Արաբական թերակղզի
Աշխարհի ամենամեծ թերակղզին / From Wikipedia, the free encyclopedia
Արաբական թերակղզի (արաբ․՝ جزيرة العرب, Ջազիրաթ ալ-Արաբ) կամ Արաբիա, աշխարհագրական շրջան Հարավարևմտյան Ասիայում։ Տարածքը 3 237 500 կմ2 է, բնակչությունը՝ ավելի քան 77 միլիոն մարդ[1]։
Արաբական թերակղզին տիեզերքից | ||
Տեղագրություն | Ասիա | |
Ողողող ջրեր | Կարմիր ծով, Պարսից ծոց, Արաբական ծով, Օմանի ծոց, Ադենի ծոց | |
Ընդհանուր մակերեսը | 3 237 500 կմ² | |
Ամենաբարձր կետը | 0-3666 մ | |
Երկիր | Եմեն Օման Կատար Բահրեյն Քուվեյթ ԱՄԷ Սաուդյան Արաբիա | |
Վարչատարածքային բաժանում | Մերձավոր Արևելք | |
Բնակչություն (2014) | 77 584 000 մարդ | |
Բնակչության խտությունը | 24 մարդ/կմ2 | |
Վիքիպահեստում |
Կոմունիկացիոն տեսանկյունից գտնվելով 3 աշխարհամասերի՝ Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի հատման կետում՝ Արաբական թերակղզին իր ուրույն տեղն ունի համաշխարհային պատմության մեջ։ Թերակղզու դերը հատկապես մեծացավ 19-րդ դարի ընթացքում։ Հայտնաբերվում են «սև ոսկու»՝ նավթի և «կապույտ վառելիքի»՝ բնական գազի հսկայական պաշարներ։ Արաբական թերակղզում և Պարսից ծոցի ավազանում տեղակայված է նավթի համաշխարհային պաշարների 2/3-ը, բնական գազի պաշարների գրեթե կեսը։ Կան նաև մետաղների օգտակար հանածոների հանքավայրեր։
Պատմականորեն Արաբական թերակղզին բաժանվում է հինգ խոշոր հատվածների՝
- Հյուսիսային Արաբիա՝ Ջաուֆ, Թաբուկ
- Կենտրոնական Արաբիա՝ Նաջդ
- Արևելյան Արաբիա՝ Յամամա և Բահրեյն (չշփոթել Բահրեյն պետության հետ)
- Արևմտյան Արաբիա՝ Հիջազ և ալ-Ասիր
- Հարավային Արաբիա՝ Եմեն և Օման
Թերակղզու և հարակից կղզիների վրա են տեղակայված Սաուդյան Արաբիան, Եմենը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Բահրեյնը, Քուվեյթը։ 1981 թվականին Եմենից բացի թերակղզու պետությունները հիմնում են Պարսից ծոցի տնտեսական համագործակցության խորհրդի մեջ (արաբ․՝ مجلس التعاون لدول الخليج العربي)։ Թերակղզին հյուսիսից եզերում են Հորդանանը և Իրաքը։