Ֆերդինանդ III (Կաստիլիայի թագավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Ֆերդինանդ III (Իսպաներեն` Fernando III, օգոստոսի 5, 1199(1199-08-05)[1], Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - մայիսի 30, 1252, Սևիլյա, Կաստիլիա և Լեոն), նաև անվանել են Սուրբ (el Santo), եղել է Կաստիլիայի թագավոր 1217 թվականից և Լեոնի թագավոր 1230 թվականից, ինչպես նաև Գալիսիայի թագավոր 1231 թվականից[4]։ Նա Լեոնի թագավոր Ալֆոնսո IX-ի և Կաստիլիայի թագուհի Բերենգարիայի որդին էր։ Իր երկրորդ ամուսնության արդյունքում նա նաև Օմալի կոմսն էր։ Ֆերդինանդ III-ը Կատիլիայի ամենահաջող արքաներից մեկն էր, ով ոչ միայն միայն միավորեց Կաստիլիայի և Լեոնի թագավորությունները, այլ նաև ամենամեծ ներդրումն ունեցավ Ռեկոնկիստայում։
Ֆերդինանդ III իսպ.՝ Fernando III el Santo | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1199(1199-08-05)[1] |
Ծննդավայր | Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Մահացել է | մայիսի 30, 1252 (52 տարեկան) |
Մահվան վայր | Սևիլյա, Կաստիլիա և Լեոն |
Գերեզման | Սևիլյայի տաճար |
Քաղաքացիություն | Լեոնի թագավորություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | կառավարիչ և Քրիստոնյա զինվորը |
Ամուսին | Elisabeth of Swabia?[2] և Joan, Countess of Ponthieu?[2] |
Ծնողներ | հայր՝ Ալֆոնսո IX Լեոնացի, մայր՝ Բերենգարիա կաստիլացի |
Զբաղեցրած պաշտոններ | Monarch of Castile and Leon? և Monarch of the Kingdom of Castile? |
Երեխաներ | Ալֆոնսո X[3], Frederick of Castile?, Ferdinando di Castiglia?[3], Leonor de Castilla?[3], Berenguela de Castilla?[3], Infante Henry of Castile?[3], Philip of Castile?, Sancho of Castile?, Manuel, Senhor de Villena?, Maria de Castilla?, Էլեանոր Կաստիլիացի, Ferdinand, Count of Aumale?, Luigi di Castiglia?, Juan de Castilla? և Simon of Castille? |
Ferdinand III of Castile Վիքիպահեստում |
Ռազմական և դիվանագիտական գործողությունների արդյունքում Ֆերդինանդը մեծացրեց Կաստիլիայի ազդեցությունը հարավային Իսպանիայում` նվաճելով Ալ-Անդալուսի ամենամեծ և ամենաին քաղաքները, ներառյալ հին Անդալուսական մայրաքաղաքներ Կորդովան և Սևիլյան և հիմնադրելով Կաստիլիայի պետության սահմանները հաջորդ երկու հարյուրամյակի համար։
Ֆերդինանդը սրբացվեց 1671 թվականին Հռոմի պապ Կլիմենտ X-ի կողմից և իսպաներենով նա հայտնի է որպես Fernando el Santo, San Fernando կամ San Fernando Rey: Բնակավայրեր ինչպիսիք են Սան Ֆերնանդո (Պամպագանա)-ն, Սան Ֆերնանդո (Լա Յունիոն)-ը Ֆիլիպիններում և Կալիֆոռնիայի, Սան Ֆերնանդո Սիթին ու Սան Ֆերնանդո Հովիտը անվանվել են նրա պատվին։