Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանը ուշ միջնադարում հայ ժողովրդի պատմության 15-18-րդ դարերի դեպքեր և իրադարձություններ։
Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590 | |
---|---|
Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ | |
Հայասա Մ.թ.ա. 16-13-րդ | |
Վանի թագավորություն Մ.թ.ա. 9-6-րդ | |
Հին շրջան Մ.թ.ա. 590 - մ.թ. 428 | |
Երվանդունիների թագավորություն | |
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե | |
Արտաշեսյանների թագավորություն | |
Արշակունիների թագավորություն | |
Քրիստոնեության ընդունում | |
Ավատատիրության հաստատում | |
Գրերի գյուտ | |
Միջնադար 428 - 1375 | |
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն | |
Արաբական տիրապետություն | |
Բագրատունիների թագավորություն | |
Վասպուրական | |
Վանանդ, Լոռի և Սյունիք | |
Կիլիկիայի հայկական թագավորություն | |
Զաքարյան իշխանապետություն | |
Օտար տիրապետություն 1375 - 1918 | |
Խաչենի իշխանություն | |
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ | |
Թուրք-պարսկական տիրապետություն | |
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում | |
Հայոց ցեղասպանություն | |
Հայկական սփյուռք | |
Ժամանակակից պատմություն 1918 - ներկա | |
Հայաստանի առաջին հանրապետություն | |
Լեռնահայաստան | |
Խորհրդային Հայաստան | |
Արցախյան ազատամարտ | |
Հայաստան | |
Արցախի Հանրապետություն | |
Հայաստանի պորտալ |
15-րդ դարից սկսած հայ ժողովուրդը զուրկ էր պետականությունից Մեծ Հայքի տարածքում։ 1375 թվականին կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը[1]։ Անկում էին ապրել Հայաստանի երբեմնի հովանավորներ Բյուզանդական կայսրությունն ու Վրացական թագավորությունը[2][3]։ Հայաստանում այլևս չկար որևէ խոշոր նախարարական տուն. ասպարեզից հեռացել էին դարավոր պատմություն ունեցող Բագրատունիները, Արծրունիներն ու Սյունիները[2][3]։ Վրաց Բագրատունիների հովանավորության տակ ստեղծված Զաքարյանների իշխանապետության օրոք առաջացած նոր իշխանական տները՝ Օրբելյանները, Պահլավունիները, Պռոշյանները ևս հետզհետե անկում էին ապրում[2]։ Հայկական լեռնաշխարհով մեկ ցրված էին հայկական մանրումիջին իշխանությունները, որոնք հայոց պետականության մնացորդներն էին[2]։ Նրանք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը արդեն 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ[2][4]։ Դարի թերևս միակ լուսավոր իրադարձությունը 1441 թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխումն էր Վաղարշապատ։ Շուրջ մեկ հազարամյակ դեգերելով՝ կաթողիկոսական աթոռը ետ է վերադառնում, և կաթողիկոս է ընտրվում Կիրակոս Ա Վիրապեցին։ Պետականությունից զուրկ հայ ժողովուրդը համախմբվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ[2]։
Այս վիճակում էր Հայաստանը, երբ Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում 15-րդ դարի վերջերին և 16-րդ դարի սկզբներին սկսում են կարևոր դեր խաղալ նոր կազմավորված Սեֆյան Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան[5][6]։
16-րդ դարի սկզբին Հայաստանը բաժանվում է երկու մասի. Արևմտյան Հայաստանը անցնում է Օսմանյան կայսրությանը, իսկ Արևելյան Հայաստանը՝ Շահական Պարսկաստանին։ 1600-ական թթ. Սեֆյան Իրանի շահ Աբբաս Ա-ն, չվստահելով իր իշխանությանը ենթակա Արևելյան Հայաստանում տնօրինություն անող՝ թուրքմենական ծագում ունեցող ցեղապետերին (որոնք հարկ եղած դեպքում աջակցում էին Իրանի ախոյան՝ Օսմանյան Թուրքիային) հատուկ հրովարտակով Մելիքական (ֆեոդալական մանր իշխանության վարչաձև) իրավունք շնորհեց՝ ոչնչացված հայ իշխանական տների շառավիղների ներկայացուցիչներին, որոնք դարձան պարսից շահի հուսալի հակաուժն ընդդեմ Օսմանյան թուրքերի։ Նույն թվականներին Օսմանյան կայսրության սուլթան՝ Մուրադ Դ-ն, վախենալով Ջալալիների (ապստամբած քրդական ցեղեր) շարժումից, և հայերին իրեն կողմը գրավելու նպատակով, կիսաանկախության հրովարտակ (ֆերման) տվեց, իր իշխանության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի լեռնային վայրերում բնակվող հայկական համայնքներին (որոնք փաստական չէին ենթարկվում Արևմտյան Հայաստանը գրաված Օսմանյան թուրքերին), այդ կիսաանկախ արևմտահայկական իշխանությունները կոչվում էին «հյուքումեթություններ»։
Պարսիկները Հայաստանում իշխում են ավելի քան 300 տարի։ Դեռ նրանց իշխանության սկզբում Արևելյան Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, գոյություն ունեին հայկական իշխանություններ /մելիքություններ/, ամուր էր հայ եկեղեցու դիրքը։ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերով Արևելյան Հայաստանի մեծագույն մասը անցնում է Ռուսական կայսրությանը։ Դրանով վերջ է դրվում հայաթափմանը և հակահայկական քաղաքականությանը։ Հայաստանում հաստատված թյուրքախոս ու քրդական ցեղերը աստիճանաբար հեռանում են, և նրանց փոխարեն Հայաստան են վերադառնում հայերի հոծ զանգվածներ։ Ավելի ուշ այս հողերի վրա վերականգնվում է դարեր առաջ կորսված հայոց պետականությունը։
16-18-րդ դարերում Հայկական լեռնաշխարհը բաժանված էր սուլթանական Թուրքիայի և շահական Իրանի միջև։ Ավելի քան երկու դար երկու տերությունները մղել էին պատերազմներ, որոնց ճակատամարտերի մի զգալի մաս տեղի էր ունենում Հայաստանում, Ատրպատականում և Միջագետքում։ Պատերազմների ընդհանուր քանակը մոտենում էր տասի՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.