Անտիոքի դքսություն
From Wikipedia, the free encyclopedia
Անտիոքի դքսություն (լատին․՝ Principatus Antiochiae), միջնադարյան պետություն հյուսիսարևմտային Սիրիայում 1098-1268 թվականներին։ Հիմնադրել է Բոհեմունդ Տարենտցին 1098 թվականին՝ խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ։ Երկիրը կառավարել են ֆրանսիական ու նորմանդական ծագում ունեցող ազնվական ընտանիքներ։ Տարածքը կազմել է առավելագույնը 20 000 քառ. կմ՝ Բոհեմունդ II կոմսի օրոք (1112-1131)։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Անտիոք | |||
Լեզու | Լատիներեն, Հին ֆրանսերեն, Հայերեն, Հունարեն | |||
Կրոն | Քրիստոնեություն, Հայ Առաքելական Եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Դուքս | |||
Պատմություն | ||||
- Անտոքի գրավումը խաչակիրների կողմից | 1098 | |||
- Տրիպոլիի կոմսության հետ միավորումը | 1207 | |||
- Բեյբարս I-ի կողմից Ատիոքի գրավումը | 1268 | |||
- Անտիոքի տիտղոսակիր կոմս Բոհեմունդ VII-ի մահը | 1287 |
Պետության մայրաքաղաքն էր վաճառաշահ Անտիոք քաղաքը, որը հարևան գյուղերի ու բերդերի հետ միասին ուներ 30 000 բնակիչ։ Հզորության շրջանում, երբ դեռ չէր գրավվել Եդեսիայի կոմսությունը, Անտիոքի դուքսերը նրա ավատատերերն էին։ 1163 թվականից գերիշխանությունը տարածվում է նաև Տրիպոլիի կոմսության վրա։ Երբեմն Անտիոքի դքսությունը ենթարկվում էր հարևան ազդեցիկ պետությունների՝ Բյուզանդական կայսրության, Երուսաղեմի թագավորության և Կիլիկիայի հայկական թագավորության ենթակայության տակ։
1268 թվականի Անտիոքի անկումից հետո տիրույթների մեծ մասն անցնում է Մամլուքների սուլթանությանը, մամլուքների սուլթան Բեյբարս I-ի կողմից այն գրավելուց հետո և դադարում է գոլություն ունենալ, սակայն «Անտիոքի կոմս» տիտղոսը շարունակում էին կրել Տրիպոլիի կոմսերը, մինչ նրա գրավումը 1287 թվականին։
Անտիոքի դքսությունը երկրորդ խաչակրաց պետությունն էր, որը հիմնադրվել էր առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում, ժամանակակից Սիրիայի և Թուրքիայի տարածքում։ Այն թեև կոչվում էր իշխանություն, սակայն վասալական կախման մեջ չէր գտնվում որևէ թագավորությունից կամ կայսրութունից։ Նրա բնակչության հիմնական մասը կազմել էին հայերը և հույները, մասամբ՝ ասորիները։ Հետագայում այստեղ հաստատվում են քրիստոնեադավան ու իսլամադավան արաբներ։ Բնակչության այս կազմը շարունակում էր մնալ այսպիսին մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, որի ընթացքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը։ Տարածաշրջանն անցավ Ֆրանսիայի ազդեցության տակ, որի որոշմամբ ամբողջ Կիլիկիան և Անտիոքի սանջակը մտան նորաստեղծ Թուրքիայի հանրապետության կազմի մեջ։ Անտիոքն անվանափոխվեց «Անթաքյա»։
XII դարի սկզբին դքսությունը վասալային կախման մեջ էր գտնվում Բյուզանդիայից, իսկ 1119 թվականից՝ Երուսաղեմի թագավորությունից։ Դքսության կազմի մեջ էին մտնում տարածքներ, որոնք գտնվում էին ժամանակակից Սիրիայի միջերկրածովյան ափի և Եփրատ գետի միջև, XII դարի առաջին կեսում նրա կազմի մեջ էր մտնում նաև Դաշտային Կիլիկիան[1]։ Անտիոքի դուքսը ավատատեր էր հանդիսանում Եդեսիայի կոմսության համար (մինչև 1144 թվականը), իսկ 1163 թվականից՝ Տրիպոլիի կոմսության, որի հետ Անտիոքը միավորվում է 1207 թվականին, Բոհեմունդ IV-ի կողմից։