Ջուդ Լոու

From Wikipedia, the free encyclopedia

Ջուդ Լոու

Դեյվիդ Ջուդ Հեյվորթ Լոուն (անգլ.՝ David Jude Heyworth Law, դեկտեմբերի 29, 1972(1972-12-29)[1][2][3][…], Լյուիշեմ, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է դարձել նկարահանվելով՝ «Տաղանդավոր միսթր Ռիփլին», Որի համար 1999 արժանացավ BAFTA մրցանակ-ին ) Ինչպես նաև «Ցուրտ լեռը»( Որի համար 2003 թ արաջադրվեց Օսկար և Ոսկե գլոբուս-ին) :Մոտիկություն (2004 ) «Շերլոկ Հոլմս», «Թշնամին` դարպասի մոտ», «Ավիատոր», «Արձակուրդ փոխանակումով» «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» և այլ ֆիլմերում։

Արագ փաստեր Ջուդ Լոուանգլ.՝ Jude Law, Ծնվել է ...
Thumb
Ջուդ Լոու
անգլ.՝ Jude Law
Thumb
Ծնվել էդեկտեմբերի 29, 1972(1972-12-29)[1][2][3][…] (52 տարեկան)
ԾննդավայրԼյուիշեմ, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունAlleyn's School?, The Halley Academy? և John Ball Primary School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, կինոռեժիսոր, թատրոնի դերասան և հեռուստառեժիսոր
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ծնողներհայր՝ Peter Law?
Ամուսին(ներ)Ֆիլիպպէ Կոեն
Համատեղ ապրող(ներ)Ֆիլիպպէ Կոեն
Երեխա(ներ)5 Երեխա
Պարգևներ և մրցանակներ

L'Ordre des Arts et des Lettres

BAFTA (1999)
«Սեզար» (2007)
Փակել

Կենսագրություն

Ջուդ Լոուն ծնվել է 1972 թվականի դեկտեմբերի 29-ին Լոնդոնի հարավ-արևելքում (Մեծ Բրիտանիա), դպրոցի ուսուցիչներ Պիտեր ու Մեգի Լոուների ընտանիքում։ Նրա հայրն աշխատում էր որպես տարրական դասարանների ուսուցիչ, իսկ մայրն անգլերեն էր պարապում փախստականների երեխաներին։ Ջուդն ընտանիքի երկրորդ երեխան էր և մինչ 14 տարեկանը սովորել է սովորական դպրոցում, բայց համադասարանցիների ծաղրանքների պատճառով հետագայում ստիպված է լինում տեղափոխվել մասնավոր դպրոց, Դալվիչ։ Ներկայումս Ջուդի ծնողները Ֆրանսիայում[4] թատերական ընկերություն ունեն, իսկ Ջուդի ավագ քույրը՝ Նատաշան, աշխատում է որպես լուսանկարիչ[5][6]։

Առաջին դերեր

Ջուդի ծնողները սիրում էին թատրոնը և խրախուսում են իրենց որդու՝ բեմից ելույթ ունենալու ձգտումը, որ առաջացել էր վաղ տարիքում։ Այսպես, արդեն վեց տարեկանում Ջուդը կատարեց իր առաջին դերը մանկական ներկայացման մեջ, իսկ 12 տարեկանում դարձավ Ազգային երաժշտական պատանեկան թատրոնի թատերախմբի անդամ[7][8]։ 1986 թվականին Լոուն առաջին անգամ երևաց հեռուստաէկրանին՝ մասնակցելով դեռահասների համար նախատեսված «Գրպանի փող» հաղորդման մասերից մեկին։ 17 տարեկանում նա շարունակեց իր հեռուստակարիերան՝ Բեատրիս Պոտերի պատմվածքի հիման վրա նկարահանված «Գլոստերյան դերձակ» ֆիլմում կատարելով ձիապանի դերը։ Նույն թվականին նա թողեց դպրոցը և սկսեց նկարահանվել «Ընտանիքներ» սերիալում, որտեղ կատարում էր անբարենպաստ դեռահաս Նեյթան Թոմփսոնի դերը։ Հետագա երկու տարիների ընթացքում Լոուն հիմնականում զբաղված էր թատերական գործունեությամբ. նա «Պիգմալիոն» ներկայացմամբ շրջագայում էր Իտալիայում։ 1991 թվականին Ջուդը Շերլոկ Հոլմսի մասին հեռուստասերիալում կատարեց դիպվածային դեր, իսկ հետո առաջին անգամ ելույթ ունեցավ Լոնդոնում «Աշխարհի ամենարագ ժամացույցը» ներկայացման մեջ, որը «Time Out» ամսագիրը ճանաչեց 1992 թվականի լավագույն թատերական բեմադրություն։

Կարիերայի սկիզբ

1992 թվականին Ջուդը մասնակցեց «The Crane» կարճամետրաժ ֆիլմի նկարահանումներին, որ կատարվում էին Բրիտանական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի նախագծի շրջանակներում[9], իսկ 1994 թվականին ստանում է իր առաջին գլխավոր դերը՝ նկարահանվելով Պոլ Անդերսոնի «Գնումներ» պատանեկան քրեական թրիլլերում։ Ֆիլմը պատանի արկածախնդիրների մասին է, որ սուր զգացողությունների համար գողանում են թանկարժեք մեքենաներ ու ջարդում դրանք՝ հարվածելով խանութների ցուցափեղկերին։ Ֆիլմը վարձույթում անհաջողություն կրեց, սակայն ֆիլմի նկարահանումների ժամանակ Ջուդը ծանոթացավ իր ապագա կնոջ՝ Սեդի Ֆրոսթի հետ, որ խաղում էր Ջուդի մարմնավորած հերոսի ընկերուհու՝ Ջոյի դերը։

Ջուդը վերադառնում է թատրոն ու մասնակցում «Ձյունե խոլորձ», «Ապրում են խոզերի պես» և «Առևտրականի մահը» բեմադրություններին։ 1994 թվականին նա մասնակցեց Ժան Կոկտոյի «Ահավոր ծնողներ» տրագիկոմեդիայի բեմադրությանը։ Վերջինս սկանդալային էր այնքանով, որ երկրորդ գործողության առաջին տեսարանը, որտեղ Ջուդի հերոսը լողանում է, դերասանը հանդես էր գալի լրիվ մերկ։ «Ահավոր ծնողներ» բեմադրության շնորհիվ Ջուդն արժանացավ հանդիսատեսի համակրանքին ու ներկայացվեց Լոուրենս Օլիվյեի մրցանակի` թատրոնի լավագույն դեբյուտ անվանակարգում։

1995 թվականին նույն բեմադրությունը «Անհամեստություն» նոր անվամբ ներկայացվեց օվկիանոսից այն կողմ, որտեղ Ջուդի հետ խաղում էր հանրահայտ Քեթլին Թերները։ «Անհամեստություն»-ը ԱՄՆ-ում մեծ հաջողություն ունեցավ, Ջուդը ներկայացվեց նախ Թոնիի մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան, իսկ հետո Իեն Չարլսթոնի մրցանակի` որպես լավագույն սկսնակ դերասան (նաև Եվրիպիդեսի «Իոնա» ողբերգության բեմադրության համար)։

Թատրոնում ունեցած հաջողություններից հետո Ջուդն սկսեց հաջողությամբ նկարահանվել նաև ֆիլմերում։ 1996 թվականին Լոուն մասնակցեց «Սիրում եմ քեզ, չեմ սիրում քեզ» մելոդրամայի նկարահանումներին, իսկ հետագայում երկրորդական դեր կատարեց «Հակում» ֆիլմում, որը նացիստական Գերամանիայում համասեռամոլ տղամարդկանց հետապնդումների մասին էր։

1997 թվականին Ջուդը նկարահանվեց «Ուայլդ» կենսագրական դրամայում։ Վիկտորյան դարաշրջանի հռչակավոր գրողին ու բանաստեղծին մարմնավորում էր Սթիվեն Ֆրայը, իսկ Լոուն կատարում էր ինքնահավան Լորդ Ալֆրեդ Դուգլասի` գրողի լավագույն ընկերոջ դերը։ Այս դերի համար Ջուդն արժանացավ Evening Standard ամսագրի մրցանակին` որպես լավագույն դեբյուտ։

Անձնական կյանք

1997 թվականից մինչև 2003 թվականը նա ամուսնացած էր դերասանուհի Սադի Ֆրոստի հետ։ Նախկին ամուսիններն ունեն երեք երեխա ՝ որդիները ՝ Րաֆֆի Լոուն (ծն.1996 թ. Հոկտեմբերի 6-ին) և Ռուդի Ինդիան Օտիս Լոուն (ծն. 2002 թ. Սեպտեմբերի 10-ին) և դուստր Այրիս Լոուն (ծն. է 2000 թվականի հոկտեմբերի 25-ին)։

Սադի Ֆրոստ- ից ամուսնալուծվելուց հետո, Ջուդ Լոու - ն սկսում է հանդիպել Սիենա Միլլերի հետ, որի հետ բաժանվում են 2006 թվականին։

2009-ի հուլիսի 29-ին հայտարարվեց, որ Լոուն չորրորդ անգամ հայր կդառնա 2008 թ.-ին մոդել Սամանթա Բուրկի հետ կարճատև կապից հետո։ 2009 թ. Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում

ծնվեց նրանց դուստր Սոֆիան ։

2015-ի մարտի 16-ին հինգերորդ անգամ հայր դարձավ։ Նրա նախկին ընկերուհին ՝ երգչուհի Քեթրին Հարդինգը, ծննդաբերեց դստեր Ադային։

2019 թվականի ապրիլի 30-ին ամուսնացավ Ֆիլիպ Քոենի հետ։ Քաղաքացիական արարողություն տեղի է ունեցել Լոնդոնի Քաղաքապետարանում ։

Ֆիլմագրություն

Դերակատարումներ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
1989Թափթփված երեխաThe Ragged ChildԷնթոնիԵրաժշտականԴևիդ Բակտոն
Ջերեմի Ջեյմս Թեյլոր
1989The Tailor of GloucesterԵրաժշտական,
Ընտանեկան
Ջոն Մայքլ ՖիլիպսՅեն Հոլմ,
Տորա Հերդ,
Բերի Ինգեմ,
Բենջամին Լուքոն
1990 – 1993ԸնտանիքներFamiliesՆաթան ԹոմփսոնՍերիալ,
Դրամա
Մերվին Կամինգ
Ստեֆեն Բատչեր
Սպենսեր Քեմփբել
Էմա Դեյվիս,
Պատրիկ Կրեմին,
Օլիվեր Միլբերն,
Կրեյգ Բլեկ,
Խլոյա Աննետ
1991 – 1993Շերլոկ Հոլմսի արխիվըThe Case-Book of Sherlock HolmesՋո ԲարնսՍերիալ,
Սարսափ,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Տիմ Սալիվան
Փիթեր Հեմոնդ
Ջերեմի Բրեթ,
Էդվարդ Հարդուիկ,
Ռոզալի Ուիլյամս,
Քոլին Ջիվոնս,
Շերիլ Քեմփբել
1993ՄարշալըThe MarshalԲրունոԱլան ԿլեյտոնԱլֆրեդ Մոլինա,
Ջեմմա Կրևեն,
Աննա Կրոփեր,
Վինսենտ Ռիոթա
1994ՇոփինգShoppingԲիլլիՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Պոլ Ու. Ս. ԱնդերսոնՍեդի Ֆրոստ,
Շոն Պերտուի,
Ֆրայզեր Ջեյմս,
Շոն Բին
1994Ամբարձիչ կռունկըThe Craneերիտասարդ մարդ 1ԿարճամետրաժՖիլ Օ’ՇիԼի Ռոս,
Ջոզեֆ Բենետ,
Կալում Կոուտս,
Ռեյ Նյու
1996Ես սիրում եմ քեզ, ես քեզ չեմ սիրումI Love You, I Love You NotԷթանԴրամա,
Մելոդրամա
Բիլի ՀոպկինսԿլեր Դեյնս,
Ջեյմս Վան Դեր Բիկ,
Ջուլիա Սթայլզ,
Ժաննա Մորո
1997ՈւայլդWildeլորդ Ալֆրեդ ԴուգլասԴրամա,
Կենսագրական,
Պատմական
Բրայան ԳիլբերտՍթիվեն Ֆրայ,
Վանեսա Ռեդգրեյվ,
Ջենիֆեր Իլի,
Ջեմմա Ջոնս
1997ԳատակաGattacaՋերոմ Յուջին ՄորոուՖանտաստիկ,
Դրամա,
Մելոդրամա,
Դետեկտիվ
Էնդրյու ՆիքոլԻտան Հոուկ,
Ումա Թուրման,
Ալան Արկին,
Լորեն Դին
1997ՀակումBentգրոհայինԴրամա,
Մելոդրամա,
Ռազմական,
Պատմական
Շոն ՄատիասԿլայվ Օուեն,
Լոտեր Բլյուտո,
Յեն ՄակԿելեն,
Նիկոլայ Քոսթեր-Վալդաու,
Միկ Ջագգեր
1997Կեսգիշերը չարի և բարու այգումMidnight in the Garden of Good and EvilԲիլլի Կառլ ՀանսոնԹրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական,
Դետեկտիվ
Քլինտ ԻսթվուդՋոն Քյուսակ,
Քևին Սպեյսի,
Ջեք Թոմփսոն,
Իրմա Պ. Հոլ
1998Ուրիշ սենյակի երաժշտությունըMusic from Another RoomԴենիԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Չարլի ՓիթերսՋենիֆեր Տիլի,
Գրետխեն Մոլ,
Մարտա Պլիմպտոն,
Բրենդա Բլետին
1998Վերջնական մոնտաժFinal CutՋուդԹրիլեր,
Դրամա
Դոմինիկ Անչիանո
Ռեյ Բերդիս
Ռեյ Ուինսթոն,
Սեդի Ֆրոսթ,
Ջոն Բեկեթ,
Ուիլյամ Սկալի
1998Կոկորդիլոսների իմաստությունըThe Wisdom of CrocodilesՍթիվեն ԳրիցԹրիլեր,
Մելոդրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Պո-Չին ԼեոնգԷլինա Լովենսոն,
Տիմոտի Սպոլ,
Ջեք Դևենպորտ,
Քոլին Սելմոն
1999ԷքսզիստենցիաeXistenZԹեդ ՊիկուլՍարսափ,
Ֆանտաստիկ,
Թրիլեր
Դևիդ ԿրոնենբերգՋենիֆեր Ջեյսոն Լի,
Յեն Հոլմ,
Ուիլեմ Դեֆո,
Դոն ՄակԿելար
1999Տաղանդավոր միսթր ՌիփլինThe Talented Mr. RipleyԴիկի ԳրինլիֆԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Էնթոնի ՄինգելաՄեթ Դեյմոն,
Գվինետ Փելտրոու,
Ֆիլիպ Սեյմուր Հոֆման,
Քեյթ Բլանշեթ
1999Մտքի ներկայությունPresence of MindքարտուղարՍարսափ,
Թրիլեր,
Դրամա
Էնթոնի ԱլոյՍեդի Ֆրոսթ,
Լորեն Բեկոլ,
Էլա Ջոնս,
Նիլո Մուր,
Ջեք Թեյլոր
2000Լոնդոնյան շներLove, Honour and ObeyՋուդԿատակերգություն,
Քրեական
Դոմինիկ Անչիանո
Ռեյ Բերդիս
Սեդի Ֆրոսթ,
Ջոնի Լի Միլեր,
Ռեյ Ուինսթոն,
Կետի Բյորկ
2001Արհեստական բանականությունArtificial Intelligence: AIԳիգալո ՋոՖանտաստիկ,
Դրամա,
Արկածային
Սթիվեն ՍփիլբերգՀեյլի Ջոել Օսմենտ,
Ֆրենսիս Օ’Կոնոր,
Սեմ Ռոբարդս,
Ջեյք Թոմաս
2001Թշնամին` դարպասի մոտ Enemy at the Gates: Through the CrosshairsՎասիլի ԶայցևԿարճամետրաժ,
Փաստագրական,
короткометражка
Տոբի ՌեյշՋոզեֆ Ֆայնս,
Ռեյչել Ուայզ,
Ժան-Ժակ Աննո,
Փիթեր Կալեն
2002Անիծյալ ճանապարհRoad to PerditionՀառլեն ՄագուայրԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Սեմ ՄենդեսԹոմ Հենքս,
Տայլեր Խեկլին,
Պոլ Նյուման,
Դենիել Քրեյգ
2003Ցուրտ լեռըCold MountainInmanԴրամա,
Մելոդրամա,
Ռազմական
Էնթոնի ՄինգելաՆիկոլ Քիդման,
Ռենե Զելվեգեր,
Բրենդեն Գլիսոն,
Ռեյ Ուինսթոն
2004Սիրտ կոտրողներըI Heart HuckabeesԲերդ ՍթենդԿատակերգությունԴևիդ Օ. ՌասելՋեյսոն Շվարցման,
Իզաբել Յուփեր,
Դասթին Հոֆման,
Լիլի Թոմլին
2004Երկնային նավապետը և ապագայի աշխարհըSky Captain and the World of TomorrowSky CaptainՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Դետեկտիվ,
Արկածային
Կերի ԿոնրանԳվինեթ Փելթրոու,
Ջովաննի Ռիբիզի,
Մայքլ Գեմբոն,
Բայ Լին
2004ԱլֆիAlfieԱլֆիԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Չարլզ ՇայերՌենե Տեյլոր,
Ջեյն Կրակովսկի,
Ջեֆ Հարդինգ,
Մարիսա Թոմեյ
2004ՄոտիկությունCloserԴենԴրամա,
Մելոդրամա
Մայք ՆիկոլսՆատալի Պորտման,
Ջուլիա Ռոբերտս,
Կլայվ Օուեն,
Նիկ Հոբբս
2004Լեմոնի Սկիլետ։ 33 անհաջողություններLemony Snicket's A Series of Unfortunate EventsLemony Snicket (հնչյունավորում)Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Բրեդ ՍիլբերլինգՋիմ Կերի,
Էմիլի Բրաունինգ,
Լիամ Էյկեն,
Մերիլ Սթրիպ,
Բիլի Քոնոլի
2004ԱվիատորThe AviatorԷռոլ ՖլինԴրամա,
Կենսագրական
Մարտին ՍկորսեզեԼեոնարդո ԴիԿապրիո,
Քեյթ Բլանշեթ,
Մեթ Ռոս,
Ջոն Սի Ռայլի,
Ալան Ալդա
2006Ողջ արքունյաց անձինքAll the King's MenJՋեք ԲարդենԹրիլեր,
Դրամա
Սթիվեն ԶելիանՇոն Պենն,
Էնթոնի Հոպկինս,
Քեյթ Ուինսլետ,
Մարկ Ռուֆալո
2006ՆերխուժումBreaking and EnteringՈւիլԹրիլեր,
Դրամա,
Մելոդրամա
Էնտոնի ՄինգելաՌոբին Ռայթ,
Մարտին Ֆրիման,
Ժյուլետ Բինոշ,
Ռաֆի Գավրոն
2006Արձակուրդ փոխանակումովThe HolidayԳրեհեմՄելոդրամա,
Կատակերգություն
Նենսի ՄեյերսԿեմերոն Դիազ,
Քեյթ Ուինսլետ,
Ջեք Բլեք,
Էլի Ուոլախ
2007Իմ հապալասե գիշերներMy Blueberry NightsՋերեմիԴրամա,
Մելոդրամա
Վոնգ Կար-ՎայՆորա Ջոնս,
Ռեյչել Ուայզ,
Նատալի Պորտման,
Չադ Դևիս
2007ՔննիչըSleuthՄիլոԹրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Քեննետ ԲրենաՄայքլ Քեյն,
Գարոլդ Պինտեր,
Կարմել Օ’Սալիվան,
Դենիս Բեսպալիյ
2009ՑասումRageՄիքսԴրամաՍալի ՊոթերՍիմոն Աբկարյան,
Պատրիկ Ադամս,
Ռիզ Ահմեդ,
Բոբ Բելաբան,
Ադրիանա Բարազա
2009Դոկտոր Փարնասոսի երևակայությունըThe Imaginarium of Doctor ParnassusԹոնիՖենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային
Տերի ԳիլիամՔրիստոֆեր Պլամեր,
Թոմ Ուեյտս,
Լիլի Կոուլ,
Հիթ Լեդջեր,
Էնդրյու Գարֆիլդ
2009Շերլոկ ՀոլմսSherlock Holmesդոկտոր Ջոն ՈւոթսոնՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական,
Դետեկտիվ,
Արկածային
Գայ ՌիչիՌոբերտ Դաունի Կրտսեր,
Ռեյչել ՄակԱդամս,
Մարկ Ստրոնգ,
Էդի Մարսան
2009Փորոտիք թափողներըRepo MenՌեմիՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Միգել ՍապոչնիկՖորեսթ Ուիթակեր,
Ալիսի Բրագա,
Լիվ Շրայբեր,
Կերիս վան Հաուտեն
2011ՎարակContagionAlan KrumwiedeՖանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա
Սթիվեն ՍոդերբերգՄեթ Դեյմոն,
Լորենս Ֆիշբյորն,
Քեյթ Ուինսլետ,
Մարիոն Քոտիյյար
2011Ժամանակի պահապանըHugoՀյուգոյի հայրըԴրամա,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Մարտին ՍկորսեզեԱսա Բաթերֆիլդ,
Բեն Կինգսլի,
Սաշա Բարոն Կոեն,
Խլոյա Գրեյս Մորեց,
Էմիլի Մորտիմեր
2011Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղըSherlock Holmes: A Game of Shadowsդոկտոր Ջոն ՈւոթսոնՄարտական,
Թրիլեր,
Քրեական,
Դետեկտիվ,
Արկածային
Գայ ՌիչիՌոբերտ Դաունի կրտ.,
Նումի Ռապաս,
Ջարեդ Հարիս,
Պոլ Անդերսոն
2011Կաղնու միջի տղանThe Boy in the OakպատմողԿարճամետրաժ,
Ֆենտեզի
Լյուկ ԼոուզիNoah Dunbar
2012360360Michael DalyԴրամա,
Մելոդրամա
Ֆերնանդու ՄեյրելիշԼուցիա Սիպոսովա,
Գաբրիելա Մարչինկովա,
Յոխաննես Կրիշ,
Մորից Բլյայբտրոյ
2012Քնի պահապաններըRise of the GuardiansՊիտչ (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Արկածային,
Ընտանեկան
Փիթեր ՌեմսիՔրիս Փայն,
Ալեք Բոլդուին,
Այլա Ֆիշեր,
Հյու Ջեքման
2012Աննա ԿարենինաAnna KareninaԿարենինԴրամաՋո ՌայթՔիրա Նայթլի,
Աարոն Թեյլոր-Ջոնսոն,
Կելի Մակդոնալդ,
Մետյու Մակֆեյդեն
2013Կողմնակի էֆեկտSide EffectsԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Սթիվեն ՍոդերբերգՉեննինգ Տատում,
Ռունի Մարա,
Քեթրին Զետա-Ջոնս,
Մեմի Գամեր
2013Դոմ ՀեմինգուեյDom HemingwayԴոմ ՀեմինգուեյԴրամա,
Կատակերգություն,
Քրեական
Ռիչարդ ՇեպարդՌիչարդ Է. Գրանտ,
Դեմիան Բիշիր,
Էմիլիա Քլարկ,
Ջումեյն Հանտեր
2014Գրանդ Բուդապեշտ հյուրանոցThe Grand Budapest Hotelերիտասարդ գրողԴրամա,
Կատակերգություն
Ուես ԱնդերսոնԲիլ Մյուրեյ,
Ռեյֆ Ֆայնս,
Սիրշա Ռոնան,
Օուեն Ուիլսոն
2015 Սև Ծով Black Sea կապիտան Ռոբինսոն Թրիլեր, Կեվին Մակդոնալդ Ջոդի Ուիտաքեր
2015 Լրտես Spy հատուկ գործակալ Բրեդլի Ֆայն Մարտաֆիլմ,
Կատակերգություն
Պոլ Փեյգ Ջեյսոն Սթեթհեմ

Մելիսա Մաքքարթի

2016 Հանճար Genius Թոմաս Վուլֆ Դրամա Մայքլ Գրանդաժ Քոլին Ֆերթ

Նիկոլ Քիդման

Գայ Փիրս

20017 Երիտասարդ պապը The Young Pope Պիոս XIII (աշխարհիկ՝ Լեննի Բելարդո) Հեռուստասերիալ Պաոլո Սորրենտինո Դայան Քիթոն
2017 Կլոր սեղանի ասպետները։ Արքա Արթուր King Arthur: Legend of the Sword Վորտիգերն ֆենթեզի

արկածային

Գայ Ռիչի Չարլի Հանեմ

Աստրիդ Բերժե Ֆրիսբի

Էրիկ Բանա

2018 Լյուքս ձայն Vox Lux Մենեջեր երաժշտական ֆիլմ

Դրամա

Բրեդի Կորբեթ Նատալի Փորտման

Ուիլեմ Դեֆո

2018 Ֆանտաստիկ գազաններ։ Գրինդևալդի հանցագործությունները Fantastic Beasts: The Crimes of Grindelwald Ալբուս Դամբլդոր Դեյվիդ Եթս Էդի Ռեդմեյն

Քեթրին Ուոթերսթոն

Ջոնի Դեփ

2019 Կապիտան Մարվել Captain Marvel Իոն Ռոգ «Աստղային ուժ»-ի առաջնորդ Ֆենթեզի,, Մարտաֆիլմ

Արկածային ֆիլմ

Anna Boden

Ryan Fleck

Բրի Լարսոն

Սեմյուել Լ. Ջեքսոն

Մարկ Ռուֆալո

2019 Անձրևոտ օր Նյու Յորքում A Rainy Day in New York Թեդ Դեվիդոֆֆ Կատակերգություն Վուդի Ալլեն Տիմոտի Շալամե

Մարի Էլ Ֆենինգ

Սելենա Գոմես

2020 Նոր պապը The New Pope Պիոս XIII Հեռուստասերիալ Պաոլո Սորրենտինո Ջոն Մալկովիչ

Սեսիլ դը Ֆրանս

2020 Ռիթմի Սեկցիա The Rhythm Section Յեյն Բոյդը Դրամա Ռիդ Մորանո Բլեյկ Լայվլի

Ստերլինգ Կելբի Բրաուն

2020 Բույնը The Nest Rory Դրամա Շոն Դուրկին Anne Reid
2021 Շերլոկ Հոլմս 3 Sherlock Holmes 3 Դոկտոր Վաթսոն մարտաֆիլմ Դեքստեր Ֆլետչեր Ռոբերտ Դաունի Կրտսեր

Ռեյչել ՄաքԱդամս

Փակել

Պրոդյուսեր

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
2004Երկնային նավապետը և ապագայի աշխարհըSky Captain and the World of Tomorrow
2007ԽուզարկունSleuth
Փակել

Ռեժիսոր

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1999Գետնանցման պատմությունTube Tales
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.