Կաստիլիայի թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Կաստիլիայի թագավորություն (իսպ.՝ Reino de Castilla [ռեյնո դե կաստիլյա]) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 1065-1230 թվականներին։ Հիմնադրել է իշխան Սանչո II-ը 1065 թվականին։ Երկիրը կառավարել են տարբեր ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, ովքեր բարեկամական կապեր ունեին հարևան քրիստոնեադավան դինաստիաների հետ։ Տարածքը կազմել է առավելագույնը 40 000 քառ. կմ՝ Ֆերդինանդ III արքայի օրոք (1217-1230)։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Բուրգոս (1037-1087) Տոլեդո (1087-1230) | |||
Մակերես | 40 000 | |||
Լեզու | Կաստիլերեն, Բասկերեն, Մոսարաբերեն | |||
Ազգություն | աստուրացիներ, մոսարաբներ, վեստգոթեր | |||
Կրոն | Կաթոլիկություն (99%), Հեթանոսություն (0.5%), Հուդայականություն (0.3%) և Իսլամ (0.2%) | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Բացարձակ միապետություն | |||
Պետության գլուխ | Միապետ |
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բուրգոսը։ 1087 թվականից Ալֆոնսո VI Քաջը մայրաքաղաքը տեղափոխում է Տոլեդո, որը ավելի քան մեկուկես դար մնում է Կաստիլիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում թերակղզու մուսուլմանական պետությունները, ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ հասնելով մինչև ժամանակակից Իսպանիայի կենտրոնական հատվածներ։ Երբեմն այն ներառում էր Գալիսիայի, Լեոնի, Նավառայի և Արագոնի թագավորությունները։
13-րդ դարի առաջին քառորդին Կաստիլիայի թագավորությունը միավորվեց Լեոնի թագավորությանը, երբ Ֆերդինանդ III-ը ամուսնության շնորհիվ ժառանգեց այն։ Այդ ժամանակից սկսած՝ երկիրը կոչվում էր Կաստիլիայի և Լեոնի թագավորություն, իսկ առաջնորդները՝ Կաստիլիայի թագակիր արքա[1]։
Կաստիլիայի թագավորությունը առաջին քրիստոնյա պետության՝ Աստուրիայի թագավորության քաղաքական միավորներից էր, որ ձևավորվել էր 9-րդ դարում՝ որպես «ամրոցների երկիր» (լատին․՝ Castel՝ ամրոց) կամ Կաստիլիայի կոմսություն (Condado de Castilla)։ 1072-1157 թվականներին Կաստիլիան նորից միանում է Լեոնին, իսկ 1230 թվականին Լեոնը դառնում է իր մասը։ Կաստիլիայի արքաները արշավանքներ են կատարում դեպի Պիրենեյան թերակղզու հարավ՝ իսլամադավան պետությունների դեմ։