Տոյոտա (անգլ.՝ Toyota Motor Corporation, հապավում՝ «TMC», ճապ.՝ トヨタ自動車株式会社 [Տոյոտա Ջիդոշա]), ճապոնական ավտոմեքենաշինական անդրազգային ընկերություն, «Toyota Group» կոնգլոմերատի ստորաբաժանում, 2014 թվականի նոյեմբերի դրությամբ՝ աշխարհի 7-րդ ամենաեկամտաբեր ձեռնարկությունը, 2012 թվականի դրությամբ՝ աշխարհի խոշորագույն ավտոարդյունաբերող ընկերությունը (գերազանցելով «Volkswagen Group»-ին և Ջեներալ Մոթորսին)։
Արագ փաստեր Տոյոտա, Տեսակ ...
Տոյոտա |
---|
 |
 |
Տեսակ | ավտոմեքենա արտադրող, առևտրային կազմակերպություն, բրենդ և հանրային ընկերություն |
---|
Անվանված է ի պատիվ | Կիտիրո Տըյոդա |
---|
Հիմնադրված է | օգոստոսի 28, 1937[1] |
---|
Հիմնադիր | Կիտիրո Տըյոդա |
---|
Վայր | Տոյոտա, Այչի, Ճապոնիա[2][3] |
---|
Երկիր | Ճապոնիա |
---|
Տնօրեն | Ակիո Տոյոդա |
---|
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
---|
Ընդհանուր ակտիվներ | ▼821 մլրդ $ (2024) |
---|
Հասույթ | ▼411 մլրդ $ (2024) |
---|
Աշխատողների թիվ | 359 542 մարդ (մարտի 31, 2020)[4] |
---|
Ստորաբաժանումներ | Լեքսուս |
---|
Դուստր ընկերություններ | Hino Motors[5], Daihatsu[5], Toyota Motor North America[5], Toyota Financial Services[5], Toyota Kirloskar Motor Private Limited, Toyota Canada Inc.[5], Toyota Motor Sales, U.S.A., Inc.[5], Toyota Motor Europe[5], Toyota Australia[5], Toyota UK[5], Toyota Auto Body[5], Toyota Housing Corporation, Toyota Motor Kyushu?[5], Toyota Motor East Japan?[5], Toyota Motor Engineering & Manufacturing North America?[5], Toyota Motor Manufacturing Kentucky?[5], Toyota Motor Manufacturing Indiana?[5], Toyota Motor Manufacturing Texas?[5], Toyota Motor Manufacturing Mississippi?[5], Toyota Motor Manufacturing West Virginia?[5], Toyota Motor Manufacturing Canada?[5], Toyota Motor Manufacturing France?[5], Toyota Motor Manufacturing?[5], Kuozui Motors?[5], Toyota Motor Thailand?[5] և Toyota Research Institute?[6] |
---|
Սեփականատեր | Nippon Life Insurance Company? |
---|
Կայք | toyota.am |
---|
Մասնակից է | Լինուքս հիմնադրամ[7][8] և Վայ-Ֆայ Դաշինք[9] |
---|
Բորսա | 7203, LSE: TYT, NYSE: TM և 7203 |
---|
Toyota Վիքիպահեստում |
Փակել
Հիմնադրվել է 1937 թվականին՝ ձեռներեց Կիիչիրո Տոյոդայի կողմից, ով հոր՝ նորարար-արդյունաբերող Սակիչի Տոյոդայի հետ հանդիսանում էր նաև «Toyota Industries» գործարանի համահիմնադիրը։ Գործարանում արտադրվում էին Տոյոդա ավագի հեղինակային ավտոմատ կտոր հյուսող մեքենաները[10]։
«Toyota Motor Corporation»-ում ներկայումս արտադրվում են հինգ առանձին ավտոապրանքանիշեր՝ «Toyota», «Hino», «Lexus», «Ranz» և «Scion»։ Ընկերությունը նաև ունի մասնաբաժիններ «Daihatsu» (51,2%), «Fuji Heavy Industries» (16,66%), «Isuzu» (5,9%) և «Tesla» (0,27%) ընկերություններում, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններում ունի համատեղ ձեռնարկություններ և այլ ստորաբաժանումներ[11]։