Խաչակրաց երկրորդ արշավանք
From Wikipedia, the free encyclopedia
Խաչակրաց երկրորդ արշավանք, ռազմական հակամարտություն Մերձավոր Արևելքում խաչակրաց պետությունների և Զանգիների ամիրայության միջև՝ 1147-1149 թվականներին։ Պատերազմի կոչով հանդես էր եկել Հռոմի Եվգենեոս III (1145-1153) պապը։ Արշավանքի նպատակն էր մուսուլմաններից հետ գրավել Եդեսիան ու վերականգնել տեղի խաչակրաց կոմսությունը։
Խաչակրաց երկրորդ արշավանք | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաչակրաց արշավանքներ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
* Երուսաղեմի թագավորություն
|
* Իկոնիայի սուլթանություն
Արևմտյան ռազմաճակատ
Վենդեր |
Խաչակիրների զորքերը ղեկավարել են Բալդուին III (Երուսաղեմ), Լուի VII (Ֆրանսիա), Ալֆոնսո VII (Կաստիլիա), Կոնրադ III (Գերմանիա), Ստեֆեն (Անգլիա) արքաները և իրենց հպատակ ազնվականները։ 1148 թվականին արշավանքին միացան դանիական, ֆլանդրիական, իտալական, չեխական ու լեհական ջոկատները։
Անցնելով Բյուզանդիայի տարածքով դեպի Փոքր Ասիա` ֆրանսիական ու գերմանական բանակները պարտություն կրեցին սելջուկներից։ Համաձայն հիմնական արևմտյան քրիստոնեական աղբյուրի` Օդո Դեյլացու և Սիրիակ Կրիստիանսի, Բյուզանդիայի կայսր Մանուիլ I Կոմնենոսը գաղտնի խոչընդոտել է խաչակիրների առաջխաղացմանը հատկապես Անատոլիայում և հրամայել է սելջուկներին գրոհել նրանց վրա։ Լուիի և Կոնրադի մնացած բանակները մեկնում են Երուսաղեմ և նախապատրաստվում են 1148 թվականին չկազմակերպված գրոհին Դամասկոսի վրա։ Արևելքում խաչակիրները ջախջախիչ պարտություն կրեցին մուսուլմաններից։ 13.000-անոց միացյալ խաչակրաց բանակը, որը պետք է Անգլիայից նավերով ուղևորվեր Սրբազան երկիր, կանգնեցվեց՝ 7.000-անոց պորտուգալական բանակին Լիսաբոնը գրավելու և մուսուլմաններին վտարելու համար։
Խաչակրաց երկրորդ արշավանքը չկարողացավ իրականացնել եվրոպացի միապետների նպատակը՝ ազատագրել Եդեսիան անհավատներից։ Խաչակիր ասպետներն ու միապետները դրա փոխարեն միացան Երուսաղեմի թագավորի զորքերին՝ Դամասկոսի անհաջող գրոհի ժամանակ։