Ամասիայի շրջան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ամասիայի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Շիրակի մարզի հյուսիս-արևմուտքում։ Գտնվում էր ՀԽՍՀ ծայր հյուսիս-արևմուտքում՝ սահմանակցելով Վրացական ԽՍՀ-ին և Թուրքիային։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 614 քառ. կմ էր, բնակչությունը՝ 19 300 մարդ (1987), խտությունը՝ 31,7 մարդ։
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | ԽՍՀՄ շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Վարչկենտրոն | Ամասիա[1] |
Բնակչություն | 19 300 մարդ (1987) |
Խտություն | 31,7 |
Ազգային կազմ | Հայեր, ադրբեջանցիներ |
Տարածք | 608 (2 %) |
Հիմնադրված է | սեպտեմբերի 9, 1930[1] թ. |
Ամասիայի շրջանի վարչական կենտրոնն էր Ամասիա գյուղը։ Ուներ 14 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝
Ամասիայի շրջանը հարուստ է մ. թ. ա. 3–2 հազարամյակներում կառուցված կիկլոպյան ամրոցներով (Բանդիվան, Թափաքյոյ, Բալըխլի, Կուզիքենդ և այլ գյուղերում) և միջնադարյան եկեղեցիներով (Չախմախ, Թափաքյոյ, Կուզիքենդ գյուղերում)։
Շրջանի անունը նոր է. նախկինում կոչվում էր Աղբաբա։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի մեջ՝ հարակից շրջանների հետ միասին կազմելով նրա Կանգարք գավառը։ IX դարի վերջից մտնում էր Բագրատունիների թագավորության մեջ Ամասիայի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ], սելջուկյան կարճատև տիրապետությունից հետո, գտնվում էր Զաքարյան իշխանապետության տիրապետության ներքո։ Ավելի ուշ Ամասիայի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Աշոցք գավառի մեջ։
XIV-XVI դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։
Ամասիայի շրջանը Շիրակի բաղկացուցիչ մասն է և նրա հետ միասին ազատագրվել է թուրք–պարսկական լծից XIX դ. սկզբներին։
Պարսկական տիրապետության ժամանակ Ամասիայի շրջանը Երևանի կուսակալության, ապա Շորագյալի սուլթանության մի մասն էր։
Ամասիայի շրջանը մտնում էր Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։
Առաջին համաշխարհային պատերազմի, ապա 1918 և 1920-ին թուրքական զորքերի՝ Ամասիայի շրջանը ներխուժելու հետևանքով լիովին քայքայվել էր շրջանի առանց այն էլ թույլ զարգացած տնտեսությունը, թալանվել էր բնակչությունը, մոլեգնում էին սովը, վարակիչ հիվանդությունները։
Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո Ամասիայի շրջանըը դարձյալ կազմում էր նույն գավառի (որը 1924 թվականից կոչվեց Լենինականի գավառ) բաղկացուցիչ մասը և հարևան Ղուկասյանի շրջանի հետ միասին կոչվում էր Աղբաբայի գավառակ։ Ամասիայի շրջանի կոմկուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1920-ի դեկտեմբերին, Ալեքսանդրապոլի գավառային կազմակերպության կազմում, իբրև Աղբաբայի գավառակային կազմակերպություն։ Գավառների վերացումից հետո, 1930-ի սեպտեմբերի 30-ին, Ամասիայի շրջանի կուսակցական կազմակերպությունը դարձավ ինքնուրույն։ Ամասիայի շրջանումում առաջին ՄՏԿ ստեղծվել է 1936-ին։
Մեջ Հայրենական պատերազմի ժամանակ Ամասիայի շրջանից ռազմաճակատ մեկնեց 1767 մարդ, որոնցից 888 զոհվել են։ Շրջանի աշխատավորները մասնակցեցին «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծմանը։
Ամասիայի շրջանում բնակվում էր 19724 մարդ (1972։ ՀՍՍՀ նոսր բնակեցված շրջաններից է, միջին խտությունը 1 կմ² վրա 31 մարդ։ Համեմատաբար խիտ է բնակեցված շրջանի հարավը։ Ուներ 26 բնակավայր։ Բնակչության բնական աճով 2 անգամ ավելի է ՀՍՍՀ միջին ցուցանիշից և առաջինն է հանրապետության շրջանների մեջ (1000 շնչին՝ 46 մարդ, 1965)։ 1926–66–ին բնակչությունը կրկնապատկվել է։
Ամասիայի շրջան ընդգրկում էր Ախուրյան գետի վերին հոսանքի ավազանը՝ Աշոցքի սարահարթի արևմտյան մասը։ Շրջանի հարավային մասով անցնում է Շիրակի լեռների արևմտյան վերջավորությունը։ Արևմտքում եզրավորվում է Եղնախաղի լեռնաշղթայով (Ղուկասյան Մեծ լեռ, 3042 մ, Եռակատար լեռ, 3010 մ)։ Մակերևույթը լեռնոտ է՝ հանգած հրաբխային կոների, լեռնազանգվածների և նրանց միջև ընկած սարավանդների ու գոգավորությունների զուգակցումով, կտրտված Ախուրյան գետի կիրճով։ Տարածքի 28% գտնվում է 1500–2000 մ բարձրության վրա, 72%՝ 2000 մետրից ավելի բարձրության վրա։
Տարածքում են Ախուրյան գետի վերին հոսանքը, Արփի լճի ջրամբարը և Ախուրյանի աջափնյա ջրանցքը։ Գործում են ջրհան կայաններ։ Մեծ գետը Ախուրյանն է (ունի ոռոգիչ նշանակություն)։ Հարուստ է աղբյուրներով։ Շրջանի հյուսիս–արևմտյան մասում է գտնվում Արփի լիճը։
Գերակշռում են խոնավ–աղազերծ, տեղ–տեղ պարարտ լեռնային սևահողերը։ Հարավային մասում չափավոր խոնավ լեռնա–կարբոնատային սևահողեր են, բարձրադիր լեոնալանջերին՝ լեռնամարգագետնային դարչնագույն հողեր։ Տիրապետողը մարգագետնատափաստանային բուսականությունն է, հարավային մասերում՝ տարախոտա–հացազգիները։ Բարձրադիր լեռնալանջերը ծածկված են ալպյան մարգագետիններով։ Վայրի կենդանիներից հանդիպում են գայլ, աղվես, նապաստակ, խայտաքիս, լուսան, դաշտամուկ։ Արփի լճում կա ձկան մի քանի տեսակ։ Ունի ոսկու, մկնդեղի, քրոմի արդյունաբերական նշանակություն չունեցող հանքավայրեր, կրաքարեր և շինարարական ավազ։
Կլիման խիստ է, ցամաքային, ձմեռը երկարատև՝ ուժեղ սառնամանիքներով։ Այստեղ էր գտնվում ՀՍՍՀ և Կովկասի ամենացուրտ վայրը՝ Շուրաբադը (-46 °C, այժմ Պաղակն)։
Գարունը ցուրտ է, ամառը՝ զով։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 0°–ից 6 °C։ Հարավային ցածրադիր մասերում հունվարի միջին ջերմաստիճանը -10 °C է, բարձրադիր մասերում՝ -12 °C, մինչև -14°С է, հուլիսինը՝ համապատասխանաբար 16 °C, 12 °C։ Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 31 °C է։ Անսառնամանիք օրերի թիվը հասնում է 130–150։ Տարեկան տեղումները 550–650 մմ է, վեգետացիայի շրջանը՝ 40-130 օր։
Ամասիայի շրջանը նախասովետական Հայաստանի հետամնաց շրջաններից մեկն էր. բնակչությունը հիմնականում զբաղվում էր կիսաքոչվորական անասնապահությամբ։ Չուներ արդյունաբերություն։
Ամասիայում գործում են գլխավորող պանրագործարանը, Լենինականի Չկալովի անվ․ կարի արտադրական միավորման և այլ գործարանների մասնաճյուղեր, Դյուլլիբուլաղում՝ Լենինականի տեքստիլ կոմբինատի, Գյուլլիբուլաղում, Դուզքենդում և Գյուլլիջայում՝ «Հայգորգ» արտադրական միավորման արտադրամասեր, Շուրաբադում՝ պանրագործարանի մասնաճյուղ։ Կա ձկնաբուծարան։ Ավտոճանապարհների երկարությունը 120 կմ էր։ Կար կապի հանգույց՝ 9 բաժանմունքով։ Առողջապահական համակարգը ստեղծվեց 1926 թ.։ 1936 թ. շրջկենտրոնում բացվեց հիվանդանոց։
Ամասիայի շրջանում արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ չկան։ Գլխավոր ճյուղը յուղի–պանրի արտադրությունն է, որը տալիս է արդյունաբերության համախառն արտադրանքի 95% (մոտ 1548 հզ. ռ.)։ Արտադրվում է շվեյցարական պանիր, որի մեծ մասն արտահանվում է։ Հիմնական ձեռնարկություններից են Ամասիայի, Շուրաբադի պանրագործարանները, ձկնաբուծական գործարանը են։
Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է (կաթնատու անասնապահությունը)։ Կար 3 կոլեկտիվ, 13 խորհրդային տնտեսություն, մատղաշի աճեցման ու բտման 2 ձեռնարկություն։ Զբաղվում են նաև խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկային, կերային և տեխնիկական կուլտուրաների մշակությամբ։
Անցյալում գրեթե չկային ոռոգվող հողեր, ներկայումս Ախուրյան գետի վրա կառուցված Գյուլլիբուլաղի ջրհան կայանի շնորհիվ 3141 հա ոռոգելի է։ Ախուրյանի աջափնյա ջրանցքի կառուցումով ոռոգվող հողատարածությունները կհասնեն 6600 հա–ի։
Հողային ֆոնդը 60,8 հզ. հա է (1972), որի 50% է պիտանի գյուղատնտեսության համար։ Ունի 18 հզ. հա բնական խոտհարքներ ու արոտավայրեր, 13,6 հզ. հա վարելահողեր։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը կաթնատու անասնապահությունն է, հվ. մասերում նաև երկրագործությունը։ 1972-ին շրջանում կար 22,4 հզ. գլուխ խոշոր և 77,3 հզ. գլուխ մանր եղջերավոր անասուն։ Անասնապահությունը տալիս է շրջանի գյուղատնտեսության համախառն արտադրանքի 2/3-ից ավելին։ Երկրագործության մեջ գերակշռում է հացահատիկային ե կերային կուլտուրաների մշակությունը։ Հացահատիկի ցանքային տարածությունը 4,7 հզ. հա է։ Մշակվում են ցորեն (հարավային մասերում) ե գարի (հս. բարձրադիր մասերում), ինչպես նաև շաքարի ճակնդեղ և ծխախոտ։ Համեմատաբար թույլ են զարգացած խոզաբուծությունը, թռչնաբուծությունը և մեղվաբուծությունը։ Բնական–հումքային ռեսուրսների բացակայության պատճառով։
Երկաթուղին անցնում է շրջանի տերիտորիայից 10–30 կմ հեռավորության վրա։ Հաղորդակցությունը շրջկենտրոնի ե Լենինականի միջև կատարվում է Լենինական–Ամասիա–Շուրաբադ խճուղով։ Ամասիա–Ցողամարգ խճուղով (8 կմ) Ամասիայի շրջան կապվում է Լենինական–Ստեփանավան–Թբիլիսի խճուղու հետ։ Ունի 36 կմ հանրապետական ենթակայության և 117.3 կմ տեղական ճանապարհներ։ Բոլոր բնակավայրերը ավտոմոբիլային տրանսպորտով կապված են շրջկենտրոնի և Լենինականի հետ, ռադիոֆիկացված են, օգտվում են հեռուստատեսային հաղորդումներից։ 7 բնակավայրում կան կապի բաժանմունքներ։
ԱԱմասիայի շրջանում կար 3 հիվանդանոց (Ամասիա, Գյուլլիբուլաղ, Թափաքյոյ)՝ 125 մահճակալով, 18 բուժական–մանկաբարձական կետ, 17 բժիշկ, 84 միջին բուժաշխատող։ Ամասիայի շրջանային հիվանդանոցին կից գործում է շտապբուժօգնության կայանը։ Բնակչությանը բուժական օգնություն են ցույց տալիս նաև Լենինականի առողջապահական հիմնարկները։
Մինչսովետական Ամասիայում չկար ոչ մի դպրոց։ 1923-ին արդեն գործում էր 7 դպրոց, իսկ 1925–26-ին՝ 16 վեցամյա և տարրական դպրոց՝ 1060 աշակերտով։ 1972/73 ուսումնական տարում շրջանում գործել է 26 հանրակրթական դպրոց, որոնցից 9 միջնակարգ, 20 ութամյա և տարրական (6217 աշակերտ, 433 ուսուցիչ, որից բարձրագույն կրթությամբ՝ 178)։ Շրջանն ունի 28 գրադարան (150 հզ. կտոր գիրք), 26 մշակույթի տուն և ակումբ։ 7 բնակավայր ունեն կինո։ 1986-87 ուսումնական տարում կային 13 միջնակարգ, 12 ութամյա, 1 տարրական, 1 գեղարվեստի, 1 մարզական դպրոց, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ Գործում էին 2 հիվանդանոց, 18 բուժմանկաբարձական կայան, գրադարաններ, 10 մշակույթի տուն, 18 ակումբ։ Լույս էր։ տեսնում «Աշխատանք» շրջանային թերթը
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.