ազգանուն From Wikipedia, the free encyclopedia
Իլոն Ռիվ Մասկ (անգլ.՝ Elon Reeve Musk, ծնվել է հունիսի 28, 1971[1][2][3][…], Պրետորիա, ՀԱՀ), Կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող[30][31], ճարտարագետ[32] և գյուտարար[33][34][35]։ 2021 թվականի հունվարին Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը(ըստ Ֆորբս ամսագրի).այդ ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր շուրջ 189 միլիարդ դոլար։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
ՍփեյսԷքսի հիմնադիր, գործադիր տնօրեն և տեխնիկական տնօրեն[36], Թեսլայի արտադրական ճարտարապետ, համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն։ OpenAI-ի համանախագահ, Neuralink-ի հիմնադիր և գործադիր տնօրեն։ Նախկինում եղել է ՍոլարՍիթիի նախագահ և համահիմնադիր։ Զիփ2-ի համահիմնադիր, և X.com- ի հիմնադիր, որոնք ապագայում միացան և ստացան ՓեյՓալ անվանումը [41][42]:: 2016 թվականի Դեկտեմբերին Մասկը 21-րդն էր Ֆորբսի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[43]։
Մասկը հայտարարել է, որ ՍոլարՍիթիի, Թեսլայի և ՍփեյսԷքսի նպատակները` աշխարհը և մարդկության կյանքը բարելավելն է[44]։ Նրա նպատակները ներառում են գլոբալ տաքացման նվազեցում, կայուն էներգիայի արտադրություն, և նվազեցնել «մարդկանց ոչնչացման վտանգը»` "[45][46] Մարսի վրա մարդկային գաղութ ստեղծելու միջոցով։
Բացի հիմնական գործունեությունից, նա զբաղված է Հիպերլուփի կողմից արտադրված արագընթաց փոխադրման համակարգով և առաջարկել է VTOL հրթիռային ինքնաթիռ, որն էլեկտրական շարժիչով ինքնաթիռ է, և հայտնի է որպես Մասկի էլեկտրական ճառագայթ[47][48]։
Մասկը նաև առաջարկել է «Boring» ընկերության հայեցակարգը 2017 թվականին։
Իլոն Մասկը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Պրետորիա քաղաքում՝ 1971 թվականի հունիսի 28-ին[49],։ Մայրը՝ Մեյ Մասկը, կանադա-անգլիացի հայտնի մոդել և սննդագետ (դիետոլոգ) է[50], իսկ հայրը՝ Էրրոլ Մասկը, Հարավաֆրիկայում ծնված անգլիացի էլեկտրական և մեխանիկական ճարտարագետ էր։ Իլոնը նրանց առաջին զավակն էր, իսկ նրանից հետո ծնողները ունեցել են մեկ տղա՝ Քիմբալ Մասկ, և մեկ աղջիկ՝ Թոսկա Մասկ [54]։ Նրա հայրական տատիկը եղել է բրիտանացի, նա նաև ունի Փենսիլվանիա Հոլանդական ծագում[55][56]։ Նրա մայրական պապը ամերիկացի էր, Մինեսոտա քաղաքից .[57]: 1980-ին ծնողների բաժանվելուց հետո Մասկը հիմնականում ապրում էր իր հոր հետ, իրենց Պրետորիայի արվարձաններում[55]։
Մանկուց նա սիրում էր կարդալ։ Իլոնը օրական մոտ տասը ժամ էր տրամադրում հանրագիտարաններին։
10 տարեկանում նրա մոտ ծրագրավորման հանդեպ սեր է ծագել[58]։ 12 տարեկանում Իլոնը ծնողներին պարտադրում է համակարգիչ գնել, և դրանով ինքնուրույն սովորում է ծրագրավորել, և ի վերջո գրում է համակարգչային մի խաղ՝ Բլաստոր անունով, որը վաճառում է 500 ԱՄՆ դոլարով[59][60]։ Խաղի վեբ տարբերակը հասանելի է առցանց.[59][61] 16 տարեկանում եղբոր հետ որոշում են խաղային արկադ բացել տան մոտ, սակայն քաղաքապետարանի հետ տարաձայնություններ են առաջանում, որից հետո ծնողներն իմանում են նրանց պլանի մասին ու բարկանում։
Մասկը խիստ ճնշման էր ենթարկվում դպրոցում և մեկ անգամ հիվանդանոց էր տեղափոխվել, երբ մի խումբ տղաներ հրել էին աստիճաններից, հետո ծեծել նրան, մինչև նա կորցրել էր գիտակցությունը[62]։
Մասկը ավարտել է Pretoria Boys High School- ը։ Դառնալով 17 տարեկան՝ Մասկը որոշում է ԱՄՆ-ում ապրել, սակայն մտածում է, որ ավելի հեշտ է ԱՄՆ քաղաքացիություն ձեռք բերել նախ լինելով Կանադայի քաղաքացի[63]։ Մոր միջոցով Կանադայի քաղաքացիություն ձեռք բերելով՝ մեկնում է Կանադա[64][65]։`
17 տարեկանում ընդունվում է Օնտարիոյի Քուին համալսարան։ Երկու տարի այնտեղ սովորելուց հետո Մասկը փոխադրվել է Փենսիլվանիայի համալսարան, որտեղ սովորել է ֆիզիկա, և նաև բիզնեսի աստիճան ձեռք բերել Վորթոն համալսարանից։ Եվս մեկ տարի անցկացրել է Փենսիլվանիայի համալսարանում՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն[62][66]։
1995-ին, 24 տարեկան հասակում, ընդունվում է Ստենֆորդ համալսարանի կիրառական ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրա, սակայն երկու օրից դուրս է գալիս, որպեսզի զբաղվի համացանցի, վերականգնվող էներգիայի և տիեզերքի ոլորտների գործարարությամբ[60][67]։ 2002 թվականին նա դարձավ ԱՄՆ քաղաքացի[68][69]։
1995 թվականին, Մասկը և եղբայրը՝ Քիմբալը, 28000 ԱՄՆ դոլարով, որը վերցրել էին իրենց հորից, ստեղծեցին Զիփ2։ Ընկերությունը մշակում էր ինտերնետային «քաղաքային ուղեցույց» թերթի հրատարակչական ընկերության համար[70]։ Մասկը պայմանագրեր էր կնքել «Նյու Յորք Թայմսի» և «Chicago Tribune»-ի հետ, համոզելով տնօրենների խորհրդին` հրաժարվել CitySearch-ի հետ միաձուլման պլաններից[71]։ Զիփ2-ում աշխատելիս Մասկը ցանկանում էր գլխավոր տնօրեն դառնալ, սակայն վարչության անդամներից ոչ մեկը թույլ չէր տա։ 1999 թվականի փետրվարին, Compaq-ը ձեռք բերեց Զիփ2-ը 307 միլիոն ԱՄՆ դոլար կանխիկացման և 34 միլիոն ԱՄՆ դոլարի արժողությամբ բաժնետոմսերի դիմաց[72]։ Մասկը իր վաճառքի 7% բաժնեմասի դիմաց ստացավ 22 միլիոն ԱՄՆ դոլար[73]։
1999 թվականի մարտին, Մասկը Զիփ2-ի վաճառքից ստացած գումարից հատկացնելով 10 միլիոն ԱՄՆ դոլար համահիմնադրեց X.com-ը[63][70][71]։ Մեկ տարի անց ընկերությունը միաձուլվեց Confinity-ի հետ[73][74], որն ուներ դրամական փոխանցման ծառայություն, PayPal անունով։ Միաձուլված ընկերությունը կենտրոնացած էր ՓեյՓալ ծառայության վրա և 2001 թվականին այն վերանվանվեց PayPal: PayPal-ի վաղ աճը պայմանավորված էր հիմնականում հաջող մարքեթինգային արշավի միջոցով, որտեղ նոր հաճախորդներ հավաքագրվեցին, երբ ծառայության միջոցով գումար ստացան[75]։ 2000 թվականի հոկտեմբերին Մասկը դուրս մնաց գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից (նա մնացել էր խորհրդում), այլ ընկերության ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով, մասնավորապես PayPal-ի Յունիքսի վրա հիմնված ենթակառուցվածքը Մայքրոսոֆթ Վինդոուզին տեղափոխելու ցանկության պատճառով[76]։ 2002 թվականի հոկտեմբերին Իբեյը ձեռք բերեց PayPal-ը 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ բաժնետոմսերի դիմաց, որոնցից Մասկը ստացավ 165 միլիոն ԱՄՆ դոլար[77]։ Ընկերության խոշորագույն բաժնետեր Մասկին, ընկերությունը վաճառելուց առաջ պատկանում էր PayPal-ի բաժնետոմսերի 11.7%-ը[78]։
2001 թվականին Մասկը պատկերացրեց «Մարս օազիս»; Մարսի վրա փորձարարական ջերմոցը տեղադրելու ծրագիր, որը նեռարում էր Մարսի ռեգոլիտի վրա աճող սննդամթերք։ Այս քայլով նա փորձում էր վերականգնել հանրային շահագրգռվածությունը տիեզերական հետազոտության մեջ[79][80]։ 2001 թվականի հոկտեմբերին Մասկը Ջիմ Կանտրելի (աէրոզայնային պարագաների ֆիքսատոր) և Ադեո Ռեսսիի (քոլեջի ամենամոտ ընկեր) հետ մեկնում է Մոսկվա, որպեսզի գնեն «Դնեպր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ», որոնք կկարողանան բեռ ուղարկել տիեզերք։ Խումբը հանդիպել է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են NPO Lavochkin և Kosmotras: Սակայն, ըստ Կանտրելի, Մասկը համարվում էր նորեկ, և հետևաբար Ռուսաստանի գլխավոր դիզայներներից մեկը նրան ուշադրություն չդարձցրեց[81], այդ իսկ պատճառով խումբը ստիպված եղավ վերադառնալ Միացյալ Նահանգներ դատարկ ձեռքով։ 2002 թվականի փետրվարին խումբը վերադարձավ Ռուսաստան` երեք «Դնեպր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ» որոնելու նպատակով։ Այս անգամ խումբը ներգրավեց Մայք Գրիֆինին, ով աշխատել է CIA-ի վենչուրային կապիտալում, In-Q-Tel-ում, ՆԱՍԱ-ի հրթիռային շարժման լաբորատորիայում և այդ ժամանակ լքում էր Orbital Sciences-ը՝ արբանյակներ և տիեզերանավեր ստեղծող ընկերությունը։ Խումբը կրկին հանդիպեց Kosmotras-ի հետ, և առաջարկվեց գնել մեկ հրթիռ` 8 մլն ԱՄՆ դոլարով, սակայն Մասկը այդ առաջարկը համարեց չափազանց թանկ։ Նա դուրս եկավ հանդիպումից։ Մոսկվայից թռիչքի ժամանակ Մասկը հասկացավ, որ կարող է հիմնել մի ընկերություն, որը կարող է կառուցել մատչելի հրթիռներ[81]։ Նախկին Թեսլայի և ՍփեյսԷքսի ներդրող Սթիվ Ջուրվետոնիի խոսքերով[82], Մասկը հաշվարկել է, որ հրթիռի կառուցման համար հումքերն իրականում եղել են հրթիռի վաճառքի գնի միայն 3 տոկոսը։ Ենթադրվում է, որ տեսականորեն կիրառելով ուղղահայաց ինտեգրումն ու ծրագրային ճարտարագիտության մոդուլային մոտեցումը, ՍփեյսԷքսը կարող է կրճատել գործարկման գինը տասը գործոնով և դեռևս ունենալ 70 տոկոս համախառն մարժա[83]։ Ի վերջո, Մասկը ավարտեց ՍփեյսԷքսի ստեղծումը` «ճշմարիտ տիեզերական քաղաքակրթությունը» ստեղծելու երկարաժամկետ նպատակով[84]։
Մասկը 100 միլիոն ԱՄՆ դոլարով[85], 2002 թվականի մայիսին հիմնել է Տիեզերական հետազոտությունների տեխնոլոգիաները կամ ՍփեյսԷքսը[86]։ Մասկը Կալիֆոռնիայի Hawthorne-ի գլխավոր գործադիր և տեխնիկական տնօրենն է։ ՍփեյսԷքսն զարգացնում և արտադրում է տիեզերական տրանսպորտային միջոցներ` ուղղված հրթիռային տեխնոլոգիաների առաջխաղացմանը։ Ընկերության առաջին հրթիռներն են The Falcon 1 և Falcon 9 , և առաջին տիեզերանավը Վիշապն է («Puff the Magic Dragon» )[87]։ Յոթ տարում ՍփեյԷքսը նախագծել է Falcon-ի գործարկման տրանսպորտային միջոցները և Dragon-ի բազմաֆունկցիոնալ տիեզերանավերը։ 2008 թվականի սեպտեմբերին ՍփեյսԷքսի Falcon 1-ը առաջին մասնավորապես ֆինանսավորվող հեղուկ վառելիքով աշխատող հրթիռն էր, որ արբանյակ տեղադրեց Երկրի ուղեծրին[62] 2012 թվականի մայիսի 25-ին ՍփեյսԷքսի Վիշապը հասավ ՄՏԿ-ին, պատմության մեջ լինելով առաջին առևտրային ընկերությունը, որը տիեզերանավ ուղարկեց միջազգային տիեզերական կայան[88]։
2006 թվականին, ՍփեյսԷքսը ՆԱՍԱ-ի կողմից պարգևատրվել է պայմանագրով, որպեսզի շարունակի ՍփեյսԷքսի Falcon 9 մեկնարկային հրթիռի և Վիշապ տիեզերանավի զարգացումն ու փորձարկումը, որպեսզի տեղափոխի բեռներ Միջազգային տիեզերական կայան[89]Կաղապար:Failed verification Պայմանագրին հաջորդեց 2008 թվականի դեկտեմբերի 23-ի ՆԱՍԱ-ի Առևտրային Պահուսների Ավելացման Ծառայության 1.6 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի պայմանագիրը։ Ըստ պայմանագրի ՍփեյսԷքսը պետք է 12 չվերթ իրականացնի իր Falcon 9 հրթիռով և Վիշապ տիեզերանավը պետք է փոխարինի տիեզերական կայանի, ԱՄՆ-Space Shuttle-ը, որը 2011 թվականին ավարտել էր գործունեությունը[90]։ Տիեզերագնացների ուղեվորությունը դեպի տիեզերակայան վարվել էր բացառապես SOYUZ-ի կողմից, բայց ՍփեյսԷքսը այն երկու ընկերություններից մեկն է, որ պարգևատրվել է պայմանագրով ՆԱՍԱ-ի կողմից, որպես Commercial Crew Development ծրագիր, որը մինչև 2018 թվականը նախատեսված է զարգացնել ԱՄՆ-տիեզերագնաց տրանսպորտային հնարավորությունները[91]։ 2015 թվականի դեկտեմբերի 22-ին ՍփեյսԷքսի Falcon հրթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել։ Սա պատմության մեջ առաջին անգամն է, որ նման բարձունք է ձեռք բերվել օրբիտալ հրթիռի կողմից և նշանակալի քայլ է վերականգնողական հրթիռների օգտագործման մեջ:Վայրէջք կատարող հրթիռների շնորհիվ, տիեզերքը ուսումնասիրելը դառնում է բավական մատչելի[92]։ Այս առաջին փուլի վերականգնումը մի քանի անգամ կրկնվեց 2016 թվականին, վայրէջք կատարելով ինքնավար նավի վրա, օվկիանոսի վրա հիմնված վերականգնման պլատֆորմի վրա[93]։
ՍփեյսԷքսը աշխարհում հրթիռային շարժիչների խոշորագույն մասնավոր արտադրողն է, ինչպես նաև հրթիռային շարժիչի համար ամենաբարձր հարվածային-քաշային հարաբերակցության ռեկորդի դափնեկիրը[94]։ ՍփեյսԷքսը արտադրել է ավելի քան 100 գործառնական Մերլին 1Դ շարժիչներ, ներկայումս իր քաշի համար աշխարհի ամենահզոր շարժիչը[95]։ Քաշի հարաբերակցության համեմատաբար մեծ ուժը թույլ է տալիս յուրաքանչյուր Մերլին 1Դ շարժիչին ուղղահայաց բարձրացնել 40 ընտանեկան մեքենաների չափ քաշ։ Միասին, 9 Մերլին շարժիչները Falcon 9-ի առաջին փուլում արտադրում են 5,8-ից մինչեւ 6,7 ՄՆ (1,3-1,5 միլիոն ֆունտ) սեղմում, կախված բարձրությունից[96]։
Մասկը ոգեշնչվել է Այզեկ Ազիմովի «Հիմնադրամի» շարքից[97] և դիտարկում է տիեզերական հետազոտությունը որպես կարևոր քայլ մարդկային կյանքի գիտակցության պահպանման և ընդլայնման համար[98]։ Մասկը նշել է, որ բազմամոլորակային կյանքը կարող է ծառայել որպես խոչընդոտ մարդկության գոյատևման սպառնալիքների դեմ։
Աստերոիդները կամ սուպեր հրաբուխը կարող են մեզ ոչնչացնել, և մենք կանգնում ենք ռիսկի առջև. Մի ինժեներական վիրուս, անսպասելի միկրո սև խոռոչ ստեղծում, աղետալի գլոբալ տաքացում կամ որոշ անհայտ տեխնոլոգիա կարող է հանգեցնել մարդկության ոչնչացմանը. Մարդիկ միլիոնավոր տարիներ են զարգացել, բայց վերջին վաթսուն տարիների ընթացքում ատոմային զենքը մեզ ոչնչացնելու պոտենցիալ է ստեղծել։ Հետագայում, մենք պետք է ընդլայնենք կյանքը այս կանաչ և կապույտ գնդակի սահմաններից դուրս, կամ ոչնչանանք։
Մասկի նպատակն է նվազեցնել տիեզերական տրանսպորտի ծախսը 10 գործոնով[99]։ 2011 թվականի հարցազրույցում նա ասել է, որ հույս ունի, որ մարդկանց կուղարկի Մարս 10-20 տարվա ընթացքում[100]։ Ashlee Vance-ի կենսագրության մեջ Մասկը հայտարարել է, որ ցանկանում է 2040 թվականին Մարսի վրա բնակավայր կառուցել, որի բնակչությունը կկազմի 80.000 մարդ[58] Մասկը հայտարարել է, որ Մարսի մթնոլորտը զուրկ է թթվածնից, և այդ պատճառով բոլոր փոխադրումները պետք է լինեն էլեկտրական (էլեկտրական մեքենաներ, էլեկտրական գնացքներ, Հիպերլուփ, էլեկտրական ինքնաթիռներ)[101]։ ՍփեյսԷքսը մտադիր է արձակել Վիշապ տիեզերանավը 2018 թվականին Falcon Heavy-ի օգնությամբ, որպեսզի այն Մարսի վրա փափուկ հողատարածք ստեղծի, որը առաջին հերթին Մարսի վրա հետագա չվերթների համար է նախատեսված[102]։ Մասկը 2016 թվականի հունիսին հայտարարեց, որ ավելի մեծ Mars Colonial Transporter (MCT) տիեզերանավի առաջին անօդաչու թռիչքը նախատեսված է 2022 թվականին Կարմիր մոլորակ մեկնելու համար, որին հաջորդում է 2024 թվականի MCT-ին, որը օդաչու կունենա[103]։ 2016 թվականի սեպտեմբերին, Մասկը ներկայացրել է Մարսի ուսումնասիրման և բնակեցման իր ծրագրերի մանրամասները[104]։ 2016 թվականի դրությամբ Մասկին է պատկանում ՍփեյսԷքսի պահուստային ֆոնդի 54%-ը, որը համարժեք է քվեարկող բաժնետոմսերի 78%-ին[105]։
Տեսլան (նախապես Տեսլա Մոթորսը), որը հիմնադրվել է 2003 թվականի հուլիսին, Մարտին Էբերհարդի և Մարկ Թարպեննինգի կողմից, ով ֆինանսավորեց ընկերությունը մինչև ֆինանսավորման Series A փուլը[106]։
Մարտին Էբերհարդը և Մարկ Թարպեննինգը ակտիվ դեր են ունեցել ընկերության վաղ զարգացման մեջ մինչև Իլոն Մասկի ներգրավվածությունը[107]։ Մասկը 2004 թվականի փետրվարին ղեկավարում է մի շարք Series A ներդրումներ, և միանում է Տեսլայի տնօրենների խորհրդին, որպես նախագահ[108]։ Մասկը ակտիվ դերակատարություն է ունեցել ընկերության ներսում և մանրամասն վերահսկել է Roadster-ի արտադրանքի դիզայնը բարձր մակարդակով, սակայն խորապես ներգրավված չէր առօրյա գործարքներում[109]։
2008 թվականիի ֆինանսական ճգնաժամից հետո[110], Մասկը սկսեց ղեկավարել ընկերության որպես գործադիր տնօրեն և արտադրական ճարտարապետ, նա դեռ զբաղեցնում է այդ պաշտոնները։ Տեսլա Մոթորսը 2008 թվականին կառուցեց էլեկտրական սպորտային մեքենա, Տեսլա Րոուդսթերը։ Տեսլան վաճառեց շուրջ 2500 ավտոմեքենա 31 երկրում։ 2012 թվականի հունիսի 22-ին Տեսլան սկսեց իր չորս դռնանի Տեսլա Մոդել Էս սեդանի առաքումը։ Տեսլան ներկայացրեց իր երրորդ ապրանքանիշը ՝ Մոդել Էքսը 2012 թվականի փետրվարի 9-ին, որը նախատեսված էր SUV/minivan շուկայի համար։ Մոդելի Էքսի թողարկումը հետաձգվեց մինչև 2015 թվականի սեպտեմբերը[111][112][113]։ Ավտոմեքենաներից բացի, Տեսլան վաճառում է էլեկտրական էներգախնայող համակարգեր Daimler-ին Smart EV-ի, Mercedes B-class Electric Drive-ի, Mercedes A Class-ի և Տոյոտայի RAV4 EV-ի համար։ Մասկը կարողացավ երկու ընկերություններին էլ դարձնել Տեսլայի երկարաժամկետ ներդրողներ[114]։
Մասկը հավանություն էր տվել կառուցել 30.000 ԱՄՆ դոլար արժողությամբ կոմպակտ Տեսլայի մոդել, կառուցել և վաճառել էլեկտրական տրանսպորտային միջոցների բաղադրիչներ, որպեսզի այլ ավտոմեքենաներ արտադրող ընկերությունները կարողանան արտադրել էլեկտրական տրանսպորտային միջոցներ մատչելի գներով, առանց իրենց սեփական արտադրանքը ունենալով։ Դա հանգեցրեց մոդելի 3-ի ստեղծմանը, որը արժի 35,000 ԱՄՆ դոլար[115]։ Մի շարք հրատարակություններ նրան համեմատում են Հենրի Ֆորդի հետ` առաջատար տրանսպորտային միջոցներում իր կատարած աշխատանքի համար[116]։
2013 թվականի մայիսին All Things Digital-ի հետ հարցազրույցում Մասկը հայտարարել է, որ էլեկտրական ավտոմեքենաների թույլատրելի սահմանները հաղթահարելու համար, Տեսլան «կտրուկ արագացնում է» գերհզոր մարտկոցների ցանցը, եռապատկելով ԱՄՆ-ի Արևելքի և Արևմուտքի մարտկոցների թիվը հունիս ամսին և 2017 թվականի երկրորդ կեսին նա պլանավորում է ընդլայնել մարտկոցների թիվը Հյուսիսային Ամերիկայում, ներառյալ Կանադան[117]։ 2016 թվականի հունվարի 29-ի դրությամբ Մասկին պատկանում է մոտ 28.9 միլիոն Տեսլայի բաժնետոմս, որը հավասար է ընկերության 22 տոկոսին[118][119]։
2014-ի դրությամբ Մասկի տարեկան աշխատավարձը մեկ դոլար է, որը նման է Սթիվ Ջոբսի և այլ գործադիր տնօրենների աշխատավարձերին։ Նրա վարձատրումը հիմնված է ֆոնդային և կատարողական բոնուսների վրա[120][121]։
2014-ին Մասկը հայտարարեց, որ Տեսլան թույլ կտա իր տեխնոլոգիաների արտոնագրերը օգտագործել բոլոր ընկերություններին, որպեսզի այդ առաջարկը ավտոմեքենաների արտադրողներին խթանի էլեկտրական մեքենաներ ստեղծել և զարգացնել։ «Ցավալի իրողությունն էլեկտրական մեքենաների ծրագրերն է (կամ ցանկացած փոխադրամիջոցների ծրագրեր, որոնք չեն օկտագործում ածխաջրածիններ) հիմնական մեքենա արտադրող ընկերությունների համար որոնց էլեկտրական մեքենաների ծրագրերը այնքան փոքր են, որ կարելի է ասել գոյություն չունեն, և կազմում են ավտոմեքենաների ընդհանուր վաճառքի ավելի քան 1%-ը» -ասել է Մասկը[122]։
Մասկը 2016 թվականի փետրվարին հայտարարեց, որ ինքը ձեռք է բերել Tesla.com-ի դոմեյնային անունը Սթյու Գրոսսմանից, որը 1992 թվականից իրեն էր պատկանում և նա փոխել է Տեսլայի գլխավոր էջը այդ դոմեյնով[123]։
Մասկը նախնական հայեցակարգ և ֆինանսական կապիտալ է տրամադրել ՍոլարՍիթիի համար, որը 2006 թվականին հիմնադրել են իր զարմիկները Լինդոն և Փիթեր Ռիվը:.[124][125] ՍոլարՍիթին այժմ Միացյալ Նահանգներում մեծությամբ երկրորդ արևային էներգիայի համակարգերի մատակարարն է[126]։
ՍոլարՍիթիի և Թեսլայի ֆինանսավորման պատճառը գլոբալ տաքացումն է[127]։ 2012 թվականին Մասկը հայտարարեց, որ ՍոլարՍիթին և Թեսլան համագործակցում են էլեկտրական մարտկոցներ օգտագործելու համար, տանիքի արևի ազդեցությունը էներգետիկ ցանցին ուղղելու համար, և այն կկգործի 2013 թվականին[128]։
2014 թվականի հունիսի 17-ին Մասկը պատրաստվում էր Բուֆֆալոյում (Նյու Յորք) կառուցել, ՍոլարՍիթիի առաջադեմ արտադրամաս, որը կեռապատկեր Միացյալ Նահանգներում արևային ամենամեծ գործարանի չափը։ Մասկը նշել է, որ գործարանը կլինի «աշխարհում ամենախոշոր արևային վահանակի արտադրամասերից մեկը», և հետագա տարիներին գործարանին կհետևեն ավելի մեծ գործարաններ[129]։
2016 թվականի հունիսին Մասկի մեքենայի ընկերությունը, Թեսլան՝ պաշտոնապես ներկայացրեց ՍոլարՍիթիի ձեռքբերման առաջարկը[130]։
2012 թվականին Իլոն Մասկը առաջին անգամ ներկայացրեց արագ տրանսպորտային համակարգի կոնցեպցիայի տարբերակը, որը ներառում է ցածր ճնշման խողովակներ, որոնց մեջ հերմետիկ կապսուլաները շարժվում են գծային ինդուկցիայի շարժիչների և օդային կոմպրեսորի կողմից շարժվող օդային առանցքակալի վրա[131]։
2013 թվականի օգոստոսին առաջին անգամ ներկայացվել է Հիպերլուփ Ալֆայի (անգլ.՝ Hyperloop Alpha) կոնցեպտերը, առաջարկելով և քննարկման ներկայացնելով Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածաշրջան ձգվող երթուղին, մոտավորապես կրկնելով Interstate 5 խճուղու ճանապարհը[132]։ Առաջարկվող նախագծի մեջ է տեղակայված հիպերլուփի այնպիսի համակարգ, որը տեղափոխելու է ուղևորներին 560 կիլոմետրանոց (350 մղոն) երթուղով միջինը 970 կմ/ժամ (600 մղոն/ժամ) արագությամբ և 1200 կմ/ժամ (760 մղոն/ժամ) առավելագույն արագությամբ։ Ճանապարհի տևողությունը կազմելու է 35 րոպե, որը ավելի արագ է, քան ընթացիկ գնացքների կամ օդանավերի ճանապարհի ժամանակը։ Ավելի վաղ Հիպերլուփը նախատեսելուց հետո Մասկը, Թեսլայի և ՍփեյսԷքսի մի քանի ճարտարագետերի հանձնարարեց ինն ամիս աշխատել, ստեղծելով կոնցեպտուալ հիմքեր տրանսպորտային համակարգի նախագծում[133][134]։ Ներկայացված ԼԱ-ՍՖ երթուղու ծախսերը և դիզայնը ընդգրկվել է սպիտակ թղթի մեջ, որը հրապարակվել է Թեսլայի և ՍփեյսԷքսի բլոգերում[135][136][137]։ Հիպերլուփը լինուելու է երկու տեսակի՝ միայն ուղևորների համար, և ուղևորների և մեքենաների համար։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Հիպերլուփի շինարարության, զարգացման և կառավարման գինը կազմելու է 6 միլիարդ ԱՄՆ դոլար[138]։
2015 թվականիի հունիսին Մասկը հայտարարեց նախագծային մրցույթ ուսանողների և մյուսների համար Հիպերլուփ pod-եր կառուցելու համար, ՍփեյսԷքսի կողմից հովանավորվող կիլոմետրանոց ուղու վրա։ Ճանապարհը օգտագործվել է 2017 թվականի հունվարին, և Մասկը նույնպես սկսեց թունել կառուցել[139]։
Հիպերլուփ 1-ը, որը Մասկի հետ կապ չունեցող ընկերություն էր, հայտարարել էր, որ 2017 թվականի հուլիսի 13-ին Նևադայում իր DevLoop-ի իր առաջին հաջող փորձարկումը կատարեց։ Այն եղել է 2017 թվականի մայիսի 12-ին, ժամը 12:00-ին և տևեց 5.3 վայրկյան, հասնելով 70 մղոն արագության[140]։
2017 թվականի հուլիսի 20-ին Իլոն Մասկը հայտարարեց, որ նա ստացել է «բանավոր կառավարության հավանություն»՝ Նյու Յորք քաղաքից, Վաշինգտոն ԿՇ ուղեվորվող հիպերլուփ կառուցել, որը Ֆիլադելֆիա և Բալթիմոր քաղաքներում դադարներ կկատարի[141]։ Սակայն Նյու Յորքի քաղաքային տրանսպորտային վարչությունը, Հարավ-արևմտյան Փենսիլվանիայի տրանսպորտային վարչությունը, Վաշինգտոնի մետրոպոլիտենի տարածքային տրանսպորտային վարչությունը, Մերիլենդի տրանզիտային վարչությունը, ԱՄՆ-ի Ներքին անվտանգության վարչությանը, ինչպես նաև Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Բալթիմորի և Վաշինգտոնի քաղաքապետերը հայտարարել են, որ տեղյակ չեն այդպիսի համաձայնության մասին[142]։
2015 թվականի դեկտեմբերին Իլոն Մասկը հայտարարեց OpenAI շահույթ չհետապնդող արհեստական բանականության (ԱԲ) հետազոտական ընկերության ստեղծման մասին։ OpenAI-ն նպատակ ունի զարգացնել արհեստական ընդհանուր բանականությունը այնպիսի ձևով, որն անվտանգ և օգտակար է մարդկությանը[143]։
Դարձնելով արհեստական բանականությունը բոլորի համար հասանելի, OpenAI-ն ցանկանում է «խոչընդոտել խոշոր կորպորացիային, որոնք կարող են շատ ուժ ձեռք բերել, շահութաբերության գերակա հետախուզական համակարգեր ունենալով, ինչպես նաև կառավարությունները, որոնք կարող են օգտագործել ԱԲ-ն իշխանություն ձեռք բերելու և նույնիսկ իրենց քաղաքացիներին ճնշելու համար»[144]։
Neuralink-ը նեյրոտեխնոլոգիական ընկերություն է, որը ցանկանում է ինտեգրել մարդու ուղեղը արհեստական բանականության հետ։ Այն հիմնվել է Իլոն Մասկի կողմից։ Ընկերությունը գտնվում է իր կազմավորման վաղ շրջանում և դեռ հայտնի չէ ոլորտի այլ ներկայացուցիչների շրջանակում։ Նախատեսվում է ստեղծել սարք, որը կպատվասվի մարդու ուղեղում և կապահովի ուղեղ-մեքենա կապը համապատասխան թվային միջերեսի միջոցով։ Այս սարքը կբարելավի մարդու հիշողությունը և թույլ կտա նրան ավելի անմիջականորեն գործակցել համակարգչային սարքավորումների հետ։
Մասկը նախկինում մի քանի անգամ ակնարկել է Neuralink ընկերության գոյության մասին։ Դուբայում իր ելույթներից մեկի ժամանակ նա ասել էր, որ երկար ժամանակ արդեն մտածում է կենսաբանական և թվային բանականությունների ավելի խորը փոխթափանցման մասին։ Նա հավելել էր, որ նոր տեխնոլոգիաները հիմնականում միտված են լինելու ինֆորմացիայի թողունակության ավելացմանը և համակարգիչ-ուղեղ աշխատանքի արդյունավետություն բարձրացմանը[145]։
2016 թվականի դեկտեմբերի 17-ին, խցանման ժամանակ, Մասկը թվիթել էր «Ես պատրաստվում եմ կառուցել tunnel boring machine և պարզապես սկսել փորել...» Ընկերությունը անվանվել է «The Boring Company»:.[146] 2017 թվականի հունվարի 21-ին Մասկը գրել է «Շատ հետաքրքիր առաջընթաց թունելի ճակատում։ Պլանավորում ենք սկսել փորել մոտավորապես մեկ ամսից»[147]։ Առաջին թունելը կփորվի ՍփեյսԷքսի կենտրոնակայանում[148], և հավանաբար կգնա մոտակա ավտոտնակ։ 2017 թվականի հունվարի 26-ի դրությամբ սկսվել են կարգավորող մարմինների հետ քննարկումները[149], սակայն Լոս Անջելեսում տարածքում փորելու թույլտվության հարցումները դեռևս չեն ներկայացվել Կալիֆոռնիայի Տրանսպորտային վարչություն[150]։
2017 թվականի փետրվարին ընկերությունը սկսել է 30 մետր լայնությամբ 50 մետր երկարությամբ և 15 մետր խորությամբ «փորձարկման խրամատ» Լոս Անջելեսում գտնվող ՍփեյսԷքսի գրասենյակներում, քանի որ շինարարությունը այդ տարածքում թույլտվություն չի պահանջում[151][152]։
Մասկը հայտարարել է, որ համաձայն չէ, որ ԱՄՆ-ի կառավարությունը պետք է սուբսիդավորի ընկերություններին, բայց փոխարենը պետք է օգտագործի ածխածնի հարկ` օդի աղտոտման համար և խոչընդոտի «վատ վարքը»։ Մասկը պնդում է, որ ազատ շուկան կհասնի «լավագույն լուծմանը», և էկոլոգիապես անբարեխիղճ մեքենաներ արտադրելը պետք է իր հետևանքներով լինի[153]։
Մասկի հայտարարությունները լայնորեն քննադատության են ենթարկվել, և Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆրեդ Տորները նշել է, որ «եթե դուք Իլոն Մասկի նման ձեռնարկատեր եք, ապա կստանաք գումար, որտեղ կարող եք, բայց միևնույն ժամանակ, ձեռնարկատիրությունները և տեխնոլոգիաները, սոցիալական փոփոխությունների աղբյուր են, այլ ոչ թե պետական։ Դա ինքնաբերաբար անհեթեթություն չէ, այլ ինքնորոշման մտածելակերպ, որպես ինքնուրույն, անկախ գործակալ, և սուբսիդիաները չընդունող, և սա շարունակվում է Սիլիկոնյան հովտում ամբողջ ժամանակ»[154]։ Հեղինակ Միքայել Շելլենբերգերը պնդում էր, որ «Մասկի դեպքում դժվար չէ դա ընդունել, որպես պաշտպանական տեսակետ, և ես կարծում եմ, որ նրանք աշխատում են շատ ներդրողների հետ, որոնց համար սուբսիդիաները երկարաժամկետ կենսունակ բիզնեսի հիմք չեն, և նրանք հաճախ ուզում են չափազանցել այն արագությունը, որով նրանք կկարողանան անկախանալ »։ Շելլենբերգերը շարունակում է, «բոլորիս համար ավելի լավ կլիներ, եթե այդ ձեռնարկատերերը մի քիչ ավելի երախտապարտ լինեին, մի քիչ ավելի համեստ»։ Լրագրող և հեղինակ Ջիմ Մոթավալլին, ով Մասկից հարցազրույց է վերձրել «High Voltage» համար, իր 2011 թվականի Էլեկտրական մեքենաների արտադրության մասին գրքի մեջ, գրել է, որ «Իլոնն այդ ամենին նայում է այն հաղթողի տեսանկյունից, և չի ցանկանում տեսնել այլ մարդկանց հաղթանակըել, քանի որ նրանք կառավարությունից ստանում են դրամական միջոցներ։ Ես իսկապես կարծում եմ, որ մարդիկ, երբ հաջողության են հասնում, հակված են աստիճանը իրենց ետևից քաշել»[155]։
2015 թվականին Մասկի հայտարարությունները ենթակա էին հետագա ուսումնասիրության, երբ LA Times-ի հոդվածը հայտարարեց, որ ՍփեյսԷքսի, Տեսլայի, ՍոլարՍիթիի և իրենց արտադրանքի գնորդները պլանավորում էին քսան տարի անց ստանալ մոտ 4,9 միլիարդ ԱՄՆ դոլարի պետական սուբսիդավորումներ։ Օրինակ, Նյու Յորք նահանգը, որը 750 միլիոն դոլար է ծախսում Բուֆֆալոյում արևային վահանակի գործարան կառուցելու համար, ՍոլարՍիթիին վարձվում է տարեկան 1 ԱՄՆ դոլարով։ Ըստ գործարքի ՍոլարՍիթին տասը տարով գույքահարկ չի վճարելու, որը գնահատվում է 260 մլն ԱՄՆ դոլար։ Մասկը աշխատում է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնատարի պաշտոնում` որպես Տեսլայի գլխավոր բանակցող[156]։
Մասկը իրեն նկարագրել է որպես «կիսով չափ հանրապետական, կիսով չափ դեմոկրատ»։ Մասկի խոսքերով նա սոցիալ լիբեռալիզմի և ֆիսկալ պահպանողականության մեջտեղում է[157]։ 2016 թվականին Մասկը, Դոնալդ Թրամփի նախագահական խորհրդատվական հանձնաժողովների անդամ էր[158][159][160][161], and Manufacturing Jobs Initiative)[162] բայց 2017 թվականին լքեց հանձնաժողովը, երբ որ ԱՄՆ-ն Թրամփի գլխավորությամբ լքեց Փարիզյան համաձայնությունը[163][164]։
Ըստ Մասկի, ԱՄն֊ն «անխուսափելիորեն Երկրի վրա երբևիցե գոյություն ունեցած լավագույն պետությունն է» նկարագրելով այն, որպես մեծագույն ուժը ցանկացած երկրի բարօրության համար, որը երբևէ եղել է։ Մասկը հավատում է, որ «աշխարհում չի լինի ժողովրդավարություն, եթե ոչ ԱՄՆ-ի համար», պնդելով, որ «20-րդ դարում երեք առանձին դեպքեր են եղել, երբ ժողովրդավարությունը կավարտվեր՝ Առաջին համաշխարհային պատերազմ Երկրորդ համաշխարհային պատերազմ և Սառը պատերազմ, բայց ոչ ԱՄՆի համար։ Մասկը նաև ասել է որ, սխալ կլինի համարել, որ ԱՄՆ֊ն կատարյալ է և արել է շատ անմիտ բաներ[165]։
Ինքնավար մեքենաների և արհեստական բանականության առաջացման հետևանքով Մասկը աջակցություն է հայտնել համընդհանուր հիմնական եկամտի ստեղծմանը[166]։
Մինչ Դոնալդ Թրամփի Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելը Մասկը քննադատել էր նրան՝ ասելով. «Ես զգում եմ, որ նա ամենայն հավանականությամբ լավ նախագահի թեկնածու չէ։ Նա կարծես չունի նման բնավորություն, որը լավ է արտացոլվում ԱՄՆ-ի վրա[167]։ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո Մասկը հայտնել է համաձայնություն Թրամփի ընտրությանը, Ռեքս Թիլլերսոնին որպես պետքարտուղար նշանակելը և ընդունել է հրավեր, ըստ որի կներկայանա նախագահ Թրամփի խորհրդատվական խորհրդին։ Թրամփի հետ համագործակցելու կապակցությամբ Մասկը հետագայում ասել է. «Որքան ավելի շատ ձայներ է նախագահը լսում, այնքան ավելի լավ է»[168]։
Վաշինգտոն Փոստի հետ հարցազրույցում, Մասկը հայտարարել էր, որ նա «կարևոր դոնոր է դեմոկրատների համար, սակայն նա նաև հնարավորություն է տալիս հանրապետականներին»։ Մասկը նաև նշել է, «որպեսզի ձեր ձայնը լսելի լինի Վաշինգտոնում, դուք պետք է կատարեք մի փոքր ներդրում։»[169][170]
Վերջերս հրապարակած Սանլայթ հիմնադրամի (վերկուսակցական խումբ, որը հետևում է կառավարության ծախսերին) զեկույցում, հայտնաբերվել է, որ «ՍփեյսԷքսը ծախսել է ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլար Կոնգրեսին լոբբինգավորելու համար, քանի որ այն հիմնադրվել է 2002 թվականին և հատկացրել է ավելի քան 800,000 ԱՄՆ դոլարի քաղաքական աջակցությունը» դեմոկրատներին և հանրապետականներին։ Նույն զեկույցը նշել է, որ «ՍփեյսԷքսի քարոզարշավը եղել է համակարգված և կատարելագործված, քաղաքական աջակցություն հաղթելու համար», և «ի տարբերություն շատ տեխնոլոգիական նորաստեղծությունների, ՍփեյսԷքսը Վաշինգտոնում պահպանել է զգալի լոբբիստական ներկայությունը գրեթե առաջին օրվանից»։ Զեկույցը, նշել է, որ «Մասկը ինքն է նվիրաբերել մոտավորապես 725.000 ԱՄՆ դոլար տարբեր արշավների, 2002 թվականից։ 2004 թվականին, նա հատկացրել է 2,000 ԱՄՆ դոլար նախագահ Ջորջ Բուշի վերընտրության քարոզարշավի համար, ավելի քան 100,000 ԱՄՆ դոլար[171] Օբամայի նախընտրական քարոզարշավի համար և 5000 ԱՄՆ դոլար հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոի համար, ով ներկայացնում է Ֆլորիդան, նահանգ որը կրիտիկորեն է մոտոնում տիեզերական արդյունաբերությանը։ Մասկը և ՍփեյսԷքսը միասին նվիրաբերել են մոտավորապես 250,000 ԱՄՆ դոլար է 2012 թվականի ընտրական քարոզարշավների ժամանակ։»[169][172] Բացի դրանից, Սփեյսէքսը է վարձել նախկին հանրապետական Սենատի մեծամասնության առաջնորդ Տրենտ Լոտտին, որպեսզի ներկայացնեն ընկերությունը Վաշինգտոնում գործող լոբբիստական խմբի Patton Boggs LLP միջոցով։ Բացի Patton Boggs LLP-ից, ՍփեյսԷքսը օգտագործում է մի շարք այլ լոբբիստական ընկերություններ, որոնք զուգահեռ աշխատում են ՍփեյսԷքսի սեփական լոբբիստների հետ[173]։
Մասկը եղել է ԱՄՆ-ի քաղաքական գործողությունների կոմիտեի (PAC) FWD.us- ի կողմնակից, որը սկիզբ է առել բարձրակարգ գործարար Մարկ Ցուկերբերգի կողմից և աջակցում է ներգաղթի բարեփոխումներին։ Սակայն 2013 թվականի մայիսին Մասկը հրապարակայնորեն մերժեց իր աջակցությունը, բողոքելով PAC-ի գովազդի դեմ, քանի որ նրանք աջակցում են այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են Կիպրոսյան խողովակաշարը։ Մասկը և այլ անդամներ, այդ թվում` Դեյվիդ Օ. Սաքերը, դուրս եկան, քննադատելով ռազմավարությունը որպես «ցինիկություն»[174]։ Մասկը հետագայում հայտարարեց, որ «մենք չպետք է զիջենք քաղաքականությանը, եթե այդպես վարվենք, կստանանք այն քաղաքական համակարգը, որին մենք արժանի ենք»[175]։
2013 թվականի դեկտեմբերին Շեյն Բեքկերը ԶԼՄ-ների և քաղաքական կայքէջերի միջոցով Մասկին անվանեց «լիակատար կեղծավոր», նշելով, որ «2014 թվականի ընտրական փուլի համար Մասկը աջակցել է Longhorn PAC-ին և Ազգային կոնգրեսական կոմիտեին, որոնցից երկուսն էլ Ֆինանսավորվել են հակագիտական և շրջակա միջավայրի չբարելավման քաղաքականություն վարող թեկնածուների, ինչպիսին է օրինակ` Միշել Բահմանի (R-Minn.) քարոզարշավները»[175]։ Մասկը ուղղակիորեն աջակցել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբոյոյին, ով մեղադրվում է կլիմայի փոփոխության վերաբերյալ նման դիրքորոշում ունենալու մեջ[172]։
Այն հարցին, թե արդյոք նա հավատում է, թե ինչ որ միջամտություն է եղել մարդկության անցմանը մոլորակային տեսակին, բացի ֆիզիկայից, Մասկը պատասխանեց.
Այո, ես հավատում եմ։ Կարծու՞մ եմ, թե կա գերհզոր բանականություն որը կառուցել է մեզ շրջապատող միջավայրը։ Կարծում եմ, հավանաբար ոչ, այն պատճառով, որ դուք հետո պետք է ասեք. «Որտեղի՞ց է գերհզոր բանականությունը առաջացել»։ Այսպիսով, ինչ-որ հարցեր են առաջանում։ Ես կարծում եմ, որ դա իսկապես կարելի է բացատրել ֆիզիկայի հիմնարար օրենքներով։ Դուք գիտեք, որ դա պարզ տարրերից կազմված բարդ երևույթ է[176]։
Մասկը հայտարարել է, որ չի աղոթում կամ երկրպագում որևէ մեկին, չնայած նախկինում աղոթել է նախքան կարևոր Falcon 1-ի մեկնարկը ` խնդրելով «ցանկացած լիցքի, որը լսում է օրհնի Falcon 1-ի թռիչքը»։ Այն հարցին, թէ արդյոք նա հավատում է, որ «կրոնը և գիտությունը կարող են միասին գոյություն ունենալ», Մասկը պատասխանեց, «հավանաբար ոչ»:.[177]
Չնայած Մասկը կարծում է, որ «կա լավ հնարավորություն, որ այլ մոլորակները ունենան պարզ կյանք», նա նաև ինքն իրեն հարցնում է «արդյո՞ք կա այլ խելացի կյանք տիեզերքում »[177] Մասկը հետագայում պարզաբանեց իր «հույսը, որ տիեզերքում այլ խելացի կյանք գոյություն ունի » և հայտարարեց, որ դա «հավանաբար ավելի հավանական է, քան այդ կյանքի բացակայությունը, բայց դա ամբողջովին գուշակություն է»:"[178]։
Մասկը նաև դիտարկել է սիմուլյացիայի վարկածը, որպես Ֆերմիյան պարադոքսի հնարավոր լուծում։
Ցանկացած նկատելի կյանքի բացակայությունը կարող է լինել փաստարկ, ի նպաստ մեր սիմուլյացիայի մեջ լինելուն։ Ինչպես երբ խաղում եք արկածախնդրության խաղ, և դուք կարող եք տեսնել աստղերը ֆոնին, բայց դուք չեք կարող երբևէ այնտեղ հայտնվել։ Եթե դա սիմուլյացիա չէ, ապա գուցե մենք լաբորատորիայում ենք, եւ կա որոշ առաջադեմ խորթ քաղաքակրթություն, որը պարզապես հետաքրքրասիրությունից ելնելով դիտում է, թե ինչպես ենք մենք զարգանում, ինչպես բորբոսը կերակրի մեջ։ Եթե նայեք մեր ներկայիս տեխնոլոգիական մակարդակին, ինչ-որ տարօրինակ բան պետք է տեղի ունենա քաղաքակրթություններին, և ես նկատի ունեմ տարօրինակ վատ ձևով։ Կարող է գոյություն ունենալ բազմաթիվ ոչնչածված մեկ մոլորակային քաղաքակրթություններ[179]։
Մասկը հաճախ է խոսում արհեստական բանականության պոտենցիալ վտանգների մասին, հայտարարելով այն «մարդկային ռասայի գոյատևման ամենալուրջ սպառնալիքը»։ MIT AeroAstro Centennial Symposium-ի հարցազրույցի ժամանակ Մասկը արհեստական բանականությունը անվանել է «մարդկության ամենամեծ գոյապահպանական սպառնալիքը», նշելով «ես ավելի շատ հակված եմ մտածել, որ պետք է լինի որոշակի կարգավորիչ վերահսկողություն, գուցե ազգային և միջազգային մակարդակով, պարզապես համոզվելու համար, որ մենք շատ անմիտ բան չենք անում»։ Մասկը նկարագրում է արհեստական բանականության ստեղծումը, որպես «դևի հրավեր»[180][181]։
Չնայած դրան, Մասկը նախկինում ներդրում է կատարել DeepMind-ում, որը արհեստական բանականության ընկերություն է, և Vicarious-ում, որը աշխատում է մեքենայական բանականության բարելավման համար։ 2015 թվականի հունվարին նա 10 մլն ԱՄՆ դոլար նվիրաբերեց «Կյանքի ապագան» ինստիտուտին, որը կազմակերպում էր առաջավոր տեխնոլոգիաների առաջացման մարտահրավերները[182]։ Նա ՕփենԱԻ-ի համանախագահն է, որը շահույթ չհետապնդող արհեստական բանականության հետազոտական ընկերություն է[183]։
Մասկը ասել է, որ իր ներդրումները «ոչ թե ներդրումային վերադարձի տեսանկյունից են, այլ փորձում են պարզապես հետևել արհեստական բանականության ընթացքին»։ Մասկը շարունակեց. «Այս մասին ֆիլմեր են նկարահանվել, ինչպես Տերմինատորն է - կան որոշ վտանգավոր արդյունքներ և մենք պետք է փորձենք համոզվել, որ արդյունքները լավն են, ոչ թե վատը»[184]։
2016 թվականի հունիսին նրան հարցրեցին, թե արդյոք նա մտածում է, որ մարդիկ ապրում են համակարգչային սիմուլյացիաներում, և նա պատասխանեց՝ «հավանաբար»։ Ասելով հետևյալը.
Մեր ամենահավանական փաստարկը, սիմուլյացիայի մեջ լինելու համար կարծում եմ հետևյալն է. 40 տարի առաջ մենք ունեինք Փոնգ խաղը, երկու ուղղանկյուն և կետ։ Հիմա 40 տարի անց մենք ունենք ֆոտոեալիստիկ, 3D սիմուլյացիաներ, որոնցով միաժամանակ խաղաում են միլիոնավոր մարդկիկ միմյանց հետ, և այդ ամենը տարի ավելի է բարելավում։ Եվ շուտով մենք կունենանք վիրտուալ իրականություն, մենք կունենանք ընդլայնված իրականություն։ Եթե դուք ընդունում եք որևէ բարելավման մակարդակ, ապա խաղերը չեն տարբերվի իրականությունից[185]։
Մասկին էր պատկանում McLaren F1 supercar-ը, որը նա վթարի էր ենթարկել[186]։ Նախկինում նրան էր պատկանւմ նաև չեխական Aero L-39 ինքնաթիռը[187]։
1994 թվականի Dassault Falcon 900 մոդելի ինքնաթիռը, որը օգտագործվել է «Շնորհակալություն ծխելու համար» ֆիլմում, պատկանւմ է Մասկին (N900SX)[188]։ Ֆիլմում Մասկը իր ինքնաթիռի օդաչուն էր, և այնտեղ նա բացում է ինքնաթիռի դուռը Ռոբերտ Դուվալիի համար և ուղեկցում է Ահարոն Էքհարդին։ Մասկին է պատկանում Wet Nellie-ն, Lotus Esprit-ը Ջեյմս Բոնդի «Լրտեսը, ով սիրում էր ինձ» ֆիլմից։ Նա նախատեսում է այն փոխակերպել ֆունկցիոնալ մեքենա-սուզանավի[189]։
Մասկը ներկա է եղել «Այրվող մարդ» փառատոնին 2004 թվականին և ասել է, որ առաջին անգամ մտածել է ՍոլարՍիթիի գաղափարի մասին փառատոնում»[128]։
Թոնսա Մասկը, Իլոնի քույրը, կինոռեժիսոր է։ Նա Musk Entertainment-ի հիմնադիրն է և ստեղծել է տարբեր ֆիլմեր[190]։
Մասկը հայտարարել է, որ ցանկանում է մահանալ Մարսի վրա[191]։
Մասկը Մասկ հիմնադրամի նախագահն է, որն իր բարեգործական ջանքերը կենտրոնացնում է աղետի գոտում արևային էներգիայի համակարգերի ապահովման վրա։ 2010 թվականին Մասկ հիմնադրամը համագործակցել է ՍոլարՍիթիի հետ, 25 կվտ հզորությամբ արևային էլեկտրաէներգիայի համակարգի նվիրաբերմամբ, Քոդենիի (Ալաբամա) Հարավային Բեյի Համայնքային Միության (ՀԲՀՄ) փոթորիկների պատասխանատու կենտրոնին[192]։ 2011 թվականի հուլիսին Մասկի հիմնադրամը 250,000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց Ճապոնիայի Սոման քաղաքում տեղի ունեցած արևային էներգիայի նախագծին, որը վերջերս ավերվել էր ցունամիից[193]։
2014 թվականի հուլիսին Մասկին խնդրեցին Նիկոլա Տեսլայի թոռնիկ Վիլյամ Տերբոն և մուլտիպլիկատոր Մեթյու Իմանին` 8 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Ուորանդլյուֆի Tesla Science Center-ի կառուցման համար[194]։ Ի վերջո, Մասկը համաձայնվեց նվիրաբերել 1 միլիոն ԱՄՆ դոլար նախագծին և խոստացավ թանգարանային կայարանում կառուցել Tesla Supercharger[195]։
Մասկը 2015 թվականի հունվարին նվիրաբերեց 10 միլիոն ԱՄՆ դոլար Կյանքի ապագան ինստիտուտին` գլոբալ հետազոտական ծրագիր իրականացնելու համար, որի նպատակը արհեստական բանականությունը մարդկության համար ձեռնտու դարձնելն է[182][196][197]։
2015 թվականի դրությամբ Մասկը X մրցանակային հիմնադրամի հովանավորն է[198] և The Giving Pledge-ի ստորագրողը[199]։
Մասկը հանդիպել է իր առաջին կնոջը` կանադացի գրող Ջասթին Վիլսոնին, երբ նրանք սովորում էին Օնտարիոյի Թագուհու Համալսարանում։ Նրանք ամուսնացան 2000 թվականին և բաժանվեցին 2008 թվականին[200]։
Նրանց առաջին որդին, Նևադա Ալեքսանդր Մասկը, մահացել է անսպասելի մանկական մահվան սինդրոմից (SIDS) առաջին տասը շաբաթվա ընթացքում[201]։ Նրանք հետագայում 5 որդի են ունեցել վիտրո բեղմնավորման միջոցով ` երկվորյակներ 2004 թվականին, այնուհետեւ 2006 թվականին եռյակներ[202]։
2008 թվականին Մասկը սկսեց հանդիպել անգլիացի դերասանուհի Թալուլա Ռայլիի հետ, իսկ 2010 թվականին զույգը ամուսնացավ։ 2012 թվականի հունվարին Մասկը հայտարարեց, որ ավարտել է իր չորս տարվա հարաբերությունը Ռայլիի հետ[53][203], թվիթելով Ռայլիին, «Հիանալի չորս տարի էր, ես քեզ միշտ սիրելու եմ։ Մի օր դու մեկին կերջանկացնես»:"[204] 2013 թվականի հուլիսին Մասկը և Ռայլին վերամիավորվեցին։ 2014 թվականի դեկտեմբերին Մասկը երկրորդ անգամ ամուսնալուծությա հայտ ներկայացրեց, սակայն հայտը չեզոքացրեց։ 2016 թվականի մարտին ամուսնալուծության դատավարությունը կրկին շարունակվեց, այս անգամ հայտ ներկայացնողը Ռայլին էր[205]։ Ամուսնալուծությունը վերջնականապես ավարտվեց 2016 թվականի վերջում[206]։
Ալկոհոլը և զոլպիդեմը միասին ընդունեկուց հետո, նա 2017 թվականի հունիսին թվիթել է «Մի քիչ կարմիր գինի, ռետրո երաժշտություն, Էմբիեն ... և կախարդություն»[207]։ Առողջապահական մարմինները խորհուրդ են տալիս չընդունել ալկոհոլի հետ զոլպիդեմ, որի համադրությունը կարող է առաջացնել կախվախություն և բարձրացնել առողջության համար վտանգավոր կողմնակի ազդեցությունների ռիսկը:.[208] Մասկը վտանգավոր թմրանյութային համադրման համար առժանացավ լրատվամիջոցների ուշադրությանը[209][210]։
Անվանում | Դիմումի համար | Դրամաշնորհի համար | Դիմումի ամսաթիվ | Դրամաշնորհի ամսաթիվ | Ընկերություն |
---|---|---|---|---|---|
Ձախարի ձևավորում ունեցող charge inlet[211] | 13/549185 | 8579635 | 2012-07-13 | 2013-11-12 | Տեսլա Մոթորս |
Տրանսպորտային միջոցի charge inlet[212] | 29/427056 | D724031 | 2012-07-13 | 2015-03-10 | Տեսլա Մոթորս |
Տրանսպորտային միջոց[213] | 29/412833 | D683268 | 2012-02-08 | 2013-05-28 | Տեսլա Մոթորս |
Տրանսպորտային միջոցի դուռ[214] | 29/412841 | D678154 | 2012-02-08 | 2013-03-19 | Տեսլա Մոթորս |
2005 թվականի «Շնորհակալություն ծխելու համար» ֆիլմում, Մասկը իր ինքնաթիռի օդաչուն էր, բացում էր Կապիտանի դուռը (Ռոբերտ Դուվալի) և ուղեկցում Նիկ Նայլորին (Ահարոն Էքհարդ)։ «Երկաթե մարդը 2»-ում (2010), նա ռեստորանում հանդիպեց Տոնի Սթարկին (Ռոբերտ Դաունի Կրտսեր) և կարճ խոսքեր ունեցավ «էլեկտրական ռեակտիվության գաղափարի» մասին։ 2014 թվականին «Հարավային այգիի» «Handicar» դրվագում նրան ծաղրում են։ Հետագայում նա հյուրընկալվեց «Հարավային այգի» երեք դրվագներում` այս անգամ ինքն իր կերպարը ձայնագրելով «Միայն Անդամներ», «Զվարճալի չէ» և «Սերիալիզացիայի ավարտը, ինչպես մենք գիտենք այն» դրվագներում։ 2015 թվականի հունվարին նա հանդես եկավ «Սիմփսոնները» -ի `«Մասկը, ով ընկել է Երկիր» դրվագում։ Դրվագը կատակում էր գյուտարարի գաղափարների մասին[245]։
2015 թվականի նոյեմբերին Մասկը հայտնվեց «Մեծ պայթյունի տեսության» դրվագում, դերակատարելով իրեն, աշխատանք կատարելիս խոհանոցում, Հովարդի հետ[246]։ 2016 թվականինին Մասկը ուղեկցվել էդոկտոր Մարտին Շտինի կողմից, The CW-ի Ժամանակի ճանապարհորդություն «DC-ի վաղվա լեգենդները» հեռուստատեսային շոուի ժամանակ։ Ժամանակի ընթացքում ճանապարհորդելիս Ստեյնը հանդիպում է իր կրտսեր տեսակին և ներկայացնում է իրեն որպես Իլոն Մասկ, որպեսզի քողարկի իր ինքնությունը[247]։
Մասկը նաև ցուցադրվել է 2015 թվականի բնապահպանական վավերագրական «Racing Extinction» ֆիլմում, որտեղ Տեսլա Մոդել Էս-ը նախատեսված էր, որպեսզի օգնի ցուցադրել անհետացող կենդանի տեսակների պատկերները հասարակական շենքերի վրա, այդ թվում` Էմփայր Սթեյթ Բիլդինգի և Վատիկանի վրա[248]։
2016 թվականին Մասկը կատարեց իր դերը (կամեո) «Ինչու՞ նա» ռոմանտիկ կատակերգական ֆիլմում, որտեղ նա համառոտորեն հանդիպում էր գլխավոր հերոսներից մեկի `Նայդ Ֆլեմմինգի (Բրայան Քրոնթսթոնի) հետ, բարի հավաքի ժամանակ[249]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.