Մանուիլ I Կոմնենոս
From Wikipedia, the free encyclopedia
Մանուիլ I Կոմնենոս (Μανουήλ ό Κομνηνός) (նոյեմբերի 28, 1118, Կոստանդնուպոլիս[1][2][3] - սեպտեմբերի 24, 1180, Կոստանդնուպոլիս[4][5]), Բյուզանդիայի կայսր 1143 թվականից։ Կոմնենոսների դինաստիայից։ Հոր՝ Հովհաննես Բ Կոմնենոսի օրոք մասնակցել է թուրքերի դեմ արշավանքներին, աչքի ընկել ռազմական տաղանդով։ Բյուզանդիայից կախման մեջ է դրել Անտիոքի դքսությունը, կայսրությանը ենթարկել հունգարներին ու սերբերին, պարտության մատնել պեչենեգներին (1150-1153), Կիևի իշխանի գահի համար պայքարում՝ պաշտպանել Յուրի Դոլգորուկիին։ Նրա օրոք նորմանները գրավել են Հունաստանի մի շարք շրջաններ ու կղզիներ։ 1154 թվականին Մանուիլը նրանց է զիջել Հարավային Իտալիան, իսկ 1176 թվականին Միրիոկեֆալոնի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկներից։
Արագ փաստեր Ծնվել է՝, Ծննդավայր ...
Մանուիլ I Կոմնենոս | |
---|---|
Ծնվել է՝ | նոյեմբերի 28, 1118 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1][2][3] |
Մահացել է՝ | սեպտեմբերի 24, 1180 (61 տարեկան) |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս[4][5] |
Երկիր | Բյուզանդական կայսրություն |
Տոհմ | Կոմնենոսների հարստություն |
կայսր | |
Հայր | Հովհաննես Բ Կոմնենոս |
Մայր | Իրինա Հունգարացի |
Երեխաներ | Ալեքսիոս II Կոմնենոն, Maria Komnene? և Alexios Komnenos? |
Փակել