Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լոնդոնի ֆոնդային բորսա, ֆոնդային բորսա Լոնդոն Սիթիում, Միացյալ Թագավորություն։ Տեղակայված է Պետերնոսթեր հրապարակում՝ Սուրբ Պողոսի տաճարի մոտ։ 2014 թվականի դեկտեմբերի դրությամբ բորսայի կապիտալիզացիան կազմում էր $6.06 տրիլիոն՝ դարձնելով բորսան երրորդ խոշորագույնը աշխարհում և խոշորագույնը Եվրոպայում։ Բորսան ամենահին բորսաներից մեկն է Եվրոպայում։ Պաշտոնապես հիմնադրվել է 1801 թվականին, սակայն նրա պատմությունն սկսել է 1570 թվականին, երբ արքայի ֆինանսական գործակալ և խորհրդական Թոմաս Գրեշեմը իր անձնական փողերով կառուցեց Արքայական բորսան[4]։
Լոնդոնի ֆոնդային բորսա London Stock Exchange | |
---|---|
Տեսակ | ֆոնդային բորսա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Շտաբ | Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1] |
Մայր ընկերություն | London Stock Exchange Group |
Կազմակերպչական և իրավական ձև | public limited company?[2] |
Հիմնադրվել է | 1698 |
Սեփականատեր | Լոնդոնի ֆոնդային բորսա խումբ |
Արժույթ | Ֆունտ ստերլինգ |
Ցուցակումների քանակ | 3,041 |
ՇուկաԿապ | 4.09 տրիլիոն Ֆունտ ստեռլինգ[3] |
Ծավալ | 1.16 տրիլիոն (դեկտեմբեր 2014) |
Ինդեքսներ | FTSE 100 Index FTSE 250 Index FTSE 350 Index FTSE SmallCap Index FTSE All-Share Index |
Կայք | londonstockexchange.com(անգլ.) |
London Stock Exchange Վիքիպահեստում |
Լոնդոնի բորսայի բաժնետոմսերի շուկան բաժանվում է 2 մասի՝
Լոնդոնի ֆոնդային բորսան համարվում է ամենամիջազգայնացվածը․ նրան է բաժին ընկնում բաժնետոմսերի միջազգային առևտրի մոտ 50 տոկոսը․ 2004 թվականին այնտեղ արժեթղթեր ունեին 340 օտարերկրյա կազմակերպություն՝ աշխարհի 60 երկրներից, իսկ օտարերկրյա արժեթղթերի թողարկիչ կազմակերպությունների բաժնետոմսային առևտրի ծավալը կազմեց 2229 մլրդ ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ Միացյալ Թագավորության տարածքում տեղակայված է 22 ֆոնդային բորսա (ամենախոշորները գտնվում են Լոնդոնում, Լիվերպուլում, Գլազգոյում և Բիրմինգհեմում)[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.