Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Չիկագո (անգլ.՝ Chicago), ռեժիսոր Ռոբ Մարշալի ֆիլմը՝ նկարահանված համանուն մյուզիքլի հիման վրա։ Ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» 13 անվանակարգերում և արժանացել է վեց արձանիկի՝ ճանաչվելով նաև տարվա լավագույն ֆիլմ։
Չիկագո անգլ.՝ Chicago | |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1] Կանադա[1] Գերմանիա |
Ժանր | երաժշտական ֆիլմ, հումորային դրամա, ֆիլմ բանտի մասին, դրամա, կինոկատակերգություն և դետեկտիվ ֆիլմ |
Թեմա | մահապատիժ |
Հիմք | Չիկագո |
Թվական | դեկտեմբերի 10, 2002[2], փետրվարի 27, 2003[3] և 2002 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբ Մարշալ |
Պրոդյուսեր | Մարտին Ռիչարդս, Բոբ Վայնշտեյն, Հարվի Վայնշտեյն և Քրեյգ Զեդան |
Սցենարի հեղինակ | Բիլ Կոնդոն |
Դերակատարներ | Ռենե Զելվեգեր, Քեթրին Զետա-Ջոնս, Ռիչարդ Գիր, Քուին Լաթիֆա, Ջոն Ք. Ռայլի, Լյուսի Լյու, Քոլմ Ֆիորի, Քրիստին Բարանսկի, Թեյ Դիգզ, Սյուզան Մինսեր, Դոմինիկ Ուեսթ, Mýa և Denise Faye? |
Օպերատոր | Դիոն Բիբի |
Երաժշտություն | Դենի Էլֆման և John Kander? |
Մոնտաժ | Մարտին Ուոլշ |
Պատմվածքի վայր | Չիկագո |
Նկարահանման վայր | Տորոնտո և Տորոնտոյի համալսարան |
Կինոընկերություն | Miramax Films |
Տևողություն | 113 րոպե[4] |
Բյուջե | $45 մլն[5] |
Շահույթ | $306.8 մլն |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1920-ական թվականներին Չիկագոյում։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Չիկագոյի բնակչուհի Ռոքսի Հարթը, արդեն երկար ժամանակ ամուսնացած է մեխանիկ Էյմոսի հետ, սակայն երազում է մեծ ճանաչում ձեռք բերել և ելույթ ունենալ բեմում, ինչպես իր կուռքը՝ գոռոզամիտ պրիմադոննա Վելմա Քելլին։ Սակայն դրա փոխարեն Ռոքսին օրերով նստում է տանը՝ սպասելով, թե երբ է աշխատանքից վերադառնալու ամուսինը։ Հասարակության մեջ իրեն «արժանի» տեղը գրավելու համար Ռոքսին սիրավեպ է սկսում կահույքի վաճառական Ֆրեդ Քեյսլիի հետ։ Վերջինս խոստացել էր Ռոքսիին ծանոթացնել իր ընկերոջ հետ, որ սեփական կաբարե ուներ։ Իրականում նա այդպիսի ընկեր չուներ ու խաբել էր Ռոքսիին։ Իմանալով ճշմարտությունը՝ զայրացած Ռոքսին սպանում է նրան իր ամուսնու ատրճանակով։ Սկզբում Էյմոսն ուզում էր մեղքն իր վրա վերցնել, որովհետև Ռոքսին պնդում էր, թե սպանվածը կողապտիչ է, ով ուզում էր սպանել իրեն։ Բայց իմանալով կնոջ դավաճանության մասին՝ Էյմոսը մատնում է կնոջը, և նրան ձերբակալում են։ Այդ պահից սկսում է Ռոքսիի կյանքը Չիկագոյի կանանց կալանավայրում։ Պատահականության բերումով այդտեղ է ընկնում նաև երգչուհի Վելման, ով զայրույթի պահին սպանել է ամուսնուն ու քրոջը, երբ իմացել էր նրանց սիրային կապի մասին։ Բանտում ղեկավարը Մամա մականունով վերակացուն է, ով այդտեղ հաստատել է խիստ կանոններ, բայց հանուն փողի պատրաստ է կատարել բանտարկյալ կանանց ցանկացած խնդրանքը։
Ֆիլմի գլխավոր հերոսներից է նաև նշանավոր փաստաբան Բիլի Ֆլինը, որն իր ծառայությունների համար վերցնում է մեծ գումարներ և դեռ ոչ մի գործ տանուլ չի տվել։ Ռոքսին երազում է, որ հենց նա վարի իր դատական գործը, բայց խնդիրն այն է, որ Ֆլինն արդեն աշխատում է Վելմայի գործով։ Ռոքսիի խնդրանքով Մաման կապ է հաստատում Ֆլինի հետ, ով դժկամությամբ համաձայնում է վերցնել նաև Ռոքսիի գործը։ Դրանից հետո Վելման ու Ռոքսին թշնամանում են։ Ֆլինը, օգտագործելով իր կապերը, այնպես է անում, որ Ռոքսիի գործով հետաքրքրվեն հնարավորինս շատ մարդիկ։ Նրա պատմությունը մեծ արձագանք է գտնում մամուլում, և Ռոքսիի երազանքը վերջապես իրականանում է. այժմ նա հայտնի է։ Ռոքսին ու Ֆլինը միասին քննարկում են գործի մանրամասները. նրանք պատրաստ են գնալ ցանկացած զոհողության, միայն թե դատավճիռը լինի հօգուտ Ռոքսիի։ Ռոքսիի դատից մի քանի օր առաջ կախաղան է բարձրացվում կալանավորներից մեկը՝ Կատալինա Հելինսկին։ Վերջինիս մահապատժից հետո Ռոքսին էլ ավելի վճռական է տրամադրվում՝ ամեն կերպ խուսափելու համար նման ճակատագրից։
Կերպար | Կերպարի բնագիր անուն | Դերակատար |
---|---|---|
Ռոքսի Հարթ | Roxie Hart | Ռենե Զելվեգեր |
Վալմա Քելլի | Velma Kelly | Քեթրին Զետա-Ջոնս |
Էյմոս Հարթ | Amos Hart | Ջոն Քրիստոֆեր Ռեյլի |
Բիլի Ֆլին | Billy Flynn | Ռիչարդ Գիր |
Մատրոնա «Մամա» Մորտոն | Matron «Mama» Morton | Քուին Լատիֆա |
Ֆրեդ Քեյսլի | Fred Casely | Դոմինիկ Ուեսթ |
Կատալինա «Հունգարուհի» Հելինսկի | Katalin «The Hunyak» Helinszki | Եկատերինա Շչելկանովա |
Մերի Սանշայն | Mary Sunshine | Քրիստին Բարանսկի |
Քիթի Բաքսթեր | Kitty Baxter | Լյուսի Լյու |
Սաունդթրեքների հավաքածուն 2004 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի։
Մրցանակ | Անվանակարգ | Անուն | Արդյունք |
---|---|---|---|
Օսկար[7][8] | Լավագույն ֆիլմ | Մարտին Ռիչարդս | Հաղթանակ |
Լավագույն ռեժիսոր | Ռոբ Մարշալ | Առաջադրված | |
Լավագույն դերասանուհի | Ռենե Զելվեգեր | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջոն Քրիստոֆեր Ռեյլի | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Քուին Լատիֆա | Առաջադրված | |
Քեթրին Զետա-Ջոնս | Հաղթանակ | ||
Լավագույն ադապտացված սցենար | Բիլ Կոնդոն | Առաջադրված | |
Լավագույն օպերատորական աշխատանք | Դիոն Բիբի | Առաջադրված | |
Լավագույն բեմադրող նկարիչ | Ջոն Մայր, Գորդոն Սիմ | Հաղթանակ | |
Հագուստի լավագույն դիզայն | Քոլին Էտվուդ | Հաղթանակ | |
Լավագույն մոնտաժ | Մարտին Ուոլշ | Հաղթանակ | |
Լավագույն ձայն | Մայքլ Մինկեր, Դոմինիկ Տավելյա, Դևիդ Լի | Հաղթանակ | |
Լավագույն երգ | Դենի ԷԼֆման, Ջոն Կանդեր, Ֆրեդ Էբբ («I Move On») | Առաջադրված | |
BAFTA[9] | Լավագույն ֆիլմ | Մարտին Ռիչարդս | Առաջադրված |
Լավագույն ռեժիսոր | Ռոբ Մարշալ | Առաջադրված | |
Լավագույն դերասանուհի | Ռենե Զելվեգեր | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Քուին Լատիֆա | Առաջադրված | |
Քեթրին Զետա-Ջոնս | Հաղթանակ | ||
Լավագույն օպերատորական աշխատանք | Դիոն Բիբի | Առաջադրված | |
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք | Ջոն Մայր | Առաջադրված | |
Հագուստի լավագույն դիզայն | Քոլին Էտվուդ | Առաջադրված | |
Լավագույն մոնտաժ | Մարտին Ուոլշ | Առաջադրված | |
Լավագույն գրիմ | Ջորդան Սեմյուել, Ջուդի Կուպեր-Սիլի | Առաջադրված | |
Լավագույն երաժշտություն | Դենի Էլֆման, Ջոն Կենդեր, Ֆրեդ Էբբ | Առաջադրված | |
Լավագույն ձայն | Մայքլ Մինկեր, Դոմինիկ Տավելյա, Դևիդ Լի, Մորիս Շել | Հաղթանակ | |
Ոսկե գլոբուս[10] | Լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Ռոբ Մարշալ | Առաջադրված | |
Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան | Ռիչարդ Գիր | Հաղթանակ | |
Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի | Ռենե Զելվեգեր | Հաղթանակ | |
Քեթրին Զետա-Ջոնս | Առաջադրված | ||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջոն Ռեյլի | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Քուին Լատիֆա | Առաջադրված | |
Լավագույն սցենար | Բիլ Կոնդոն | Առաջադրված | |
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ[11] | Լավագույն դերասանական կազմ | Հաղթանակ | |
Լավագույն դերասան | Ռիչարդ Գիր | Առաջադրված | |
Լավագույն դերասանուհի | Ռենե Զելվեգեր | Հաղթանակ | |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Քուին Լատիֆա | Առաջադրված | |
Քեթրին Զետա-Ջոնս | Հաղթանակ | ||
Գրեմմի | Լավագույն երգ՝ գրված կինոյի կամ հեռուստատեսության համար | Ջոն Կանդեր, Ֆրեդ Էբբ («I Move On») | Առաջադրված |
Կինոյի կամ հեռուստատեսության համար գրված սաունդթրեքների լավագույն հավաքածու | Ռենդի Սպենդլավ, Ռիկ Ուեյք, Ջոել Մոս, Դեն Հետցել | Հաղթանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.