Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Դոգվիլ» (անգլ.՝ Dogville), 2003 թվականի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի կողմից նկարահանված ֆիլմ։
Ֆիլմը ռեժիսորի կողմից նախապես պլանավորված «ԱՄՆ՝ հնարավորությունների երկիր» եռագրության առաջին մասն է։ Շարունակությունը՝ երկրորդ մասը, 2005 թվականին նկարահանված «Մանդերլեյ» ֆիլմն է։ Երրորդ մասը, որ պետք է կոչվեր «Վաշինգտոն», այդպես էլ չի նկարահանվել[12]։
Ֆիլմն իր ուրույն տեղն ունի համաշխարհային կինեմատոգրաֆում, թերևս կինոյի պատմության ամենադժվար դիտվող ֆիլմերից է։ Լարս ֆոն Թրիերը այն նկարահանել է իրեն շատ բնորոշ ոճով, որպես հաղթաթուղթ ունենալով հանդիսատեսի վրա թողնված ազդեցությունը, արժանացել է տարբեր կինոփառատոնների գլխավոր մրցանակների, ստացել է 13 մրցանակ և ներկայացվել ևս 19-ի։
Ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ գրեթե բացակայում են դեկորացիաները, նկարահանման հրապարակը թատրոնի բեմն է, որտեղ տների և սենյակների սահմանները բաժանված են հատակին գծված գծերով։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1930-ական թվականներին Դոգվիլ հորինված անվանումով ամերիկյան քաղաքում, որը գտնվում է բարձր լեռներում։ Քաղաքում փողոցները նշանակված են միայն փողոց անվանումով, որոնք սահմանազատված են 2 զուգահեռ գծերով, տները՝ միայն դրանց գծագրերով, ծառերը և թփերը գրված են հատակին «ծառ» և «թուփ» անվանումով, նույնիսկ շունը նկարված է։ Իրական են միայն մի քանի կահույք և ավտոմոբիլները։
Քաղաքը ունի ընդամենը 22 բնակիչ՝ 15 մեծահասակ և 7 երեխա։ Քաղաքն ապրում է հանգիստ շնչով, ունի իր տարօրինակ չգրված կանոնները։ Սակայն քաղաքի այսպես կոչված անդորրը խախտվում է, երբ հյուր է գալիս մի խորհրդավոր անծանոթուհի՝ Գրեյս անունով (Նիկոլ Քիդման)։ Շատերը դեմ են լինում Գրեյսի՝ իրենց քաղաքում ապրելուն, սակայն մի մասը կողմ է դրան...
Ֆիլմի դրվագները պատմվում են հեղինակի կողմից։ Բաղկացած է 11 մասից՝ նախաբան, 9 գլուխ և տիտրեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.