Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Ուրիշները» (անգլ.՝ The Others), 2001 թվականին ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի նկարահանած միստիկական թրիլլեր։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է հայտնի դերասանուհի Նիկոլ Կիդմանը։
Ուրիշները անգլ.՝ The Others | |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1][2][3] Իտալիա[3] Իսպանիա[1][2][3] Ֆրանսիա[2][3] |
Ժանր | թրիլեր, հոգեբանական սարսափ, դրամա, միստիկ ֆիլմ, gothic film?, ֆիլմ ուրվականների մասին, suspense film? և սարսափ ֆիլմ[4] |
Թեմա | կյանք մահից հետո[5] |
Թվական | 2001 և հունվարի 10, 2002[6] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ալեխանդրո Ամենաբար[3] |
Պրոդյուսեր | Խոսե Լուիս Կուերդա[3], Ֆեռնանդո Բովաիրա[3] և Sunmin Park?[3] |
Սցենարի հեղինակ | Ալեխանդրո Ամենաբար[3] |
Դերակատարներ | Նիկոլ Քիդման[3], Ֆիոննուլա Ֆլենագան[3], Քրիստոֆեր Էքլստոն, Էլեյն Քեսիդի, Էրիկ Սայքս[3], Ալակինա Մանն[3], Ջեյմս Բենթլի[3], Ռենե Էշերսոն, Միշել Ֆեյրլի, Gordon Reid? և Կիթ Ալլեն |
Օպերատոր | Խավիեր Ագիռեսարոբե[3] |
Երաժշտություն | Ալեխանդրո Ամենաբար[3] |
Մոնտաժ | Նաչո Ռուիս Կապիլյաս[3] |
Պատմվածքի վայր | Ջերսի[3] |
Նկարահանման վայր | Մադրիդ |
Կինոընկերություն | StudioCanal, Miramax Films, Canal+, Dimension Films, Sogecine[7], Las Producciones del Escorpión?[7] և Sogecable? |
Տևողություն | 101 րոպե |
Բյուջե | 17 000 000 $ |
Շահույթ | 209 900 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2001 թվականի օգոստոսի 2-ին Վենետիկի միջազգային կինոփառատոնում։ Իսպանական 8 «Գոյա» կինոմրացանակի դափնեկիր է։ ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է 96 միլիոն դոլար շահույթ և 209 միլիոն դոլար ամբողջ աշխարհում[8]։
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Ջերսիում (Նորմանդյան կղզիներ) 1945 թվականին։ Մեծ ագարակի առանձնատանը, որտեղից անսպասելի անհետացել են բոլոր ծառաները, ըստ հայտարարության գալիս են նոր ծառաներ։ Տանտիրուհի Գրեյսը (Նիկոլ Կիդման) ընդունում է նրանց՝ այգեպան Էդմունդ Տատտլին, դայակ Բերտա Միլսին, և համր աղախին Լիդիային։
Այնուհետև պարզվում է, որ փոստատարը դեռ չէր վերցրել այն նամակը, որտեղ Գրեյսը հայտարարություն էր տվել պահանջվող ծառաների մասին, և երբ նա հարցնում է նոր ծառաներին, թե որտեղից նրանք գիտեին որ այս տանը պահանջվում են ծառաներ, նրանք պատասխանում են, որ մեծ տներին միշտ պետք են գալիս լավ ծառաներ, և պատմում են, որ նրանք երկար տարիներ աշխատել են այս տանը Գրեյսից առաջ։
Գրեյսը ծանոթացնում է նրանց իր տան խիստ և ոչ սովորական կանոններին, ըստ որոնց ոչ մի դուռ չպետք է բաց մնա, եթե փակված չի դռանը հաջորդող մյուս դուռը, տանը չպետք է լսվի ավելորդ աղմուկ և չպետք է նվագեն տանը եղած հին դաշնամուրի վրա, և ամենակարևորը՝ իր երեխաների Նիկոլասի և Էննի ներկայությամբ սենյակների լուսամուտները պիտի ծածկված լինեն հատուկ հաստ մուգ վարագույրներով, քանի որ նրանք տառապում են արևի լույսից առաջացող ալերգիայով։ Գրեյսի ամուսինը անսպասելի մեկնել էր տնից պատերազմ, առանց որևէ մեկին զգուշացնելու։ Տանը էլեկտրականություն չկար, որովհետև գերմանացիները անջատել էին, դրա համար բոլորը սովորել էին մթությանը։
Ծառաների գալուց հետո սակայն տանը սկսում են տեղի ունենալ տարօրինակ դեպքեր։ Երեկոյան տան սենյակներից լսվում են խորհրդավոր ձայներ, երևում են մարդկանց ստվերներ և այլն։ Գրեյսը փնտրելով տան բոլոր անկյունները հայտնաբերում է տան նախկին բնակիչների այսպես ասած մեռյալների գիրքը, ուր մահացած մարդկանց լուսանկարներ են ...
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.