Մերձավոր Արևելք
From Wikipedia, the free encyclopedia
Մերձավոր Արևելք (արաբ․՝ شرق أدنى, պարս.՝ خاور نزدیک, թուրքերեն՝ Yakın Doğu), աշխարհագրական տերմին, որն իր մեջ ընդգրկում է Արևմտյան Ասիան։ Չնայած գիտական տարբեր շրջանակներում այս տարածաշրջանը հայտնի է տարբեր անուններով։ Այս տերմինը սկզբնապես օգտագործվել է Օսմանյան կայսրության մեծ մասը նկարագրելու համար։ Միջին Արևելք տերմինի փոխարեն առավել շատ գործածական է դարձել Մերձավոր Արևելք, ինչպես նաև Արևմտյան Ասիա տերմինը. սրանցից առաջինը կարող է նաև ընդգրկել Եգիպտոսը, իսկ վերջինը միմիայն ընդգրկում է Հարավարևմտյան Ասիան, այդ թվում նաև Հարավային Կովկասը (մասամբ)։
Ազգային աշխարհագրական կազմակերպության համաձայն Միջին Արևելքը և Մերձավոր Արևելքը վերաբերում են նույն տարածաշրջանին. դրա մեջ մտնում են «Արաբական թերակղզին, Կիպրոսը, Եգիպտոսը, Իրաքը, Իրանը, Իսրայելը, Հորդանանը, Լիբանանը, Պաղեստինի տարածքը, Սիրիան և Թուրքիան»[1]։ 1997 թվականի տվյալներով Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ևս տարածաշրջանը սահմանել է նույն կերպ, սակայն դրա մեջ ընդգրկել է նաև Աֆղանստանը[2]։