From Wikipedia, the free encyclopedia
Փոխվել տեղերով (անգլ.՝ Trading Places), կատակերգական կինոֆիլմ Էդի Մերֆիի և Դեն Էյկրոյդի մասնակցությամբ։ Արժանացել է երկու «BAFTA» մրցանակի։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փոխվել տեղերով անգլ.՝ Trading Places | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | Կատակերգություն |
Թեմա | սառեցված խիտ կենտրոնացված նարնջի հյութ |
Թվական | 1983 |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Լենդիս |
Պրոդյուսեր | Աարոն Ռուսսո |
Սցենարի հեղինակ | Տիմոտի Հարիս |
Դերակատարներ | Էդի Մերֆի Դեն Էյկրոյդ |
Օպերատոր | Ռոբերտ Փեյնթեր |
Երաժշտություն | Էլմեր Բեռնստայն |
Մոնտաժ | Մալքոլմ Քեմփբել |
Պատմվածքի վայր | Ֆիլադելֆիա |
Նկարահանման վայր | Ֆիլադելֆիա և Ամերիկյան Վիրջինյան կղզիներ |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 117 րոպե |
Բյուջե | $28 միլիոն |
Շահույթ | $90 404 800 |
IMDb | ID 0086465 |
Trading Places Վիքիպահեստում |
Ունի նաև այլ անվանում՝ «Նրանք փոխվել են տեղերով»։
Խոշոր ընկերության բիզնեսի կառավարիչ Լուիս Ունինթրոփ Երրորդի կյանքը կտրուկ փոխվում է այն պահից, երբ իր ղեկավարները՝ Դյուկ եղբայրները, սկսում են հսկայական վիճաբանություն. ի՞նչ կլինի եթե հարուստ և հաջողակ պաշտոնյայի և փողոցային թափառաշրջիկի տեղերը փոխեն։ Եղբայրներից մեկը ասում է, որ ընկերությունը կարող է կառավարել յուրաքանչյուրը, նույնիսկ՝ թափառական դրամաշորթը։ Այսպիսով, սկսելով կռիվը, նրանք գտնում են անկիրթ սևամորթ դրամաշորթ Բիլլի Ռեյ Վալենտայնին, ով պատահաբար սայթաքել է նույն Լուիսի վրա և ընկել է ոստիկանների ձեռքը։ Նրան շուտով կտեղափոխեն Լուիսի շքեղ առանձնատունը և թույլ կտան կառավարել ընկերությունը։ Իսկ Լուիսին նիստի ժամանակ դավաճանում են՝ բաճկոնի գրպանում դնելով «գողացված» փողեր և վտարում են «Դյուկ և Դյուկ» ընկերությունից, հետո զրկում են տնից և կացարանից։ Նույնիսկ հարազատ ընկերները և Լուիսի հարսնացուն հրաժարվում են նրա հետ շփվելուց։
Բայց շուտով նա հանդիպում է մարմնավաճառուհի Օֆելիային, ով որոշում է օգնել նրան և թույլ տալ նրան ապրել իր փոքրիկ տանը «հինգ թվից կազմված գումարի» դիմաց։ Գործողությունների զարգացման ընթացում Օֆելիան սիրահարվում է Լուիսին, բայց ցույց է տալիս իր զգացմունքները որպես «ներդրումների խնամք»։
«Դյուկ և Դյուկ» ընկերության ամանորյա կորպորատիվ հանդիպման ժամանակ զուգարանում Բիլլին լսում է, որ եղբայրներից մեկը խոստովանում է, որ ընկերությունը կարող է կառավարել յուրաքանչյուր անցորդ, տալիս է եղբորը ազնիվ վաստակած մեկ դոլարը, բայց ասում է, որ ընկերությունը սևամորթի տեղը չէ, իսկ մյուս եղբայրը չի առարկում։
Ունինթրոփը հուսահատության մեջ խմում է մի շիշ վիսկի և ցանկանում է ինքնասպան լինել։ Բայց ատրճանակը, որ գնվել էր Rolex ժամացույցի փոխարեն լոմբարդում, չի կրակում։ Լուիսը որոշում է դեղ խմել։ Վերջին պահին Բիլլին գտնում է նրան Օֆելիայի տան լոգարանում և տանում է իր բնակարանը, որտեղ Լուիսին անհրաժեշտ բժշկական օգնություն են ցույց տալիս։ Բիլլին պատմում է զուգարանում լսածի մասին, և նրանք եղբայրներից վրեժ լուծելու պլան են մշակում. Լուիսը՝ ռադիկալ (կրակել), իսկ Բիլլին՝ ավելի նուրբ (սնանկացնել) ձևով։
Վաշինգտոնից ժամանող գնացքում նրանք խորամանկորեն տիրանում են բերքի մասին տվյալներով թղթապանակով, կեղծում են դրանք և տալիս են Դյուկ եղբայրներին, իսկ իրական զեկույցը թողնում են իրենց։ Այս ձևով ստանալով հաղթաթուղթը՝ նրանք նվազագույն երաշխավորման հնարավորությամբ գնում են աճուրդի Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնում, որի ավարտին նրանք դառնում են միլիոնատերներ։ Այդ ժամանակ սնանկանում է «Դյուկ և Դյուկ» ընկերությունը։
Լուիսը Օֆելիայի և Բիլլին իր նոր ընկերուհու հետ գնում են շուրջերկրյա ճանապարհորդության զբոսանավով։
«Փոխվել տեղերով» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.