From Wikipedia, the free encyclopedia
Թյուդորներ (անգլ.՝ The Tudors), 1485—1603 թվականներին Անգլիայի թագավորական դինաստիա։ Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմում Յորքերի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Հենրի VII Թյուդորը հասել է իշխանության, այնուհետև Թյուդորների դինաստիայի թագավորներն են եղել Հենրի VIII-ը (1509–1547), Էդուարդ VI-ը (1547–53), Մարիա I-ը (1553–58) և Եղիսաբեթ I-ը (1558–1603)։ Թյուդորները հենվել են նոր ազնվականության (ջենտրի) վրա, վարել են ազնվականության և բուրժուազիայի շահերից բխող քաղաքականություն։ Թյուդորների իշխանությունը բացարձակ միապետության բնույթ էր կրում, պառլամենտը հնազանդ էր նրանց։ Սակայն արդեն Եղիսաբեթ I-ի կառավարման վերջին տարիներին սկսվեց պառլամենտի (բուրժուական ընդդիմության) պայքարը բացարձակ միապետության դեմ, որը սրվեց հաջորդ դինաստիայի՝ Ստյուարտների ժամանակ։ Դեռևս 1496 թվականին՝ Կոլոմբոսի հաջող նավարկումներից քիչ անց, Հենրի VII-ը Ասիա տանող նոր առևտրական ճանապարհները[1] ուսումնասիրելու հանձնարարականով Ատլանտյան օվկիանոս ուղարկեց Ջոն Կաբոտին։ Ինչպես Կոլոմբոսը, Կաբոտը 1497 թվականին հասավ Նյուֆաունդլենդ կղզի, համարելով այն ասիական ափ, դրա մասին տեղեկություն ուղարկեց հայրենիք[2]։ Սակայն հաջորդ տարի տեղի ունեցած արշավանքից նրա նավը չվերադարձավ[3]։ Թյուդորների կառավարման ժամանակ Անգլիան ցնցեց Ռեֆորմացիան, դրա արդյունքում սրվեցին անգլո-իսպանական տարաձայնությունները, որոնք հետագայում հանգեցրին բաց հաղթական պատերազմի հարյուրամյակի վերջում։
Տասնվեցերոդ դարում Անգլիայում ապրող Թյուդոների դինաստիայի մասին է պատմում պատմական ժանրի գեղարվեստական նույնանուն հեռուստասերիալը։ Հեռուստասերիալի հեռարձակումը սկսվել է 2007 թվականի ապրիլի 1-ից և ունեցել է 4 եթերաշրջան։ Ընդհանուր ցուցադրվել է 38 սերիա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.