզի Ռայլիի գլխավոր զգացմունքը կարողանա դուրս պրծնել։ Այդ ժամանակ Ուրախությունը հասկանում է, որ ինքը, միևնույն է, միայնակ չի կարող ղեկավարել Ռայլիի կյանքը և հասկանում է, թե ինչքան կարևոր դեր ունի Տխրությունը նրա կյանքում։ Նրանց հաջողվում է վերադառնալ ուղեղային կենտրոն և կարգավորել Ռայլիի կյանքը։

Դերերը հնչունավորել են

Մանրամասն տեղեկատվություն Կերպար, Հնչյունավորող ...
ԿերպարՀնչյունավորող
Ուրախություն[10]Էմի Փոլեր
ՏխրությունՖիլլիս Սմիթ
ԶզվանքՄինդի Քալինգ
ԶայրույթԼյուիս Բլեք
ՎախԲիլլ Հեյդեր
Բինգո-ԲոնգոՌիչարդ Քայնդ
Ռայլի ԱնդերսոնՔեյթլին Դիաս
Բիլլ ԱնդերսոնՔայլ Մաքլահլեն
Ջիլլ ԱնդերսոնԴայան Լեյն
Աղջկա զգացմունքներըՌաշիդա Ջոնս
Հիշողություն մաքրող ՓոլաՓոլա Պաունդստոն
Հիշողություն մաքրող ԲոբբիԲոբբի Մոյնիհեն
Բրազիլական ՈւղղաթիռԿառլոս Ալազրակի
Ժաղատ ԾաղրածուՋոշ Քուլի
Երազների ռեժիսորՊոլա Փելլ
Միսիս Անդերսոնի ՎախըԼարեյն Նյուման
Միսիս Անդերսոնի ՈւրախությունըՇերրի Լին
Միսիս Անդերսոնի ԶայրույթըՊոլա Փելլ
Միսիս Անդերսոնի ԶզվանքըՄեգ Ռայան
Միսիս Անդերսոնի ՏխրությունըԼորի Ալան
Ենթագիտակցության պահապան ԴեյվՖրենկ Օզ
Ենթագիտակցության պահապան ՖրենկԴեյվ Գոլց
ՖրիցՋոն Ռատցենբերգեր
ՌոջերՔրիստոֆեր Ռեգլենդ
Ծիածանային միաեղջյուրՖրենկ Ուելկեր
Միստր Անդերսոնի ԶայրույթըՓիթ Դոկթեր
Միստր Անդերսոնի ՎախըԿառլոս Ալազրակի
Ճաղատի զգացմունքներըՓիթեր Սեգալ
Վարորդի զգացմունքներըԼյուիս Բլեք
Փակել

Երաժշտություն

Արագ փաստեր Inside Out: Original Soundtrack, Մայքլ Ջակինոյի Սաունդրեք ...
Inside Out: Original Soundtrack
Մայքլ Ջակինոյի Սաունդրեք
Թողարկված2015 թվականի հունիսի 16
Ձայնագրված2014–2015
ԺանրԵրաժշտություն ֆիլմի համար
Տևողություն58:43
ԼեյբլWalt Disney Records
ՊրոդյուսերՋոնաս Ռիվերա[1], Ջոն Լեսսետեր և Էնդրյու Ստենթոն
Մայքլ Ջակինոյի ալբոմների ժամանակագրություն
Jurassic World: Original Motion Picture Soundtrack (2015) Inside Out: Original Soundtrack Կենդանապոլիս (2016)
Փակել

Սաունդրեքը թողարկվեց Walt Disney Records-ի կողմից՝ 2015 թվականի հունիսի 16ին։

Երգերի ցանկ

Բոլոր երգերը գրվել են Մայքլ Ջակինոյի կողմից։

Մանրամասն տեղեկատվություն #, Անվանում ...
# Անվանում Տևողություն
1. «Bundle of Joy»   2:48
2. «Team Building»   2:18
3. «Nomanisone Island/National Movers»   4:20
4. «Overcoming Sadness»   0:51
5. «Free Skating»   0:59
6. «First Day of School»   2:02
7. «Riled Up»   1:02
8. «Goofball No Longer»   1:11
9. «Memory Lanes»   1:22
10. «The Forgetters»   0:50
11. «Chasing the Pink Elephant»   1:55
12. «Abstract Thought»   1:47
13. «Imagination Land»   1:25
14. «Down in the Dumps»   1:47
15. «Dream Productions»   1:43
16. «Dream a Little Nightmare»   1:50
17. «The Subconscious Basement»   2:01
18. «Escaping the Subconscious»   2:09
19. «We Can Still Stop Her»   2:54
20. «Tears of Joy»   2:39
21. «Rainbow Flyer»   2:58
22. «Chasing down Sadness»   1:45
23. «Joy Turns to Sadness/A Growing Personality»   7:49
24. «The Joy of Credits»   8:18
Ամբողջ ցանկի տևողությունը՝ 58:43
Փակել
Մանրամասն տեղեկատվություն CD՝ բոնուս երգով, # ...
Փակել

Հետաքրքիր փաստեր

  • Զզվանքի կերպարն սկզբում մտածված էր որպես տղամարդ։
  • Որոշ հիշողություններ ցուցադրվում էին հենց Ռայլիի գլխից, իսկ որոշները՝ երրորդ դեմքով։ Զարմանայլի է, բայց դա գոյություն ունի նաև իրական կյանքում։
  • Մուլտֆիլմի առաջին կադրերում տեսնում ենք փազլի համար նախատեսված տուփեր, որոնցից մեկի վրա պատկերված են ձկներ («Նեմոյի որոնումներում» մուլտֆիլմից), իսկ մյուսի վրա՝ դինոզավր («Լավ դինոզավրը» մուլտֆիլմից)։
  • Մարդու մոտ կան ավելի շատ զգացմունքներ, քան այդ հինգն են։ Եվ հենց սկզբում որոշված էր ավելի շատ զգացմունքներ ընդգրկել, սակայն այդ գաղափարից հետագայում հրաժարվեցին։
  • Փիթ Դոկթերի խոսքերով՝ զգացմունքների յուրաքանչյուր կերպար ստեղծվել է մի բնորոշ առարկայի նմանությամբ. Ուրախությունը՝ աստղի, Տխրությունը՝ արցունքի, Զզվանքը՝ բրոկոլիի (չնայած, որ Դոկթերը հայտարարել է, որ սիրում է այն), Վախը՝ զգայուն նյարդի և Զայրույթը՝ հրակայուն աղյուսի։
  • «Գլուխկոտրուկ»-ի գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ ռեժիսորի դուստրը գտնվում էր անցումային տարիքում։
  • Ուրախությունը միակ զգացմունքն է, որը Ռայլիի գլխում պտտվում է բոբիկ։ Ռայլին նույնպես մի շարք ուրախ հիշողություններում բոբիկ է։
  • Ավտոբուսի վարորդը միակ կերպարն է, որի բոլոր զգացմունքները վերածվել են Զայրույթի։
  • Երբ Ռայլին տեսազանգով կապվում է իր ընկերուհու հետ, ընկերների ցուցակում կարելի է տեսնել DocPete անունով մի էջ։ Դա իրականում հղում է դեպի Փիթ Դոկթերը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.