Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Բենիսիո Մոնսերատ Ռաֆաել Դել Տորո Սանչես (իսպ.՝ Benicio Monserrate Rafael del Toro Sánchez, փետրվարի 19, 1967[1][2][3][…], San Germán, Պուերտո Ռիկո, ԱՄՆ[4]), հոլիվուդյան դերասան։ Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են՝ «Կասկածելի դեմքեր» («The Usual Suspects», 1995 թվական), «Վախ և ատելություն Լաս Վեգասում» («Fear and Loathing in Las Vegas», 1998 թվական), «Տրաֆիկ» («Traffic», 2000 թվական), «21 գրամ» («21 Grams», 2003 թվական), «Մեղքերի քաղաքը» («Sin City», 2005 թվական), «Չե» («Che», 2008 թվական)։
Բենիսիո դել Տորո Benicio Monserrate Rafael del Toro Sanchez | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1967[1][2][3][…] (57 տարեկան) |
Ծննդավայր | San Germán, Պուերտո Ռիկո, ԱՄՆ[4] |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Circle in the Square Theatre School?, Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա, Mercersburg Academy? և Academia del Perpetuo Socorro? |
Քաղաքացիություն | Իսպանիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ |
Համատեղ ապրող(ներ) | Վալերիա Գոլինո |
Պարգևներ և մրցանակներ | |
Բենիսիո Դել Տորան ծնվել է 1967 թվականի փետրվարի 19-ին Սան Խուան քաղաքում, Պուերտո Ռիկոյի մայրաքաղաքում, իրավաբան Գուստավո Ադոլֆո Դել Տորո Բերմուդեսի և նրա տիկնոջ՝ Ֆաուստա Սանչես Ռիվեռայի ընտանիքում։ Դերասանն ունի եղբայր Գուստավո անունով, նա մեծ է Բենիսիոյից երկու տարով և ներկա ժամանակ աշխատում է մանկական ուռուցքաբան Մանհեթենում։ Բենիսիոն ունի կատալոնյան արմատներ հոր կողմից և բասկյան արմատներ մոր կողմից։ Նաև, ըստ դերասանի խոսքերի, նա ունի բնիկ ամերիկացիների արմատներ։ Բենիսիոն ազգակցական կապեր ունի պուերտոռիկացի բասկետբոլիստ Կառլոս Արոյոի, փոփ երգչուհի Ռեբեկա Պոուս Դել Տորոյի երգիչ Ելեսո Դել Տորոյի հետ։
Դերասանին մանուկ ժամանակ անվանում էին «Նիհարիկ Բեննի», «Բենո», նա դաստիարակվել է որպես կաթոլիկ և սովորել է կաթոլիկական դպրոցում։ Երբ Բենիսիոն ինը տարեկան էր, նրա մայրը մահանում է հեպատիտից։ 12 տարեկանում հայրը նրան ուղարկում է ազգականների մոտ ԱՄՆ, փոքրիկ Մերսերբուրգ քաղաք, Փենսիլվանիա, որտեղ Բենիմիոյին ուղարկում են դպրոց-ինտերնատ։ Դպրոցից հետո, հոր պնդմամբ, Դել Տորոն ընդունվում է Սան Դիեգոյի Կալիֆորնիայի Համալսարան, որտեղ ուսումնասիրում է բիզնես։ Հետաքրքրվելով թատրոնով, նա թողնում է քոլեջը և ուղևորվում Նյու Յորք։ Այնտեղ նա ընդունվում է Circle In The Square դրամատիկական արվաստների դպրոց, սակայն այնտեղ ուսումը ինչ-ինչ պատճառներով չի հաջողվում, և Բենիսիոն ուղևորվում է Լոս Անջելես, որտեղ երեք տարիների ընթացքում դասեր է վերցնում հանրահայտ թատերական դաստիարակներ Ստելա Ադլերի և Արտուրո Մենդոսի մոտ։
Ուսման ժամանակ Դել Տորոն նորամուտն է տոնում հեռուստատեսությունում, 1987 թվականին ստանալով փոքրիկ դեր հանրահայտ «Մայամիի ոստիկանությունը» («Miami Vice») սերիալի էպիզոդում և խաղում է հայտնի թմրաբարոն Ռաֆաել Կարո Կուինտերոյին «Թմրապատերազմներ» («Drug Wars: The Camarena Story») մինի-սերիալում։ Նաև նկարահանվում է Մադոննայի «La Isla Bonita» երգի տեսահոլովակում։ Մեկ տարի անց առաջին անգամ նկարահանվում է ֆիլմում, «Պստլիկ - մեծ մարդ» («Big Top Pee-wee») կատակերգությունում։ 1989 թվականին դերասանին առաջարկում են մասնակցություն ունենալ Ջեյմս Բոնդի արկածների մասին նոր ֆիլմում՝ «Սպանության թույլտվություն» («Licence to Kill»), որտեղ նա խաղում է գլխավոր չարագործի թիկնապահի դերը 1991 թվականին հետևում է փոքրիկ դեր Շոն Փենի առաջին ռեժիսորական ֆիլմում՝ «Վազող հնդկացին» («The Indian Runner») դրամայում և այնուհետև երկրորդական դերեր «Անվճար փողեր» («Money for Nothing»), «Անվախը» («Fearless»), «Բյուրեղապակյա Լուսին» («China Moon») և «Շնաձկների մեջ» («Swimming with Sharks»)։ Բենիսիոյի կարիերայում կարևոր փուլ է դառնում մասնակցությունը «Կասկածելի դեմքեր» («The Usual Suspects») քրեական թրիլերում 1995 թվականին, որում մասնակցության համար քննադատները դերասանին շնորհում են «Անկախ ոգի» մրցանակ։ Հաջորդ տարի նրան նորից շնորհում են այդ մրցանակը՝ այս անգամ «Բասկիա» («Basquiat») ֆիլմի համար։ 1996 թվականին դերասանը հայտնվում է ևս երեք կինոնկարներում։ Դրանք «Ուրախ ճանապարհորդություն» («Joyride») դրաման է, «Թաղում» («The Funeral») քրեական դրաման, որտեց դերասանը խաղում է գանգստեր Գասպարին և Տոնի Սքոթի «Երկրպագում» («The Fan») տրիլերը, որիեղ Դել Տորոյի խաղընկերներն էին Ռոբերտ Դե Նիրոն և Ուեսլի Սնայփսը։ 1997 թվականին դերասանուհի Ալիսիա Սիլվերսթոունը Բենիսիոյին հրավիրում է միասին նկարահանվել «Ավելորդ ուղեբեռ» («Excess Baggage») ռոմանտիկ կատակերգությունում, որը հենց ինքն էլ պրոդյուսավորում է։ Ալիսիա Սիլվերաթոունը նրան ընտրում է «Կասկածելի դեմքեր» ֆիլմը դիտելուց հետո։ Ֆիլմը ձախողվում է վարձույթում, սակայն դերասանի աշխատանքի մասին քննադատները դրական են արտահայտվում։ 1998 թվականին Դել Տորոն, Ջոնի Դեփի հետ միասին, նկարահանվում է Հանտեր Թոմփսոնի հանրահայտ վեպի էկրանավորումում՝ «Վախ և ատելություն Լաս Վեգասում» («Fear and Loathing in Las Vegas») ֆիլմում, որում խաղացած նրա բժիշկ Գոնզայի իրավաբանի դերը դերասանի համար դառնում է իսկական առաջընթաց։ Նախագծում մասնակցության համար Դել Տորոն գիրանում է քսան կիլոգրամով և արդյունքում «Վախ և ատելություն Լաս Վեգասում» ֆիլմը, որի ռեժիսորն է հանդիսանում Թերրի Գիլիամը, դառնում է 90-ական թվականների կուռքային ֆիլմերից մեկը։
2000 թվականին՝ երկու տարվա դադարից հետո, դերասանը նկարահանվում է միանգամից երեք կարգային ֆիլմերում։ Առաջինը «Զենքի ճանապարհը» («The Way of the Gun») թրիլերն է, սցենարիստ Քրիստոֆեր Մակկուորիի ռեժիսորական նորամուտը, որը եղել է «Կասկածելի դեմքեր» թրիլերի սցենարիստը, այնուհետև հետևում է Սթիվեն Սոդերբերգի «Տրաֆիկ» («Traffic») քրեական դրաման։ Այս ֆիլմը, որի սյուժեն կառուցված է թմրանյութի անօրինական շրջագայության խնդրին, արժանանում է չորս «Օսկար» մրցանակի և նրանցից մեկը բաժին է հասնում Դել Տորոյին։ Բացի այդ, ոստիկան Խավիեր Ռոդրիգեսի դերի համար դերասանն արժանանում է ընդհանուր առմամբ տասնինը հեղինակային մրցանակների և անվանակարգերի, այդ թվում ստանում է BAFTA, «Ոսկե Գլոբուս» մրցանակներ և Բեռլինի 51-րդ կինոփառատոնի «Լավագույն տղամարդու դեր» մրցանակի։ Եվ, վերջապես, դերասանի այդ տարվա երրորդ ֆիլմն է հանդիսանում Գայ Ռիչի «Մեծ ավար» («Snatch») հանրահայտ գանգստերական կատակերգությունը։ Ֆիլմում Բենիսիոն կատարում է կողոպտիչ Ֆրենկի Չորս Մատի դերը, որն ունի կախում մոլախաղերից։ Կինոէկրաններին դերասանի հաջորդ նկատելի հայտնվելը դառնում է մասնակցությունը նրա հին ծանոթ Շոն Փենի «Խոստում» («The Pledge») կինոնկարում։ 2003 թվականին, Թոմի Լի Ջոնսի հետ միասին, նա նկարահանվում է «Ուժասպառը» («The Hunted»)թրիլերում և «21 գրամ» («21 Grams») դրամայում, վերջին ֆիլմում դերի համար, որտեղ բացի նրանից նկարահանվել են նաև Շոն Փենը, Նաոմի Ուոթսը, դերասանը արժանանում է Վենետիկի կինոփառատոնի մրցանակին, անվանակարգում «Օսկար» մրցանակին և BAFTA մրցանակ։ 2005 թվականը դառնում է ոչ պակաս հաջողակ Դել Տորոյի համար։ Բրյուս Ուիլիսի, Միքի Ռուրկի, Քլայվ Օուենի, Ջեսիկա Ալբայի և այլ հայտնի դերասանների հետ շարքում նա մասնակցություն է ունենում սև-սպիտակ «Մեղքերի քաղաքը» («Sin City») թրիլերում, Ֆրենկ Միլերի գրաֆիկական վեպերի փայլուն ոճավորված էկրանավորումում։ 2007 թվականին Դել Տորոն Հոլի Բերիի հեի միասին մասնակցություն է ունենում «Այն, ինչը մենք կորցրինք» («Things We Lost in the Fire») դրամայի նկարահանումներին։
2008 թվականին արժանանում է Կաննի կինոփառատոնի «Լավագույն տղամարդու դեր» մրցանակին, լեգենդար լատինոամերիկյան հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի դերի համար Սթիվեն Սոդենբերգի «Չե» («Che») կենսագրական ֆիլմում։ Ֆիլմը բաղկացած է երկու մասից։ «Արգենտինացին» պատմում է կուբայական հեղափոխության մասին, իսկ «Հերիլյա»-ն՝ հեղավոխությունից հետո Չե Գևարայի գործունեության մասին, ընդհուպ մինչև նրա մահը։ Նաև դերասանը ստանում է «Գոյա» մրցանակ՝ 2009 թվականին «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում։ Երբ դերասան Շոն Փենը «Հարվի Միլկ» ֆիլմի համար ստանում էր «Օսկար» մրցանակը, նա ասաց, որ շատ զարմացած և հիասթափված է նրանից, որ Բենիսիո Դել Տորոն ներկայացված չէ ոչ մի անվանակարգում։ Ֆիլմի եզրափակիչ տեսարանների համար դերասանը նիհարում է մոտ 16 կիլոգրամ, որպեսզի ցույց տա, թե որքան դժվար էր Չե Գևարայի համար իր կյանքի վերջում Բոլիվիայի ջունգլիներում։
2010 թվականը սկսվում է նրանից, որ Բենիսիոն խաղում է Լոուրենս Թելբոտին 1941 թվականի «Մարդ-գայլը» («The Wolfman») դասական ֆիլմի ռեմեյկում։ Քսանական թվականների գործողությունները տեղափոխվել են վիկտորիական դարաշրջան։ Բենիսիո Դել Տորոն մոսկովյան իր այցելության ժամանակ հայտարարում է. «Պետք չէ փորձել չափից շատ մեկնաբանել «Մարդ-գայլը»՝ դա ֆիլմ է հրեշների մասին և ոչ ավելին»։ Նրա հետ միասին ֆիլմում նկարահանվել են Էնթոնի Հոփքինսը, Էմիլի Բլանտը և Հյուգո Ուիվինգը։ 2011 թվականի ապրիլին հայտնի է դառնում, որ մոդել Կիմբերլի Սթյուարտը հղի է Դել Տորոյից, բայց, չնայած դրան, նրանք բաժանվում են։ Նրանց դուստրը՝ Դելայլա Ժնևյա Սթյուարտ-Դել Տորոն, ծնվել է 2011 թվականի օգոստոսի 21-ին։ Նույն թվականի նոյեմբերին նա ստանում է իսպանական քաղաքացիություն[8]։ Նաև նույն թվականին նա ընտրվում է Կամպարի օրացույցի դեմք, դառնալով առաջին տղամարդը, որը հայտնվել է օրացույցի կազմին։ Որպես ռեժիսոր առաջին փորձը, Դել Տորոյի համար, դառնում է 2012 թվականին մասնակցությունը «Հավանա, ես սիրում եմ քեզ» («7 Days in Havana») ֆիլմի նկարահանումներին[9]։ Ֆիլմը իր մաջ ներառում է յոթ տարբեր պատմություն, որոնք տեղի են ունեցել Կուբայի մայրաքաղաք Հավանայում։ Պատմությունների յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր։ Բենիսիոն նկարահանել է առաջին պատմությունը, որն անվանվել է «Երկուշաբթի» («El Yuma») և պատմում է այն մասին, թե ինչպես երիտասարդ ամերիկացի դերասան Թեդդի Ատկինսը (Ջոշ Հաթչերսոն) ժամանում է Հավանա՝ կինոյի փառատոնին։ Ֆիլմը մասնակցում է 2012 թվականի Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրին։ Նույնպես նույն թվականին նա ընդունում է Օլիվեր Սթոունի առաջարկը խաղալու նրա նոր «Առանձնապես վտանգավոր են» («Savages») քրեական թրիլերում, Դոն Ուինսլոուի նույնանուն վեպի էկրանավորումը։ Ֆիլմում նա խաղում է Լադոյին՝ դաժան թիկնապահի մեքսիկական թմրաբիզնեսում։ 2012 թվականին հայտնի է դառնում, որ Դել Տորոն կխաղա գլխավոր դերը ֆրանսիայցի ռաժիսոր Առնո Դեպլեշենի «Ջիմմի Պիկար» («Jimmy P: Psychotherapy of a Plains Indian») ֆիլմում։ Նա կխաղա հնդիկ հովևորականի, որը ժամանել է Երկրորդ Համաշխարհային պատերազմից և դրանից հետո նրան սկսում են անհանգստացնել հոգե-մարմնական հիվանդություններ։ Ֆիլմն ընտրվում է 2013 թվականի Կաննի կինոփառատոնի հիմնական մրցաշարային ծրագրում։ 2014 թվականին նա նկարահանվում է Պոլ Թոմաս Անդերսոնի «Բնածին արատ» («Inherent Vice») ֆիլմում, Հոակիմ Ֆենիքսի, Ջոշ Բրոլինի, Օուեն Ուիլսոնի, Ռիզ Ուիզերսփունի և այլ հայտնի դերասանների հետ։ Ֆիլմում նա խաղում է գլխավոր հերոսի, որի դերը խաղում է Հոակիմ Ֆենիքսը, իրավաբանի և լավագույն ընկերոջ դերը։ Նաև դերասանը մասնակցություն է ունենում «Կորուսյալ դրախտ» («Paradise Lost») ֆիլմում, որտեղ խաղում է կոլումբիական թմրաբարոն և տեռորիստ Պաբլո Էսկոբարին։ 2013 թվականի հունիսին հայտնի է դառնում, որ Դել Տորոն միացել է «Տիեզերքի պահապանները» («Guardians of the Galaxy») ֆիլմին, որտեղ կատարում է Կոլեկցիոների դերը։ Այդ ամենից բացի, դերասանը նցված է երեք նախագծի՝ «Գործակալ։ 21-րդ դար» («Agent: Century 21»), «Ինչպես է թափանցում լույսը» և «Օրենքից դուրս»։ Բոլոր ֆիլմերի նորախաղը տեղի է ունեցել 2014 թվականին։ 2014 թվականի մարտին հայտնի է դառնում, որ դերասանը միացել է Ֆեռնանդո Լեոն դե Արանոային և նկարահանվում է նրա «Կատարյալ օրը» («A Perfect Day») նոր ֆիլմում։ Կինոնկարի գլխավոր հերոսները հումանիտարական միսիայի աշխատակիցներն են ռազմական հակամարտությունների գոտիներում։ Նրանք ունեն տարբեր հայացքներ այն գորցի վերաբերյալ, ինչով իրենք զբաղվում են և երկրի, որում հայտնվել են։ բացի Բենիսիոյից, նկարահանումներին մասնակցել են Մելանի Տյերին, Օլգա Կուրիլենկոն և Թիմ Ռոբինսը։ Նկարահանումները սկսվել են մարտի 17-ին Իսպանիայի հարավում, Գրանադա քաղաքում։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1987 | Մայամիի ոստիկանությունը | Miami Vice | Պիտո |
1987 | Մասնավոր խուզարկու | Private Eye | |
1988 | Պստլիկ - մեծ մարդ | Big Top Pee-wee | Դյուկ-շան մռութ |
1989 | Սպանության արտոնագիր | Licence to Kill | Դարիո |
1990 | Թմրապատերազեներ | Drug Wars: The Camarena Story | Կարո Կուինտերո |
1991 | Վազող հնդկացին | The Indian Runner | Միգել |
1992 | Քրիստոփոր Կոլումբոս։ Ամերիկայի նվաճումը | Christopher Columbus: The Discovery | Ալվարո Խարանա |
1993 | Անվճար փողեր | Money for Nothing | Դինո Պալադինո |
1993 | Անվախը | Money for Nothing | Մենի Ռոդրիգո |
1994 | Բյուրեղապակյա Լուսին | China Moon | Լամար Դիկի |
1994 | Շնաձկների մեջ | Swimming with Sharks | Ռեքս |
1994 | Դամբարանային առակներ | Tales from the Crypt | Բիլլ |
1995 | Կասկածելի դեմքեր | The Usual Suspects | Ֆրեդ Ֆենստեր |
1995 | Լքյալ հրեշտակներ | Fallen Angels | Պակո |
1996 | Բասկիա | Basquiat | Բենի Դալմաու |
1996 | Երկրպագու | The Fan | Խուան Պրիմո |
1996 | Թաղում | The Funeral | Գասպար |
1997 | Ուրախ ճանապարհորդություն | Joyride | Խուզարկու Լոպես |
1997 | Ավելորդ ուղեբեռ | Excess Baggage | Վինսենտ |
1998 | Վախ և ատելություն Լաս Վեգասում | Fear and Loathing in Las Vegas | Բժիշկ Գոնզո |
2000 | Մեծ ավար | Snatch | Ֆրենկի-չորս մատ |
2000 | Զենքի ուղին | The Way of the Gun | Պարոն Լոնգբաու |
2000 | Տրաֆիկ | Traffic | Խավիեր Ռոդրիգես |
2001 | Խոստում | The Pledge | Տոբի Ջեյ Վադենախ |
2003 | Ուժասպառը | The Hunted | Աարոն Հելլեմ |
2003 | 21 գրամ | 21 Grams | Ջեկ Ջորդան |
2005 | Մեղքերի քաղաքը | Sin City | Ջեկ «Ջեկի Բոյ» Ռաֆերտի |
2007 | Այն, ինչ մենք կորցրել ենք | Things We Lost in the Fire | Ջերի Սանբորն |
2008 | Չե | Che | Էռնեստո Չե Գևարա |
2010 | Ինչ-որ տեղ | Somewhere | կամեո |
2010 | Մարդ-գայլը | The Wolfman | Լուրենս Թելբոտ |
2012 | Առանձնապես վտանգավոր | Savages | Լադո |
2012 | Հավանա, ես սիրում եմ քեզ | 7 Days in Havana | ռեժիսոր |
2013 | Ջիմի Պիկար | Jimmy P: Psychotherapy of a Plains Indian | Ջիմի Պիկար |
2013 | Տոր 2։ Մթության թագավորություն | Thor: The Dark World | Տանելիր Տիվան/ Կոլեկցիոներ |
2014 | Տիեզերքի պահապանները | Guardians of the Galaxy | Տանելիր Տիվան/ Կոլեկցիոներ |
2014 | Կորուսյալ դրախտ | Paradise Lost | Պաբլո Էսկոբար |
2014 | Բնածին արատ | Inherent Vice | Սանչո Սմիլաքս |
2015 | Կատարյալ օր | A Perfect Day | Մամբրու |
2015 | Փոքրիկ արքայազն | The Little Prince | ձայնավորում |
2015 | Գործակալ։ 21-րդ դար | Agent: Century 21 | Գիլբերտո «Էլ Պադրե» Դյուրան |
2015 | Վարձկանուհին | Sicario | Ալեխանդրո |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.