From Wikipedia, the free encyclopedia
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ (ռուս.՝ Нагорно-Карабахская автономная область, ադրբ.՝ Dağlıq Qarabağ Muxtar Vilayəti), ԽՍՀՄ իշխանությունների կողմից ստեղծված վարչական միավոր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Այն գոյություն է ունեցել 1923-1991 թվականներին։ Բնակչության գերակշիռ մասը եղել են հայեր։ Մարզի տարածքի պատկանելիության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության պատճառներից է հանդիսանում և Արցախյան պատերազմի սկսման հիմնական գործոն։
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Ստեփանակերտ | ||||
Մակերես | 4388 կմ² | ||||
Բնակչություն | 189085 (1989թ.) | ||||
Լեզու | Ռուսերեն (պաշտոնական) Հայերեն Ադրբեջաներեն | ||||
Ազգություն | Հայեր (145450) Ադրբեջանցիներ (40688) Ռուսներ (1922) Ուկրաինացիներ (416) Այլ (609) | ||||
Արժույթ | ԽՍՀՄ Ռուբլի | ||||
Պատմություն |
Մարզը տարբեր ժամանականերում հանդես է եկել տարբեր անուններով, որոնցից ամենահինը «Արցախ» անվանումն է։ Դրա հստակ ստուգաբանությունը հայտնի չէ։ Տեղանունը ուրատական սեպագիր արձանագրություններում հանդես է գալիս «Ուրտեխե» և «Ուրտեխինի» ձևերով։ Մ.թ. 1-ին դարի հույն հեղինակ Ստրաբոնի «Աշխարհագրություն» աշխատությունում երկրամասը հիշատակվում է «Օրխիստենա» անունով՝ որպես Մեծ Հայքի նահանգներից մեկը, հայտնի իր մեծաքանակ այրուձիով[1]։
Պատմական սկզբնաղբյուրներում «Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 14-րդ դարից։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։
Անցնելով Ռուսական կայսրության տիրապետության տակ՝ «Ղարաբաղ» անվանը կցվում է նաև «нагорный» (լեռնային) ռուսերեն ածականը՝ բնութագրելու համար նրա լեռնային երկիր լինելը։ Այսպիսով, «Լեռնային Ղարաբաղ» անվան երկու բաղադրիչներից մեկն ունի ռուսական ծագում, իսկ մյուսը պարսկական։
«Արցախ» տեղանունը կրկին շրջանառվում է 1988 թվականից։
ԼՂԻՄ-ի տարածքը կազմում էր 4,4 հազար կմ²[2]: Գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում[2]:
Ինքնավար մարզի մակերևույթը տիպիկ լեռնային է[2]: Ընդգրկում է Ղարաբաղի բարձրավանդակի արևելյան և արևմուտքից թեքությամբ իջնում է դեպի արևելք՝ ձուլվելով Կուր-Արաքսյան ընդարձակ հարթավայրի մեծ մասը կազմող Արցախի դաշտավայրին[2]:
Մակերևույթի թեքության պատճառով Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր գետերը սկիզբ առնելով մարզի արևմտյան և հարավ-արևմտյան ամբողջ երկայքնով ձգվող բարձրաբերձ լեռներից, հոսում են դեպի արևելք ու հարավ-արևելք, դեպի Արցախի դաշտավայր[2]:
Մարզի կլիմայական պայմանները մեղմ ու չափավոր են: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +10°C[2]: Ամենատաք ամիսը հուլիսն է, որի միջին ջերմաստիճանը կազմում է +21°C[2]:
Տիկիպ լեռնային բնույթի հետևանքով, մարզում լավ արտահայտված է բնական պայմանների ուղղաձիգ գոտիականությունը[2]:
1804-1813 թվականներին տեղի ունեցած ռուս-պարսկական պատերազմի հետևանքով Ռուսական կայսրության ու Պարսկաստանի միջև 1813 թվականի հուլիսի 12-ին կնքված Գյուլիստանի պայմանագրով Արցախի պատմական տարածքը հարավարևելյան Կովկասի հետ միասին ընդգրկվեց Ռուսական կայսրության տիրապետության մեջ[3]։
1917 թվականին Ռուսական կայսրությունում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վերջինիս տիրապետության տակ գտնվող ժողովուրդների շրջանում պետությունների կազմավորման նոր գործընթաց սկսվեց։ 1918 թվականի մայիսի 26-ից մինչև 28-ն ընկած ժամանակահատվածում իրենց անկախությունը հռչակեցին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունները։ Արցախը դարձավ հայկական պատմական տարածքի փոքր մասում իր անկախությունը հռչակած Հայաստանի և թուրքական աջակցությամբ ձևավորված նորաստեղծ Ադրբեջանի միջև սկսված դաժան պատերազմի թատերաբեմ։ Վերջինս իր կազմավորման պահից տարածքային պահանջներ ներկայացրեց Հարավային Կովկասի հայկական տարածքների մեծ մասի նկատմամբ։ Տեղի ունեցան կատաղի ընդհարումներ հայերի և ադրբեջանցիների միջև։ Վերջիններին օգնում էին տարածաշրջան մտած թուրքական կանոնավոր բանակի ստորաբաժանումները[3]։
1920 թվականի դեկտեմբերի 1-ին Ազգերի լիգայի 5-րդ Կոմիտեն 3-րդ ենթակոմիտեի զեկույցի հիման վրա, արձագանքելով Ադրբեջանի տարածքային հավակնություններին ու հայկական զանգվածային կոտորածների փաստին, միաձայն արտահայտվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը Ազգերի Լիգա ընդունելու դեմ, և մինչև հակամարտության վերջնական կարգավորումն Արցախը ճանաչեց որպես վիճելի տարածք, ինչի հետ համաձայնեցին հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում և Ադրբեջանը։ Այսպիսով, 1918-1920 թվականներին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման ժամակաշրջանում նրա ինքնիշխանությունը չէր տարածվում Արցախի վրա[3][4]։
1920 թվականի ապրիլի 28-ին և դեկտեմբերի 2-ին ռուսական 11-րդ բանակի ներխուժման հետևանքով համապատասխանաբար խորհրդայնացվեցին Ադրբեջանն ու Հայաստանը։ Նույն թվականին «Վիճելի տարածքների» նկատմամբ ունեցած հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության հայտարարության և Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնագրի հիման վրա 1921 թվականի հունիսին Հայաստանն Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հայտարարեց իր անբաժանելի մասը։ Միացման ակտը ողջունեցին ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Ռուսաստանը, և այն ամրագրվեց Ազգերի լիգայի ժողովի 1920 թվականի դեկտեմբերի 18-ի բանաձևում, Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարի` Ազգերի լիգայի անդամ-պետություններին ուղղված տեղեկանք-նոտայում և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի նախարարության իշխանության բարձրագույն մարմնին Խորհուրդների XI նստաշրջանին ուղղված 1920-1921 թվականների տարեկան զեկույցում[3][4]։
1921 թվականի հուլիսի 5-ին Ռուսաստանի Կենտրոնական Կոմիտե բյուրոյի պլենումը (նիստը), արհամարհելով Ազգերի լիգայի համապատասխան որոշումը և ժողովրդի կարծիքը` որպես Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման ժողովրդավարական գործիք, Իոսիֆ Ստալինի անմիջական ճնշմամբ և ի հակադրություն միացման բանաձևի` արարողակարգային խախտումներով որոշում է ընդունում Հայաստանից Արցախի բռնի անջատման մասին՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով։ Այսպիսով, վիճելի ճանաչված տարածքների մեծ մասը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին[3][4]։
1923 թվականի հուլիսի 7-ին Արցախի մի հատվածի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ), որին զուգահեռ արհեստականորեն կազմավորվեց Կարմիր Քուրդիստանը։ Վերջինիս ստեղծման նպատակը Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև ցամաքային կապի վերացումն էր։ 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և տարածքն ուղղակիորեն մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ[3][4]։
Ինքնավար մարզը ներառում է.
Ինքնավար մարզի շրջանների մեջ մտնում էին.
Ազգեր | 1926[5] մարդ | % | 1939[6] մարդ | % | 1959[7] մարդ | % | 1970[8] մարդ | % | 1979[9] մարդ | % | 1989[10] մարդ | % |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր | 125159 | 100,00% | 150837 | 100,00% | 130406 | 100,00% | 150313 | 100,00% | 162181 | 100,00% | 189085 | 100,00% |
հայեր | 111694 | 89,24% | 132800 | 88,04% | 110053 | 84,39% | 121068 | 80,54% | 123076 | 75,89% | 145450 | 76,92% |
ադրբեջանցիներ[11] | 12592 | 10,06% | 14053 | 9,32% | 17995 | 13,80% | 27179 | 18,08% | 37264 | 22,98% | 40688 | 21,52% |
ռուսներ | 596 | 0,48% | 3174 | 2,10% | 1790 | 1,37% | 1310 | 0,87% | 1265 | 0,78% | 1922 | 1,02% |
ուկրաինացիներ | 35 | 0,03% | 436 | 0,29% | 238 | 0,18% | 193 | 0,13% | 140 | 0,09% | 416 | 0,22% |
բելառուսներ | 12 | 0,01% | 11 | 0,01% | 32 | 0,02% | 35 | 0,02% | 37 | 0,02% | 79 | 0,04% |
հույներ | 68 | 0,05% | 74 | 0,05% | 67 | 0,05% | 33 | 0,02% | 56 | 0,03% | 72 | 0,04% |
թաթարներ | 6 | 0,00% | 29 | 0,02% | 36 | 0,03% | 25 | 0,02% | 41 | 0,03% | 64 | 0,03% |
վրացիներ | 5 | 0,00% | 25 | 0,02% | 16 | 0,01% | 22 | 0,01% | 17 | 0,01% | 57 | 0,03% |
այլ | 151 | 0,12% | 235 | 0,16% | 179 | 0,14% | 448 | 0,30% | 285 | 0,18% | 337 | 0,18% |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.