Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Քեմերոն Միշել Դիաս (անգլ.՝ Cameron Michelle Diaz, օգոստոսի 30, 1972[1][2][3][…], Սան Դիեգո, Կալիֆոռնիա[4][4]), ամերիկյան դերասանուհի և նախկին մոդել։ Հայտնի է դարձել 1990 թթ.-ին ի շնորհիվ «Դիմակը» ֆիլմում տարած դերի։ «Բոլորը խենթանում են Մերիի համար», «Վանիլային երկինք», «Նյու Յորքի ավազակախմբերը» և «Լինելով Ջոն Մալկովիչ» ֆիլմերում մարմնավորած դերերի համար ներկայացվել է «Ոսկե Գլոբուս» կինոմրցանակի։
Քեմերոն Դիաս անգլ.՝ Cameron Diaz | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1972[1][2][3][…] (52 տարեկան) |
Ծննդավայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա[4][4] |
Կրթություն | Long Beach Polytechnic High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի, մոդել, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոպրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր, ոչ գեղարվեստական գրող, հեռուստատեսային պրոդյուսեր և ֆոտոմոդել |
Ընտրանի | Շրեկ 4-D, Բոլորը խենթանում են Մերիի համար, Չարլիի հրեշտակները, Նյու Յորքի ավազակախմբերը և Դիմակը |
Ծնողներ | հայր՝ Emilio Diaz? |
Ամուսին(ներ) | Բենջի Մեդդեն |
Համատեղ ապրող(ներ) | Մեթ Դիլոն, Ալեքսանդր Ռոդրիգես և Ջասթին Թիմբերլեյք |
Երեխա(ներ) | Raddix Madden? |
Պարգևներ և մրցանակներ | |
Քեմերոնը ծնվել է Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում։ Մայրը՝ Բիլլի Դիասը (օրիորդական ազգանունը՝ Էռլի) կիսով գերմանացի է, կիսով՝ անգլիացի, հայրը՝ Էմիլիո Դիասը (1949—2008) կուբացի, որ ծնվել է ԱՄՆ-ում։ Մայրն աշխատել է որպես արտահանման ու ներկրման գործակալ, իսկ հայրն ավելի քան 20 տարի աշխատել է կալիֆոռնիական «UNOCAL» նավթային ընկերությունում[5][6]։
Իր ողջ մանկությունը Քեմերոնն անցկացրել է Սան Դիեգո քաղաքում, հաճախել է «Long Beach Polytechnic High School»[7]։
Քեմերոնի մանկության տարիներին Դիասների տանը ոչ մեծ գազանանոց կար (կատուներ, մկներ, թռչուններ, օձեր և այլն), և Քեմերոնը երազում էր դառնալ կենդանաբան և չէր էլ մտածում դերասանական կարիերայի մասին։
Մի երեկույթի ժամանակ Քեմերոն Դիասն առաջարկություն է ստանում աշխատելու «Elite» մոդելային գործակալությունում։ Քեմերոնն առանց երկար մտածելու պայմանագիր է կնքում գործակալության հետ, ինչի համար երբեք չի զղջացել։ Մեկ օրվա աշխատանքի համար նա ստանում էր շուրջ 2 հազար դոլար։
16 տարեկանից Քեմերոնը «Elite» գործակալության ֆոտոմոդելի աշխատանքին զուգահեռ լուսանկարավում էր նաև «Mademoiselle» ու «Seventeen» ամսագրերի համար, նկարահանվում էր Կելվին Կլյայնի նորաձևության տան և «Levi’s» ու «Coca-Cola» ընկերությունների գովազդներում։
Դիասը շատ է ճանապարհորդել, եղել է Ճապոնիայում, Ավստրալիայում, Ալժիրում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, իսկ 1990 թվականին նա սիրավեպ է սկսում հոլիվուդյան վիդեոպրոդյուսեր Կառլսոն դե Լա Տորրեի հետ։ Նրանց սիրավեպը շարունակվում է մինչ 1995 թվականը։
Քեմերոն Դիասը Հոլիվուդում հայտնի է դառնում Ջիմ Քերրիի հետ «Դիմակը» (1994) ֆիլմում նկարահանվելուց հետո։ Դրանից հետո նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերով։ Նրա ձայնով են խոսում անիմացիոն մի շարք հերոսներ։
Քեմերոնին առանձնակի հռչակ բերեց Չառլիի հրեշտակները ֆիլմը, որում նա նկարահանվել է Դրյու Բերիմորի ու Լյուսի Լյուի հետ։
2009 թվականի հունիսի 23-ին Հոլիվուդի փառքի ծառուղում բացվեց դերասանուհու անունը կրող № 2386 աստղը։
1995-1998 թվականներին Քեմերոն Դիասը հարաբերություններ ուներ դերասան Մեթ Դիլոնի հետ[8]։
1999 թվականին Քեմերոնը սիրավեպ ուներ Ջարեդ Լետոյի հետ։ 2000 թվականին զույգը նշանվել է, սակայն 2003 թվականին բաժանվել են։
2003-2006 թվականներին Քեմերոնը հանդիպում էր Ջասթին Թիմբերլեյքի հետ[8]։ 2004 թվականի հոկտեմբերին Դիասն ու Թիմբերլեյքը ընդհարում են ունենում լրագրողի հետ այն հյուրանոցի մոտ, որտեղ նրանք հանգստանում էին։ Նրանք խլել են լրագրողի կամերան, երբ վերջինս փորձել է նկարել զույգին։ Այս միջադեպի լուսանկարները հայտնվել են «Us Weekly» ամսագրում։
2010 թվականի հուլիսից մինչ 2011 թվականի սեպտեմբերը Քեմերոնը հանդիպում էր բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ[9]։
2014 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Քեմերոն Դիասը հանդիպում է «Good Charlotte» խմբի կիթառահար Բենջի Մեդդենի հետ[10]։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1994 | Դիմակը | The Mask | Տինա Կարլայն | Ֆենտեզի, Մարտական, Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական | Չակ Ռասել | Ջիմ Քերրի, Փիթեր Ռիգերտ, Փիթեր Գրին, Էմի Յասբեկ |
1995 | Վերջին ընթրիք | The Last Supper | Ջուդ | Թրիլեր, Դրամա, Կատակերգություն, Քրեական | Ստեյսի Թայթլ | Ռոն Էլդարդ, Աննաբետ Գիշ, Ջոնաթան Պեներ, Քորթնի Բ. Վենս |
1996 | Նա է անկրկնելին | She's the One | Հիթեր Դևիս | Մելոդրամա, Կատակերգություն | Էդվարդ Բյորնս | Էդվարդ Բյորնս, Մայկ ՄակԳլոուն, Ջենիֆեր Էնիսթոն, Մաքսին Բանս |
1996 | Զգալով Մինեսոտան | Feeling Minnesota | Ֆրեդի Կլայթոն | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական | Սթիվեն Բեյջելման | Կիանու Ռիվզ, Վինսենտ Դ’Օնոֆրիո, Դելրոյ Լինդո, Դեն Էյկրոյդ |
1996 | Ինչպես մնալ ջրի վրա | Head Above Water | Նատալի | Թրիլեր, Կատակերգություն | Ջիմ Ուիլսոն | Հարվի Քեյթել, Կրեյգ Շեֆեր, Բիլի Զեյն, Շեյ Դաֆին |
1996 | Շանտաժ | Keys to Tulsa | Տրուդի | Թրիլեր, Դրամա, Քրեական | Լեսլի Գրեյֆ | Էրիկ Ստոլց, Ջեյմս Սպեյդեր, Դեբորա Կարա Անգեր, Ջոեննա Գոուինգ, Մայքլ Ռուկեր |
1997 | Լավագույն ընկերոջ հարսանիքը | My Best Friend's Wedding | Քիմբեռլի Ուալաս | Մելոդրամա, Կատակերգություն | Պ.Ջ. Հոգան | Ջուլիա Ռոբերտս, Դերմոտ Մալրունի, Ռուպերտ Էվերեթ, Ֆիլիպ Բոսկո |
1997 | Քիչ սովորական կյանք | A Life Less Ordinary | Սելին Նավիլ | Ֆենտեզի, Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական | Դենի Բոյլ | Էվան Մաքգրեգոր, Հոլի Հանտեր, Դելրոյ Լինդո, Դեն Հեդայյա |
1998 | Վախ և ատելություն Լաս Վեգասում | Fear and Loathing in Las Vegas | շիկահեր հեռուստահաղորդավար | Դրամա, Կատակերգություն | Տերի Գիլյամ | Ջոնի Դեփ, Բենիսիո Դել Տորո, Տոբի Մագուայր, Քրիստինա Ռիչի, Մայքլ Ջիտեր |
1998 | Բոլորը խենթանում են Մերիի համար | There's Something About Mary | Մերի | Մելոդրամա, Կատակերգություն | Բոբի Ֆարելի Փիթեր Ֆարելի | Մեթ Դիլոն, Բեն Սթիլեր, Լի Էվանս, Քրիս Էլիոթ |
1998 | Շատ վատ իրեր | Very Bad Things | Լաուրա Գարետի | Թրիլեր, Կատակերգություն, Քրեական | Փիթեր Բերգ | Ջոն Ֆավրո, Լիլենդ Օրսեր, Քրիստիան Սլեյթեր, Ռոբ Բրաունշտեյն |
1999 | Տղամարդկային կանացի ֆիլմ | Man Woman Film | Քեմերոն Պիրսոն | Սթիվ Աբի, Լի Արենբերգ, Մեթ Բակսթեր, Գևին Բելուր, Ջեսիկա Բեշիր | ||
1999 | Լինելով Ջոն Մալկովիչ | Being John Malkovich | Լոտ Շվարց | Ֆենտեզի, Դրամա, Կատակերգություն | Սպայկ Ջոնզ | Ջոն Կյուսակ, Քեթրին Կիներ, Ջոն Մալկովիչ, Նեդ Բելամի |
1999 | Կանացի գաղտնիքներ | Things You Can Tell Just by Looking at Her | Կարոլ Ֆաբեր (էպիզոդիկ) | Դրամա, Մելոդրամա | Ռոդրիգո Գարսիա | Գլեն Կլոուզ, Կալիսթա Ֆլոկխարտ, Կետի Բեյկեր, Էմի Բրեննեման |
1999 | Ամեն կիրակի | Any Given Sunday | Քրիստինա Պագնիաչի | Դրամա, Սպորտային | Օլիվեր Սթոուն | Ալ Պաչինո, Դենիս Քուեյդ, Ջեյմս Վուդս, Ջեյմի Ֆոքս |
2000 | Չարլիի հրեշտակները | Charlie's Angels | Նաթալի Քուկ | Մարտական, Թրիլեր, Կատակերգություն, Քրեական, Արկածային | ՄակՋի | Դրյու Բերիմոր, Լյուսի Լյու, Բիլ Մյուրեյ, Սեմ Ռոկուել |
2001 | Անտեսանելի կրկես | The Invisible Circus | Հավատ | Դրամա | Ադամ Բրուքս | Ջորդանա Բրուսթեր, Քրիստոֆեր Էքլսթոն, Բլայտ Դաներ, Կամիլա Բել |
2001 | Շրեկ | Shrek | արքայասդուստր Ֆեոնա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Էնդրյու Ադամսոն Վիկի Ջենսոն | Մայք Մայերս, Էդի Մերֆի, Ջոն Լիտգոու, Վենսան Կասել |
2001 | Վանիլային երկինք | Vanilla Sky | Ջուլի Ջիանի | Ֆանտաստիկ, Թրիլեր, Մելոդրամա, Դետեկտիվ | Կեմերոն Կրոու | Թոմ Քրուզ, Պենելոպե Կրուս, Կուրտ Ռասել, Ջեյսոն Լի |
2002 | Լավիկը | The Sweetest Thing | Քրիստինա Ուոլթերս | Մելոդրամա, Կատակերգություն | Ռոջեր Կամբլ | Քրիստինա Էփլգեյթ, Սելմա Բլեր, Թոմաս Ջեյն, Ֆրենկ Գրիլո |
2002 | Նյու Յորքի ավազակախմբերը | Gangs of New York | Ջենի Էվերդին | Դրամա, Քրեական, Պատմական | Մարտին Սկորսեզե | Լեոնարդո ԴիԿապրիո, Դենիել Դեյ-Լյուիս, Ջիմ Բրոուդբենտ, Ջոն Սի Ռայլի |
2003 | Չարլիի հրեշտակները 2.Միայն առաջ | Charlie's Angels։ Full Throttle | Նատալի Կուկ | Մարտական, Կատակերգություն, Քրեական, Արկածային | ՄակՋի | Դրյու Բերիմոր, Լյուսի Լյու, Բերնի Մակ, Քրիսպին Գլովեր |
2004 | Շրեկ 2 | Shrek 2 | արքայադուստր Ֆիոնա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Էնդրյու Ադամսոն Կելի Էսբյորի Կոնրադ Վերնոն | Մայք Մայերս, Էդի Մյորֆի, Ջուլի Էնդրյուս, Անտոնիո Բանդերաս |
2005 | Քեզանից հեռու | In Her Shoes | Մեգգի | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Կյորտիս Հենսոն | Թոնի Քոլեթ, Մարկ Ֆոյերսթին, Շիրլի ՄակԼեյն, Ռիչարդ Բերջի |
2006 | Արձակուրդ փոխանակումով | The Holiday | Ամանդա Վուդս | Մելոդրամա, Կատակերգություն | Նենսի Մեյերս | Քեյթ Ուինսլեթ, Ջուդ Լոու, Ջեք Բլեք, Էլի Ուոլախ |
2007 | Շրեկ երրորդ | Shrek the Third | արքայադուստր Ֆիոնա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Քրիս Միլեր Ռաման Հյուի | Մայկ Մայերս, Էդի Մյորֆի, Անտոնիո Բանդերաս, Ջուլի Էնդրյուս |
2007 | Շրեկը և Ամանորը | Shrek the Halls | արքայադուստր Ֆիոնա (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Գարի Տրուզդեյլ | Մայկ Մայերս, Էդի Մերֆի, Անտոնիո Բանդերաս, Շոն Բիշոպ |
2008 | Մի անգամ Վեգասում | What Happens in Vegas | Ջոյ ՄակՆիլի | Մելոդրամա, Կատակերգություն | Թոմ Վոն | Էշտոն Կատչեր, Ռոբ Կորդրի, Լեյկ Բել, Ջեյսոն Սուդեյկիս |
2009 | Իմ պահապան հրեշտակը | My Sister's Keeper | Սառա Ֆիցժերալդ | Դրամա, Կատակերգություն | Նիկ Կասավետիս | Էբիգեյլ Բրեսլին, Ուոլտեր Ռենի, Սոֆիա Վասիլևա, Հեզեր Ուոլկիսթ |
2009 | Ծանրոց | The Box | Նորմա Լևիս | Ֆանտաստիկ, Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Ռիչարդ Կելի | Ջեյմս Մարսդեն, Ֆրենկ Լանջելա, Ջեյմս Ռեբհորն, Հոլմս Օսբորն |
2010 | Հավերժ Շրեկ | Shrek Forever After | արքայադուստր Ֆիոնա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Մարտական, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Մայք Միտչել | Մայք Մայերս, Էդի Մերֆի, Անտոնիո Բանդերաս, Ջուլի Էնդրյուս |
2010 | Օրվա ասպետը | Knight and Day | Ջուն Հևենս | Մարտական, Մելոդրամա, Կատակերգություն, Արկածային | Ջեյմս Մենգոլդ | Թոմ Քրուզ, Փիթեր Սարսգաարդ, Հորդի Մոլյա, Վիոլա Դևիս |
2010 | Թեդ Դեմիին որոնելիս | In Search of Ted Demme | Փաստագրական | Պոլ Թոմաս Անդերսոն, Ջեյսոն Բերի, Ջերի Բրուկհայմեր, Սթիվ Բուշեմի, Ջերարդ Բատլեր | ||
2010 | Էշի ամանորյա Շրեկ-ներկայացումը | Donkey's Christmas Shrektacular | արքայադուստր Ֆիոնա (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ, Ընտանեկան | Ուոլտ Դորն | Էդի Մերֆի, Մայք Մայերս, Անտոնիո Բանդերաս, Ուոլթ Դորն |
2011 | Կանաչ ձիաբոռ | The Green Hornet | Լենոր Քեյս | Մարտական, Թրիլեր, Կատակերգություն, Քրեական | Միշել Գոնդրի | Սետ Ռոգեն, Ջեյ Չոու, Քրիստոֆ Վալց, Թոմ Ուիլկինսոն |
2011 | Վատ ուսուցչուհին | Bad Teacher | Էլիզաբեթ Հալսի | Կատակերգություն | Ջեյք Քեզդան | Ջասթին Թիմբեռլեյք, Ջեյսոն Սիգել, Լյուսի Պանչ, Ֆիլիս Սմիթ |
2012 | Ինչ սպասե, երբ երեխայի ես սպասում | What to Expect When You're Expecting | Ջուլս | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Կիրկ Ջոնս | Ջենիֆեր Լոպեզ, Էլիզաբեթ Բենքս, Չեյս Կրոուֆորդ, Բրուկլին Դեկեր |
2012 | Ստախոսի ինքնակենսագրականը. Գրեմ Չեմփանի ճշմարտացի պատմությունը | A Liar's Autobiography։ The Untrue Story of Monty Python's Graham C... | Զիգմունդ Ֆրեյդ (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն | Բիլ Ջոնս Ջեֆ Սիմպսոն Բենջամին Տիմլեթ | Գրեմ Չեպմեն, Ֆիլիպ Բալկոկ, Ջոն Կլիզ, Քերոլ Կլիվլենդ |
2012 | Գամբիթ | Gambit | Պանզովսկի | Կատակերգություն, Քրեական | Մայքլ Հոֆման | Քոլին Ֆերթ, Ալան Ռիքման, Ստենլի Տուչի, Կլորիս Լիչմեն |
2013 | Խորհրդատուն | The Counselor | Մալկինա | Թրիլեր | Ռիդլի Սքոթ | Բրեդ Փիթ, Հավեր Բարդեմ, Մայքլ Ֆասբենդեր, Պենելոպե Կրուս |
2014 | Գործակալ. 21-րդ դար | Agent։ Century 21 | Մարի Քեյ Քերլի | Մարտական, Կատակերգություն | Ադամ Հաշեմի | Բենիսիո Դել Տորո |
Բոբի Սյու | Bobbie Sue | Բոբի Սյու | Կատակերգություն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.