Vanity Fair

From Wikipedia, the free encyclopedia

Vanity Fair

Vanity Fair, ամերիկյան ամսագիր, նվիրված քաղաքականության, նորաձևության և զանգվածային մշակույթի այլ ասպեկտներին։ Հրատարակվում է Condé Nast Publications ընկերության կողմից։

Արագ փաստեր Vanity Fair, Տեսակ ...
Vanity Fair
անգլ.՝ Vanity Fair[1]
Thumb
Thumb
Տեսակհանդես
Լեզուանգլերեն
Հիմնադրվել է1913
ՀրատարակիչCondé Nast Publications
ՍեփականատերCondé Nast
Երկիր ԱՄՆ
ԳրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Հաճախականությունամսօրյա
Տպաքանակ1,167,499 (2008)[2]
ISSN0733-8899
Կայքwww.vanityfair.com
 Vanity Fair (magazine) Վիքիպահեստում
Փակել

Պատմություն

Ամսագիրը ստեղծվել է 1913 թվականին, երբ Քոնդե Նաստը ձեռք է բերել տղամարդու նորաձևության Dress (անգլ.՝ «Կոստյում») ամսագիրը և անվանափոխել այն Dress and Vanity Fair-ի։ Նույն թվականին այդ անվան տակ հրապարակված էին առաջին չորս համարները։ Որոշ ժամանակ ոչ ակտիվ լինելուց հետո ամսագիրը սկսեց հրապարակվել արդեն որպես Vanity Fair: Ֆրենկ Քրոնիշիլդի (անգլ.՝ Frank Crowninshield) ղեկավարության տակ այն մեծ համբավ նվաճեց։ 1919 թվականին խմբագրական կազմ մտավ Ռոբերտ Բենչլին (անգլ.՝ Robert Benchley)[3], որը աշխատանքի վարձեց ապագա թատերագիր Ռոբերտ Շերվուդին։ Քրոնիշիլդը ամսագրի վրա աշխատանքի մեջ է ներգրավել իր ժամանակների լավագույն գրողներին. Օլդոս Հաքսլի, Թոմաս Սթեռնս Էլիոթ, Ֆերենց Մոլնար, Գերտրուդ Սթայն, Վիլյամ Սիբրուկ, Ջունա Բարնս[4]։

1915 թվականին Vanity Fair-ի էջերում հրապարակվում էր ավելի շատ գովազդ, քան ԱՄՆ-ի ցանկացած մեկ այլ ամսագրում[5]։ Սակայն Մեծ ճգնաժամը նպաստեց գովազդային առաջարկների նվազեցմանը, չնայած այն փաստին, որ հրատարակչության քանակը հասել է իր գագաթնակետին՝ 90.000 պատճեն։ 1935 թվականին Քոնդե Նաստը հայտարարեց, որ Vanity Fair-ը դադարեցնում է գոյությունը և միանում Vogue-ին[6]։

1981 թվականի հունիսին հայտարարված էր, որ Condé Nast Publications ընկերությունը վերսկսում է ամսագրի հրատարակչությունը[7]։ Առաջին համարը հայտնվեց 1983 թվականի փետրվարին։ Նրա խմբագիր է դարձել The New York Times Book Review-ից Ռիչարդ Լոքը[8]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.