Էդի Մերֆի

From Wikipedia, the free encyclopedia

Էդի Մերֆի

Էդուարդ «Էդի» Ռիգան Մերֆի (անգլ.՝ Edward «Eddie» Regan Murphy, ապրիլի 3, 1961(1961-04-03)[5][6][7], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան կատակերգու, ռեժիսոր և երաժիշտ, որը մեծ ժողովրդականություն վայելեց 1980-ականներին։ Նա հանդիսատեսին հայտնի է Աքսել Ֆոուլի դերով «Ոստիկանը Բևեռլի Հիլզից» ֆիլմաշարքից, «Ցնդած պրոֆեսորը», «Ուղևորություն դեպի Ամերիկա», «Ես լրտես եմ» և այլ շատ հայտնի ֆիլմերում մարմնավորած գլխավոր դերերով։ Մերֆին նաև ձայնագրել է երաժշտական ալբոմներ և ձայնավորել բազմաթիվ մուլտհերոսների, այդ թվում Էշին հանրահայտ «Շրեկ» մուլտֆիլմում և նրա շարունակություններում։

Արագ փաստեր Էդի Մերֆիանգլ.՝ Eddie Murphy, Հասակը ...
Thumb
Էդի Մերֆի
անգլ.՝ Eddie Murphy
Thumb
Էդի Մերֆին 2010 թ.-ին
Հասակը175 սմ[1]
Ծնվել էապրիլի 3, 1961 (63 տարեկան)[1]
ԾննդավայրԲրուկլին, Նյու Յորք,  ԱՄՆ
ԿրթությունRoosevelt High School? և Նասսաու հաշայնքի քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
Այլ անուն(ներ)Էդվարդ Ռիգան Էդի Մերֆի
Edward «Eddie» Regan Murphy
ՄասնագիտությունԴերասան, Սցեներիստ, Պրոդյուսեր, Ռեժիսոր[1]
Ակտիվ շրջան1975–այժմ[1]
ԺանրերԿատակերգություն,
Ընտանեկան,
Մարտական[1]
Ընտրանի"Ուղևորություն դեպի Ամերիկա",
"Սուրբը",
"Ցնդած պրոֆեսորը"
Ամուսին(ներ)Նիկոլ Մերֆի
(ամուսնալուծված)
(5 երեխա)[1]
Համատեղ ապրող(ներ)Paige Butcher?[2][3] և Մելանի Բրաուն
Երեխա(ներ)5 երեխա[1]
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱմերիկայի գրողների գիլդիա, Արևելյան
Փակել

«Ոսկե Գլոբուս» մրցանակակիր[8] և «Օսկար» մրցանակի անվանակարգման թեկնածու «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ Բիլ Կոնդոնի «Երազանքի աղջիկներ» ֆիլմի համար։

10-րդ տեղն է զբաղեցնում «Բոլոր ժամանակների 100 մեծագույն սթենդ-ափ կատակերգուների» «Comedy Central» հեռուստաալիքի վարկածում[9]։

Վաղ տարիներ

Էդի Ռիգան Մերֆին ծնվել է 1961 թվականի ապրիլի 3-ին Բրուքլինի Բուշուիկ թաղամասում, Նյու Յորք[10]։ Նրա մայրը՝ Լիլիանը, աշխատում էր հեռախոսային օպերատոր, իսկ հայրը՝ Չառլզ Էդվարդ Մերֆին, ճանապարհային ոստիկանության սպա էր, սիրողական դերասան և կատակերգու[11][12][13]։ Էդի Մերֆին ունի մեծ եղբայր՝ Չառլի, որը նույնպես դերասան է։

Էդիի հայրը զոհվում է, երբ նա դեռևս երեխա էր։ Նրա մահվանից հետո Լիլիանը հիվանդանում է և եղբայրները ստիպված էին մեկ տարվա ընթացքում ապրել որդեգրյալ ընտանիքում[14]։ Հետագայում Էդին և Չառլին միասին մեծանում են Ռուզվելտում, Նյու Յորքում, մոր և խորթ հոր Վերնոն Լինչի հետ, որը պաղպաղակի գործարանում վարպետ էր։

Շնորհիվ իր կատակերգական ընդունակությունների, որը նրա մոտ հայտնաբերվեցին արդեն կրտսեր դասարաններում, Էդիի նկատմամբ հարգանք էին տածում աշակերտները և ուսուցիչները։ Մոտավորապես 15 տարեկանում Մերֆին գրում և կատարում էր իր սեփական համարները, որոնք գտնվում էին Բիլլ Կոսբիի և Ռիչարդ Պրայորի ուժեղ ազդեցության տակ։ Դրան զուգահեռ Մերֆին հաճախում էր Նյու Յորքի «Roosevelt High School» դպրոցը[15]։

Կարիերա

Սթենդ-ափ կարիերա

Սկզբնապես Էդի Մերֆին հայտնի է դառնում որպես սթենդ–ափ կատարող։ Նա ելույթ էր ունենում «Bay Area Comedy Club» ակումբում, որում դեպի կարիերա իրենց ճանապարհն են սկսել նաև Ռոբին Ուիլյամսը և Վուպի Գոլդբերգը։ Նրա վաղ սթենդ–ափ ելույթները հաճախ պարունակում էին կատակներ տարբեր էթնիկական և սոցիալական խմբերի վերաբերյալ (անգլո–սաքսոնական ծագումով ամերիկացիներ, բողոքական հավատքի հետևորդներ, աֆրոամերիկացիներ, իտալական ամերիկացիներ, ավելորդ քաշով մարդիկ և հոմոսեքսուալիստներ)։ 80–ական թվականների ելույթներից մեկում Էդին իրեն թույլ է տալիս անբարո կատակներ հոմոսեքսուալիստների և ՎԻՉ-վարակակիրների վերաբերյալ։ Դրա արդյունքում Ռիչարդ Պրայորը «Պրայորի դատապարտությունը» իր ինքնակենսագրությունում գրում է, որ Մերֆիի որոխ ելույթներ ժամանակ առ ժամանակ լինում էին շատ անբարյացակամ։ Որոշ ժամանակ անց Մերֆին ներողություն է խնդրում իր կատակների համար[16]։

1983 և 1987 թվականներին ձայնագրվում և թողարկվում են երկու սթենդ-ափ ելույթ Մերֆիի մասնակցությամբ՝ «Զառանցանքի մեջ»[17] և «Ինչպես կա»[18]։

Դերասանական կարիերայի սկիզբը

Thumb
Մերֆին 1988 թվականին

Նախքան կինոյում նորամուտը, Մերֆին հանդիսանում էր դերասան «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հառուստահաղորդումում[19]։ Այնտեղ նա խաղում էր շատ հայտնի կերպարների՝ հասունացած երեխա-դերասան Բիլլի Թոմասին (ով նաև հայտնի էր Բակվիտ կեղծանունով[20]), իմաստուն հաղորդավար պարոն Ռոբինսոնին[21] և կենդանի պլաստտիլինե տիկնիկ Գամբիի ցինիկ տարբերակին[20]։ Խաղալով վերջինիս, Էդին հաճախ արտասանում էր «Ես Գամբին եմ, սատանան տանի»։ Չնայած Բակվիտը հաղորդման ամենահանրաճանաչ կերպարն էր, Մերֆին հետագայում հրաժարվում է նրա խաղալ, քանի որ երկրպագուները նրան անընդհատ խնդրում էին. «Արա Բակվիտին։ Արա Բակվիտին», որը դերասանին հաճախ ձանձրացնում էր։

1982 թվականին Մերֆին արթնանում է որպես աստղ՝ էկրան է բարձրանում ոստիկանական կատակերգական մարտաֆիլմ «48 ժամ»-ը («48 Hrs.»), որտեղ նկարահանման հրապարակում նրա խաղընկերն է դառնում Նիկ Նոլթին։ Ֆիլմը լայն վարձույթ է դուրս գալիս 1982 թվականի դեկտեմբերին և ունենում է շշմեցուցիչ հաջողություն։ Խննադատները շատ բարձր են գնահատում ֆիլմը և այն ճանաչում են 1982 թվականի լավագույն ֆիլմերից մեկը[22][23][24][25]։ Արդեն առաջին իսկ դերակատարման համար Մերֆին անվանակարգվում է «Ոսկե Գլոբուս» մրցանակին, որպես «Լավագույն դերասանական նորամուտ», սակայն զիջում է Բեն Քինգսլիին[26]։

Հաջորդ տարին նույնպես հաջողակ է լինում Մերֆիի համար, նա նկարահանվում է «Փոխվել տեղերով» (Trading Places) կատակերգությունում՝ դերասան Դեն Էյկրոյդի հետ։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես հարուստ գործարարի երկու եղբայր-բոսեր գրազով նրան և փողոցային թափառաշրջիկին փոխում են տեղերով։ Կինոքննադատների գրախոսականները կատակերգության մասին դրական են լինում։ Ռիչարդ Շիկելը նշում է, որ «Մերֆին «Փոխվել տեղերով» ֆիլմը սարքում է ավելին, քան ուղղակի լավ կատակերգություն։ Նա ֆիլմը դարձնում է իրադարձություն»[27]։ Թափառաշրջիկի դերի համար Մերֆիին երկրորդ անգամ ներկայացվում է «Ոսկե Գլոբուս»-ի, սակայն մրցանակը բաժին է հասնում Մայքլ Քեյնին[28]։

1984 թվականին Մերֆին կատարում է գործակալ Աքսել Ֆոուլի դերը «Ոստիկանը Բևեռլի Հիլզից» (Beverly Hills Cop) հաջողակ կատակերգական մարտաֆիլմում։ Դա նրա առաջին գլխավոր դերն էր ֆիլմում։ Սկզբնապես գլխավոր դերը պատք է կատարեր Սիլվեստր Սթալոնեն, սակայն վերջինս որոշում է կենտրոնանալ «Կոբրա» ֆիլմի վրա[29]։ Կատակերգությունը լավ է ընդունվում կինոքննադատների կողմից և նրանցից շատերը ֆիլմն անվանում են 1984 թվականի լավագույն ֆիլմերից մեկը[30][31][32]։ Ջանեթ Մասլինը «The New York Times»-ից գրում է. «Էդի Մերֆին անում է այն, ինչ նա անում է ամենալավը՝ խաղում է խորաթափանց, ոճային, արագ խոսող անհաջողակների հարուստ մարդու աշխարհում։ Էդի Մերֆին ճշգրտորեն գիտի, թե ինչ է նա անում և նա հաղթանակում է ամեն քայլափոխի»։ Աքսել Ֆոուլի կերպարը զբաղեցնում է 78-րդ տեղը «Բոլոր ժամանակների 100 մեծագույն կերպարների» ցուցակում՝ ըստ «Empire» ամսագրի վարկածի[33]։ Աքսել Ֆոուլի դերի համար Մերֆին կրկին արժանանում է անվանակարգման «Ոսկե Գլոբուս»-ում, որին նա երրորդ անգամ նույնպես չի կարողանում տիրանալ։ Արձանիկը բաժին է հասնում Դադլի Մուրին[34]։

Նույն թվականին Մերֆին հայտնվում է «Պաշտպանության լավագույն միջոցը» (Best Defense) ֆիլմում, կատարելով լեյտենանտ Լենդրիի դերը։ Սկզբնական վարկածում Մերֆին չկար ֆիլմում, որի կապակցությամբ հանդիսատեսները կտրուկ են արտահայտվում կինոնկարի վերաբերյալ։ «Paramount Pictures» կինոընկերությունը, որը զբաղվում էր ֆիլմի արտադրությամբ, ստիպված է լինում այն վերանկարահանել և հրավիրել Էդիին, ով այդ ժամանակ գտնվում էր հանրաճանաչության գագաթնակետին։ Սակայն Էդիի դերը համարյա կապված չէր ֆիլմի հիմնական մասի հետ և այդ պատճառով Մերֆին չէր հանդիսանում դերասանական կազմի մաս[35]։

1986 թվականին Էդին նկարահանվում է «Ոսկե երեխան» (The Golden Child) կատակերգությունում, որը պատմում է Ոսկե երեխայի մասին, առևանգված անհայտ մարդկանց կողմից և որին հանձն է առնում փրկել սոցիալական աշխատող Չենդլեր Ջերելը։ Ֆիլմը սկզբնապես հանդիսանում էր արկածային մարտաֆիլմ, իսկ գլխավոր դերը առաջարկվել էր Մել Գիբսոնին։ Այն բանից հետո, երբ Գիբսոնը հրաժարվում է դերից, նախագիծը առաջարկվում է Մերֆիին։ Հետագայում ֆիլմը դառնում է արկածային կատակերգություն[36]։ Չնայած «Ոսկե երեխան» լավ արդյունքներ է ցույց տալիս վարձույթում[37], ֆիլմը այնքան էլ լավ չի ընդունվում քննադատների կողմից։

Մեկ տարի անց Մերֆին կրկին կատարում է Աքսել Ֆոուլի դերը «Ոստիկանը Բևեռլի Հիլզից 2» կատակերգական մարտաֆիլմի երկրորդ մասում։ Սակայն սիքվելը, ի տարբերություն առաջին ֆիլմից, այնքան էլ հաջողակ չի լինում։ Կինոքննադատները կինոֆիլմին տալիս են խառը արձագանքներ[38][39][40], իսկ դրամարկղային հավաքները լավն են լինում[41][42]։ Արտադրողները բանակցություններ են վարում ֆիլմը հարմարեցնելու ամենշափաթյա սերիալի։ Մերֆին կտրականապես դեմ էր դրան, սակայն համաձայնություն է տալիս նկարահանվելու սիքվելներում[43]։

Կարիերայի անկում և անհաջողություններ

1980-ական թվականների վերջին և 90-ական թվականների սկզբին Մերֆիի կարիերայում անկում է նկատվում։ Այդ ժամանակ նա իրեն փորձում է ռեժիսորի կարգավիճակում։ 1989 թվականին էկրան բարձրացած նրա «Հարլեմյան գիշերները» (Harlem Nights) ոստիկանա-կատակերգական ֆիլմը, որտեղ նա նաև գլխավոր դերն է կատարում, ցույց է տալիս ոչ վատ դրամարկղային հավաքներ։ Սակայն քննադատների մեծամասնությունը սառն է ընդունում ֆիլմը։ Գեն Սիսկելը նշում է, որ իրեն «և ձանձրալի էր, և ցավալի», և հետագայում Մերֆիի աշխատանքը անվանում է 1989 թվականի վատագույն ֆիլմերից մեկը[44][45][46]։ Հետագայում Մերֆիին սպասում էին ոչ միայն բացասական արձագանքներ. նա անվանակարգվում է «Ոսկե ազնվամորի» երկու հակամրցանակների, որոնցից մեկին արժանանում է «Վատագույն սցենար» անվանակարգում[47]։

Դրանից հետո անհաջողությունները սկսում են հետապնդել Մերֆիին՝ «Բումերանգ» («Boomerang», 1992 թվական)[48], «Ոստիկանը Բևեռլի Հիլզից 3» («Beverly Hills Cop III», 1994 թվական)[49] և «Վամպիրը Բրուկլինում» («Vampire in Brooklyn», 1995 թվական)[50] ֆիլմերը հիմնականում ստանում են կինոքննադատների բացասական արձագանքներ։

Այդ ժամանակահատվածում Մերֆին քննադատության է արժանանում ռեժիսոր Սփայք Լիի կողմից այն բանի համար, որ նա օգնություն չի ցուցաբերել սևամորթ դերասաններին կինոյում ներգրավվելու հարցում, չնայած նրանք նկարահանվել են որոշ ֆիլմերում, որոնք նա պրոդյուսավորել է («Ուղևորություն դեպի Ամերիկա» («Coming to America»), «Հարլեմյան գիշերները», «Բումերանգ», «Վամպիրը Բրուկլինում»)։ Այդ դերասանների շարքում էին Դեյմոն Ուեյանսը, Հոլի Բերին, Մարտին Լոուրենսը, Սեմյուել Ջեքսոնը, Քրիս Ռոքը և ուրիշներ։

Վերադարձ

Thumb
Էդի Մերֆիի Աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղիում

Դերասանը իր մասին հիշեցնում է մեկ տարի անց, խաղալով միանգամից մի քանի դերեր «Ցնդած պրոֆեսորը» («The Nutty Professor») կատակերգությունում։ Ամերիկայում ֆիլմը հաջողություն ուներ. վարձույթում պատկառելի գումար հավաքեց և ճանաչվեց 1996 թվականի լավագույն կատակերգական ֆիլմերից մեկը։ Օուեն Գլեյբերմենը Entertainment Weekly-ից գրում է. «Դուք կարող եք զգալ, թե ինչպես Մերֆին նորից գտավ իր հաջոցությունը որպես կատարող։ Նա նորից գտավ այն, այնպես, ինչպես Շերման Կլամպը, մարդ, ով, ինչպես և Մերֆին, գտնվում է ներքին աստիճանին, հուսահատված կրկին վերականգնելու իրեն և, վերջի վերջո, անում է այն»[51]։ Ֆիլմում մասնակցությունը Մերֆիին բերում է որ անվանակարգում «Ոսկե Գլոբուս»-ում, ինչպես նաև հաղթանակ «Սատուռն» կինոմրցանակում՝ «Լավագույն կինոդերասան» անվանակարգում։

Հետագա ֆիլմերից ոչ բոլորն էին հաջող հանդիսանում Մերֆիի համար։ 1997 և 1998 թվականներին թողարկված «Քաղաքային ոստիկանություն»[52][53][54] և «Բարեպաշտը» («Holy Man»)[55][56][57] ֆիլմերը ձախողվում են վարձույթում և արժանանում են կինոքննադատների բացասական արձագանքներին, իսկ «Դոկտոր Դուլիթլ» («Doctor Dolittle») ֆիլմը, չնայած, որ ուներ քննադատների խառը արձագանքներ, հավաքեց ոչ վատ դրամարկղ[58]։

1999 թվականի օգոստոսին վարձույթ է բարձրանում «Ընտիր տղան» («Bowfinger») կատակերգությունը՝ Սթիվ Մարտինի և Էդի Մերֆիի հետ գլխավոր դերերում։ Ֆիլմը պատմում է ռեժիսոր Բոբի Բոուֆինգերի (Մարտին) մասին, որը ցանկանում է բլոկբաստեր նկարահանել գերաստղ Կիտ Ռեմսիի (Մերֆի) հետ, սակայն վերջինս նկարահանվել չի պատրաստվում։ Այդ ժամանակ Բոուֆինգերը Ռեմսիին նկարահանում է «թաքնված» խցիկով, ստեղծելով իրավիճակներ, համապատասխան սցենարին։ Կատակերգությունը հավաքում է համարյա 100 միլիոն դոլար դրամարկղ ամբողջ աշխարհում և հիմնականում գովաբանվում է քննադատների կողմից[59]։

2000 թվականին Մերֆին վերադառնում է «Ցնդած պրոֆեսորը 2» («Nutty Professor II։ The Klumps») կատակերգությանը, կրկին կատարելով մի քանի դերեր։ Ի տարբերություն առաջին մասի, երկրորդը ստանում է խառը, բայց մեծ մասամբ բացասական արձագանքներ քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքը գրում է. «Այն ժամանակ, երբ Էդի Մերֆին դեռևս ծիծաղելի է, ինչպես և Կլամպների անմւղջ ընտանիքը, կինոն փլուզվում է անհավասարության, վատ սցենարի և ծաղրերգության պատճառով, որոնք հիմնականում կոպիտ են, այլ ոչ թե զվարճալի»[60]։

2001 թվականը դերասանի համար սկսվում է Էշի ձայնավորմամբ «Շրեկ» լիամետրաժ մուլտֆիլմում։ Նրա հետ միասին ձայնավորմանը մասնակցություն է ունենում մեկ այլ կատակերգու-դերասան Մայք Մայերսը և դերասանուհի Քեմերոն Դիազը։ Մուլտֆիլմը բարեհաճորեն է ընդունվում քննադատների մեծամասնության կողմից, որոնք այն արժանի էին համարում դիտման և մեծահասակների, և երեխաների կողմից[61]։ Ռիչարդ Շիկելը բավականություն էր ստանում Մերֆիի ձայնավորմամբ, հայտարարելով, որ «ոչ մեկը և երբեք իրենից չի ստեղծել ավելի զվարճալի էշ, քան Մերֆին»[62]։ Էշի ձայնավորման համար Մերֆին արժանանում է «Էննի» մրցանակի և անվանակարգում «Սատուռն» մրցանակին։ Բացի այդ, Էդին դառնում է առաջին դերասանը, ով արժանանում է անվանակարգման «BAFTA» մրցանակին ձայնավորման համար[63]։ Այնուհետև դերասանը մասնակցություն է ունենում Էշի ձայնավորմանը նաև մուլտֆիլմի երեք սիքվելներում։

2002 թվականը կրկին անհաջող է դասավորվում Մերֆիի համար։ Բոլոր երեք ֆիլմերը՝ «Շոուն սկսվում է»(«Showtime»), «Պլուտո Նեշի արկածները» («The Adventures of Pluto Nash») և «Խաբել բոլորին», հավաքում են բյուջեից քիչ դրամարկղ և ենթարկվում են կտրուկ քննադատության։ Էդին յուրաքանչյուր ֆիլմի համար անվանակարգվում է երկուական «Ոսկե ազնվամորի» մրցանակների։

Դերը «Երազանքների աղջիկը» ֆիլմում և «Ոսկե Գլոբուս»-ը

2006 թվականը ամենահաջողն է հանդիսանում Մերֆիի համար։ Նա նկարահանվում է իր համար առաջին ոչկատակերգական ֆիլմում՝ «Երազանքների աղջիկը» («Dreamgirls») երաժշտական դրամայում, R&B-երգիչ Ջեյմս Էռլիի դերում։ Սյուժեն հյուսվում է երեք երգչուհիների շուրջ, որոնք պայմանագիր են կնքել երաժշտական պրոդյուսեր Կյորտիս Թեյլորի հետ, ով նաև աջակցում է R&B կատարող Ջեյմս Էռլիին։ Սակայն, ոչ փողերը, ոչ ճանաչումը աղջիկներին անձնական կյանքում երջանկություն չեն բերում։ «Երազանքների աղջիկը» բարեհաճորեն է գնահատվում բազմաթին քննադատների կողմից, հավաքելով 78 % «հավանություն» «Rotten Tomatoes» կայքում[64]։ Ռիչարդ Ռոեպերը բարձր է գնահատում Մերֆիի խաղը և նշում է, որ «մարդիկ պետք է սիրեն այդ ֆիլմը»։ Ֆիլմը անվանակարգվում է բազմաթիվ մրցանակների, ներառյալ «Օսկար»-ի (2 հաղթանակ) և «Ոսկե Գլոբուս»-ի (3 հաղթանակ)։ Էդի Մերֆին առաջին անգամ արժանանում է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակին[65] և «Ոսկե Գզոբուս»-ին չորս անհաջող անվանակարգումներից հետո[66]։ Դերասանն առաջին անգամ անվանակարգվում է «Օսկար»-ի, որպես «Երկրորդ կարգի լավագույն դերասան»[67], սակայն արձանիկը բաժին է հասնում Ալան Արկինին[68]։ Չնայած Մերֆին ակնհայտ թեկնածուն էր մրցանակին արժանանալու, արտահայտվում էր ենթադրություն, որ ակադեմիկները նրան շրջանցում են «Նորբիտ» («Norbit») կատակերգություն պատճառով, որը ԱՄՆ-ում վարձույթ է դուրս գալիս «Օսկար»-ի մրցանակաբաշխության արարողությունից երկու շաբաթ առաջ[69]։

Ժամանակակից նախագծեր

«Երազանքների աղջիկը» ֆիլմի հաջողությունից հետո, 2007 թվականին, Մերֆին վերադառնում է կատակերգություններին, կատարելով մի քանի դերեր «Նորբիտ» ֆիլմում։ Սակայն քննադատների կարծիքով ֆիլմին ձախողում էր սպասվում[70]։ Մերֆին կրկին ընկնում է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի անվանակարգվածների ցանկում, շահելով միանգամից 3 «ազնվամորի»[71]։ Սակայն «Ոսկե ազնվամորի»-ների թվում կատակերգությունը արժանանում է փոքրիկ մխիթարության՝ այն արժանանում է անվանակարգման «Օսկար»-ի, «Լավագույն դիմահարդարում» դասակարգում[72]։ Նույն թվականին Մերֆին հրավիրվում է Կինեմատոգրաֆիական մշակույթի և գիտության ակադեմիա[73]։

Մերֆիի փորձերը ռեաբիլիտացիայի ենթարկվել մեկ այլ կատակերգությունում՝ «Ծանոթացեք՝ Դեյվ» («Meet Dave»), որը թողարկվեց 2008 թվականին, նույնպես հաջողությանմբ չի պսակվում, ֆիլմը հիմնականում արժանանում է կինոքննադատների բացասական արձագանքների[74], իսկ Էդին կրկին արժանանում է «Ոսկե ազնվամորի» -ի երկու անվանակարգումների[75]։ Մեկ տարի անց թողարկված «Պատկերացրու այդ» («Imagine That») ֆիլմը նույնպես գնահատման չի արժանանում և Մերֆինерез ստանում է ևս մեկ անվանակարգում «ազնվամորուն»[76]։

2011 թվականին Մերֆին հայտնվում է «Ինչպես գողանալ երկնաքերը» («Tower Heist») քրեական դրամայում, կողոպտիչ Սլայդի դերում, ով միանում է աշխատասեր մարդկանց խմբին, ովքեր իմանում են, որ դարձել են հարուստ գործարարի կողոպտման զոհեր և համաձայնության են գալիս կողոպտել հենց նրան։ Բեն Սթիլերը, Մեթյու Բրոդերիկը և Քեյսի Աֆլեկը նույնպես նկարահանվել են այդ ֆիլմում[77]։ Ֆիլմը հիմնականում դրական է ընդունվում կինոքննադատների կողմից, սակայն նրանք հատուկ ուշադրություն են դարձնում Էդիի վրա։ Նա գովասանքի է արժանանում նրանցից շատերի կողմից, ովքեր նրա դերը համարում էին «վերադարձ 1980-ական թվականների նրա հանրահայտ ոճին», քննադատական և կոմերցիոն անհաջողությունների շարքից հետո[78][79][80][81]։

2012 թվականին թողարկվում է նրա մասնակցությամբ նոր ֆիլմ՝ «Հազար խոսքեր» («A Thousand Words»), որը կրկին անհաջող է հանդիսանում Մերֆիի համար։ Դրամարկղային հավաքները համարյա երկու անգամ քիչ էին ֆիլմի բյուջեից, իսկ քննադատների կողմից ֆիլմը ընդունվում է խիստ բացասական[82][83]։ Դերասանը նորից հանդիսանում է «Ոսկե ազնվամորի»-ի անվանակարգված։

2011 թվականի վերջին հայտնվում է, որ Մերֆին պետք է վարի «Օսկար» մրցանակնարտ հանձնման 84-րդ արարողությունը, որը կայացավ 2012 թվականի փետրվարի 26-ին[84][85][86]։ Սակայն վիճաբանության արդյունքում, կապված ռեժիսոր Բրետ Ռետների հետ, նա հրաժարվում է[87]։ Նրա տեղը զբաղեցնում է Բիլլի Կրիստալը[88]։

Երաժշտական կարիերա

Կինոյից բացի, Մերֆին հանդիսանում է «The Bus Boys» խմբի վոկալիստ[89]։ Նրանց «The Boys Are Back in Town» երգը հայտնվել է «48 ժամ» ֆիլմում։ 1983 թվականին թողարկված «Comedian» ալբոմի համար Մերֆին արժանանում է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն կատակերգական ալբոմ» անվանակարգում։ 1985 թվականից մինչև 1998 թվականն ընկած ժամանակաշրջանը թողարկվեցին Էդի Մերֆիի ևս հինգ մենակատարյին ստուդիական ալբոմներ՝ «How Could It Be», «So Happy», «Love’s Alright», «Greatest Comedy Hits» և «All I «$%*@*#» Know»[90]։

Մերֆին նաև համագործակցել է փոփ-երգիչ Մայքլ Ջեքսոնի հետ, նա Ջեքսոնի հետ միասին հայտնվել է «Whatzupwitu» տեսահոլովակում[91]։ Այնուհետև Մերֆին հայտնվում է Ջեքսոնի մեկ այլ տեսահոլովակում՝ «Remember the Time», բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնի և մոդել Իմանի հետ[92]։

Ավելի ուշ տարիներին Մերֆին մի քանի երգեր է կատարում «Շրեկ» մուլտֆիլմում։ Առաջին ֆիլմի եզրափակիչ դրվագում նա կատարում է «I’m a Believer» երգի սեփական տարբերակը, իսկ «Շրեկ 2» մուլտֆիլմում երգում է Ռիկի Մարտինի «Livin' La Vida Loca» հիթը՝ Անտոնիո Բանդերասի հետ միասին։

Անձնական կյանք

Հարաբերություններ և երեխաներ

Մերֆին սիրավեպ է սկսում Նիկոլ Միտչելի (ծնված 1968 թվականի հունվարի 6-ին) հետ, նրա հետ 1988 թվականին «NAACP Image Award» մրցանակաբաշխությունում հանդիպելուց հետո։ 1991 թվականից նրանք ապրում են միասին, մինչ 1993 թվականի մարտի 18-ին ամուսնանում են Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում[93]։ Մերֆիի և Միտչելի ամուսնությունից ծնվում են հինգ երեխաներ՝ Բրիա Լ. Մերֆի (1989 թվական, նոյեմբերի 18), Մայլս Միտչել (1992 թվական, նոյեմբերի 7), Շեյն Օդրա (1994 թվական, հոկտեմբերի 10), Զոլա Իվի (1999 թվական, դեկտեմբերի 24) և Բելլա Զախրա (2002 թվական, հունվարի 292005 թվականի օգոստոսին Միտչելի ապահարզանի դիմում է ներկայացնում, պատճառաբանելով «անհաշտ տարաձայնությունները»։ Վերջնականապես նրանք ամուսնալուծվում են 2006 թվականի ապրիլի 17-ին[94]։

Մերֆին նաև ունի երկու երեխա. Պոլետ Մակկնիլից՝ Էրիկ Մերֆի (1989 թվական, հուլիսի 10)[14], և Տամարա Գուդից՝ Քրիստիան Մերֆի (1990 թվական, նոյեմբերի 29)[14]։

Միտչելից ամուսնալուծվելուց հետո Էդին սկսում է հանդիպել Մելանի Բրաունի հետ, «Spice Girls» խմբի նախկին մենակատարուհու։ Շուտով նա հղիանում է և հայտարարում, որ սպասում է Մերֆիի երեխային[95]։ 2006 թվականի դեկտեմբերին Մելանիի հղիության հարցի մասին Մերֆին պատասխանում է դանիական RTL Boulevard հառուստահաղորդման ժամանակ. «Ես չգիտեմ, թե դա ում երեխան է, մինչ դա կպարզեն արյան անալիզի միջոցով։ Դուխ չպետք է շտապեք եզրակացություններով, սըր»[96]։ 2007 թվականի ապրիլի 3-ին, Էդիի 46-ամյակին օրը, Բրաունը ունենում է աղջիկ՝ Էնջել Այրիս Մերֆի-Բրաուն[97]։ 2007 թվականի «հունիսի 22»-ին, «People» ամսագրում, Բրաունի ներկայացուցիչները հայտարարում են, որ ԴՆԹ-ի թեստը հաստատել է Էդիի հայրությունը[98]։ Բրաունը հարցազրույցում հայտարարում է, որ Մերֆին չէր ձգտում իր կողմից աղջկա դաստիարակության հարցում[99][100]։

2008 թվականի հունվարի 1-ին Մերֆինի ամուսնանում է կինոպրոդյուսեր Թրեյսի Էդմոնդսի հետ, Քեննետ Էդմոնդսի նախկին կնոջ, Բորա Բորա կղզու մոտ կայացած մասնավոր արարողությունում[101]։ Նույն թվականի հունվարի 16-ին զույգը հայտարարում է. «Երկարատև մտորումներից և քննարկումներից հետո մենք համատեղ որոշեցինք, որ մենք պետք է հրաժարվենք օրինական արարողություններից, քանի որ անհրաժեշտություն չկա որոշելու մեր հարաբերությունները»։ Սակայն նրանց հարսանիքը պաշտոնական չէր[102]։

2008 թվականից Էդին բնակվում է Լոնգ Այլենդում, Նյու Յորք[103]։

Ինչպես գրում է հեղինակավոր «Daily Mail» գործակալությունը, 2016 թվականի մայիսին սպասվում է Մերֆիի իններորդ երեխայի ծնունդը։ Երեխայի մայրը Փեյջ Բատչերն է, ում հետ Մերֆին հարաբերություններ է պահպանում արդեն երեք տարի։ Բատչերի համար դա առաջնեկ երեխան է։

Խնդիրներ օրենքի հետ

1997 թվականի մայիսին Մերֆին կալանավորվում է ոստիկանության կողմից, որը դերասանին հայտնաբերում է նրա ավտոմեքանայում տրանսսեքեուալ պոռնկուհու հետ[104][105]։

Բարեգործություն

Մերֆին գումար է նվիրաբերում ՁԻԱՀ-ի հիմնադրամին և անտունների բարեգործական հաստատություններին։ Նա նաև միջոցներ է տրամադրում «Martin Luther King Jr.» կենտրոնին, քաղցկեղի դեմ տարբեր բարեգործական հաստատություններին և $100,000 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի միությանը[106]։

Ֆիլմագրություն

Դերակատարումներ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրըՌեժիսորԽաղընկերներ
1975Շաբաթ երեկոյան ուղիղ եթերումSaturday Night LiveՎարիոուսսերիալ,
Կատակերգություն
Դեյվ Ուիլսոն, ...
198248 ժամ48 Hrs.Ռեջի ՀամոնդՄարտական,
Կատակերգություն
Ուոլթեր ՀիլՆիկ Նոլթի
1983Փոխվել տեղերովTrading PlacesԲիլի Ռեյ ՎալենտինԿատակերգությունՋոն Լենդիս
1984Լավագույն պաշտպանությունBest DefenseԼեյտենանտ Թ. Մ. ԼանդրիԿատակերգությունՈւիլյամ ՀայկՔեյթ Կեպշոու
1984Ոստիկանը Բևեռլի ՀիլզիցBeverly Hills Copքննիչ Աքսել ՖոուլիՄարտական,
Կատակերգություն
Մարտին Բրեսթ
1984Ջո Պիսկոպոյի հատուկ թողարկումըThe Joe Piscopo SpecialՎարիոուսԿատակերգությունՋեյ Դուբին
1986Ոսկե երեխանThe Golden ChildՉենդլեր ՋարելԱրկածային,
Կատակերգություն
Մայքլ ՌիտչիՇարլոտա Լյուիս,
Ջեյմ Հոնգ,
Չարլզ Դենս
1987Ոստիկանը Բևեռլի Հիլզից 2Beverly Hills Cop IIքննիչ Աքսել ՖոուլիՄարտական,
Կատակերգություն
Թոնի Սքոթ
1988Ուղևորություն դեպի ԱմերիկաComing to Americaարքայազն Աքիմ,
Քլարենս,
Ռենդի Ուաթսոն,
Սաուլ
Կատակերգություն,
Մելոդրամա
Ջոն Լենդիս
1989Ի՞նչ է դիտում ԱլենըWhat's Alan Watching?Ջեյմս ԲրաունԿատակերգությունԹոմաս Շլամի
1989Հարլեմյան գիշերներHarlem NightsՔուիկԿատակերգությունԷդի Մերֆի
1990Ուրիշ 48 ժամAnother 48 Hrs.Ռեջի ՀամոնդՄարտական,
Կատակերգություն
Ուոլթեր ՀիլՆիկ Նոլթի
1992ԲումերանգBoomerangՄարկուսԿատակերգություն,
Մելոդրամա
Ռեջինալդ ՀադլինՀոլի Բերի,
Մարտին Լոուրենս,
Քրիս Ռոք
1992Հարգարժան ջենթլմենըThe Distinguished GentlemanԹոմաս Ջեֆերսոն ՋոնսոնԿատակերգությունՋոնաթան Լին
1992Հիշիր այն ժամանակըRemember the TimeԿարճամետրաժ,
Երաժշտական
Ջոն Սինգլթոն
1993Վտանգավոր է. Կարճ ֆիլմերDangerous։ The Short FilmsՖարաոԿարճամետրաժ,
Երաժշտական
Բիլի ԴիՉիկո,
Ջոն Սինգլթոն
1994Ոստիկանը Բևեռլի Հիլզից 3Beverly Hills Cop IIIքննիչ Աքսել ՖոուլիՄարտական,
Կատակերգություն
Ջոն Լենդիս
1994Վամպիրը ԲրուքլինումVampire in BrooklynՄաքիմիլեան / Փրեչեր Փաուլի / ԳուիդոՍարսափ,
Կատակերգություն
Ուես Կրեյվեն
1995Մայքլ Ջեքսոն։ Լավագույն հիթերի ֆիլմերի պատմությունMichael Jackson։ Video Greatest Hits - HIStoryՖարաո (էպիզոդիկ)Երաժշտական,
Փաստագրական
Սթիվ Բերոն, ...
1996Ցնդած պրոֆեսորըThe Nutty Professorպրոֆեսոր Շերման Քլամփ,
Բադի Լավ,
Լենս Պերկինս,
Քլետուս 'հայր' Քլամփ,
Աննա Փերլ 'Մայր' Ջենսեն Քլամփ,
Իդա Մայե 'Գրեննի' Ջենսեն,
Էրնի Քլամփ
Կատակերգություն,
Ֆանտաստիկ
Թոմ Շեդյակ
1997ՄետրոMetroՔննիչ Սքոթ ՌոփերՄարտական,
Կատակերգություն
Թոմաս Քարտեր
1998ՄուլանMulanՄուշու (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Արկածային,
Ընտանեկան
Թոնի Բենկրոֆթ,
Բերի Կուկ
1998Դոկտոր ԴուլիթլDoctor Dolittleբժիշկ Ջոն ԴուլիթլԿատակերգությունԲեթի Թոմաս
1998ԲարեպաշտըHoly ManՋիԿատակերգություն,
Փիլիսոփայական
Սթիվեն ՀերեկՋեֆ Գոլդբլյում
1999 - 2001ՓՋ-ներըThe PJsսերիալՄարկ Գուստաֆոն, ...
1999ՑմահLifeՌայֆորդ ԳիբսոնԿատակերգություն,
Դրամա,
Քրեական
Թեդ ԴեմեՄարտին Լոուրենս,
Էնթոնի Անդերսոն
1999Ընտիր տղանBowfingerՔիթ Ռեմսի / Ջեֆերսոն 'Ջիֆ' ՌեմսիԿատակերգությունՖրանկ ՕզՍթիվ Մարտին,
Հեզեր Գրեմ
2000Ցնդած պրոֆեսորը 2. Քլամփների ընտանիքըNutty Professor II։ The KlumpsՇերման Քլամփ,
Բադի Լավ,
Գրենի Քլամփ,
մայրիկ Քլամփ,
հայրիկ Քլամփ,
Էրնի Քլամփ,
Լենս Փերկինս
Կատակերգություն,
Ֆանտաստիկ
Փիթեր ՍիգալՋանեթ Ջեքսոն
2001ՇրեկShrekԱվանակ (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Էնդրյու Ադամսոն,
Վիկի Ջենսոն
Քեմերոն Դիազ,
Մայք Մայերս,
Վենսան Կասել
2001Դոկտոր Դուլիթլ 2Dr. Dolittle 2բժիշկ Ջոն ԴուլիթլԿատակերգություն,
Ընտանեկան
Սթիվ Կար
2001Շրեկի կարաոկե երեկույթը ճահիճումShrek in the Swamp Karaoke Dance PartyԱվանակ (հնչյունավորում, երգերի կատարում)Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Երաժշտական,
Կատակերգություն
Էնդրյու Ադամսոն,
Վիկի Ջենսոն
Մայք Մայերս
2002Շոուն սկսվում էShowtimeՍպա Թրեյ ՍելերսՄարտական,
Կատակերգություն
Թոմ ԴեյՌոբերտ Դե Նիրո
2002Պլուտո Նեշի արկածներըThe Adventures of Pluto NashՊլուտո ՆեշՖանտաստիկ,
Մարտական,
Կատակերգություն
Ռոն Անդերվուդ
2002Ես լրտես եմI SpyՔելիՄարտական,
Կատակերգություն
Բեթի ԹոմասՕուեն Ուիլսոն,
Ֆամկե Յանսեն
2003Հերթապահ հայրիկըDaddy Day CareՉարլի ՀինթոնԿատակերգություն,
Ընտանեկան
Սթիվ ԿարՍթիվ Զան
2003Շրեկ 4-DShrek 4-DԱվանակ (հնչյունավորում)Կարճամետրաժ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Մուլտֆիլմ,
Ընտանեկան
Սայմոն Ջ. ՍմիթՄայք Մայերս
2003Ուրվականներով առանձնատունըThe Haunted MansionՋիմ ԷվերսՖենտեզի,
Կատակերգություն,
Ընտանեկան
Ռոբ Մինկոֆ
2004Շրեկ 2Shrek 2Ավանակ (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Էնդրյու Ադամսոն,
Քելի Էբերի,
Կոնրադ Վերնոն
Քեմերոն Դիազ,
Մայք Մայերս,
Անտոնիո Բանդերաս,
Ջոն Քլիզ
2004 - 2005Հարսնացուի հայրիկըFather of the PrideԱվանակ (հնչյունավորում)սերիալ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Քլեյ Հոլ
2004Երեք իններորդ թագավորության կուռքըFar Far Away IdolԱվանակ (հնչյունավորում)Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Երաժշտական,
Կատակերգություն
Սայմոն Ջ. ՍմիթՄայք Մայերս,
Անտոնիո Բանդերաս
2006Երազանքների աղջիկներըDreamgirlsՋեյմս Թանդեր ԷրլիԵրաժշտական,
Դրամա
Բիլ ԿոնդոնԲիոնսե Նոլզ,
Դենի Գլովեր
2007ՆորբիտNorbitՆորբիտ / Ռասպուտինա / պարոն ՎոնգԿատակերգությունԲրայան Ռոբինս
2007Շրեկ երրորդShrek the ThirdԱվանակ (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Քրիս Միլեր,
Ռայմոն Մյուի
Քեմերոն Դիազ,
Մայք Մայերս,
Անտոնիո Բանդերաս,
Ջոն Քլիզ,
Ջասթին Թիմբեռլեյք
2007Շրեկը և ԱմանորըShrek the HallsԱվանակ (հնչյունավորում)Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Ընտանեկան
Գարի ՏրուզդեյլՄայք Մայերս,
Անտոնիո Բանդերաս
2008Ծանոթացեք՝ ԴեյվMeet DaveԴեյվ / ԿապիտանԿատակերգություն,
Ֆանտաստիկ,
Մելոդրամա,
Ընտանեկան
Բրայան ՌոբինսԳեբրիել Յունիոն
2008Պատկերացրու այդImagine ThatԷվան ԴանիելսոնԿատակերգությունՔերի Կիրկփաթրիկ
2009Հազար խոսքերA Thousand WordsՋեք ՄաքկոլԴրամա,
Կատակերգություն,
Փիլիսոփայական
Բրայան Ռոբինս
2010Հավերժ ՇրեկShrek Forever AfterԱվանակ (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Մայք ՄիտչելՔեմերոն Դիազ,
Մայք Մայերս,
Անտոնիո Բանդերաս,
Ջոն Քլիզ
2010Էշի ամանորյա Շրեկ-ներկայացումըDonkey's Christmas ShrektacularԱվանակ (հնչյունավորում)Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Ընտանեկան
Ուոլթ ԴորնՔեմերոն Դիազ,
Մայք Մայերս,
Անտոնիո Բանդերաս,
Ջոն Քլիզ
2011Ինչպես գողանալ երկնաքերըTower HeistՍլայդԿատակերգություն,
Քրեական
Բրետ ՌետներԲեն Սթիլեր,
Կեյսի Աֆլեք,
Մեթյու Բրոդերիկ,
Թեա Լեոնի
-Կունգ Ֆու ՇունըHong Kong PhooeyԿունգ Ֆու Շուն (հնչյունավորում)Մարտական,
Կատակերգություն
Ալեքս Զամ
-ԵռյակներըTripletsԿատակերգություն
Փակել

Սցենարիստ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1975Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում (սերիալ)Saturday Night Live
1983Էդի Մերֆիի խելահեղությունըEddie Murphy Delirious
1987Ոստիկանը Բևեռլի Հիլզից 2Beverly Hills Cop II
1987 - 1989CBS-ի ամառային տեսարանը (սերիալ)CBS Summer Playhouse
1987Էդի Մերֆին առանց գումարիEddie Murphy Raw
1988Ուղևորություն դեպի ԱմերիկաComing to America
1989Հարլեմյան գիշերներHarlem Nights
1990Ուրիշ 48 ժամAnother 48 Hrs.
1992ԲումերանգBoomerang
1994Վամպիրը ԲրուկլինումVampire in Brooklyn
1998Շաբաթօրյա գիշերային կյանքը. Էդի Մերֆիի լավագույներըSaturday Night Live։ The Best of Eddie Murphy
1999 - 2001ՓՋ-ները (սերիալ)The PJs
2007ՆորբիտNorbit
Փակել

Պրոդյուսեր

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1983Էդի Մերֆիի խելահեղությունըEddie Murphy Delirious
1987Էդի Մերֆին առանց գումարիEddie Murphy Raw
1989Ի՞նչ է դիտում ԱլանըWhat's Alan Watching?
1989Հարլեմյան գիշերներHarlem Nights
1990Երեխա, որը սիրում էր Սուրբ ԾնունդըThe Kid Who Loved Christmas
1991ՄկրատներClippers
1992Ամբոխի տեղաշարժMove the Crowd
1994Վամպիրը ԲրուկլինումVampire in Brooklyn
1999 - 2001ՓՋ-ները (սերիալ)The PJs
1999ՑմահLife
2000Ցնդած պրոֆեսորը 2. Քլամփների ընտանիքըNutty Professor II։ The Klumps
2007ՆորբիտNorbit
2011Ինչպես գողանալ երկնաքերըTower Heist
Փակել

Ռեժիսուրա

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1989Հարլեմյան գիշերներHarlem Nights
Փակել

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Տեղեկություն ...
Թվական Տեղեկություն Դիրքը հիթ-շքերթում
US
[107]
US R&B
[108]
1982 Eddie Murphy
  • Թողարկվել է 1982 թվականին
  • Լեյբլ. CBS Records
97
1983 Comedian
  • Թողարկվել է 1983 թվականին
  • Լեյբլ. CBS Records
35 10
1985 How Could It Be
  • Թողարկվել է 1985 թվականին
  • Լեյբլ. CBS Records
26 17
1989 So Happy
  • Թողարկվել է 1989 թվականին
  • Լեյբլ. CBS Records
70 22
1993 Love’s Alright 80
«—» նշանակում է, որ ռելիզը չի ընդրգկվել երկրի հիթ-շքերթում կամ չի հրատարակվել
Փակել

Հավաքածուներ

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Տեղեկություն ...
Թվական Տեղեկություն
1997 Greatest Comedy Hits
  • Թողարկվել է 1997 թվականի մայիսի 27-ին
  • Լեյբլ. Columbia Records
1998 All I Fuckin' Know
  • Թողարկվել է 1998 թվականի ապրիլի 28-ին
  • Լեյբլ. Sony BMG
Փակել

Մրցանակներ և անվանակարգումներ

Ամբողջական ցանկը «IMDb.com» կայքում[109]։

Մանրամասն տեղեկատվություն Մրցանակ, Թվական ...
Մրցանակ Թվական Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
Օսկար 2007 Երկրորդ կարգի լավագույն դերասան Երազանքների աղջիկները Առաջադրված
Էննի 1999 Անիմացիոն ֆիլմերի ձայնավորման ականավոր հաջողությունների համար Գիշերազգեստ Առաջադրված
2001 Դերասանի ականավոր հաջողությունների համար լիամետրաժ մուլտֆիլմի ձայնավորումում Շրեկ Հաղթանակ
2008 Լավագույն ձայն անիմոցիոն ֆիլմում Շրեկը և Ամանորը Առաջադրված
BAFTA 2001 Երկրորդ պլանի լավագույն դերասան Շրեկ Առաջադրված
Black Reel Awards 2000 Լավագույն դերասան Ընտիր տղան Առաջադրված
2002 Երկրորդ պլանի լավագույն դերասան Շրեկ Առաջադրված
2007 Երազանքների աղջիկները Առաջադրված
Հեռուստատեսային կինոքննադատների ասոցիացիա 2007 Հաղթանակ
Կենտրոնական Օհայոի կինոքննադատների ասոցիացիա 2007 Հաղթանակ
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիա 2007 Երազանքների աղջիկները Առաջադրված
Էմմի 1983 Երկրորդ պլանի լավագույն դերասան վարիետեում, կատակերգական կամ երաժշտական ծրագրում Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Առաջադրված
1984 Վարիետեի կամ երաժշտական ծրագրի լավագույն սցենար Առաջադրված
Վարիետեի կամ երաժշտական ծրագրի լավագույն ելույթ Առաջադրված
Ոսկե Գլոբուս 1983 Դերասանական լավագույն կինոնորամուտ 48 ժամ Առաջադրված
1984 Լավագույն դերասան մյուզիքլում կամ կատակերգությունում Փոխվել տեղերով Առաջադրված
1985 Ոստիկանը Բևեռլի Հիլզից Առաջադրված
1997 Ցնդած պրոֆեսորը Առաջադրված
2007 Երկրորդ պլանի լավագույն դերասան (կինոֆիլմ) Երազանքների աղջիկները Հաղթանակ
Kids’ Choice Awards 1988 Սիրելի դերասան Ոստիկանը Բևեռլի Հիլզից 2 Հաղթանակ
1999 Սիրելի դերասան Դոկտոր Դուլիթլ Առաջադրված
2001 Սիրելի դերասան Ցնդած պրոֆեսորը 2. Քլամփների ընտանիքը Առաջադրված
2002 Սիրելի տղամարդ դերասան Դոկտոր Դուլիթլ 2 Առաջադրված
Սիրելի ձայն անիմացիոն ֆիլմում Շրեկ Հաղթանակ
2004 Սիրելի դերասան Ուրվականներով առանձնատունը
Հերթապահ հայրիկը
Առաջադրված
2005 Սիրելի ձայն անիմացիոն ֆիլմում Շրեկ 2 Առաջադրված
2008 Սիրելի դերասան Նորբիտ Առաջադրված
Սիրելի ձայն անիմացիոն ֆիլմում Շրեկ 3 Հաղթանակ
2011 Սիրելի ձայն անիմացիոն ֆիլմում Շրեկն ընդմիշտ Հաղթանակ
Image Awards 1990 Տարվա երգիչ Հաղթանակ
1997 Ականավոր դերասան կինոֆիլմում Ցնդած պրոֆեսորը Առաջադրված
2007 Երկրորդ պլանի ականավոր դերասան կինոֆիլմում Երազանքների աղջիկները Առաջադրված
2012 Ականավոր դերասան կինոֆիլմում Ինչպես գողանալ երկնաքերը Առաջադրված
Կինոքննադատների ազգային միություն 1997 Լավագույն դերասան Ցնդած պրոֆեսորը Հաղթանակ
Օնլայն-կինոքննադատների միություն 2007 Երկրորդ պլանի լավագույն դերասան Երազանքների աղջիկները Առաջադրված
Ոսկե ազնվամորի 1990 Վատագույն ռեժիսոր Հառլեմի գիշերները Առաջադրված
Վատագույն սցենար Հաղթանակ
2003 Վատագույն դերասան Պլուտո Նեշի արկածները
Խաբել բոլորին
Շոուն սկսվում է
Առաջադրված
Վատագույն դերասանական զույգ Առաջադրված
2008 Վատագույն դերասան Նորբիտ Հաղթանակ
Երկրորդ պլանի վատագույն դերասան Հաղթանակ
Երկրորդ պլանի վատագույն դերասանուհի Հաղթանակ
Վատագույն դերասանական զույգ Առաջադրված
Վատագույն սցենար Առաջադրված
2009 Վատագույն դերասան Ծանոթացեք՝ Դեյվ Առաջադրված
Վատագույն դերասանական զույգ Առաջադրված
2010 Վատագույն դերասան Պատկերացրու այդ Առաջադրված
Տասնամյակի վատագույն դերասան Պլուտո Նեշի արկածները
Խաբել բոլորին
Պատկերացրու այդ
Ծանոթացեք՝ Դեյվ
Նորբիտ
Շոուն սկսվում է
Հաղթանակ
2013 Վատագույն դերասան Հազար խոսքեր Առաջադրված
Արբանյակային մրցանակ 1996 Լավագույն դերասան կատակերգությունում կամ մյուզիքլում Ցնդած պրոֆեսորը Առաջադրված
2001 Ցնդած պրոֆեսորը 2. Քլամփների ընտանիքը Առաջադրված
Սատուռն 1997 Լավագույն կինոդերասան Ցնդած պրոֆեսորը Հաղթանակ
2002 Երկրորդ պլանի լավագույն դերասան Շրեկ Առաջադրված
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ 2007 Երկրորդ պլանի լավագույն դերասան Երազանքների աղջիկները Հաղթանակ
Խաղարկային կինոյի լավագույն դերասանական կազմ Առաջադրված
Փակել

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.