Թրիլեր (անգլ.՝ thrill «թրթիռ, հուզմունք» բառերից), գրականության և կինեմատոգրաֆի ստեղծագործական ժանր, որը հանդիսատեսի կամ ընթերցողի մոտ առաջացնում է անհանգիստ սպասում, լարվածություն, վախ։ Այս ժանրը ճշգրիտ սահմաններ չունի և նրա առկայությունը զգացվում է շատ ուրիշ ժանրերում։ Կինեմատոգրաֆում թրիլեր ժանրի ֆիլմեր կարող են հանդիսանալ դետեկտիվ, լրտեսական, սարսափ և արկածային ժանրերի ֆիլմերը, ինչպես նաև որոշ գանգստերական և նուար ժանրի ֆիլմեր։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սահմանում
Թրիլերները լինում են՝դատական, լրտեսական, դետեկտիվ, արկածային, բժշկական, ոստիկանական, ռոմանտիկ, պատմական, քաղաքական, կորպորատիվ, կրոնական,առեղծվածային (առեղծվածային), գիտաֆանտաստիկ,պատերազմային թեմաների։ Ըստ Ռոսս Մաքդոնալդի սահմանման դետեկտիվ ժանրի ֆիլմում գործողությունները շարժվում են ժամանակով հետ,դեպի բացահայտում, առաջ՝ դեպի աղետ։ Միշտ չէ որ կարելի է հեշտությամբ տարանջատել այդ ժանրերը,և մեկը հաճախ պարունակում է մյուսի տարրերը։ Ըստ Դեյվ Կերայի, թրիլլերը հանդիսանում է առավելապես ամերիկյան ժանր[1]։
:
Թրիլլերի պատմությունը
Կինոարվեստում թրիլլերի վառ օրինակներ XX դարի 1-ին կեսին ստեղծել են Ալֆրեդ Հիչքոկը և Ֆրից Լանգը ("Լրտեսներ", 1928թ; "Քաղաքը փնտրում է մարդասպանին", 1931թ),ով 1936 թվականից աշխատել է Հոլիվուդում ("Կինը պատուհանում", 1944 և այլն)։
Հիչքոկը հմտորեն օգտագործել է ֆիլմի տեխնիկան՝սյուժեի լարվածության ներմղման և հանդիսատեսի զգացմունքների կառավարման համար։ Նրա կինոնկարներն հատուկ են նուրբ սև հումոր և սյուժեի երկրորդային բնույթը`առանցքային դրվագների վիրտուոզ (մեծահմուտ) մշակման համար:Հիչքոկը մտցրել է ժանրի մեջ « McGuffin » հասկացությունը`պատճառ կամ պատրվակ գարծողությունի զարգացման համար (օրինակ,«Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» ֆիլմում հորինված գործակալը)։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.