From Wikipedia, the free encyclopedia
Սյուզան Միսներ (անգլ.՝ Susan Misner, փետրվարի 8, 1971[1], Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Սյուզան Միսներ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Կրթություն | Ուիլյամ Էսպեր Ստուդիա[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, պարուհի և կինոռեժիսոր |
Միսները ծնվել է Նյու Ջերսի նահանգի Պատերսոն քաղաքում։ Կարիերան սկսել է իր 1990-ական թվականներին[3]։ Նա մեծ համբավ է ձեռք բերել շնորհիվ 1999 թվականին «Մեկ կյանք ապրելու համար» սերիալում Գրեյս Դևիսոնի դերի։
Միսերը հիմնականում հայտնի է հեռուստատեսությունում իր բազմաթիվ երկրորդական դերերի շնորհիվ, ինչպիսիք են`«Բամբասկոտը» և «Տեսադաշտում» սերիալները։ Մեծ էկրանին նա հայտնի է 2002 թվականին «Չիկագո» մյուզիքլում ունեցած դերակատարմամբ, որին մասնակցելու համար արժանացել է ԱՄՆ-ի դերասանների գիլդիայի մրցանակի` լավագույն դերասանական կազմի համար[4]։ Նա հայտնվել է նաև «Բոլորն ասում են, որ ես սիրում եմ քեզ» (1996 թվական), «Սերը կանոններով և առանց», «Մոռացվածը» (2004) ֆիլմերում, իսկ 2013 թվականին երկրորդական դերեր է կերտել «Հետևորդները» և «Նեշվիլ» հեռուստասերիալներում[5][6]։ Դրանից հետո նա կանոնավոր դեր է ստացել «Ամերիկացիները» հեռուստասերիալում[7]։
Կինո
Հեռուստատեսություն
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.