Հարյուրամյա պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Հարյուրամյա պատերազմ (ֆր.՝ Guerre de Cent Ans, անգլ.՝ Hundred Years' War), 1337 թվականից 1453 թվականը տեղի ունեցած հակամարտությունների շարք Անգլիայի թագավորության իշխող Պլանտագենետների հարստության և ֆրանսիական Վալուաների միջև Ֆրանսիայի թագավորությանը իշխելու նպատակով։ Ամեն կողմ ուներ մի շարք դաշնակիցներ։ Այն միջնադարի ամենանշանավոր հակամարտություններից էր, որի ժամանակ երկու արքայատոհմերի հինգ սերունդներ մարտնչեցին Արևմտյան Եվրոպայի խոշորագույն թագավորության համար։ Պատերազմը բերեց Ասպետության զարգացմանը և աստիճանաբար անկմանը, բացի այդ զարգացում ապրեց ազգային միասնությունը երկու երկրներում։
Անգլո-ֆրանսիական պատերազմ (1337-1453) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անգլո-ֆրանսիական պատերազմներ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Անգլիա | Ֆրանսիա | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
արքա Կարլոս Խիզախ | արքա Վիլհելմ նորման | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
Ֆրանսիայի Թագավորություն Շոտլանդիայի Թագավորություն |
Անգլիայի Թագավորություն Բուրգունդիայի Դքսություն |
Անգլիայի և Ֆրանսիայի թագավությունների կառավարիչների միջև հարաբերությունները գալիս են Անգլիայի արքայատոհմի ծագումից, որոնք ունեին ֆրանսիական (Նորմանդական և հետագայում Անժույան) ծագում։ Այս պատճառով Անգլիայի միապետերը պատմականորեն տիրում էին ոչ միայն Անգլիայի թագավորի տիտղոսին, այլ Ֆրանսիայի հողերի տիրապետման տիտղոսներին, ինչը նրանց դարձնում էր Ֆրանսիայի թագավորների վասալներ։ Անգլիական թագավորների ֆրանսիական ֆեոդալի կարգավիճակը դարձավ երկու միապետությունների միջև հակամարտությունների հիմնական պատճառը Միջնադարում։ Ֆրանսիայի միապետները պարբերականորեն քայլեր էին ձեռնարկում Անգլիայի հզորացումը կանխելու համար, մասնավորապես օգնում էին Շոտլանդիային Անգլիայի դեմ պատերազմում։ Դարերի ընթացքում Անգլիայի տիրույթները Ֆրանսիայում մեծանում էին, անգամ անցնելով Ֆրանսիայի թագավորական տիրույթներին, սակայն 1337 թվականի դրությամբ միայն Գասկոնը մնաց Անգլիային։
1316 թվականին ընդունվեց կանոն, որով արգելվեց կանանց իրավահաջորդությունը ֆրանսիական գահին։ 1328 թվականին Կառլ IV մահացավ առանց որդի կամ եղբայր։ Նրա արական սեռի ամենամոտ բարեկամը նրա զարմիկ Էդուարդ III-ն էր, ում մայր Իզաբելլա Ֆրանսիացին մահացած թագավորի քույրն էր։ Իզաբելլան պահանջում էր Ֆրանսիայի գահի իրավունքը իր որդու համար, սակայն Ֆրանսիան մերժեց այն, պատճառաբանելով, որ Իզաբելլան նոր կանոնով որևէ իրավունք չունի Ֆրանսիայի թագի հանդեպ։ Այսպիսով Ֆրանսիայի քաղաքական վերնախավը նախընտրում էր ֆրասիացուն օտարերկրացի արքայազնին։ Թագը փոխանցվեց Ֆիլիպին, ով Վալուայի կոմսն էր և Կառլ IV-ի հեռավոր զարմիկն էր և թագադրվեց որպես Ֆիլիպ VI, Վալուաների հարստության առաջին թագավորը։ Անգլիան չէր սպասում, որ գահի նկատմամբ իրենց պահանջները կբավարարվեն և հանգիստ ընդունեց մերժումը։ Այնուամենայնիվ Ֆիլիպի և Էդուարդի միջև տարաձայնությունները բերեցին Ֆրանսիայում Անգլիայի տարածքների կորստին, ինչից հետո Էդուարդը III-ը նորից առաջ քաշեց իր պահանջները Ֆրանսիայի գահի նկատմամբ։
Պատերազմի սկբնական շրջանում Անգլիան տարավ մի շարք հաղթանակներ, հատկապես Կրեսիի, Պուատիեի և Ազենկուրի ճակատամարտերում, ինչը ոգեշնչեց Անգլիային պատերազմում ծախսել մեծ գումարներ և մարդկային ուժ տասնամյակներ շարունակ։ Այնուամենայնիվ Ֆրանսիայի միապետների ավելի մեծ ռեսուրսների շնորհիվ, ֆրանսիացիները կարողացան կանգնեցնել Ֆրանսիայի նվաճումը անգլիացի թագավորների կողմից։ 1429 թվականից սկսվեց Ֆրանսիայի հաղթարշավը Օրլեանի, Պատեի, Ֆորմինիի և Կաստիլիոն ճակատամարտերով և Անգլիան կորցրեց իր տիրույթների մեծ մասը մայրցամաքում։
Պատմաբանները սովորաբար պատերազմը բաժանում են երեք փուլի, որոնք տարանջատում են զինադադարներով` Էդուարդյան պատերազմ (1337-1360), Կարոլյան պատերազմ (1369-1389) և Լանկաստերների պատերազմ (1415-1453)։ Հարևան տարածքներում այդ ժամանակների հակամարտությունները նույնպես կապվում են պատերազմի հետ, ներառյալ Բրետանի ժառանգության համար պատերազմը (1341-1365), Կաստիլիայի քաղաքացիական պատերազմը (1366-1369), Երկու Պեդրոների պատերազմը (1356-1369) Արագոնի թագավորությունում և 1383–85 թվականների ճգնաժամը Պորտուգալիայում։ Հետագայում պատմաբանները համաձայնեցրեցին «Հարյուրամյա պատերազմ» տերմինը որպես պատմագրական ժամանակաշրջան` միավորելով բոլոր այս իրադարձությունները, այսպիսով այն դարձավ ամենաերկար ռազմական հակամարտությունը Եվրոպայի պատմության մեջ։
Պատերազմի հետևանքով արձանագրվեցին մի շարք նշանակալի պատմական իրողություններ։ Պատերազմի ավարտի դրությամբ ֆեոդալական բանակները հիմնականում փոխարինվեցին արհեստավարժ զորքերով։ Սկզբնական շրջանի ժառանգության համար հակամարտությունը ազդակ տվեց ֆրանսիական և անգլիական ազգայնականության գաղափարախոսությանը։ Ռազմական մարտավարությունների և զինամթերքի լայնորեն կիրառումը ֆեոդալական բանակներում բերեց ծանր հեծելազորի դուրս մղմանը և հրետանին դարձավ ավելի կարևոր։ Առաջին անգամ Արևմտյան Հռոմեական կայսրությունից հետո Արևմտյան Եվրոպայում ձևավորվեցին կանոնավոր բանակներ։ Ինչ վերաբերվում է հակամարտող կողմերին, Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմները, մահաբեր համաճարակները, սովերը և վարձկանների ավազակային հարձակումները կտրուկ նվազեցրեցին բնակչության քանակը։ Անգլիայում քաղաքական ուժերը ժամանակի ընթացքում սկսեցին ընդդիմանալ թանկարժեք պատերազմին։ Անգլիայի ազնվականության հողերի կորուստները, պատերազմում իրականացրած ոչ արդարացի ներդրումները հիմնական պատճառ դարձան Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի (1455-1487) բռնկման։