Պենելոպե Կրուս

From Wikipedia, the free encyclopedia

Պենելոպե Կրուս

Պենելոպե Կրուս Սանչես (իսպ.՝ Penélope Cruz Sánchez, հայալեզու և ռուսալեզու աղբյուրներում լայնորեն օգտագործվում է նաև անվան Պենելոպա ձևը, ապրիլի 28, 1974(1974-04-28)[2][3][4][…], Ալկոբենդաս, Մադրիդ նահանգ, Ֆրանկիստական Իսպանիա), հայտնի իսպանացի դերասանուհի, արժանացել է «Օսկար» մրցանակի (1 անգամ)։

Արագ փաստեր Պենելոպե Կրուսիսպ.՝ Penélope Cruz, Ծնվել է ...
Thumb
Պենելոպե Կրուս
իսպ.՝ Penélope Cruz
Thumb
Ծնվել էապրիլի 28, 1974 (50 տարեկան)
ԾննդավայրԱլկոբենդաս, Մադրիդ  Իսպանիա
ԿրթությունՄադրիդի թագավորական կոնսերվատորիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, հաղորդավար, ձայնային դերասանուհի, լուսանկարիչ և կինոռեժիսոր
Ակտիվ շրջան1986–այժմ
Ծնողներհայր՝ Էդուարդո Կրուս[1], մայր՝ Encarna Sánchez?[1]
Ամուսին(ներ)Խավիեր Բարդեմ (2010-ներկա)
Համատեղ ապրող(ներ)Խավիեր Բարդեմ
Երեխա(ներ)1
Պարգևներ և մրցանակներ«Օսկար» (2009)
BAFTA (2009)
Կաննի կինոփառատոն (2006)
Գոյա (կինոմրցանակ) (1999, 2007, 2009)
«Սեզար» (2018)
penelope-cruz.org
Փակել

Պատանեկություն

Thumb
Կրուսը «Օսկարի» 81-րդ մրցանակաբաշխության ժամանակ (2009 թ.), որի ընթացքում արժանացել է մրցանակի՝ լավագույն երկրորդ պլանի կնոջ դերի համար (Մարիա Էլենա, «Վիկի, Կրիստինա, Բարսելոնա» կինոնկար)։

Պենելոպե Կրուս Սանչեսը ծնվել է իսպանական խիտ բնակեցված վայրում՝ Ալկոբենդասում։ Հայրը՝ Էդուարդո Կրուսը, մանրածախ առևտրական և ավտոմեխանիկ էր։ Մայրը՝ Էնկառնա Սանչեսը, վարսահարդարուհի և իմպրեսարիո էր[5]։ Բացի Պենելոպեից ընտանիքում մեծանում էին նաև կրտսեր քույրը՝ Մոնիկա Կրուսը և կրտսեր եղբայրը՝ Էդուարդո Կրուսը, ով դարձել է երաժիշտ և երգիչ[6][7]։ Ամբողջ իր մանկությունն աղջիկն անցկացրել է Ալկոբենդասում։

Երիտասարդ տարիներին Կրուսը դերասանուհի դառնալու ծրագրեր չուներ, նրա հիմնական նախասիրությունը պարերն էին[8]։ Նա ուսումնասրիել է դասական բալետ[6] և ինը տարի հաճախել է Իսպանիայի ազգային կոնսերվատորիա դասերի։ Ավարտելով կոնսերվատորիան՝ Կրուսը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ չորս տարի սովորել է պարեր Նյու-Յորքի Քիրստինա Ռոտիի դպրոցում[9][10]։

Դեռահաս տարիքում Պենելոպեն հետաքրքրվեց դերասանական արվեստով՝ իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Կապիր ինձ» կատակերգությունը դիտելուց հետո[8][11]։ Ապագա դերասանուհին սկսեց գործակալներ փնտրել, բայց նրան բազմիցս մերժեցին, քանի որ նրան համարում էին շատ երիտասարդ[8][12]։ 1989 թվականին բախտը ժպտաց Կրուսին, տասնհինգ տարեկան հասակում նա ընդունվեց տաղանդների որոնման գործակալություն[13]։

Կարիերա

Վաղ աշխատանքներ (1989-1996)

1989 թվականին Կրուսը նկարահանվեց իսպանական Mecano փոփ խմբի «La Fuerza del Destino» երաժշտական տեսահոլովակում։ 1990-1997 թվականներին սկսնակ դերասանուհին վարում էր La Quinta Marcha հեռուստաշոուն, որն ուղղված էր դեռահասներին[13]։ 1991 թվականին Պենելոպեն ստացավ ոչ մեծ դեր «Վարդագույն սերիա» հեռուստասերիալի մի դրվագում, որտեղ նկարահանվեց լրիվ մերկ։

1992 թվականին Կրուսը նկարահանվեց իր առաջին ֆիլմում՝ «Խոզապուխտ, խոզապուխտ» կատակերգական դրամայում[13], որում մարմնավորեց երիտասարդ աղջկա՝ Սիլվիայի դերը, ով երեխայի էր սպասում ֆաբրիկայի սեփականատերի որդուց՝ Խոսեից։ Սակայն վերջինիս մայրը դեմ է նրանց հարաբերություններին և վարձում է Ռաուլին (նրան մարմնավորում էր Խավիեր Բարդեմը), որ վերջինս գայթակղի Սիլվիային։ People ամսագիրը նշեց, որ ֆիլմում մինչ գոտկատեղը մերկ հայտնվելուց հետո Պենելոպեն դարձավ «գլխավոր սեքս-սիմվոլը»[13]։ 1999 թվականին Los Angeles Daily News-ին տված հարցազրույցում Պենելոպեն պատմել է. «Ես պատրաստ չէի մերկանալուն, բայց ես չեմ զղջում, որովհետև ես ուզում էի սկսել աշխատել, և դա փոխեց իմ կյանքը»[13]։ «Խոզապուխտ, խոզապուխտ» ֆիլմը դրական արձագանքների արժանացավ քննադատների կողմից[14], իսկ Deseret News-ից Քրիս Խիկսը Պենելոպեի մարմնավորած Սիլվիային բնորոշեց որպես «հմայիչ»[15]։ Կինոքննադատ Ռոջեր Էբերտը, որ ներկայացնում էր Chicago Sun-Times-ը, գրում է. «Ֆիլմի դերասանական կազմը, հատկապես Սիլվիայի դերում հանդես եկեղ Պենելոպե Կրուսը, բավական գրավիչ է»։ Արդեն մեկ տարի անց Կրուսը իր կյանքում առաջին անգամ ներկայացվեց իսպանական «Գոյա» և Spanish Actors Union Award մրցանակների կնոջ լավագույն դերակատարման[16] համար։ Նույն տարում Պենելոպեն նկարահանվեց «Գեղեցկության դարաշրջան» ֆիլմում, որում կատարած դերի համար արժանացավ Spanish Actors Union Award մրցանակի։ 1993-1996 թվականներին Կրուսը նկարահանվեց իսպանական ու իտալական տասնյակ ֆիլմերում։

20 տարեկանում Պենելոպե Կրուսը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ երկու տարի զբաղվեց բալետով ու սովորեց անգլերեն[17]։

Ճանաչում (1997-2000)

Thumb
Պենելոպե Կրուսը Կաննի կինոփառատոնում, 2003 թվական

1997 թվականին «Սիրո վտանգները» իսպանական կատակերգությունում Կրուսը մարմնավորեց Ջոն Լենոնի երկրպագուհուն, ինչպես նաև նկարահանվեց ևս երկու ֆիլմերում՝ «Դրախտային անկյուն» ֆիլմում կատարեկով Հելենայի[13], իսկ Պեդրո Ալմոդովարի «Կենդանի մարմին» մելոդրամայում՝ մարմնավաճառուհու դերը։ Վերջին ֆիլմիում կատարած դերակատարման համար Պենելոպեն հերթական անգամ ներկայացվեց Spanish Actors Union Award մրցանակի։ 1997 թվականի վերջին Կրուսը նկարահանվեց «Բացիր աչքերդ» միստիկական դրամայում։ Նա մարմնավորեց Սոֆիային՝ գլխավոր հերոս (Էդուարդո Նորեգի) Սեսարի սիրուհուն։ Քննադատները դրական կարծիքներ հայտնեցին ֆիլմի մասին[18], սակայն հանդիսատեսը հավանության չարժանացրեց այն[19]։

Հաջորդ տարում Կրուսն առաջին անգամ նկարահանվեց ամերիկյան ֆիլմում՝ Բիլլի Կրուդապի «Բլուրների ու հովիտների երկիրը» վեսթերնում[13]։ Հետագայում դերասանուհին խոստովանել է, որ նկարահանումների ընթացքում դժվարություններ ուներ անգլախոս դերասանների հետ շփվելիս[13]։ Ֆիլմը անհաջողություն կրեց և՛ քննադատների արձագանքների[20], և՛ շահույթի տեսակետներից[21]։ Film Journal International կազմակերպության անդամ Կևին Լալլին այսպես է մեկնաբանել. «Այդքան անհաջող ընտրված դերասանների շարքում իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուսը շատ ավելի հմայիչ է Ջոզեֆիի դերում, քան իր նախկին դերակատարումներում»[22]։ Չնայած ֆիլմի կրած անհաջողությանը՝ Պենելոպեն ներկայացվեց «ALMA» մրցանակի «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում։

Ֆեռնանդո Տրուեբայի «Իմ երազների աղջիկը» ֆիլմում Կրուսը կատարեց երգչուհի Մակարենա Գրանադայի դերը։ Կրուսի դերասանական աշխատանքը արժանացավ բազմաթիվ քննադատների գովասանքին. Variety-ից Ջոնաթան Հոլոլենդը գրել է. «Եթե նախկինի պես անհրաժեշտ է ապացույց, որ Կրուսը նախ դերասանուհի է, և միայն հետո՝ գեղեցկուհի, ապա ահա այն»[23]։ Film4 կայքում արված մեկնաբանությունում ասվում է. «Կրուսը ֆիլմում անխուսափելիորեն իր վրա է սևեռում ուշադրությունը», ինչպես նաև նշվում է, որ ֆիլմը «հիանալի է»[24]։ Ֆիլմում կատարած դերակատարման համար Պենելոպեն արժանացավ «Գոյա» և Spanish Actors Union Award մրցանակների, ինչպես նաև ներկայացվեց Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի։

1999 թվականին Պենելոպե Կրուսը կրկին համագործակցեց Պեդրո Ալմոդովարիի հետ՝ նկարահանվելով «Ամեն ինչ իմ մոր մասին» ֆիլմում[13]։ Մեկ տարի անց դերասանուհի կատարեց իր առաջին գլխավոր դերը՝ «Կինը վերևից» կատակերգությունում մարմնավորելով շեֆ-խոհարար Իզաբելային, ով մանկուց տառապում է ծովային հիվանդությամբ։ Variety-ից Լիզա Նեսելսսոնը դրական գնահատեց Պենելոպեի և նրա հետ նկարահանված Հարոլդ Պերինոյի աշխատանքը՝ ավելացնելով, որ դերասանուհին «հմայիչ ակցենտ ունի»[25]։ Կինոքննադատ Ջեյն Կրոուտերը հայտարարեց, թե «Կրուսը հիանալի է, թեթևամիտ ու անմեղ»[26]։ Նույն տարում Կրուսն ու Մեթ Դեյմոնը Բիլի Բոբ Տորնտոնի «Անսանձ սրտեր» ֆիլմում կատարեցին սիրեկաններ Ալեքսնադրայի ու Ջոնի դերերը[13]։ Detroit News-ից Սյուզան Ստարկը նշել է, թե Տորնտոնը Դեյմոնից, Հենրի Թոմասից ու Կրուսից կարողացավ ստանալ «բավական տպավորիչ խաղ»։ Այնուամենայնիվ, Բոբ Լոնջիգոն մեղմ արտահայտվեց՝ ասելով, թե «նրանց տարվածությունը միմյանցով դժվար թե կարողանար տաքացներ մի տուփ լոբի»[27]։

Առաջընթաց և անհաջողություններ (2001-2005)

2001 թվականին շրջադարձային եղավ Կրուսի կարիերայում. նա նկարահանվեց «Վանիլային երկինք» ֆիլմում, Ամենաբարի «Բացիր աչքերդ» ռեմեյքում։ Դերասանուհին կրկին խաղաց գլխավոր հերոսուհի՝ Սոֆիի ընկերուհու դերը, և նրա գործընկերը ֆիլմում դարձավ Թոմ Քրուզը։ Չնայած նրան, որ դրաման ստացավ տարբեր արձագանքներ[28], кассовые сборы превысили $ 200 млн по всему миру[29], եկամուտը կազմեց ավելի քան 200 միլոն դոլար ամբողջ աշխարհում։ Դերասանուհու աշխատանքը բարձր է գնահատվել քննադատների կողմից։ Բրենդոն Գրեյդոնը ասել է, որ Կրուսը «հմայիչ» է[30], իսկ Իտան Ալտերը նշել է, որ Պենելոպե Կրուս և Թոմ Քրուզ զույգը «կարող է ստեղծել ճիշտ մթնոլորտ»[31]։ Նույն թվականին Պենելոպեն հայտնվեց դրամատիկական «Կոկաին» ֆիլմում, որ Բրյուս Պորտերի՝ 1993 թվականին հրատարակված գրքի էկրանացումն էր։ Կրուսը խաղացել է երկրորդ պլանի դեր. նա մարմնավորում էր Միրտային։ Վերջինիս ամուսինու՝ Ջորջ Լունգի դերում հանդես էր գալիս Ջոնի Դեփը։ Քննադատների շրջանում դրաման առաջացրել է խառը արձագանքներ[32], բայց հավաքել է 80 միլիոն դոլար ամբողջ աշխարհում[33]։ Չնայած այն հանգամանքին, որ «Վանիլային երկինք» և «Կոկաին» ֆիլմերում դերասանուհու խաղի վերաբերյալ արձագանքները ընդհանուր առմամբ այդքան էլ վատ չէին, նա չի արժանացել որևէ մրցանակի, եթե չհաշվենք, որ նա ներկայացվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի (երկու ֆիլմերի համար) որպես տարվա ամենավատ դերասանուհին։

Հետագայում՝ 2001 թվականի վերջից մինչև 2005 թվականը Պենելոպե Կրուսի կարերիայում դիտվել է անկում։ «Կորեիայի կապիտանի ընտրությունը» (որի համար նա ներկայացվել է «Ոսկե ազնվամորու») ֆիլմում նկարահանվելուց հետո նա անհաջողությունների էր հանդիպում։ Այդ ընթացքում էկրաններին բարձրացած 10 ֆիլմեր, որոնցում նկարահանվել էր Պենելոպե Կրուսը, արժանանում էին հիմնականում աննշան կամ բացասական արձագանքների[34][35]։ Կրուսի համար միակ հաջողակը եղել է «Մի գնա» ֆիլմը. դերասանուհին ոչ միայն ստացավ քննադատների դրական գնահատականներ, այլև արժանացավ Դավիդ դի Դոնատելոյի անվան մրցանակ[36] ու ներկայացվեց «Գոյա» մրցանակի։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրըՌեժիսորԽաղընկերներ
1986 - 1990Վարդագույն սերիաSérie roseԴաֆնի / Յավոթ / ԺուլիետՀեռուստասերիալ,
Կատակերգություն
Գարի Քյումել, ...
1992Խոզապուխտ, խոզապուխտJamón, jamónՍիլվիաԿատակերգությունԽոսե Հուան Բիգաս Լունա
1992ԹակարդFramedԼոլա Դել ՄորենոՀեռուստասերիալ
Թրիլեր,
Քրեական
Ջեֆրի ՍաքսԹիմոտի Դալթոն
1992Էլեգանտ դարաշրջանըBelle epoqueԼուզԿատակերգությունՖեռնանդո Տրուեբա
1993Հունական լաբիրինթոսEl laberinto griegoԷլիզաԹրիլերՌաֆայել Ալկազար
1993ԱպստամբըLa ribelleԷնզաԴրամաԱուրելիո Գրիմալդի
1993Հանուն սիրո, միայն հանուն սիրոPer amore, solo per amoreՄարիՊատմականՋովանի Վերոնեզի
1994Ծիծաղելի է, բայ ոչ այնքանAlegre ma non troppoՍալոմեՄելոդրամա,
Կատակերգություն
Երաժշտական
Ֆեռնանդո Կոլոմո
1994Դա սուտ էTodo es mentiraԼուչիաՄելոդրամա,
Կատակերգություն
Ալվարո Ֆերնանդես Արմերո
1995Կարմիրների միջևEntre rojasԼուչիաԴրամաԱսուենա Ռոդրիգես
1996ՎհուկներըBrujasՊատրիսիաԴրամաԱլվարո Ֆերնանդես Արմերո
1996ՍելեստինաLa CelestinaՄելիբեյաԴրամաՀերարդո ՎերաՄարիբել Վերդու
1996Ավելին քան սերըMás que amor, frenesíԼաուրաԿատակերգությունԱլֆոնսո Ալբասաետե
1996Սիրո վտանգներըEl amor perjudica seriamente la saludերիտասարդ ԴիանաՄելոդրամա,
Կատակերգություն
Մանուել Գոմես Պերեյրա
1997Դրախտային անկյունEt hjørne af paradisԴոնա ՀելենաՄելոդրամա,
Դրամա
Փիթեր Ռիքուարդ
1997Կենդանի մարմինCarne trémulaԻզաբել Պլազա ԿաբալյերոԴրամաՊեդրո ԱլմոդովարԽավիեր Բարդեմ
1997Բացիր աչքերդAbre los ojosՍոֆիաՖանտաստիկ,
Թրիլեր,
Մելոդրամա,
Դետեկտիվ
Ալեխանդրո Ամենաբար
1998Դոն ԺուանDon JuanՄաթուրինՄելոդրամա,
Կատակերգություն
Ժակ ՎեբերԺակ Վեբեր
1998Անձրևոտ կոշիկներով մարդըThe Man with Rain in His ShoesԼուիզաՄելոդրամա,
Կատակերգություն
Մարիա Ռիփոլ
1998Հրեշտակների զրույցըTalk of AngelsՊիլարՄելոդրամա,
Կատակերգություն
Ռազմական
Նիկ ՀելմՎենսան Փերես
1998Իմ երազանքների աղջիկըLa niña de tus ojosՄաքարենա ԳրանադաԴրամա,
Կատակերգություն
Ֆեռնանդո Տրուեբա
1998Բլուրների և հովիտների երկիրըThe Hi-Lo CountryԺոզեֆա Օ'ՆիլՄելոդրամա,
Վեստեռն
Սթիվեն Ֆրիրզ
1999Ամեն ինչ մորս մասինTodo sobre mi madreքույր Մարիա Ռոզա ՍանզԴրամաՊեդրո Ալմոդովար
1999Մերկ մաշկVolavéruntՊեպիտա ԹուդոԴրամաԽոսե Խուան Բիգաս Լունա
2000Կինը վերևիցWoman on TopԻզաբելլա ՕլիվիերաՄելոդրամա,
Կատակերգություն
Ֆինա Տորես
2000Անսանձահարելի սրտերըAll the Pretty HorsesԱլեխանդրաՄելոդրամա,
Վեստեռն
Բիլի Բոբ ՏորնտոնՄեթ Դեյմոն
2001ԿոկաինBlowՄիրթա ՋանգԴրամա,
Կենսագրական
Թեդ ԴեմեՋոնի Դեփ,
Խորդի Մոլյա
2001Կապիտան Քորելիի ընտրությունըCaptain Corelli's MandolinՓելեգիաԴրամա,
Մելոդրամա,
Ռազմական
Ջոն ՄենդենՆիկոլաս Քեյջ,
Քրիստիան Բեյլ
2001Աստծուց լուրեր չկանSin noticias de DiosԿարմեն ՌամոսԿատակերգությունԱգուստին Դիաս ՅանեսՖանի Արդան
2001Վանիլային երկինքVanilla SkyՍոֆիա ՍերանոՖանտաստիկ,
Մելոդրամա,
Թրիլեր,
Դետեկտիվ
Քեմերոն ՔրոուԹոմ Քրուզ,
Քեմերոն Դիազ,
Կուրտ Ռասել
2001Իտալացի զինվորներItalian SoldiersՓաստագրական,
Ռազմական
Ֆրանչեսկո Կաբրաս
2002Ռենոյում արթնացածըWaking Up in RenoԲրենդա՝ իսպանացի կինԿատակերգություն
Մելոդրամա
Ջորդան ԲրեյդիԲիլի Բոբ տորնտոն,
Պատրիկ Սուեզի,
Շարլիզ Թերոն
2003Դարի շոունMasked and AnonymousՊեգան ԼեյսԴրամա,
Կատակերգություն
Երաժշտական
Լարի ՉարլզՋոն Գուդմեն,
Ջեսիկա Լենգ,
Լյուկ Ուիլսոն,
Էդ Հարիս,
Չիչ Մարին,
Միքի Ռուրկ
2003Ֆան-Ֆան վարդակակաչFanfan la tulipeԱդելին լա ՖրանշիսԱրկածային,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ժերար ԿրավչիկՎենսան Փերես
2003ԳոթիկաGothikaԽլոե ՍավաԹրիլերՄաթյո ԿասովիցՀոլի Բերի
2004Մի գնաNon ti muovereԻտալիաԴրամաՍերջիո Կաստելիտո
2004ՆոելNoelՆինա ՎասքուեսԴրամաՉազ ՊալմինտերիՍյուզան Սարանդոն,
Պոլ Ուոքեր,
Ռոբին Ուիլյամս
2004Գլուխն ամպերումHead in the CloudsՄիաՌազմական,
Կատակերգություն
Ջոն ԴայգանՇարլիզ Թերոն
2005ՍահարաSaharaԵվա ՌոյասԱրկածային,
Կատակերգություն
Բրեկ ԱյսերՄեթյու Մակքոնահի,
Սթիվ Զան
2005ՔրոմոհոբիաChromophobiaԳլորիաԴրամաՄարտա Ֆայնս
2006ԱվազակուհիներըBandidasՄարիա ԱլվարեսԿատակերգություն
Վեստեռն
Հոակին Ռոնինգ,
Էսլեն Սանդբերգ
Սալմա Հայեկ,
Սթիվ Զան
2006ՎերադարձVolverՌայմունդաԴրամա,
Կատակերգություն
Դետեկտիվ
Պեդրո Ալմոդովար
2007Բարի գիշերThe Good NightԱննա / ՄելոդիաԴրամա,
Կատակերգություն
Ջեյք ՓելթրոուԳվինեթ Փելթրոու,
Դենի Դե Վիտո
2008ԷլեգիաElegyԿոնսելո ԿաստիլիոԴրամա,
Մելոդրամա
Իզաբել ԿոյշեթԲեն Քինգսլի,
Դենիս Հոփեր
2008Վիկի Քրիստինա ԲարսելոնաVicky Cristina BarcelonaՄարիա ԵլենաՄելոդրամա,
Կատակերգություն
Վուդի ԱլենՍքարլեթ Յոհանսոն

Խավիեր Բարդեմ

2008ՄանալոթեManoleteԼուփե ՍինոՄելոդրամա,
Կենսագրական
Մենո ՄեյեսԷդրիան Բրոուդի
2008Կանիբալի խորհրդատունLa concejala antropófagaՊինաԿարճամետրաժՊեդրո Ալմոդովար
2009Անցանկալի գրկախառնությունLos abrazos rotosԼենաԹրիլեր,
Դրամա,
Մելոդրամա
Պեդրո Ալմոդովար
2009Դարվինի առաքելությունըG-ForceԺուարեզ (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Արկածային,
Ընտանեկան
Հոյթ ՅեթմենԲիլ Նայի
2009ԻնըNineԿարլաԵրաժշտական,
Մելոդրամա
Ռոբ ՄարշալՆիկոլ Կիդման,
Ջուդի Դենչ,
Քեյթ Հադսոն
2010Սեքսը մեծ քաղաքում 2Sex and the City 2Կարմեն Գարսիա ԿարիոնԿատակերգություն
Մելոդրամա
Մայքլ Պատրիկ ԿինգՍառա Ջեսիկա Փարկեր
2011Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերինPirates of the Caribbean։ On Stranger TidesԱնժելիկա ՏիչՖենտեզի,
Արկածային
Ռոբ ՄարշալՋոնի Դեփ,
Ջեֆրի Ռաշ,
Յեն Մակշեյն,
Սեմ Կլաֆլին,
Աստրիդ Բերժե-Ֆրիսբի
2012Հռոմեական արկածներTo Rome with LoveԱննաԿատակերգություն
Մելոդրամա
Վուդի ԱլենՎուդի Ալեն,
Ալեք Բոլդուին,
Ռոբերտո Բենինյի,
Էլեն Փեյջ
2012Կրկնակի ծնվածըVenuto al mondoՋեմմաԴրամաՍերջիո Կաստելիտո
2013Ոչ երկարատև սիրահարներըLos amantes pasajerosկատակերգությունՊեդրո ԱլմոդովարԱնտոնիո Բանդերաս
2013ԽորհրդատունThe CounselorԼաուրաԹրիլերՌիդլի ՍքոթԲրեդ Փիթ,
Քեմերոն Դիազ
2015 Մա Մա Ma Ma Մագդա Դրամա Խուլիո Մեդեմ
2016 Իսպանիայի թագուհի The Queen of Spain Մակարենա Գրանադա Դրամա Ֆեռնանդո Տրուեբա
2016 Զուլանդեր 2 Zoolander 2 Վալենտին Վալենսիա կատակերգություն Բեն Սթիլեր Բեն Սթիլեր

Օուեն Ուիլսոն

2016 Եղբայրները Գրիմսբիից The Brothers Grimsby Ռոնդա Ջորջ կատակերգություն

արկածային ֆիլմ

Լուի Լետերյե Սաշա Բարոն Կոեն

Մարկ Ստրոնգ

2017 Էսկոբար Loving Pablo Վիրջինիա Վալյեխո Կենսագրական

Դրամա

Լեոն դե Արոնոա Խավիեր Բարդեմ
2018 Սպանություն արևելյան ճեպընթացում Murder on the Orient Express Պիլար էստրավադոս Դետեկտիվ

Դրամա

Քեննեթ Բրանա Քեննեթ Բրանա

Ուիլեմ Դեֆո

Ջուդի Դենչ՝

2018 Ամերիկյան կրիմինալ պատմություն

Ջաննի Վերսաչե ի սպանությունը.

The Assassination of Gianni Versace: American Crime Story Դոնաթելա Վերսաչե Հեռուստասերիալ Ռայան Մերֆի Դարրեն Քրիս

Ռիկի Մարտին

Ֆին Ուիթրոք

2018 Բոլորը գիտեն Todos lo saben Լաուրա Թրիլեր Ասղար Ֆարհադի Խավիեր Բարդեմ
2019 Ցավ և փառք Dolor y gloria Ջանիտա Դրամա Պեդրո Ալմոդովար Անտոնիո Բանդերաս
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.