Ռեկոնկիստա
From Wikipedia, the free encyclopedia
Ռեկոնկիստա (Reconquista՝ վերանվաճում), պիրենեյան քրիստոնյաների` մուսուլմանների կողմից Պիրենեյան թերակղզում գրավված տարածքների վերանվաճման երակարատև գործընթաց։ Ընդհանուր առմամբ Ռեկոնկիստան տևեց շուրջ 770 տարի։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
Վաղ պատմություն | |
---|---|
Նախապատմական Իբերիա | |
Հռոմեական Հիսպանիա | |
Միջնադարյան Իսպանիա | |
Վեստգոթական թագավորություն | |
Աստուրիայի թագավորություն | |
Սվեբական թագավորություն | |
Բյուզանդական Իսպանիա | |
Ալ-Անդալուս | |
Ռեկոնկիստա | |
Իսպանիայի թագավորություն | |
Ընդարձակման ժամանակաշրջան | |
Լուսավորության ժամանակաշրջան | |
Հանրապետություն | |
Հավազդում և Հեղափոխություն | |
Առաջին Հանրապետություն | |
Վերածնունդ | |
Երկրորդ Հանրապետություն | |
Ֆրանկոյի օրոք | |
Քաղաքացիական պատերազմ | |
Իսպանական պետականություն | |
Ժամանակակից | |
Անցում դեմի ժողովրդավարություն | |
Ժամանակակից Իսպանիա | |
Թեմաներ | |
Տնտեսական պատմություն | |
Ռազմական պատմություն | |
Իսպանիայի պորտալ |
Ռեկոնկիստան սկսվեց արաբների կողմից 8-րդ դարում թերակղզու մեծ մասը նվաճելուց անմիջապես հետո, սակայն ֆեոդալական մասնատվածությունը թույլ չէր տալիս քրիստոնյաներին միասնաբար կռվել մուսուլմանների դեմ։
Խաչակրաց արշավանքների ժամանակ Ռեկոնկիստան սկսեց ընկալվել որպես պայքար հանուն ողջ քրիստոնյա աշխարհի։
Ռեկոնկիստան ավարտվեց 1492 թվականին, երբ Իսպանիան վերանվաճեց մուսուլմանների վերջին հենակետը՝ Գրանադան։
Ավանդական պատմագրությունը որպես վերանվաճման՝ Reconquista -ի սկիզբ ընդունում է 718 կամ 722 թվականին տեղի ունեցած Կավադոնգայի ճակատամարտը՝ Իբերական /Պիրենեյան/ թերակղզում մուսուլմանների նկատմամբ քրիստոնյա զորքի տարած առաջին հաղթանակը 711 թվականից՝ թերակղզի ներխուժելու արաբա-բերբերական միացյալ զորքի առաջին հաջողված փորձից ի վեր։ Այդ ոչ մեծ ճակատամարտում իսպանացի քաջամարտիկների խումբը Պելագիուս Աստուրիացու հրամանատարությամբ պարտության է մատնել Իբերիայի հյուսիսի սարերը պաշտպանող թշնամական պահակազորին՝ հիմք դնելով Աստուրիասի քրիստոնեական անկախ թագավորությանը։ Մուսուլմանների ձեռքն անցած Ալ-Անդալուսի /Անդալուզիայի/ նոր տիրակալները քրիստոնյաների առաջխաղացումը կանխելու նպատակով paria- ներ՝ թանկարժեք ընծաների տեսքով տուրքեր են մատուցել հարևանությամբ իշխող քրիստոնյաներին։ Այդուհանդերձ՝ 13-րդ դարի կեսերից արդեն սկվել է մավրերի վտարումը թերակղզու հարավում գտնվող բերդերից ու ամրոցներից. 1236 թվականին բնիկ տերերի ձեռքն է անցել Կորդովան, 1248 թվականին՝ Սևիլիան։ Հարավում մուսուլմանների տիրապետության տակ անկլավի տեքով մնացել է միայն Գրանադան։
1491 թվականից ամբողջ թերակղզին անցել է քրիստոնյաների իշխանության ներքո։ 1492 թվականին կնքվել է Ալհամբրայի դաշնագիրը, որով հրեաները, որոնք զանգվածաբար համագործակցել էին մուսուլման զավթիչների հետ և հրաժարվել էին քրիստոնեություն ընդունել, վտարվել են Կաստիլիայից ու Արագոնից։ Այնուհետև 1499–1526 թվականների միջև ստորագրվել են մի շարք էդիկտներ, որոնք հարկադրում էին թերակղզում մնացած իսլամադավաններին կրոնափոխ լինել, քրիստոնեություն ընդունել։ Հետագայում վերջիններիս զգալի մասը, այնուամենայնիվ, վտարվել է թերակղզուց[1][2]։
Ռեկոնկիստայի հիմնադրույթը 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած, իսպանական պատմագրության մեջ զուգադրվել է իսպանական ինքնության, ազգային ինքնագիտակցության զարգացման, ռոմանտիկ ազգայնականության, մի որոշ ժամանակաշրջան՝ նաև գաղութատիրական հայեցակարգի հետ[3]։