From Wikipedia, the free encyclopedia
Կոմիքս կամ ծաղրաշար, պատկերների միջոցով ստեղծվող պատմություն։ Կոմիքսները ունենում են փոքրիկ փուչիկի տարածք որտեղ էլ գրում են տեքստը։ Սովորաբար կոմիքսները տպագրվում են թերթերում և ամսագրերում, ունենալով պատկերների երկար շարք և յուրաքանչյուր պատկեր տեղադրվում է վանդակի մեջ՝ որպեսզի ընթերցողը կարողանա ճիշտ հերթականությամբ կարդա կոմիքսը։
Կոմիքսների հայտնի կերպարներ են՝ Սուպերմենը, Բեթմենը, Սարդ մարդը և այլք, որոնց հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։
Եվրոպական, ամերիկյան և ճապոնական կոմիքսներների ավանդույթները տարբեր կերպ են ձևավորվել։ Եվրոպացիներն իրենց կոմիքսային ավանդույթի սկիզբ համարում են 1827 թվականը, շվեյցարիացի Ռուդոլֆ Թոփֆերին, իսկ ամերիկացիները իրենց ավանդույթի հիմք են ընդունում 1890-ական թվականները, «The Yellow Kid» թերթը և Ռիչարդ Աութկոլթին։ Ճապոնիան ունի կոմիքսների մեծ նախապատմություն, որ կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ[1]։ Ուկիյո-ե արտիստ Հոկուսաին հայտնի է դարձրել կոմիքսների և մուլտերի ճապոնական թեմատիկան՝ մանգան 19-րդ դարի սկզբին։ Հետպատերազմական շրջանում ժամանակակից ճապոնական կոմիքսները սկսեցին ծաղկել, երբ Օսամու Թեզուկան հրապարակեց աշխատանքի հիմնական կմախքը։ 20-րդ դարի մոտ այս երեք ավանդույթները սերտաճեցին գրքային կոմիքսների հետ. Եվրոպայում դրանք կոմիքսներն էին, Ճապոնիայում՝ տանկոբանները, իսկ անգլախոս երկրներում՝ գրաֆիկ նովելները[2]։
Այս ծագումնաբանություններից բացի՝ կոմիքսի տեսաբանները և պատմագետները տեսնում են որպես կոմիքսների նախագահներ Ֆրանսիայի լասկվաքսները կավի վրա, Եգիպտոսի հիերոգլիֆները, Հռոմում Տրայանոսի սյունը, 11-րդ դարի Բայոյի գոբելենը, 1370 թվականի փայտե զարդարումները, Միքելանջելոյի Վերջին Դատավարությունը և Ուիլիամ Հոգարթի փորագրությունները։
Ճապոնական կոմիքսները և մուլտերը, որ կոչվում են մանգա, ունեն պատմություն, որ սկսվում է 12-13-րդ դարերի չոջու-ջինբուցու-գիգայից և 17-րդ դարի տոբա-ե և կիբյոշի նկարազարդ գրքերից, փայտե տպագրություններից։ Կիբյոշին բաղկացած էր հաջորդական պատկերներից, շարժման գծերից և ձայնային էֆֆեկտներից[3]։
Արևմտյան գաղթյալների նկարազարդված ամսագրերը ներկայացնում էին արևտմյան ոճը Ճապոնիային 19-րդ դարի վերջին։ Նոր հրատարակությունները և՛ արևմտյան, և՛ ճապոնական ոճերում դարձավ հայտնի 1890-ականների վերջին։ Ամերիկյան ոճ ունեցող կոմիքսների թերթերը սկսեցին հայտնվել Ճապոնիայում, ինչպես նաև ամերիկյան որոշ շերտերում։ Մինչև 1930-ականները կոմիքսները հայտնի էին ամսագրերի և թերթերի համարնորում՝ որպես մասնատված հատվածներ։
Ճապոնիայում կոմիքսների ժամանակակից դարաշրջանը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ շարունակելով Օսամա Թեզուկայի նկարած կոմիքսների հաջողությունը։ Հետևյալ տասնամյակներում ի հայտ եկան ժանրերի և կարդացողների տարատեսակներ։
Նկարազարդված հումորային պարբերականները հայտնի էին 19-րդ դարում Բրիտանիայում։ Ամենահայտնին Pounch-ն էր։ Այնուհետև ամերիկյան կոմիքսները զարգացան, և ստեղծվեցին տարատեսակ ամսագրեր։ Օրինակ՝ Puck, Judge և Life։ Կիրակնօրյա համարները լիաէջ էին և շատ հաճախ՝ գունավոր։ 1896 թվականից 1901 թվականներին նկարազարդողները փորձարկումներ էին անում շարժման, խոսքի և պարունակության վրա[4]։ Ավելի կարճ, սև ու սպիտակ, ամենօրյա կոմիքսները սկսեցին հայտնվել 20-րդ դարի սկզբին և հիմնվեցին թերթերում 1907 թվականի «Mutt and Jef»-ի հաջողությունից հետո։
Սուպերհերոսների մասին կոմիքսների գրքերի հաջողությունը մերժվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ մինչդեռ գրքերի վաճառքը շարունակում էին բարձրանալ, իսկ ժանրերը, ինչպիսիք էին ռոմանտիկը, արևմտյանը, սարսափը ընդլայնվում էին։ հետևելով 1950-ական թվականների վաճառքների գագաթնակետին՝ կոմիքսների գրքերի պարունակությունը վերաբերում էր նույնիսկ սենատին[5]։
1960-ական թվականներին սուպերհերոսները վերահիմնվեցին որպես հիմնական կոմիքսների գրքի ժանր։
Անգլախոս երկրներում անգլերեն կոմիքսներին անվանում են գրաֆիկ նովելներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.