Պեդրո Ալմոդովար

From Wikipedia, the free encyclopedia

Պեդրո Ալմոդովար
Remove ads

Պեդրո Ալմոդովար (իսպ.՝ Pedro Almodóvar Caballero, սեպտեմբերի 25, 1949(1949-09-25)[1][2][3], Կալսադա դե Կալատրավա, Իսպանիա), իսպանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող և երգիչ։ Մեր ժամանակների ամենահայտնի ռեժիսորներից մեկն է։ Տարբեր երկրների ու փառատոների մոտ 90 կինոմրցանակ է ստացել։

Արագ փաստեր Պեդրո Ալմոդովարիսպ.՝ Pedro Almodóvar, Ծնվել է ...
Remove ads
Remove ads

Կենսագրություն

Պեդրո Ալմոդովարը ծնվել է Իսպանիայում Լակսադա դե Կալատրավա քաղաքում։ 8 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Էստրեմադուր քաղաք, որտեղ սովորել է սկզբում սալեզինյան, ապա ֆրանսիական դպրոցում։

16 տարեկան հասակում մենակ, առանց ընտանիքի տեղափոխվել է Մադրիդ։ Փոխելով շատ մասնագիտություններ հաստատվում է աշխատանքի «Տելեֆոնիկա» ընկերությունում։ Դառնում է «Los Goliardos» թատրոնի խմբի անդամ։ Խաղում է փոքր դերեր պրոֆեսիոնալ թատրոնում, որտեղ ծանոթանում է դերասանուհի Կարմեն Մաուրոյի հետ, ով հետագայում նկարահանվում է Ալմոդովարի ֆիլմերում։ Ապա ընկերների հետ հիմնում է պանք-գլեմ-ռոք ոճի երաժշտական խումբ։ Գրում է պատմություններ, որոնցից շատերը հրապարակվում են։

Remove ads

Կարիերա

1980 թ. նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Պեպին, Լյուսին, Բոմը և մյուս աղջիկները»։ Ֆիլմի հիմքում իր իսկ «Հաճախակի էրեկցիաներ» («Erecciones generales») նովելն է, որը նա գրել էր «El Víbora» լրագրի պատվերով։ Ֆիլմի համար մոտ կես միլիոն պեսետ, հայթայթում է «Los Goliardos» խմբի անդամներից մեկը և Կարմեն Մաուրան, ով ֆիլմում խաղում է գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը անսպասելի մեծ հաջողություն է ունենում դառնալով այդ ժամանակվա կուլտային հիթերից մեկը և գրեթե 4 տարի գիշերային ցուցադրությամբ ցուցադրվում է։

Առաջին մեծ հաջողությունը Ալմոդովարը ունենում է «Ինչի՞ համար է սա ինձ» ֆիլմի համար։ «Նյու Յորք Թայմս» թերթը այսպես է գրում ֆիլմի մասին, «... հրաշալի սև կատակերգություն, ուղղակի փոքր գլուխգործոց»։

1985 թ. եղբոր՝ Ավգուստին Ալմոդովարի հետ հիմնում է «El Deseo» պրոդյուսերական ընկերությունը, որի առաջին աշխատանքը դառնում է 1986 թ. Ալմոդովարի «Ցանկության օրենքը» ֆիլմը։ Հետագայում «El Deseo» ընկերությունը աշխատում է իսպանացի շատ այլ նշանավոր ռեժիսորների հետ նույնպես (Ալեքս դե լա Իգլեսիա, Գիլերմո դել Տորո, Դանիել Կալպարսորո, Մոնիկա Լագունա, Իզաբել Կոյշետ և այլն)։ Համաշխարհային ճանաչում Պեդրո Ալմոդովարին բերեց «Կանայք նյարդային պոռթկման եզրին» ֆիլմը։ Ֆիլմը ստանում է մոտ 50 կինոմրցանակ։

1999 թ. Ալմոդովարը նկարահանում է «Ամեն ինչ մորս մասին» ֆիլմը, որը նույնպես մեծ հաջողություն է ունենում, արժանանալով կինոքննադատների բարձր գնահատականին, և ստանում է Օսկար մրցանակ հեղիանակավոր Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար անվանակարգում։ 2002 թ. նկարահանված «Խոսիր նրա հետ» ֆիլմը նույնպես նրան բերում է տասնյակ կինոմրցանակներ, այդ թվում Օսկար լավագույն սցենարի համար անվանակարգում։

2006 թ. նկարահանած «Վերադարձ» ֆիլմը հետաքրքիր մրցանակ է ստանում Կաննի կինոփառատոնում, հաղթող ճանաչվելով «Լավագույն դերասանուհի» անվակարգում, իսկ մրցանակը ստանում են ֆիլմի միանգամից 6 դերասանուհի միասին՝ Պենելոպե Կրուս, Կարմեն Մաուրա, Լոլե Դուենյաս, Բլանկա Պորտիլո, Յոանե Կոբո և Չուս Լամպրավե։

2011 թ. Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում կայանում է նրա «Մաշկը, որի մեջ ես ապրում եմ» ֆիլմի պրեմիերան, որի հիմքում ֆրանսիացի գրող Թիերի Ժոնկեի «Տարանտուլ» (ֆրանս. Mygale) ստեղծագործությունն է։

Remove ads

Ֆիլմագրություն

Thumb
Պեդրո Ալմոդովարը և Պենելոպե Կրուսը

Ընդհանուր թվով նկարահանել է 40-ից ֆիլմ, որոնց համար հիմնականում ինքն է գրել սցենար։ Առավել նշանավոր ֆիլմերն են.

Մանրամասն տեղեկատվություն տարի, անվանում ...

Մրցանակներ

Պեդրո Ալմոդովարը մեր ժամանակների ամենաշատ մրցանակ ստացած ռեժիսորներից է։ Ստացել է 92 տարբեր երկրների մրցանակ, ներկայացված է եղել ևս 68-ի։ Դրանցից են

2 «Օսկար»

Կաննի կինոփառատոնի 2 մրցանակ

  • 1999 - Լավագույն ռեժիսոր («Ամեն ինչ մորս մասին»)
  • 2006 - Լավագույն սցենար («Վերադարձ»)

«Եվրոպական կինոակադեմիայի Ֆելիքս մրցանակ 1988 - Լավագույն ֆիլմ («Կանայք նյարդային պոռթկման եզրին») և այլն

2 «Ոսկե Գլոբուս»

  • 1999 - Լավագույն արտասահմանյան ֆիլմ («Ամեն ինչ մորս մասին»)
  • 2003 - Լավագույն արտասահմանյան ֆիլմ («Խոսիր նրա հետ»)

4 «Գոյա»

  • 1988 - Լավագույն ֆիլմ («Կանայք նյարդային պոռթկման եզրին»)
  • 1988 - Լավագույն օրիգինալ սցենար («Կանայք նյարդային պոռթկման եզրին»)
  • 1999 - Լավագույն ֆիլմ («Ամեն ինչ մորս մասին»)
  • 1999 - Լավագույն ռեժիսոր («Ամեն ինչ մորս մասին»)

3 «BAFTA»

  • 1999 - Լավագույն արտասահմանյան ֆիլմ («Ամեն ինչ մորս մասին»)
  • 1999 - Լավագույն ռեժիսոր («Ամեն ինչ մորս մասին»)
  • 2003 - Լավագույն արտասահմանյան ֆիլմ («Խոսիր նրա հետ»)
  • 2003 - Լավագույն օրիգինալ սցենար («Խոսիր նրա հետ»)
Remove ads

Ծանոթագրություններ

Loading content...

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads