From Wikipedia, the free encyclopedia
Zip2-ը մի ընկերություն էր, որը տրամադրում և լիցենզավորում էր թերթերի առցանց քաղաքային ուղեցույց[1]։ Ընկերությունը հիմնադրվել է Կալիֆոռնիա նահանգի Պալո Ալտո քաղաքոոմ 1995 թվականին եղբայրներ Իլոն և Քիմբալ Մասկերի և Գրեգ Քուրի կողմից[2]։ Սկզբում Գլոբալ Լինքը աշխատում էր տեղական ընկերությունների հետ[3], սակայն հետագայում սկսեց օժանդակել թերթերի առցանց ուղեցույցներին, նախքան Compaq Computer-ի կողմից ձեռք բերվելը[4]։
Զիփ2 | |
---|---|
Տեսակ | ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1995 |
Հիմնադիր | Իլոն Մասկ և Kimbal Musk? |
Վայր | Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մայր ընկերություն | Compaq |
Կայք | zip2.com |
Գլոբալ Լինք Ինֆորմացիոն ցանցը հիմնադրվել է 1995 թվականին Իլոն և Քիմբալ Մասկ եղբայրների և Գրեգ Կուրիի կողմից Կալիֆոռնիայի Պալո Ալտո քաղաքում, մի քանի ներդրողների չնչին գումարով[5], և Կուրիի կողմից հատկացված 6,000 ԱՄՆ դոլարով[3]։ Էշլի Վենսի Իլոն Մասկի կենսագրության գրքի մեջ ասվում է, որ Մասկի հայրը, Էրոլ Մասկը, այդ ժամանակահատվածում տրամադրել է 28,000 ԱՄՆ դոլար, սակայն Մասկը հետագայում հերքել է այդ փաստը[5]։
Սկզբում Գլոբալ Լինքը տեղական ընկերություններին տրամադրում էր օգտատերերին կապող և ուղղորդող ծառայություններ[3]։ Առաջին համակարգը ստեղծելու համար Իլոն Մասկը միացրել է անվճար Նավտեք տվյալների բազան, Պալո Ալտոյի բիզնեսների տվյալների բազայի հետ[3]։
1996 թվականին Գլոբալ Լինքը Մոհր Դավիդով Ձեռնարկությունից ստացել է 3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում և պաշտոնապես փոխել է իր անունը Zip2[3] Դավիդով Ձեռնարկությունը փոխեց Zip2- ի հիմնարար ռազմավարությունը։ Իլոն Մուսկը նշանակվել էր գլխավոր տեխնոլոգիայի պատասխանատու և Ռիչ Սորկին դարձել էր գլխավոր գործադիր տնօրեն։ Zip2-ն իր «պաշտոնական կարգախոսը» անվանեց «Մենք ուժ ենք տալիս»։ Zip2-ը համագործակցեց Նյու Յորք Թայմսի, Նայթ Ռիդրի և Hearst կորպորացիայի հետ և նրա համագործակցությունը թերթերի հետ, այն դարձրել է «ԱՄՆ-ի թերթերի ոլորտի առցանց քաղաքային ուղեցույցերի առաջնորդը», ըստ «Խմբագիր և Հրատարակիչ» պարբերականի[6]։
1998 թվականին ընկերությունը համագործակցել է մոտ 160 թերթերի, այդ թվում ` Նյու Յորք Թայմսի հետ։ Հիմնադիր Իլոն Մասկի խոսքերով, այդ թերթերից 20-ը հանգեցրել են լայնածավալ քաղաքի ուղեցույցներին։ Նյու Յորք Թայմսը հաղորդել է, որ Zip2-ը նաև թերթեր է տրամադրել առցանց գրացուցակով, օրացույցով և էլեկտրոնային փոստով, իրենց հիմնական առաջարկի հետ միասին[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.