From Wikipedia, the free encyclopedia
Ջերմոց կամ ջերմատուն, լուսաթափանց ծածկոցով հատուկ (այսպես կոչված կուլտիվացիոն) շինություն՝ ամբողջ տարին սածիլ կամ ջերմատնային կուլտուրաներ աճեցնելու համար միջին և հսկայական լայնություններում օգտագործվում է նաև ջերմասեր բույսերի (հատկապես արևադարձային ու մերձարևադարձային գոտիների) պահպանման և բազմացման համար, իսկ սելեկցիոն աշխատանքներում՝ նոր սորտերի և հիբրիդների ստացման ժամկետները կրճատելու նպատակով։
Դիտարկման հիմնարկներում՝ տարբեր կենսաբանական հետազոտությունների համար։ Ջերմոցները կամ ջերմատները ստորաբաժանվում են՝
Դրանք կարող են լինել նաև հիդրոպոնիկական։ Ջերմատներում հողախառնուրդի միջին պահանջը 0,25 մ3 է։ Ըստ օգտագործման ժամկետների ջերմատներում լինում են՝
Ձմեռայինները ապակեծածկ են, գարնանայինները ծածկվում են ապակիով կամ սինթետիկ թաղանթով։
Ըստ կառուցվածքային առանձնահատկությունների ջերմատները ստորաբաժանվում են՝
Ընտ տանիքի թեքատների քանակի լինում են՝
Միաթեք ջերմատների տանիքի ապակեծածկ մակերևույթը ուղղված է դեպի հարավ՝ 33-45° անկյան տակ, դրանք ունեն սահմանափակ կիրառում։
Երկթեք ջերմատների լուսաթափանց հարթությունները ուղղվում են սովորաբար դեպի արևելք և արևմուտք 29-33° անկյան տակ (խոշոր ձմեռային հանգարային ջերմատներ) և 20-22°-ի տակ (գարնանային ջերմատներ)։
Առավել տարածված են բլոկավոր ջերմատները, որոնք տարբեր երկթեք ջերմատների միացումներ են, որտեղ ներսի պատերը և միջնապատերը փոխարինված են սյուներով։
Բազմաթեք ջերմատների տանիքը բաղկացած է 4 և ավելի հարթություններից՝ ուղղված արևելք և արևմուտք։
Ըստ հիմնակմախքը կրող կոնստրուկցիայի տարբերում են նաև.
Կարկասավորները լինում են՝
Ոչ կարկասավորները՝
Ջերմոցի տեղադրման համար հողամասը հարթեցնում են, նշագծում փոսորակները և միջփոսորակային անցումաշավիղները։ Ջերմոցը դասավորում են քառակուսի հողամասերում, յուրաքանչյուր հողամասում՝ 30 փոսորակ (կամ 600 շրջանակ)։ Քառակուսի հողամասի ընդհանուր երկարությունը 72, լայնությունը 21,2 մ է (հավասար է 20 շրջանականոց ջերմոցի երկարությանը՝ 1․06X X 20=21,2 մ)։ Եզրային ճանապարհները, ջերմոցային հողի պահպանման համար պետք է ունենան 10 մ լայնություն, իսկ կենսավառելանյութի համար՝ 15 մ։ Քառակուսի հողամասերի միջև ճանապարհների լայնությունը 5 մ է։ Այս սխեմայով 1 հա տարածության վրա տեղադրվում է 2500 շրջանակ։
Ջերմատները կառուցում են հարթ կամ դեպի հարավ քիչ թեքություն ունեցող հողամասերում, որտեղ գրունտային ջրերի մակարդակը մակերևույթից 0,8 մ-ից պակաս խորություն չպետք է ունենա։ Քամիներից պաշտպանելու նպատակով ստեղծում են անտառաշերտեր կամ ցանկապատ կառուցում։
Ապակեծածկ ջերմատների հիմնական մասերն են՝ հիմքը, կրող կոնստրուկցիան (պատերը և կանգնակները) և տանիքը։ Հիմքը կառուցում են երկաթբետոնե սալիկներով կամ քարերով։ Տանիքը, կողմնային ու ճակատային պատերը վերեի մասում ապակուց են, իսկ ներքևում՝ երկաթբետոնից, աղյուսից կամ քարից։ Ձմեռային ջերմատների կրող կոնստրուկցիաները պատրաստում են մետաղից, փայտից, երբեմն՝ երկաթբետոնից։
Շինության օդափոխությունը բնական է (կատարվում է օդանցքներով կամ ապակե ծածկի վերնափեղկերով)։ Ջերմատներումում բույսերի տաքացման եղանակներն են՝ արևային, կենսաբանական (կենսավառելանյութի հաշվին) և տեխնիկական (տաք ջուր, գոլորշի, էլեկտրականություն, արդյունաբերական ձեռնարկությունների ջերմային թափոններ)։
Օգտագործվում է նաև ստորերկրյա տաք ջրերի ջերմությունը (Կամչատկայում, Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում)։ Ամենատարածվածը ջրային ջեռուցումն է, կիրառվում են նաև ջերմագեներատորներ և օդաջեռուցիչներ։
Զերմատները սարքավորված են միկրոկլիմայի կարգավորման մեքենայացված կամ ափհոմատացված համակարգերով, իսկ հիդրոպոնիկական ջերմատներում, դրանցից բացի կան նաև բույսերի համար սահմանված սննդի ռեժիմի պահպանման բարդ համալիր մեքենաներ և սարքեր։ Զերմատներում բույսերի մշակության որոշ, աշխատանքներ (սնուցում, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքար) մեքենայացված են։ Զերմատների արդյունավետ օգտագործման նպատակով կիրառվում է բուսաշրջանառություն։ Զերմատները կառուցում են «Գիպրոնիսելպրոմ» համամիութենական նախագծային ԳՀԻ և այլ նախագծային կազմակերպությունների մշակած տիպային նախագծերով։ Տարբեր ջերմատների կոմպլեքսը ջերմատնային կոմբինատների հիմնական օբյեկտն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.