«Շոուն սկսվում է» (անգլ.՝ Showtime), ամերիկյան կատակերգական մարտաֆիլմ, որի ռեժիսորն է Թոմ Դեյը։ Նկարահանվել է ԱՄՆԼոս Անջելես քաղաքում 2002 թվականին։ Ֆիլմը պատմում է երկու ոստիկանների մասին, ովքեր դարձել են հեռուստատեսային շոուի գործող դեմքեր։

Սյուժե

Թրեյ Սելլարսը (Էդի Մերֆին) Լոս Անջելեսի ոստիկանության պարեկային սպա է. աղմկարար է, հաճախակի դատարկաբանող մի անձ։ Միչ Պրեստոնը (Դե Նիրոն) ոստիկանության դետեկտիվ է, որն ունի աշխատանքային 28 տարվա ստաժ. հաստատակամ է, մի փոքր անպատկառ ռեալիստ։ Առաջին անգամ նրանք բախվում են միմյանց հետ, երբ թմրանյութերի վաճառքով զբաղվողին էին հետապնդում։ Թրեյը անգիտակցաբար խոչընդոտում է Միչի պլանները։ Միաժամանակ ոստիկանական գործողության վայրում են հայտնվում նաև մի խումբ հեռուստատեսային լրահավաքներ՝ առաջացնելով վերջնական խառնաշփոթություն։ Պրեստոնը կոտրում է օպերատորի տեսախցիկը։ Իսկ հաջորդ օրը ոստիկանական դեպարտամենտը ստանում է հայց տասը միլիոն դոլարի պահանագրով։ Բայց կա նաև մի տարբերակ. խաղաղ բանակցությունները։ Բոլոր հետախուզական աշխատանքներն ու գործողությունները, որոնք կատարելու է Միչը, պետք է ցուցադրվեն լրագրողների կողմից քրեական շոուի ընթացքում։ Ղեկավարության ճնշման ներքո Պրեստոնը համաձայնության է գալիս։ Նրա գործընկերն է դառնում Թրեյ Սելլարսը։ Հաջորդիվ՝ կրակահերթեր լոսանջելեսյան փողոցներում, կոտրված ու այրվող մեքենաներ. շոուն սկսվում է...

Դերերում

Մանրամասն տեղեկատվություն Դերասան, Հերոս ...
ԴերասանՀերոս
Ռոբերտ Դե ՆիրոՄիչ Պրեստոն
Էդի ՄերֆիՏրեյ Սելլարս
Ռենե ՌուսսոՉեյս Ռենզի
Դրենա Դե ՆիրոԱննի
Ուիլյամ ՇետներՇետներ
Ալեքս ԲորշտեյնՔաստինգների տնօրեն
Փակել

Պարգևներ

2010 թվականին Էդի Մերֆիին «Ոսկե ազնվամորի» հակամրցանակ որպես տասնամյակի վատագույն դերասան, այդ թվում և «Շոուն սկսվում է» ֆիլմի համար։ Բացի այդ Դե Նիրոն ու Մերֆին առաջադրվել են «Ոսկե ազնվամորի» մրցույթում որպես կինոյի ամենաչստացված դուետ։

Փաստեր

  • Ֆիլմը չի ունեցել կոմերցիոն հաջողություններ։ 85 միլիոն բյուջեի պայմաններում այն հավաքագրել է ընդամենը 77 միլիոն դոլար։
  • Դրենա Դե Նիրոն, ով խաղում է ֆիլմում, Ռոբերտ Դե Նիրոյի որդեգիր աղջիկն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.