Remove ads
բրիտանացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ալֆրեդ Մոլինա (անգլ.՝ Alfred Molina, մայիսի 24, 1953[1][2][3], Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի բրիտանա-ամերիկացի դերասան։ «BAFTA», «Թոնի» և «Էմմի» մրցանակների կրկնակի նոմինանտ։
Ալֆրեդ Մոլինա անգլ.՝ Alfred Molina | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1953[1][2][3] (71 տարեկան) |
Ծննդավայր | Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | HB Studio |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան, թատրոնի դերասան, դերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Ամուսին(ներ) | Ջիլ Գասկոյն և Ջենիֆեր Լի |
Պարգևներ և մրցանակներ | |
Մոլինան ծնվել է 1953 թվականի մայիսի 24-ին, Լոնդոնում՝ Ալֆրեդ անունով։ Նրա ծնողները ներգաղթյալներ են եղել, հայրը՝ Իսպանիայից, մայրը՝ Իտալիայից։ Մոլինան ավարտել է Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոցը։ Առաջին անգամ իբրև դերասան հանդես է եկել 1978 թվականին The Losers կոչվող սիթքոմում։ Ֆիլմում առաջին անգամ հայտնվել է 1981 թվականին, դա եղել է երկրորդ պլանի դեր Ինդիան Ջոնսի մասին պատմող առաջին ֆիլմում՝«Կորցրած տապանի փնտրտուքներում»։ Առաջին լուրջ դերը եղել է 1985 թվականին, երբ Մոլինան հայտնվել է «Նամակ Բրեժնևին» ֆիլմում։ Մինչ 1990-ական թվականները Մոլինան շատ է աշխատել հեռուստատեսությունում, բայց հետո թողել է դա, հանուն թատրոնի և կինոյի։ Տասնամյակի կեսերին նա տեղափոխվել է ԱՄՆ։ 1990 թվականին Մոլինան խաղացել է այնպիսի ֆիլմերում ինչպիսիք են «Անհատ», «Դիակ» (1995 թ.), «Աննա Կարենինա» (1997 թ.), «Մագնոլիա» (2000 թվականին Մոլինան խաղացել է գլխավոր հակամարտող՝ «Շոկոլադ» տրագիկոմեդիայում։ Մոլինայի համար մեծ հայտնիությունը սկսվում է 2002 թվականին՝ մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերի՝ Ֆրիդա Կալոյին նվիրված կենսագրական «Ֆրիդա» ֆիլմում դեր մարմնավորելուց հետո։ Այդ դերը Մոլինային բերում է BAFTA մրցանակի արժանացմանը։ Դրանից հետո ընդունում է երկու առաջարկ՝ առաջինը չարագործ բժիշկ Ասմինովի դերն էր՝ «Սարդ-մարդը- 2» կոմիքսում, մյուսը Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» ֆիլմում։ Մինչ ԱՄՆ մեկնելն Ալֆրեդը խաղացել է Թագավորական ազգային թատրոնում։ Երկու անգամ առաջադրվել է «Թոնի» թատերական մրցանակաբաշխությունում։ Ներկայումս Ալֆրեդ Մոլինան ԱՄՆ-ի քաղաքացի է համարվում։ 1986 թվականին ամուսնանում է դերասանուհի Ջիլլ Գասկոյնի հետ, ով իրենից մեծ է 16 տարի։ Նրանք ունեն աղջիկ՝ Ռեյչելը, ով ծնվել է 1980 թվականին և երկու տղաներ՝ Ադամը և Շոնը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.