Կատակերգական դրամա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
«Կատակերգական դրամա» (անգլ. comedy-drama), տրագիկոմեդիայի ժամանակակից ենթաժանր, որը առաջին հերթին տարածված է հեռուստատեսության շրջանում։ Ֆորմատը վերաբերվում է այն սերիալներին, որոնք սերտորեն համատեղում են կատակերգություն և դրամա ժանրերը։
Ձևաչափը ստեղծվել է 1980-ականներին կեսերին ամերիկյան հեռուստատեսությունում։ Ավելի վաղ հեռուստատեսության մեջ բավականին խիստ բաժանում կար սերիալների մեկ ժամ տևողությամբ դրամայով և կես ժամ տևողությամբ, հիմնականում ընտանեկան սիթքոմներով։ Վառ օրինակ է հանդիսանում մեկ ժամ տևողությամբ «Moonlighting» հեռուստասերիալը՝ դառնալով պատմության մեջ առաջինը, որը առաջադրվել էր Ամերիկյան ռեժիսորների Գիլդիայի մրցանակի և դրամատիկական, և կատակերգական անվանակարգերում։ Կես ժամ տևողությամբ հեռուստասերիալների վառ օրինակ է հանդիսանում քննադատների սիրելի՝ «Մոլլի Դոդի ցերեկները և գիշերները» շոուն՝ դառնալով առաջին սիթքոմներից մեկը, որը նկարահանվել է մեկ տեսախցիկով և առանց ենթակադրային ծիծաղի։ Ոչ բոլոր քննադատները գնահատեցին նոր ձևաչափը՝ հավատարիմ մնալով դրամայի և սիթքոմի առանձնացման ավանդույթներին։
Հաճախակի մոլորության պատճառն այն է, որ դրամեդը[1] մեկ ժամ տևողություն ունի։ Կարճաժամկետ գոյություն ունեցող «Frank's Place» (1987-1988) հեռուստասերիալը, որպես սիթքոմ, անդրադառնում էր ռասայական լուրջ խնդիրների։ Ձևաչափը հիմնական հաջողության է հասել 2000-ական թվականներին՝ «Հուսահատ տնտեսուհիները»[2] (2004-2012) և դրան հաջորդող «Ugly Betty» (2006-2010), «Dirty Sexy Money» (2007-2009), «Pushing Daisies» (2007-2009), «Drop Dead Diva» (2009-2014) և «Jane the Virgin» հեռուստասերիալների մեկնարկից հետո։ 2013 թվականին, «Orange Is the New Black» հեռուստասերիալի հաջողությունից հետո, շատ քննադատներ քննարկում էին, թե հեռուստասերիալը որ ուղղությամբ է առաջադրվելու մրցանակների համար, և նախագիծը «Ոսկե Գլոբուսում» առաջադրվել է որպես դրամա, իսկ հետո որպես կատակերգություն «Էմմիում»[3][4]։ Նման իրավիճակում է հայտնվել նաև կես ժամ տևողությամբ «Transparent» հեռուստասերիալը, որն, ըստ քննադատների կարծիքների, պարզվել է, որ դրամա է՝ պարունակելով սիթքոմի ժամանակագրություն[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.