Սիցիլիայի թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Սիցիլիայի թագավորություն (իտալ.՝ Regno di Sicilia, սիցիլիերեն՝ Regnu di Sicilia), գոյություն է ունեցել այժմյան Իտալիայի հարավում 1130-1861 թվականներին։ Ներառել է հատկապես Սիցիլիա կղզին, նաև տարբեր ժամանակներում` Հարավային Իտալիան Նեապոլի հետ և մինչև 1530 թվականը` Մալթան։ Մինչև 1282 թվականը կոչվել է Անուլիայի և Սիցիլիայի թագավորություն, 1302 թվականից հետո` ` Տրինակրիայի թագավորություն[1]։ Պատմական որոշակի ժամանակաշրջանում այն պատկանել է Սրբազան Հռոմեական կայսրության միապետներին։ 1816 թվականին միավորվել է Նեապոլիտանական թագավորությունը և երկու Սիցիլիաները։