From Wikipedia, the free encyclopedia
Հենրի VII (անգլ.՝ Henry VII, հունվարի 28, 1457[1][2][3], Փեմբրուք ամրոց, Պեմբրուկ, Պեմբրուկշիր, Ուելս, Անգլիայի թագավորություն[4] - ապրիլի 21, 1509[1][2][3], Ռիչմոնդ պալատ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա), թագավոր 1485 թվականից։ Թյուդորների դինաստիայի հիմնադիր։
Հենրի VII | |
---|---|
Ծնվել է՝ | հունվարի 28, 1457[1][2][3] |
Ծննդավայր | Փեմբրուք ամրոց, Պեմբրուկ, Պեմբրուկշիր, Ուելս, Անգլիայի թագավորություն[4] |
Մահացել է՝ | ապրիլի 21, 1509[1][2][3] (52 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Ռիչմոնդ պալատ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Վեստմինստերյան աբբայություն | |
Երկիր | Անգլիայի թագավորություն և Ուելս |
Տոհմ | Թյուդորներ |
միապետ | |
Հայր | Էդմունդ Թյուդոր[5] |
Մայր | Մարգարետ Բոֆորթ[5] |
Երեխաներ | Ուելսի արքայազն Արթուր[5], Մարգարետ Թյուդոր[5], Հենրի VIII[5], Էլիզաբեթ Թյուդոր, Մարիա Թյուդոր[5], Էդմունդ Թյուդոր, Էդուարդ Թյուդոր[2], Կաթրին Թյուդոր[2] և Ռոլանդ դե Վելվիլ[2] |
Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Պարգևներ | |
Առողջական վիճակ | տուբերկուլյոզ |
Ստորագրություն |
Գահ է բարձրացել որպես Լանքաստերների թեկնածու, Բոսվորտի մոտ Ռիչարդ I-ին հաղթելուց հետո (որով և ավարտվել է Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը)։ Անց է կացրել ֆեոդալական ազնվականության հզորությունը սահմանափակող մի շարք միջոցառումներ։ Նորածին բուրժուազիայի շահերից ելնելով՝ նպաստել է նավագնացության և արտաքին առևտրի զարգացմանը։ Հենրի VII-ի օրոք դրվեցին բացարձակ միապետության հիմքերը։
Ծնված օրվանից մինչ գահ բարձրանալը ապագա արքան կրում էր Հենրի Թյուդոր անունը։ Հոր կողմից պատկանում էր ուելսական դինաստիային՝ ընդունելով Թյուդոր ազգանուն՝ ի պատիվ Հենրիի նախապապի։ Հենրիի պապաը՝ Օուեն Թյուդոր, ով ի ծառայության էր Հենրի V թագավորի այրուն և Հենրի VI թագավորի մորը՝ ֆրանսիական արքայադուստր Եկատերինա Վալուա (ստույգ հայտնի չէ, արդյոք նրանց բազմամյա կապը օրհնված գաղտնի ամուսնությամբ, որից ծնվել են մի քանի ճանաչված երեխաներ)։ Նրանց որդին՝ Էդմունդ Թյուդորը, Հենրի VI թագավորի համամայր եղբայրը, ևս մեկ անգամ բարեկամացավ Լանկաստերների տոհմի հետ՝ ամուսնանալով Մարգարետ Բոֆորթի հետ։
13-ամյա (մեկ այլ վարկածի 15-ամյա) Մարգարետն ունեցավ միակ երեխային (ապագա Հենրի VII) ամուսնու մահից 2 ամիս անց, ով մահացել էր ժանտախտից 1456թ․-ի նոյեմբերի 3-ին Ուելսի Կարմարթեն ամրոցում։ Այդ ժամանակ արդեն գնում էր Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը, որտեղ Հենրիի պապը՝ Օուեն Թյուդոր, եղել է լանկաստերների հրամանատարներից մեկը։ 1461թ․-ին նա գերի է ընկել իորկիստները մոտ և ենթարկվել մահապատժի։
Որքան անհաստատուն էին Հենրի Թյուդորի իրավունքները (արտաամուսնական հետնորդի որդին) Հենրի V-ի և նրա որդու՝ Էդուարդ Վեսթմինսթերի մահից հետո, 1471 թ․-ին, գալով իր հորեղբոր՝ Ջասփեր Թյուդորի հետ, այն քիչ կենդանի բարեկամների թվում էր, որոնք պատկանում էին Լանկաստերների տոհմին։ 1475 թ․-ին Հենրին ապրում էր Բրետանի դքսությունում Ֆրանցիսկ II դուքսի մոտ՝ գերու իրավունքներով, այնուամենայնիվ օգտվում էր լավ հնարավորություններից։
Էդուարդ IV-ի կանոնավոր թագավորման ժամանակ լանկաստերների հավակնորդները հաջողության շատ քիչ հնարավորութուններ ունեին։ Բայց նրա մահից և նրա որդիների իշխանության հեռացումից հետո (և ինչպես հիմնականում համարվում է սպանություն), Ռիչարդ III-ով (1483) Անգլիայում նորից սկսվեց ընդդիմության զանգվածային խռովությունների և անկարգությունների ժամանակաշրջանը։ «Աստված շատ շուտ թագավոր Ռիչարդին ուղարկեց թշնամի, ով չուներ ոչ մի գրոշ հոգում, և ինչպես թվում էր, ոչ մի իրավունք Անգլիայի թագի համար,- այսպիսով, չկար ոչինչ արժանի, միայն պատվից, բայց նա երկար ժամանակ տանջվեց և կյանքի մեծ մասը անցկացրեց գերությունում․․․․»[6]։ 1483թ․-ի վերջերին Ռենում իշխանության գրավման դեպքում Հենրին հրապարակ երդվել է ամուսնանալ Էդուարդ IV-ի դստեր՝ Էլիզաբեթ Յորքի հետ, և զինվորների հետ մեկնեց Անգլիա, որտեղ ապստամբություն էր բաձրացրել Հենրի Ստաֆֆորդը։ Նավում իմանալով Ստաֆֆորդի պարտության մասին՝ նա դադարեցրեց այն և վերադարձավ Բրետան։ Ֆրանսիայի հովանավորությամբ 1485թ․-ին Հենրին երկրորդ անգամ հավաքեց զորք և տեղակայվեց Ուելսում և օգտագործելով իր տոհմի վալլիական արմատները՝ հավաքեց ոչ քիչ հետնորդներ։ 1485թ․-ի օգոստոսի 22-ին Բոսվորտի ճակատամարտում Ռիչարդի բանակը ջախջախվել է, իսկ նա մահացել։ Հենրին հռչակվել է թագավոր հենց կռվի դաշտում, որոշ ժամանակ անց հանդես գալով նաև Լոնդոնում, պառլամենտական վճռով հաստատել է գահը իր և առանների համար՝ առանց որևէ հատուկ հիմնավորմամբ։ Այսպիսով նա դարձավ Անգլիայի թագավոր, որպես նվաճող, նման Վիլհելմ I Նվաճողի։ Եթե Հենրին պաշտոնապես հավակներ գահին՝ լանկաստերների տոհմի ժառանգի իրավունքով, ապա գահին պետք է բազմեր նրա մայրը՝ Մարգարետ Բոֆորթ։ Մարգարիտան կոնֆլիկտի մեջ չէր որդու հետ գահի համար, չնայած երբեմն ստորագրում էր «անգլ.՝ Margaret R» (այսինքն թագուհի)։
Հենրի VII թագավորության սկիզբը ուղեկցվում էր խորհրդավոր հիվանդության (ենթադրվում է ներմուծված իր ֆրանսիական վարձկանների կողմից) համաճարակի առաջին պայթյունով՝ ունենալով բարձր մահացության մակարդակ կոչված «Անգլիական քրտինք» խորհրդավոր հիվանդություն, որը ընդունվեց ժողովրդի կողմից որպես վատ նախանշան[7]։
Գահադրումից հետո, իր խոստմանը համապատասխան, Հենրին ամուսնացավ Ռիչարդ III-ի զարմուհու և Էդուարդ IV-ի դստեր՝ Էլիզաբեթ Յորքի հետ՝ հայտարարելով նախկինում թշնամի տոհմերի միավորման մասին։ Մինչ այդ նրան ներկայացրել են որպես կին Ռիչարդ III-ին, սակայն ամուսնությունը չէր գրանցվել։ Ռիչարդը ստիպված էր հրապարակավ ժխտել այն լուրերը, որտեղ ասվում էր իր մասնակցության մասին Աննա Նեվիլ թագուհու սպանության մեջ՝ նպատակ ունենալով ամուսնանալ Էլիզաբեթի հետ։ Չնայած, այդքան մոտ ազգայնական կապի դեպքում դժվար կլիներ ստանալ եկեղեցական թույլտվություն։
Գահ բարձրանալուց անմիջապես հետո Հենրին պառլամենտին ներկայացրեց Ռիչարդի օրոք ընդունված ակտի՝ անգլ.՝ Titulus Regius չեղարկումը, որով հայտարարավել էին ապօրինի Էդուարդ IV-ի և Էլիզաբեթի երեխաները, նաև՝ Էլիզաբեթը։ Հրամայաված էր․ «Վերցնել ակտը պառլամենտի արխիվներից, այրել և տալ հավերժական մոռացության» (այնուամենայնիվ դրա մի ցանկը պահպանվել է)։
Չնայած Էլիզաբեթի հետ ամուսնությունը պայմանավորվածություն էր Հենրիի հետ պառլամենիտ աջակցությունը ստանալու համար, հայտնի է, որ նա դանդաղեցնում էր այն մինչ 1486 թվականի հունվարը, իսկ կնոջը թագադրեց միայն 1487 թվականի վերջին, երբ նա որդի ունեցավ։ Որպես Թյուդորների տոհմի խորհրդանիշ ընդունվեց միավորված կարմիր և սպիտակ վարդերը (որը մինչ օրս կա բրիտանական դրոշի վրա)։ Անվանել է ավագ որդուն Արթուրի պատիվ Կամելոտի լեգենդար արքա Արթուրի։ Հենրին ընդգծեց ինչպես իր տոհմի ուելսական ծագումը, այնպես էլ ցանկությունը սկսել Անգլիայի հզորացման դարաշրջանը նոր դինաստիայից։
Հենրի VII-ի կառավարումը շարունակվեց 24 տարի, որը հետագայում պարզվեց Անգլիայի պատմության ամենախաղաղ ժամանակաշրջաններից էր՝ չնայած սկզբնական տարիներին թագավորությանը անհանգստացնող յորքեական ինքնակոչների ապստամբությունը։ Հենրին, ով անհանգստանում էր գահի իր երերուն իրավունքների համար, այնուամենայնիվ (հիմնականում համեմատած իր հաջորդների հետ) ցուցաբերում էր մեծահոգություն իր իրական և պոտենցիալ հակառակորդներին։ Այսպիսով, Հենրիի գահին բազմելուց հետո ոչ մի ճնշման չի ենթարկվել օրինական հետնորդ Ռիչարդ III-ը, Ջոն լե դե Պոլին, ով 1487թ․-ին մասնակցել է Սիմնելի խռովությանը և մահացել է կռվում։ Ինքը Սիմնելը ոչ մի կերպ չի պատժվել իր ինքնակոչության համար, և աշխատել է Հենրիի պալատում որպես խոհարար, իսկ Պերկին Ուորբեկը երկար տարիներ պահվում էր Տաուերում լավ պայմաններում և մահապատժի ենթարկվեց միայն փախուստի դիմելուց հետո։
Այնուհանդերձ կա վարկած, ըստ որի հենց Հենրի VII է, այլ ոչ թե Ռիչարդ III, եղել նախաձեռնող Էդուարդ IV փոքրիկ որդիների սպանության, որոնք իբր թե ապրել են մինչ 1485թ․-ը։ Սպանությունը (մի շարք այլ սպանությունների հետ մեկտեղ) վերագրված է եղել, ըստ այդ տարբերակի, Ռիչարդին Թյուդորների ներբողների կողմից։ Այս տեսակետը պաշտպանում են ինչպես մասնագետները, այնպես էլ սիրողականները։ Ընդունել այս տարբերակը որպես համոզիչ՝ կցված փաստաթղթերով, չի կարելի, քանի որ չկա ուղղակի փաստեր հենց Ռիչարդ III մեղավորության հարցում (դիտավորություն ընդդեմ Ռիչարդի III)։
Հենրի VII ամրապնդեց Անգլիայի միջազգային դիրքերը՝ ամուսնացնելով իր որդի Արթուրին իսպանական արքայադստեր՝ Եկատերինա Արագոնացի, հետ, իսկ աղջկան՝ Մարգարիտ Թյուդորին՝ Շոտլանդիայի թագավորի հետ։ Վերջին քայլը ուղղված էր չեզոքացնելու թշնամությունը երկու բրիտանական ընտանիքների միջև։ Մեկ դար անց այս դինաստիական միավորումը հնարավորություն տվեց Մարգարիտի ծոռին բազմել անգլիական գահին և բերեց երկու պետությունների միավորմանը։ Արքայազն Արթուրի (1502) վաղաժամ մահից հետո Եկատերինա Արագոնացին մնաց Անգլիայում, իսկ սկեսրոջ մահից հետո ամուսնացավ հանգուցյալ ամուսնու եղբոր հետ՝ Հենրի VIII (այսպիսի ամուսնությունը համարվում էր անօրինական, որի համար հատուկ թույլտվություն էր ստացվել Հռոմի Պապից։ Տվյալ իրավիճակը պատճառ հանդիսացավ Հենրի VIII խայտառակ ամուսնալուծությանը և Անգլիայի ու կաթոլիկական եկեղեցու բաժանմանը։
Բացի դա, Հենրի VII-ի կրտսեր աղջիկը՝ Մարիա Թյուդոր, ամուսնացել է Ֆրանսիայի Լյուդովիկոս XII թագավորի հետ իր եղբոր կառավարման տարիներին։
Հենրի VII տնտեսող միապետ էր, ով բավականին ամրապնդեց Անգլիայի բյուջեն՝ սնականկացված Հարյուրամյա պատերազմի, Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի տարիներին։ Պալատակաների դեմ դատական պրոցես իրականացնելու համար հիմնվել է հատուկ մարմին՝ Աստղային պալատ, ի սկզբանե բողոքարկման դատարան՝ որը որպես քաղաքական ահաբեկման առարկա դարձավ արդեն հաջորդող թագաժառանգների համար։
Հենրի VII թագավորման հիշարժան իրադարձություններից էր իտալացի առևտրականի Ջոն Կաբոտի (ով գտնվում էր անգլիական ծառայության մեջ) արշավի հովանավորումը դեպի Ամերիկա և Նյուֆաունդլենդի բացումով։ Ինչպես նաև Հենրի VII խնդրաքնով հայտնի պատմաբան Պոլիդոր Վերգիլը սկսեց գրել «Անգլիայի պատմությունը»։ Պատմագրության մեջ Թյուդորների դարաշրջանի սկիզբը սովորաբար համարվում է միաժամանակ ավարտված միջնադարյան շրջան և սկիզբ անգլիական Վերածննդի։
Հենրի VII մահացել է թոքախտից, որի սրացման պատճառով տառապեց իր կյանքի վերջին տարիներին։ Նա թաղված է Վեստմինստերյան աբբայությունում, իր կնոջ՝ Էլիզաբեթ Յորքի կողքին, որից հետո նա ապրեց յոթ տարի։ Նրան հաջորդեց որդին՝ Հենրի VIII-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.