Remove ads
Ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Հեյլի Ջոել Օսմենթ (անգլ.՝ Haley Joel Osment, ապրիլի 10, 1988[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Հեյլի Ջոել Օսմենթ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1988[1][2][3] (36 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց և Flintridge Preparatory School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան |
Ակտիվ շրջան | 1992 - մեր օրեր |
Ծնողներ | հայր՝ Յուջին Օսմենթ |
kidactors.com/haley/ | |
Դերասանուհի և երգչուհի Էմիլի Օսմենթի մեծ եղբայրը։
Հեյլի Ջոել Օսմենթը ծնվել է 1988 թվականի ապրիլի 10- ին Լոս Անջելեսում դերասան Միհայել Յուջին Օսմենթի և Թերեզա Օսմենթի՝ անգլերենի ուսուցչուհու ընտանիքում։ Քույրը հայտնի դերասանուհի և երգչուհի Էմիլի Օսմենթն է։ Նա ոգեշնչել է քրոջը դերասանական գործունեության ընտրման հարցում։ 5 տարեկանում նա դարձել է «Pizza Hut- ի» գովազդային դեմքը։ Շուտով նրան նկատում է հայտնի ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսը։ Նա ընդգրկել է Հեյլիին սենսացիոն «Ֆորեսթ Գամփ» («Forrest Gump», 1994) ֆիլմում, որտեղ նա խաղացել է Ֆորեսթ Գամփի դերը փոքր տարիքում։
«Ֆորեսթից» հետո Հեյլին սկսել է նկարահանվել ֆիլմերում։ Սկզբում եղել է «Սրտի սուտը» («Lies of the Heart», 1994) ֆիլմը, հետագայում «Փոթորիկ ծառուղի» («Thunder Alley», 1994) սերիալը և ևս մի քանի ֆիլմեր։ Նրա կատակերգական ունակությունները երևացել են երիտասարդ տարիքում, և «Փոթորիկի ծառուղի» սերիալից հետո նկարահանվել է ևս երկու կատակերգական սերիալներում։ Նորման Ջուիսոնը Հելիին տվել է առաջին գլխավոր դերը մեծ էկրաններին «Կեղծիք» («Bogus», 1996) ֆիլմում։
Մինչ «Վեցերորդ զգայարան» ֆիլմը Հեյլին մասնակցել է «Աստղային պատերազմների» շարունակության լսումներին, Էնակին Սկայուոկերի դերի համար։
«Վեցերորդ զգայարանում» (1999) երիտասարդ դերասանի խաղը տպավորվել է դիտողների մոտ։ Նրա Կոուլ Սիրայի հիանալի մարմնավորումը, ով տեսնում է մահացած մարդկանց հօգիները, նրան բերեց Օսկար մրցանակաբաշխությանը 11 տարեկան հասակում և հարգանքի տուրք մատուցել հաղթող Մայքլ Քեյնին
Որոշ ժամանակ անց նա ցուցադրեց նույն հզոր խաղը «Վճարիր ուրիշին» (2000) ֆիլմում, որտեղ նաև նկարահանվել են օսկարի արժանացած դերասաններ Հելեն Հանտը և Քևին Սփեյսին։ 2001 թվականի հունիսի 29- ին թողարկվել է Սթիվեն Սպիլբերգի ֆուտուրիստական «Արհեստական գիտակցություն» (2001) հեքիաթը, որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են Հեյլին և Ջուդ Լոուն
Օսմենթը ներկայացել է նաև, որպես կրկնօրինակման դերասան․ նրա ձայնով է խոսում Kingdom Hearts խաղի գլխավոր հերոս Սորան։
Թվական | Հայերեն անվանում | Իրական անվանում | Դեր |
---|---|---|---|
1994 թվական | Կատարելապես խենթ | Mixed Nuts | փոքրիկ տղա |
1994 թվական | Ֆորեսթ Գամփ | Forrest Gump | Ֆորեսթ Գամփ կրտսեր |
1996 թվական | Հարսնացու ապառիկով | For Better or Worse | Դաննի |
1996 թվական | Կեղծիք | Bogus | Ալբերտ |
1996 թվական | Կարմրամաշկերի առաջնորդի հափշտակումը | Ransom of Red Chief | Էնդի Դորսեթ |
1997 թվական | Վերջին պատերազմը Սրի գետում | Last Stand at Saber River | Դեյվիդ |
1998 թվական | Տաքսի մինչև Կանադա | Cab To Canada | Բոբի |
1998 թվական | Ինչ-որ մի բան | Lake, The | Դիլան |
1999 թվական | Ես հիշում եմ ապրիլը | I’ll Remember Apri | Փիուի Քլեյթոն |
1999 թվական | Վեցերորդ զգայարան | Sixth Sense | Քոուլ |
2000 թվական | Վճարիր ուրիշին | Pay It Forward | Թրեվոր |
2000 թվական | Մահվան դեմքեր | Edges of The Lord | Ռոմեկ |
2001 թվական | Արհեստական բանականություն | A.I. | Դեյվիդ |
2003 թվական | Առյուծների օգտագործում | Secondhand Lions | Ուոլթեր |
2007 թվական | Հսկաների տունը | Home of the Giants | Ռոբերտ «Գար» Գարթլանդ |
2008 թվական | Ճշմարտություն և դավաճանություն | Truth & Treason | Հելմուտ Հյուբեներ |
2010 թվական | Մոնթանա Ամազոն | Montana Amazon | Womple |
2013 թվական | Ես կհետևեմ քեզ | I'll Follow You Down | Էրլ |
2014 թվական | ժանիք | Tusk | Թեդդւ |
2014 թվական | Սեռական կրթություն | Sex Ed | Էդդի |
2015 թվական | Անտուրաժ | Entourage | Թրևիս Մակկրեդլ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.