Անգլիայի թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Անգլիայի թագավորություն (անգլ.՝ Kingdom of England), նախկին ինքնիշխան պետություն Մեծ Բրիտանիա կղզում, որը հիմնադրվել է 10-րդ դարում, երբ միավորվեցին տարբեր Անգլո-սաքսոնական թագավորություններ և գոյատևել է մինչև 1707 թվականը, երբ Շոտլանդիան միավորվեց և ձևավորվեց Մեծ Բրիտանիայի թագավորությունը։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Լոնդոն | |||
Լեզու | Անգլերեն | |||
Կրոն | Քրիստոնեություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | թագավոր | |||
Օրենսդրություն | Պառլամենտ |
10-րդ դարի սկզբին Անգլո-սաքսոնական թագավորությունները միավորեց Էթելսթանը (կառավարել է 927–939) և դարձրեց Հյուսիսծովյան կայսրության մաս Կնուդ I Մեծի օրոք, որը Անգլիայի Դանիայի և Նորվեգիայի միությունն էր։ 1066 թվականի Անգլիայի նորմանդական նվաճումները ստիպեցին տեղափոխել Անգլիայի մայրաքաղաքը Վինչեսթերից Վեսթմինսթեր և Լոնդոնը արագորեն դարձավ Անգլիայի ամենամեծ առևտրային կենտրոնը[1]։
Անգլիայի թագավորության պատմաբանները սկսած նարմանդական նվաճումներից թագավորությունը բաժանեցին ժամանակաշրջանները, ըստ կառավարող դինաստիաների, դրանք էին Նորմանական 1066–1154 թվականներ, Պլանտագենետյան 1154–1485, Թյուդորյան 1485–1603 և Ստյուարտյան 1603–1714 (խզվել է 1649-1660 թվականներին)։ Դինաստիաներով Անգլիայի թագավորները 1066 թվականից սկսած ունեին նորմանական արմատներ։ Պլանտագենետների տոհմը սկսվեց Հենրի II Պլանտագենետից (կառավարել է 1154–1189), իսկ Լանկեստերների և Յորքերի տոհմերը Պլանտագենետների դուստր ճյուղերն էին, Թյուդորների արմատները գալիս էին Էդուարդ III-ից, իսկ Ստյուարտները սերում էին Հենրի VII-ից և Մարգարիտ Թյուդորից։
1284 թվականին ավարտվեց Ուելսի նվաճումը Էդվարդ I-ի կողմից և այն անցավ Անգլիայի թագին։ Էդվարդ III-ի օրոք Անգլիան վերածվեց Եվրոպայի գլխավոր ռազմական տերություններից մեկը, որտեղ զարգանում էր օրենսդիր մարմինը, հատկապես ձևավորվեց Անգլիայի խորհրդարանը։ 1340-ականներից Անգլիայի թագավորները նաև հավակնում էին Ֆրանսիայի թագին, սակայն Հարյուրամյա պատերազմից և Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմից հետո հրաժարվեցին Ֆրանսիայի թագից, բացի այդ կորցրեցին բոլոր տարածքները մայրցամաքում բացառությամբ Կալեից։