Լեոնի թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Լեոնի թագավորություն (իսպ.՝ Reino de León՝ ռեյնո դե Լեոն) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 910-1230 թվականներին։ Հիմնադրել է Աստուրիայի արքա Ալֆոնսո III Մեծի որդի Գարսիան, ով ժառանգել է Լեոնը 910 թվականին։ Երկիրը կառավարել է Աստուրական և ֆրանսիական ծագում ունեցող Անսկարիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 90 000 քառ. կմ՝ Ալֆոնսո VI Քաջ արքայի օրոք (1065-1072)։
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
| |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Լեոն (Իսպանիա) | ||||
Լեզու | Լատիներեն, Լեոներեն, Իսպաներեն, Գալիսերեն | ||||
Կրոն | Քրիստոնեություն, Իսլամ, Հուդայականություն | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | Միապետություն | ||||
Պետության գլուխ | Արքա | ||||
Պատմություն | |||||
- Լեոնի թագավորություն | 910-1037 | ||||
- Կաստիլիայի և Լեոնի թագավորություն | 1037-1195 | ||||
- Լեոնի թագավորություն | 1195-1230 |
Պետության մայրաքաղաքն էր Լեոնը։ Այն ավելի քան երեք դար մնում է Լեոնի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Կորդովայի խալիֆայությունը, ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ գրավելով ժամանակակից Պորտուգալիայի հյուսիսը։ Ոսկեդարի շրջանում այն ներառում էր Աստուրիայի լեռները, Լեոնի հովիտը, Կաստիլիան և Գալիցիան, քաղաքական ազդեցություն ունենալով Նավառայի թագավորության վրա։
11-րդ դարում Լեոնի թագավորությունը մի քանի անգամ միավորվել է Կաստիլիայի թագավորությանը։ 13-րդ դարում վերջնականապես մտել է նրա կազմը, երբ Ֆերդինանդ III-ը ամուսնության շնորհիվ ժառանգեց երկու երկրները։
Լեոնի թագավորությունը առաջին քրիստոնյա երկրի՝ Աստուրիայի թագավորության մասն էր, որը հիմնադրվել էր Օմայյան խալիֆայության կողմից Վեստգոթական թագավորության նվաճումից հետո։ Այն կարևոր դերակատարում է ունեցել Ռեկոնկիստայի՝ Պիրենեյան թերակղզու քրիստոնյա բնակչության երկարդարյա պայքարում։